Meghradzor Camp

Meghradzor Camp �Վրանային ճամբար
�Վրանների վարձակալություն
�Քայլարշավ
�Ուղեկցորդի ծառայություն
(1)

ՆԵՐՍԵՍՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ,ՀԻՇԵՑԵ’Ք❤️Զվարթնոց-Հրեշտականոցը կառուցվել է VII դարում💙Տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ հանդիպել...
08/05/2024

ՆԵՐՍԵՍՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ,ՀԻՇԵՑԵ’Ք

❤️Զվարթնոց-Հրեշտականոցը կառուցվել է VII դարում
💙Տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ հանդիպել են Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը
🧡2000 թ. Զվարթնոցի տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

❤ՄԱՅԻՍԻ. 9-ԻՆ 💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ🧡ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՏՈՒՌ Ինչպես նաև👇🤍Սևան/Սևանավանք🤍Հին Դիլիջան 🤍Վանաձորի ռուսական եկղե...
02/05/2024

❤ՄԱՅԻՍԻ. 9-ԻՆ
💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ
🧡ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՏՈՒՌ

Ինչպես նաև👇
🤍Սևան/Սևանավանք
🤍Հին Դիլիջան
🤍Վանաձորի ռուսական եկղեցի
🤍Սբ.Հովհաննես մատուռ

ԱՐԺԵՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ 💰5.000 դր.
որը ներառում է ՝
🚚Բարձրակարգ տրանսպորտ
🙋‍♂️Գիդ-ուղեկցորդի ծառայություն
☕Սուրճի հյուրասիրություն

🔵ՏՈՒՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 👇
📲094 74 73 20
Տուրի սկիզբ և ավարտ
🕗08։00-21։00🕘
Անհրաժեշտ է ունենալ մեկօրյա սնունդ և ջուր։
Բարձր տրամադրությունն ու տպավորիչ օրը երաշխավորված են 🙋‍♂️❤💙🧡
ՁԵՐ ՀԱՆԳԻՍՏԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է։😍
Սիրով՝ Sardarapat Tour🇦🇲🇦🇲🇦🇲

30/04/2024

❤ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ (Շաբաթ)
💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ
🧡ԳՅՈՒՄՐԻ+ՄԱՐՄԱՇԵՆ

Ինչպես նաև👇
❤️Մարմաշեն
💙️Հեղնար աղբյուր
🧡️Սբ.Նշան

❤Սբ.Ամենափրկիչ
💙Սբ.Յոթ Վերք
🧡Պլպլան ժամ

❤Վարպետաց փողոց
💙Աբովյան փողոց
🧡Վարդանանց հրապարակ

❤Վառեմ մարեմ պատշգամբ
💙Հոլիվուդի բակ
🧡Օժիտի շենք

❤Բարի լույսի շենք
💙Կլկլան բաժակ
🧡️Մհեր Մկրտչյանի թանգարան

❤️Ավ.Իսահակյանի թանգարան
💙️Հվ.Շիրազի թանգարան
🧡Ասլամազյան քույրերի պատկերասրահ

ԱՐԺԵՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ 5.900 դրամ,
որը ներառում է ՝
🚚Բարձրակարգ տրանսպորտ
🙋‍♂️Զբոսավարի ծառայություն
☕Սուրճի հյուրասիրություն

🔵 ՏՈՒՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
📲094 74 73 20
Տուրի սկիզբ և ավարտ
🕗07։30-22։30🕦
Անհրաժեշտ է ունենալ մեկօրյա սնունդ և ջուր։
Բարձր տրամադրությունն ու տպավորիչ օրը երաշխավորված են 🙋‍♂️❤💙🧡
ՁԵՐ ՀԱՆԳԻՍՏԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է 😍
Սիրով՝ Sardarapat Tour 🇦🇲🇦🇲🇦🇲

Սրվեղի վանք կամ Սրվեղ վանք, հայկական միջնադարյան կիսավեր վանական համալիր։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյ...
13/04/2024

Սրվեղի վանք կամ Սրվեղ վանք, հայկական միջնադարյան կիսավեր վանական համալիր։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավարևմուտք՝ Խաչի Տակ կոչվող վայրում:

Դե ինչ գնա՞նք տեսնենք այս սիրունությունը ։
Միացի՛ր ապրիլի 21- ին կայանալիք մեր հիշարժան արշավին😘
ՁԵՐ ՀԱՆԳԻՍՏԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ։
Սիրով ՝ Sardarapat Tour 🇦🇲🇦🇲🇦🇲

❤ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ(Կիրակի)💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ🧡ԳԱՌՆԻ Ինչպես նաև👇✔Գեղարդավանք ✔Չարենցի կամար ✔Քարերի սիմֆոնիա ✔Ազատի ջրամբար Ա...
02/04/2024

❤ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ(Կիրակի)
💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ
🧡ԳԱՌՆԻ

Ինչպես նաև👇
✔Գեղարդավանք
✔Չարենցի կամար
✔Քարերի սիմֆոնիա
✔Ազատի ջրամբար

ԱՐԺԵՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ 💰4.500 Դրամ,
որը ներառում է ՝
🚚Բարձրակարգ տրանսպորտ
🙋‍♂️Գիդ-ուղեկցորդի ծառայություն
☕Սուրճի հյուրասիրություն

🔵ՏՈՒՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 👇
📲094 74 73 20
Տուրի սկիզբ և ավարտ
🕣08։30-18։30🕡
Անհրաժեշտ է ունենալ մեկօրյա սնունդ և ջուր։
Բարձր տրամադրությունն ու տպավորիչ օրը երաշխավորված են 🙋‍♂️❤💙🧡
ՁԵՐ ՀԱՆԳԻՍՏԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է😍
Սիրով՝ Sardarapat Tour 🇦🇲🇦🇲🇦🇲

❤ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ(Կիրակի)❤💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ💙          🧡ՍՐՎԵՂ🧡 Ինչպես նաև👇❤Մակարավանք💙Ծռվիզի վանք /Մորո Ձորո/🧡 Սրվեղ /թեթև...
01/04/2024

❤ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ(Կիրակի)❤
💙ՀՐԱԶԴԱՆԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ💙
🧡ՍՐՎԵՂ🧡

Ինչպես նաև👇
❤Մակարավանք
💙Ծռվիզի վանք /Մորո Ձորո/
🧡 Սրվեղ /թեթև քայլարշավ/

❤Իջևանի դենդրոպարկ
💙Հին Դիլիջան
🧡Միմինո հուշարձանախումբ

ԱՐԺԵՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ 💰5.900 Դրամ,
որը ներառում է ՝
🚚Բարձրակարգ տրանսպորտ
🙋‍♂️Գիդ-ուղեկցորդի ծառայություն
☕Սուրճի հյուրասիրություն

🔵ՏՈՒՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 👇
📲094 74 73 20
Տուրի սկիզբ և ավարտ
🕢07։30-22։30🕥
Անհրաժեշտ է ունենալ մեկօրյա սնունդ և ջուր։
Բարձր տրամադրությունն ու տպավորիչ օրը երաշխավորված են 🙋‍♂️❤💙🧡
ՁԵՐ ՀԱՆԳԻՍՏԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է😍
Սիրով՝ Sardarapat Tour 🇦🇲🇦🇲🇦🇲

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ:...
07/03/2024

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:
Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտի ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը` հայ մայրը: Ինչպիսի՜ աստվածային հաճույք մարտնչողի համար` լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մոր: Ո՞վ չգիտի, թե ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը, կորած չէ դեռ ամեն հույս:
«Միշտ էլ հիշենք, - ասում է գալիական պատմությունը, - հիշենք, թե մեր Հայրենիքը ծնված է մի կնոջ ստինքից, նրա սիրուց և արցունքներից, այն արյունից, որ նա թափեց մեզ համար»: Մոր ազդեցությունը որպես դաստիարակչուհին և հոգևորիչը մարտնչող սերունդների, նրա հրաշագործ ազդեցությունն այն ժողովուրդների համար, ինչպիսինն է մերը, կմնա միակ լծակը, որ պիտի բարձրացնի և մեր ազգային դատը, որի ծանրությունը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասերներին:
Բնությունը, - ասված է, - կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ:
Ահա թե ինչու հայ կինը պիտի դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը՝ նշանակված անշեջ պահելու նրա սրբազան կրակը:

❤️ 💙🧡Սրտանց շնորհավորում եմ բոլոր հայ մայրերին, կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ: Անսահման սեր ու կանացի երջանկություն եմ մաղթում: Թող յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի։😊
Երջանիկ ու առողջ եղեք:🙏

19/02/2024
19/02/2024
12/02/2024

Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:
Աննա Էլեոնոր Ռուզվելտ

ԹԱՆԱՀԱՏԻ (ԹԱՆԱԴԵ) ՎԱՆՔ XIII-XIV դարերՎայոց ձորի մարզ, գ. ՎերնաշենԹանադե վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի...
08/02/2024

ԹԱՆԱՀԱՏԻ (ԹԱՆԱԴԵ) ՎԱՆՔ
XIII-XIV դարեր
Վայոց ձորի մարզ, գ. Վերնաշեն

Թանադե վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։
Վանքի գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273-1279 թթ.-ին Պռոշյանների հովանավորությամբ։ Գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով։ Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ։
Եկեղեցուն հյուսիսից կից է վանքի Վարագա Ս.Նշան միանավ մատուռը (XIII դ.)։ Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970 թ.-ի պեղումներից (Իգիթ Ղարիբյան) վանքի հարավային մասում բացվել են եկեղեցի, քաղաքացիական շենքեր և XIII-XIV դդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմուտքում՝ գավիթ։ Եկեղեցին (XIIIդ.) զույգ ավանդատներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քառակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս.Նշան եկեղեցիներին։ Ենթադրվում է, որ նորահայտ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը։
Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:

ԳՐԻԳՈՐ ԽԱՂԲԱԿՅԱՆԻ ԽԱՉՔԱՐԸ 1233 թ.Արմավիրի մարզ, ք. ԷջմիածինԳրականության մեջ խաչքարը հաճախ անվանվում է նաև Իմիրզեկի խաչքա...
04/02/2024

ԳՐԻԳՈՐ ԽԱՂԲԱԿՅԱՆԻ ԽԱՉՔԱՐԸ
1233 թ.
Արմավիրի մարզ, ք. Էջմիածին

Գրականության մեջ խաչքարը հաճախ անվանվում է նաև Իմիրզեկի խաչքար: Այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի բակում: Քիվին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը՝ Մարիամ Աստվածածինը, Քրիստոսը և Հովհաննես Մկրտիչը: Կիսաշրջանաձև վարդյակին քանդակված է հենց ինքը` Գրիգոր Խաղբակյանը: Իշխանը պատկերված է հեծյալի տեսքով, աջ ձեքով բռնած ձիու սանձը, ձախով` երկարավուն նիզակը:

ՊՌՈՇ ԻՇԽԱՆԻ ԽԱՉՔԱՐԻ ԲԵԿՈՐԸXIII դարի 2-րդ կեսՀայաստանի պատմության թանգարանՊռոշ իշխանի խաչքարը, ստեղծված լինելով 13-րդ դար...
28/01/2024

ՊՌՈՇ ԻՇԽԱՆԻ ԽԱՉՔԱՐԻ ԲԵԿՈՐԸ
XIII դարի 2-րդ կես
Հայաստանի պատմության թանգարան

Պռոշ իշխանի խաչքարը, ստեղծված լինելով 13-րդ դարի երկրորդ կեսին, հանդիսանում է խաչքարային արվեստի գոհարներից մեկը. պատկերաքանդակների կոթողայնությամբ և մանրամասների մշակման հանճարեղ տեխնիկայով այս խաչքարի հետ կարող են մրցել միայն Մոմիկի խաչքարերը: Ամբողջ խաչքարից պահպանվել է միայն քիվի հատվածը, որի վրա պատկերված է «Բարեխոսություն» հորինվածքը:

Քիվի համեմատաբար կենտրոնական հատվածում պատկերված է գահին նստած Քրիստոսը` աջ ձեռքով խաչակնքելիս, ձախով Ավետարանը բռնած: Կերպարը մշակված է ամենայն մանրամասնությամբ. վարպետի կողմից մանրակրկիտ մշակումից չեն խուսափել ոչ միայն բուն կերպարի առանձին հատվածները, այլև նույնիսկ գահի նախշերն ու Քրիստոսի ոտնատակի բարձը: Նույն ձեռագրով կերտված են նաև Քրիստոսին շրջապատող կերպարները. աջ կողմից ¾ չափով դեպի Քրիստոսն են հակված Մարիամ Աստվածածինն ու երկու սրբեր, ձախ կողմից` Հովհաննես Մկրտիչն ու ևս մեկ սուրբ: Բոլոր կերպարների դիմային հատվածները (համեմատաբար բարվոք վիճակում է թերևս Հովհաննես Մկրտչի դիմապատկերը) գտնվում են խիստ վնասված վիճակում, սակայն ընդհանուր հորինվածքը համակված է չտեսնված համաչափության մթնոլորտով: Համաչափությունն իհարկե չի ենթադրում սիմետրիկ լուծումներ. կերպարները այստեղ տարբերվում են թե իրենց դիրքով, թե շարժումների արտահայտությամբ, թե միմյանց միջև տարածությամբ, իսկ զգեստների ծալքերի ազատ մշակումը էլ ավելի է խորացնում այն տարբերությունը: Նման ձեռագիրը, ըստ արվեստաբան Զարուհի Հակոբյանի, առավել հատուկ է բյուզանդական վարպետներին, որոնց աշխատանքներին անշուշտ ծանոթ է եղել խաչքարի ստեղծողը:

Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի (ԼՂՀ) Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին:Վանքը արժեքավոր դեր ...
27/01/2024

Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի (ԼՂՀ) Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին:

Վանքը արժեքավոր դեր ունի ոչ միայն Հայաստանի, այլ համայն քրիստոնյա աշխարհի համար: Վանքում է պահվում Պետրոս առաքյալի ծիծեռնը (ճկույթը), այստեղից և գալիս է «Ծիծեռնավանք» անվանումը:

Ծիծեռնավանքի եկեղեցին իր առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կոթողներից է։ Եռանավ բազիլիկ է` ուղղանկյուն հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով: Հարավային կողմից ունի չորս դուռ: Հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։

Հավանաբար եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա: Շինարարության առաջին փուլը սկսվել է IVդ.-ում: Այդ փուլին են պատկանում արտաքին պատերի ստորին մասը` սրբատաշ բազալտով, 7–8 շարք բարձրությամբ: Ծածկը փայտաշար էր, լուսամուտների փոխարեն երդիկներ են եղել:

V–VIIդդ. հաջորդաբար ավելացվել են պատերի ֆելզիտով վերնամասը, ավանդատները և պայտաձև խորանը` սյունազարդ վերնահարկով, ինչը նույնպես բացառիկ է հայկական եկեղեցիներում: Փայտե սյուններին փոխարինեց քարե սյունակամարաշարը:

Ծիծեռնավանքի բազիլիկի կարևոր առանձնահատկությունն է արևմտյան ճակատում մուտք չունենալը, որը հատուկ է հեթանոս տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին: Ինչպես նաև, հայկական ճարտարապետության մեջ եզակի է խորանի վերևի կամարակապ սրահը, բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն:

Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների (լուսամուտների երեսակալներ, շրջանագծի մեջ ներառված հավասարաթև խաչեր), ներսը վաղ միջնադարի հայկական արվեստին հատուկ հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (հանդիպում է հատկապես Vդ. 2-րդ կեսում Տեկոր, Երերույք, Փարպի, Ամարաս):

Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված` ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով։ Բազիլիկի հարդարանքում կարմիր են ներկված որոշ վարդյակներ ու մույթերի խոյակներ: Հատակը կոպտատաշ գետաքարերից է:

Եկեղեցու ներսում պահպանվել են կարասի մնացորդներ, որի եզրաշուրթերը հուշում են վաղ միջնադարը: Ըստ ավանդույթի, կարասում խորհուրդների գինի է եղել, որը օգտագործվում էր արարողությունների ժամանակ:

Վանքը գտնվել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում: Ծիծեռնավանք գյուղը հարկատու է եղել Տաթևի վանքին: 844թ.-ին Ծիծեռնավանքի միաբան Ստեփանոս վանականը որպես վկա ստորագրել է Սյունյաց իշխան Փիլիպեի թուղթը, որով Տաթևի վանքին էր նվիրվում Տաթև գյուղը: Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը դասել է XIIIդ.-ի Սյունյաց նշանավոր վանքերի թվին: 1655-ին Նախիջևանի Գողթն գավառի Ս. Խաչ վանքի վանահայր, եպիսկոպոս, գրահրատարակիչ Թովմա Վանանդեցին Հայաստանի հռչակավոր սրբավայրերին նվիրած իր չափածո ներբողում հիշատակում է Ծիծեռնավանքը որպես «մեծ անցյալ» ունեցող:

Ծիծեռնավանքը բարգավաճել է XVII–XVIII դդ., երբ կառուցվել են պարիսպը` կամարակապ մեծ դարպասով (1633), հարավային կողմում՝ սեղանատունը, դատավարության սրահը, նորոգվել եկեղեցին (1779)։ Մեծ ուխտատեղի է եղել, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիք և Արցախ նահանգներից բազմահազար ուխտավորներ են այցելել:
Ծիծեռնավանք տանող ճանապարհը անցնում է շատ գեղեցիկ և հետաքրքիր ձորի միջով:

Մոշաղբյուրի Հովհաննես Կարապետի վանքՎանական համալիրը գտնվում է Արարատի մարզի Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Վանքի շի...
27/01/2024

Մոշաղբյուրի Հովհաննես Կարապետի վանք

Վանական համալիրը գտնվում է Արարատի մարզի Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Վանքի շինությունների զգալի մասը կառուցվել է 14-րդ դարում: Վանական համալիրը բաղկացած է կենտրոնական սբ. Աստվածածին եկեղեցուց, ժամատնից, երկհարկ դամբարանից, ինչպես նաև պարսպից և միաբանական կացարաններից:

Վանքի շինարարությունը կապված էր Օրբելյան իշխանական տան հետ: Մասնավորապես գլխավոր սբ. Աստվածածին եկեղեցին ըստ շինարարական արձանագրության կառուցվել է 1301 թ. Ջալալ Օրբելյանի կին Գոնցայի կողմից: Արձանագրություններում եկեղեցին կոչվում է Սպիտակավոր սուրբ Աստվածածին: Ճարտարապետն է Բուտ վարդպետը: Կարծիք կա, որ վերջինս Մոմիկի աշակերտն էր: Եկեղեցու գլխավոր ճակատը զարդարված է բարձրարժեք բարձրաքանդակներով: Մասնավորապես՝ մուտքից անմիջապես վերև պատկերված է Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկին, իսկ կողքերին մի մի հրեշտակ կանգնած: Փոքր-ինչ ավելի վեր պատկերված է Քրիստոսը, թերևս չորեքկերպյան գահին, այսինքն՝ չորս ավետարանիչների սիմվոլիկայով զարդարված, իսկ ամեցածում՝ Պողոս և Պետրոս առաքյալների գլուխները: Չի բացառվում, որ կենտրոնում պատկերված է ոչ թե Քրիստոսը, այլ Հայր Աստված՝ հաշվի առնելով պատկերի ծերունական դեմքը:Բարձրաքանդակների հեղինակն է Սարգիս վարդապետը: Գլխավոր եկեղեցու վիմագրերը արվել են Տիրացուի կողմից: Գլխավոր եկեղեցու հարևանությամբ են գտնվում կիսավեր ժամատուն-դամբարանը՝ կառուցված 1346 թվականին կամ մինչ այդ: Ժամատան արևմտյան կողմում է գտնվում զանգակատունը: Երկուսն էլ այժմ կիսավեր են:

Ինչպես նշվեց, վանքի գլխավոր եկեղեցին կառուցել է Ջալալ Օրբելյանի կինը՝ Գոնցա իշխանուհին: Ջալալ Օրբելյանը Օրբելյան տոհմի ամենից հզոր իշխաններից մեկի՝ Տարսայիճ Օրբելյանի որդին էր՝ ծնված նրա երկրորդ կնոջից, ով Ներքին Խաչենի տիրակալ Հասան-Ջալալ իշխանի դուստր Մինա Խաթունն էր: Նշեմ, որ ի պատիվ իր և Մինա Խաթունի ամուսնության Տարսայիճ իշխանը իր նստավայր Եղեգիսում կառուցում է պալատ, որի մուտքի բարավորին պատկերված էին նա և իր երիտասարդ կինը: Ամուսինների տարիքային տարբերությունը ավելի քան 30 տարի էր: Այս ամուսնության շնորհիվ սերտ կապեր ստեղծվեցին օր օրի հզորացող Օրբելյանների և Արցախի ամենից հզոր իշխանական տան միջև: Միևնույն ժամանակ Տարսայիճ իշխանը իր առաջին կնոջը՝ Արուզ Խաթունին, ով ազգությամբ իսմայելացի էր, ընդունել էր քրիստոնեություն և ջերմեռանդ հավատացյալ էր, ուղարկում է Տաթևի վանք: Արուզ Խաթունը պատմիչ Ստեփանոս Օրբելյանի մայրն էր:

Վերջում նաև նշեմ, որ ներկայիս Եղեգիս գյուղի տարածքում գտնվող Զորաց տաճարը կառուցում է արդեն մեզ հայտնի Ջալալ Օրբելյան իշխանի որդին՝ Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը մինչև 1331 թվականը կամ այդ թվականին: Զորաց եկեղեցին իրականում կոչվում է սբ. Աստվածածին և համաժամանակյա աղբյուրներում չի նշվում նրա այժմ հայտնի՝ Զորաց անունը, որն թերևս ավելի ուշ է տրվել մարդկանց կողմից:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻXIII դարԱրագածոտնի մարզ, գ. ԵղիպատրուշԵկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ (նախկին...
22/01/2024

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
XIII դար
Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ

Եկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ (նախկին Մռավյան) գյուղում, Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավ-արևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց մոտ 10 կմ դեպի աջ: Կառուցվել է 13-րդ դարում, Վաչուտյան իշխանների կողմից: 13-դարի սկզբներին, ինչպես գիտենք, այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ 1980-1988 թ-ին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը ամբողջովին վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները՝ գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթաիչ Օշականցին։ Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի՝ Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է։ Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված (երրորդ հարկ)։ Ընդ որում, Տեղերում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում՝ գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա։ Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի։ Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել։ Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր։

Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիV-VII դարերՔանդվել է 1933-36 թթ.-ին և տեղը կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնըԵկեղեցին պատ...
20/01/2024

Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
V-VII դարեր
Քանդվել է 1933-36 թթ.-ին և տեղը կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնը

Եկեղեցին պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ մշակույթի նվիրյալներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։

Երևանի համար 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ մի շարք եկեղեցիների նման ավերվում է նաև Սբ. Պողոս-Պետրոսը։ Այդ երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, իր նախկին տեսքով կառուցվում է նույնանուն մի եկեղեցի։ Ցավոք, վերաշինության վերաբերյալ ստույգ գրավոր հիշատակություն չի պահպանվել։ Ամենայն հավանականությամբ դա կատարվել է 17-րդ դարի վերջին, քանզի եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ ագուցված խաչքարերից մի երկուսի վրա, Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ, պարզ կարդացվել են 1691 և 1692 թվերը, իսկ վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.։ Առաջին արձանագրությունում, որը փորագրված էր հարավային մուտքի ճակատակալ քարի վրա՝ դրսից, կամարի մեջ, հիշատակված է. «Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»։
Երկրորդ արձանագրությունը, որ փորագրված էր հարավային պատին, կամարից վերև, հետևյալ բովանդակությունն ուներ. «Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն: Ի ՌՄԿԹ (1820)»։ (Արձանագրությունները տե՛ս՝ Կարո Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները, վիմական արձանագրությունները, Երևան, 1975, էջ 159-160)։

Երկրորդ արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ տեղեկություն է հայտնում այն մասին, որ եկեղեցին նորոգվել է «արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն», այսինքն՝ համայնքի հավաքած միջոցներով։ Սա ուշագրավ փաստ է, քանզի հնում եկեղեցիները կառուցվում և նորոգվում էին անհատների տրամադրած միջոցներով, իսկ ժողովրդից հավաքած միջոցներով կառուցումները և վերանորոգումները նոր երևույթ էին։
Այս եկեղեցին, որը սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անուններն էր կրում, իր հատակագծային ծավալատարածական հորինվածքով տիպիկ ուշ միջնադարյան էր, պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր։
ՈՒներ ընդարձակ աղոթասրահ, որի արևելյան կողմում տեղավորված էր ավագ խորանը՝ կողքին զույգ ավանդատներով։ Մույթերին ու արտաքին պատերին հենվող աղոթասրահի ծածկի համակարգը առնված էր երկարալանջ տանիքի տակ։
Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից։ Նրանցից հյուսիսային՝ Աբովյան փողոցի կողմի մուտքի առաջ ավելի ուշ կառուցվել է կամարակապ մի գավիթ, իսկ արևմտյան մուտքին կից՝ եռաստիճան, սյունազարդ Կաթողիկեով պսակված զանգաշտարակ, որոնք, սակայն, իրենց կառուցվածքի ոճով ամենևին չէին համապատասխանում եկեղեցու ընդհանուր ճարտարապետական ոճին, որը, ինչպես նշվեց վերևում, բազիլիկ տիպի երկարավուն կառույց էր։

Պետք է նշել, որ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային երկփեղկ դուռը, որն ամբողջապես երկաթից էր, առաջ պատկանել է Հին Բայազետի բերդին, և որը 1835 թ. այնտեղից բերել ու նվիրել են Սբ. Պողոս-Պետրոսին։ Կարևորն այն է, որ առանց փոփոխությունների այդ դուռը կարողացել են հարմարեցնել Պողոս-Պետրոսի հարավային մուտքին։ Այժմ այդ դուռը պահվում է Երևանի պատմության թանգարանում։ Ի դեպ, դուռը բերել է բայազետցի Մուխսի Սաքոն, ումից գնել է երևանցի Տեր-Վարդանը և նվիրել Պողոս-Պետրոս եկեղեցուն։

Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ։ Ուներ թիթեղյա երկթեք տանիք, որը քարե սալածածկ տանիքի վրա 19-րդ դարի կարկատան էր։ Թեև թե՛ ներսից, թե՛ դրսից պատերը շարված էին սրբատաշ քարերով, բայց ճարտարապետական որևէ գեղեցկություն չունեին։
Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների վեց շերտով, որոնցից վերին երկուսը՝ պաստառի, իսկ ներքին չորսը՝ կրածեփի վրա։ Պաստառների վրայի նկարները պատկանում էին XIX դարին, իսկ տակինները՝ հին ժամանակներին։ Ամենահինը, ինչպես ենթադրում են արվեստի և նկարչության մասնագետները, պատկանում էր VI դարին կամ VII-ի սկզբներին։ Մինչ այդ որմնանկարները, եկեղեցու պատերը մերկ են եղել և կրածեփ չեն ունեցել։ Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն են։
Եկեղեցին քանդելիս այդ որմնանկարները խնամքով շերտ առ շերտ տեղից հանվել և փոխադրվել են տարբեր թանգարաններ. ստորինը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, իսկ մյուսները՝ Հայաստանի պատմության թանգարանում։
Այս որմնանկարները հայկական սակավաթիվ որմնանկարչության մնացորդների մեջ ունեն իրենց պատվավոր տեղը և Երևան քաղաքի միջնադարյան պատմության համար բացառիկ արժեք են ներկայացնում։ Հատկապես ուշագրավ են 5-6-րդ դարերի նախնական շերտի որմնանկարները, որոնք վաղ միջնադարյան որմնանկարչական արվեստի ուշագրավ նմուշներ են։

Ցավոք, երեսունականների սկզբին քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն և փողոցների կառուցապատման ընթացքում, խորհրդային ապազգային կարգերի պայմաններում, Երևանի կենտրոնում գտնվող հին եկեղեցիներն ավերվեցին նոր շենքեր կառուցելու պատրվակով։ Միայն նրանցից մի քանիսը պահպանվեցին՝ շնորհիվ մեր հայրենասեր ճարտարապետների անձնազոհ ջանքերի, որոնք քողարկվեցին նորակառույց շենքերի հետևում։
Ավերված եկեղեցիների շարքում էր նաև Սբ. Պողոս-Պետրոսը, որը 1933-36 թթ.-ին քանդեցին և նրա տեղը կառուցեցին «Մոսկվա» կինոթատրոնը։ Այս եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի հնությունների պաշտպանության կոմիտեն եկեղեցին քանդելուց առաջ այն չափագրեց, որն անհրաժեշտ էր պատմության համար։ Նրա գոյության լուռ վկաներից են միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը և հնագետներ Կարո Ղաֆադարյանի, Աշխարհբեկ Քալանթարի և Երվանդ Շահազիզի և այլոց տարիների կատարած աշխատանքները՝ հավաքած նյութերը և կատարած ուսումնասիրությունները, որոնք Հին Երևանի հնագույն շինությունների պատմության անգնահատելի նմուշներ են։

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԹԵՎԱՎՈՐ ԽԱՉՔԱՐԸ1173 թ. Այժմ գտնվում է Էջմիածնի նոր վեհարանի բակում
19/01/2024

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԹԵՎԱՎՈՐ ԽԱՉՔԱՐԸ
1173 թ.
Այժմ գտնվում է Էջմիածնի նոր վեհարանի բակում

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ IX-XIII դարերՎայոց ձորի մարզ, գ. ԱրատեսՀամալիրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի ...
17/01/2024

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ
IX-XIII դարեր
Վայոց ձորի մարզ, գ. Արատես

Համալիրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում 9-րդ դարին, սակայն նրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում: Տարսայիճ իշխանը Արատես գյուղը և վանքը նվիրում է Նորավանքին, որպես ամառանոց, նրա բարձրաստիճան հոգևորականների համար:
Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին գմբեթավոր կառույց է՝ քառանկյուն հատակագծով. արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ, որի երկու կողմերում գտնվող խորաններն արևելյան ծայրում ունեն կիսակլոր, փոքրիկ աբսիդներ: Միակ մուտքն արևմտյան կողմից է, որը բացվում է գավիթի մեջ: Հուշարձանի կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ, բայց վերանորոգվել է 1270 թվին:

Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:

Ս. Սիոն եկեղեցի – կառուցվել է X դ.: Միանավ թաղածածկ եկեղեցի է: ՈՒնի երեք ավանդատուն` խորանի 2 կողքերին և հյուսիսային պատին կից:

Ս. Աստվածածին եկեղեցի – գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում: Կառուցված է XI դ.: Այն մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է:

Առաջին գավիթ – կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից: Սա համալիրի ամենաուշագրավ կառույցն է: Կառուցել է Սիրանես ճարտարապետը` 1270 թ.: Պատվիրատուներից և շինարարներից հիշատակվում են Հայրապետ աբեղան, Գրիգորիկը, Ստեփանոսը: Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով: Հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերն են ուղղված մեկական կիսակամար: Զույգ կամարների կենտրոնում, շրջագծային հիմքով շթաքարային գմբեթն է: Այժմ քանդված է:

Երկրորդ գավիթ – գտնվում է Ս. Սիոն և Ս. Աստվածածին եկեղեցիների միջև: Կառուցված է XIII դ.: Այն քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով կառույց է:

Մատուռներ /5 հատ/ – կառուցված են եկեղեցիների արանքներում:

Վանքն այժմ գտնվում է անմխիթար վիճակում: Դեռևս 1991 կազմվել է վանական համալիրի վերականգնման նախագիծը (հեղինակներ՝ Սամվել Այվազյան և Ամիրան Բադիշյան), սակայն ոչինչ կյանքի չի կոչվել:

ՔՐԴԻ ԵՎ ԽՈՐԻՇԱՀԻ ԽԱՉՔԱՐԸXIII դարի սկիզբԼոռի, Սանահնի վանքԽաչքարը կանգնեցրել են Վաչուտյան իշխանաց իշխան Քուրդ Ա-ն և նրա կ...
17/01/2024

ՔՐԴԻ ԵՎ ԽՈՐԻՇԱՀԻ ԽԱՉՔԱՐԸ
XIII դարի սկիզբ
Լոռի, Սանահնի վանք

Խաչքարը կանգնեցրել են Վաչուտյան իշխանաց իշխան Քուրդ Ա-ն և նրա կին Խորիշահը:
Քիվի արձանագրությունը հետևյալն է.
ՆՇԱՆ/Դ Ա/Յ ԱՒԳՆԵԱ ՔՐԴԻ, ԽՈՐԻՇԱՀԻ ԵՎ Զ/ԱՒԱ/ԿԱՑ ՆՈՑԱ:

"SARDARAPAT TOUR" տուրիստական ընկերությանն անհրաժեշտ են զբոսավարներ մշտական համագործակցության նպատակով:✅Պահանջվող հմտութ...
15/01/2024

"SARDARAPAT TOUR" տուրիստական ընկերությանն անհրաժեշտ են զբոսավարներ մշտական համագործակցության նպատակով:

✅Պահանջվող հմտություններ՝

• Հայերենի գերազանց իմացություն,
• Գրագետ խոսք,
• Պատասխանատվություն,
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
• Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
• Ժամանակի կառավարման գերազանց կարողություն,
• Աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն,
• Խնդիրները ինքնուրույնաբար լուծելու և կազմակերպչական գերազանց հմտություններ։

✔Զբոսաշրջության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։

📌Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք. Հրազդան:

Ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] կամ [email protected]
էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմա (subject) բաժնում գրելով հաստիքի անվանումը:
✔Դիմելու վերջնաժամկետը 15.02.2024 թ.

♻️Մեզ հետ աշխատելու առավելությունները՝
Բարձր մրցակցային աշխատավարձ,
Ջերմ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
Բազմաբնույթ վերապատրաստումներ,
Ներքին տուրերից անվճար օգտվելու հնարավորություններ,
Աճելու և զարգանալու մեծ հնարավորություն։

Հ Ո Վ Հ Ա Ն Ն Ա Վ Ա Ն Ք XIII դարԱրագածոտնի մարզ, գ. ՕհանավանՎանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեց...
15/01/2024

Հ Ո Վ Հ Ա Ն Ն Ա Վ Ա Ն Ք
XIII դար
Արագածոտնի մարզ, գ. Օհանավան

Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ.-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ.-ին։
Վաչուտյանաշեն կառույցները Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ.-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ։ Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին։ Վերասլաց շինությունը շքեղորեն նստած է Քասաղի կիրճի ուղղահայաց ելուստի վրա։ Եկեղեցու արևելյան պատը կարծես ուղղակի ձորապռնկի շարունակությունն է։ Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։ Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքը ճակատային մասից է, իսկ վերին հարկի մուտքերը՝ ավագ խորանի միջից։ Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում և այդտեղ կարելի է բարձրանալ քարե 11 կոնսուլային աստիճաններով /այդպես է նաև Սաղմոսավանքում, Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղիպատրուշի գավթում, Հառիճում, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցիներում/։ Եկեղեցու արևմտյան պատը գմբեթի հետ կործանվել էր 1918 թ.-ին երկրաշարժից։ Պատմիչ Զաքարիա Սարկավագի նկարագրության և տեղում պահպանված մանրամասների հիման վրա պարզվել է գմբեթի նախնական տեսքը։ Թմբուկն ունեցել է 12 նիստ՝ ինչպես Գանձասարի եկեղեցին և վերասլաց վեղար։ Հենց այդպես էլ 1980-1990-ական թթ.-ին գմբեթն ու վեղարը վերականգնվեցին։ Եկեղեցին հյուսիսային դռնով հաղորդակցվում է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու հետ, իսկ արևմտյան կողմում ունի շքամուտք, որով հաղորդակցվում է գավթի հետ։ Եկեղեցին ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ պատած է հարուստ ու ճոխ հարթաքանդակներով։ Սակայն առավել ցայտուն է շքամուտքի ու շքամուտքի բարավորի ձևավորումը։ Դռան շրջակալի կողքերին, երկու կիսագլան սյուների միջնամասերում մեծ վարպետությամբ փորագրված են ութաթև աստղեր և բուսապատկեր քանդակներ, իսկ բարավորը զարդարված է «Իմաստուն և հիմար կույսեր» առակի բարձրաքանդակով (Մատթեոս 25:1-13): 1240-ական թթ. Քուրդ Ա Վաչուտյանը` կնոջ՝ Խորիշահի համագործակցությամբ սկսել է կառուցել գավիթը, որի շինարարությունն ավարտվել է 1250 թ.-ին։ Գավիթը զբաղեցնում է Կաթողիկե եկեղեցու ամբողջ արևմտյան ճակատը և 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի մի մասը՝ մուտքով հանդերձ։ Հովհաննավանքի գավիթը պատկանում է 13-րդ դարում տարածում գտած քառասյուն գավիթների տիպին ու մի ընդարձակ դահլիճ է։ Գավթի չորս հզոր սյուները որմնասյուներին և իրար միանում են կամարներով, որոնց շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է ինը միջկամարային հատվածների։ Չորս սյուների միջև ընկած երդիկավոր կենտրոնական հատվածը պսակված է ռոտոնդայով /ամենամեծը Հայաստանի նույնատիպ կառույցների մեջ/։ Կտուրի մյուս հատվածները ներքուստ ծածկված են զարդաքարերով, իսկ արևելյան մասի կենտրոնական հատվածը՝ շթաքարերով։ Շքամուտքը հարուստ ձևավորված է։ Ուղղանկյուն շրջանակի ներսի տարածությունը պատած է շեղանկյուն զարդաքարերով, որոնք կազմում են հավասարաթև խաչեր։ Շքամուտքի գլխին գտնվում է միջնասյունով երկու մասի բաժանված մեծ և լայն լուսամուտ, որը կիսաշրջան վերնամասի հետ առնված է շթաքարե քանդակներով պատած շրջանակի մեջ։ Գավթի արևմտյան պատը շքամուտքի երկու կողմերում արտաքինից պատած է եռակերտ զարդակամարներով՝ մուտքից ձախ՝ չորս, մուտքից աջ՝ երեք թռիչքներով։ Գավթի զարդը 12 սյուների վրա հենված ռոտոնդան է։ Սյուներից վեցը մեկընդմեջ կլոր են, վեցը՝ բազմանկյուն։ Ճարտարապետական այս ձևը շուրջ մեկ հարյուրամյակ հետո լավագույնս օգտագործվեց Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղվարդի, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցի-դամբարան-զանգակատներում։ Գավթի ներսում, բազիլիկ և Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատերի մոտ, բարձր պատվանդաններին ագուցված կամ պատերի մեջ ամրացված են գեղաքանդակ խաչքարեր։ Վաչուտյան իշխանատան հիմնադիր Վաչե Ա-ի և նրա որդի Քուրդ Ա-ի կառուցած Կաթողիկե եկեղեցին և գավիթը 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են։

Մեծավաստակ Գարեգին Ա Հովսեփյանցը հայ իշխանական տների շինարարական գործունեության մասին խոսելիս առանձնահատուկ նշել է գլուխգործոցները՝ «Յոհաննա-վանքը Վաչուտեանց իշխանութեան մէջ, Գանձասարը Խաչենի, Նորավանքը Օրբէլեանների, Դսեղի Բարձրաքաշը Մամիկոնեանների, Գեղարդը Խաղբակեանների... կենդանի և խօսուն վկաներ են մի աննման, եռանդուն շինարարութեան, որի նմանը քիչ է կրկնւում պատմութեան մէջ»։ Իր պարիսպներով՝ կամարակապ մեծ դարպասով, Հովհաննավանքը Վաչուտյանների իշխանատիրույթի հզորագույն ամրոցներից մեկն է եղել։ Պարսպի վրա եղել է յոթ աշտարակ, որոնք տեղադրված են իրարից 30-40 մետր հեռավորությամբ։ Որոշ տեղերում պարիսպները պահպանվել են 4-5 մ բարձրությամբ։ Պատերը շարված են ամուր կրաշաղախով և ունեն 1,5-2 մ հաստություն։ Զաքարիա Սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն պարիսպը մինչև 1222 թ-ը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի այրի՝ Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քույր Վանենին /Նանա/։

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸIV-V դարերՇիրակի մարզ, գ. ԱնիպեմզաԵրերույքի տաճարը եռանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի է ՀՀ Շիրակի մար...
14/01/2024

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸ
IV-V դարեր
Շիրակի մարզ, գ. Անիպեմզա

Երերույքի տաճարը եռանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցի է ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։

Եկեղեցին ունեցել է վեց սյուն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն վաղ միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։
Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով։ Տաճարի մասին պատմիչները լռում են։ Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։ Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար։ 2010-2011-ին աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող “Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի” մասնագետները։
Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան։ Դրանք, ինչպես նաև դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային։ Երերույքի տաճարի տարածքում չնայած նախկինում շուրջ մեկ դար աշխատել են հնագետները, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն։
Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան։ Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են։ Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել։ Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել։ Դրանց շնորհիվ այրերի ներսում բավականին լուսավոր է։ Պատերի վրա փորվածքներ են արված այնպես, որ կարելի է նստել կամ ինչ որ առարկաներ դնել։ Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք արտաքնապես նման են սեղանի և թիկնակներով երկու աթոռի։ Սակայն, հավանաբար, սրանք ինչ–որ շինության բեկորներ են եղել։
2011-ին կատարված պեղումների ժամանակ (պեղվել են եկեղեցու հարավային եզրի տարածքը) նկատվել էին վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Դա շատ ընդարձակ մի դամբարանադաշտ է, որտեղ 7-8 պատվանդան կա։ Դրանք քառակուսի են, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմք, որի վրա բարձրանում է քառակող մի կոթող կամ ութանիստ սյուն։ Դրա վրա ևս մի խոյակ կա՝ ծայրին քարե նախշ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են դրանք կանգնեցվել՝ արդյոք մահարձանայի՞ն հուշարձաններ են, թե՞ խորհրդանշական։ Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական և գործառութային կապը։ Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրիկ Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել Ս. Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։ Իսկ ֆրանսիացի մարդաբան Պոլ Բելեն նշել է, որ լավ պահպանված կմախքները և ընդհանուր գերեզմանները հարուստ նյութեր են տալիս՝ թաղման հայկական ծեսերի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաև թվագրման համար։ Մի քանի թաղումներում գտնվել են երեխաների կմաղքներ, որոնք փաթաթված են եղել պատանով։ Թաղման կարգը նույնն է, ինչ Ֆրանսիայում՝ երեխաները պառկած են մեջքի վրա, գլուխը դեպի արևմուտք, ձեռքերը՝ կրծքի վրա խաչված, կամ մեկը դեպի վիզը, մյուսը՝ դեպի որովայնը ձգված։ Դա ընդհանուր քրիստոնեական երևույթ է։ Ավելի խոր, հետևաբար՝ երևի ավելի հին շերտում հայտնաբերվել են մեծ դամբարաններ՝ հավանաբար մեծահասակների։ Դատելով շարվածքից ու քարերի դասավորությունից՝ ենթադրվում է, որ այնտեղ թաղվածները հասարակ մարդիկ չեն։
Այս ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այստեղ բացառապես վաղ քրիստոնեական շրջանի մնացորդներ են։ Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան։ Կարելի է ասել, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում։ Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ։

Address

Meghradzor

Telephone

+37494747320

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Meghradzor Camp posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Meghradzor Camp:

Share


Other Meghradzor travel agencies

Show All