On The Roads

On The Roads Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from On The Roads, Tour Agency, .
(1)

Azat Reservoir is situated in the Ararat region of Armenia. It sits at around 1050 meters above sea level and is surroun...
28/04/2022

Azat Reservoir is situated in the Ararat region of Armenia. It sits at around 1050 meters above sea level and is surrounded by the Yeranos Mountains.

Կարո՞ղ եք գուշակել վայրը:
08/11/2021

Կարո՞ղ եք գուշակել վայրը:

28/09/2021

Արարատի ծեր կատարինԴար է եկել, վայրկյանի պես,Ու անցել:
27/08/2021

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Մակարավանքի մուտքը խոր աշնանը:
19/01/2021

Մակարավանքի մուտքը խոր աշնանը:

In an Armenian village...
11/12/2020

In an Armenian village...

Շուշիի սպիտակ գեղեցկուհին 💔
26/11/2020

Շուշիի սպիտակ գեղեցկուհին 💔

Գանձասարի վանական համալիր` 10-13-րդ դդ.:
13/08/2020

Գանձասարի վանական համալիր` 10-13-րդ դդ.:

 #հայկական  #նատյուրմորտ 😀🥰
30/07/2020

#հայկական #նատյուրմորտ 😀🥰

1273 թվականին քանդակված «Ամենափրկիչ» խաչքարը կանգնեցրել է վանքի առաջնորդ Դոփյան Հովհաննես եպիսկոպոսը Համազասպ կոչված գավ...
22/07/2020

1273 թվականին քանդակված «Ամենափրկիչ» խաչքարը կանգնեցրել է վանքի առաջնորդ Դոփյան Հովհաննես եպիսկոպոսը Համազասպ կոչված գավթի և բուն տաճարի միջև: Հեղինակ` Վահրամ քանդակագործ:

Իսկ դու եղե՞լ ես Տիգրանակերտում։
17/07/2020

Իսկ դու եղե՞լ ես Տիգրանակերտում։

Կարո՞ղ եք գուշակել՝ որ եկեղեցին է։
16/07/2020

Կարո՞ղ եք գուշակել՝ որ եկեղեցին է։

Աղավնավանքը կամ Անապատ Ս. Աստվածածին եկեղեցին հայտնի է եղել նաև Աղնաբադի վանք անունով` գտնվելով Դիլիջան ազգային պարկի Աղ...
15/07/2020

Աղավնավանքը կամ Անապատ Ս. Աստվածածին եկեղեցին հայտնի է եղել նաև Աղնաբադի վանք անունով` գտնվելով Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում:
Ավանդազրույցը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիով կարողանում էր բուժել զանազան հիվանդություններ: Երիտասարդը դարձել էր բոլորի սիրելին և սպասված հյուր էր յուրաքանչյուրի օջախում: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ անկախ նրանց սոցիալական վիճակից: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանի պատրաստող տղային: Երիտասարդը, մի քանի օր շարունակ հավաքելով տարբեր դեղաբույսեր, թուրմ է պատրաստում, որի օգնությամբ էլ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Եվ երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է:
Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ, այնքան էլ փառասեր էր. մերժում է տղային` ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում է մեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային:
«Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն ավանդազրույցի՝ այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ, ինչպես սիրահար տղան կղզիացած է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:

30/06/2020
Երիցուկների անծայրածիր դաշտերը Ապարանի Չքնաղ գյուղի մոտ:
18/06/2020

Երիցուկների անծայրածիր դաշտերը Ապարանի Չքնաղ գյուղի մոտ:

Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի առաջինը իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ իր կառավարման երկրորդ տարում` ...
11/06/2020

Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի առաջինը իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ իր կառավարման երկրորդ տարում` Ք.Ա 785 թվականին:

Արձանագրության տեքստը հետևյալն է.

:

Երևանի գլխավոր շուկան` ՂանթարըՄինչև 19-րդ դարը արևելյան շատ քաղաքների նման Երևանում նույնպես առևտուրը կենտրոնացված էր շո...
02/06/2020

Երևանի գլխավոր շուկան` Ղանթարը
Մինչև 19-րդ դարը արևելյան շատ քաղաքների նման Երևանում նույնպես առևտուրը կենտրոնացված էր շուկա: Առևտուրը սարդարի մենաշնորհն էր. այդ պատճառով առևտրի կազմակերպման ու իրականացման բոլոր օղակները` շուկա-հրապարակները, խանութ-կրպակները, դրամատները, ինչպես նաև կշեռքները տրվում էին մենավարձով: Քաղաքի գլխավոր շուկա-հրապարակում էր կատարվում մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի և շրջակա գյուղերից բերված ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքը: Մեծ շուկայում էին գտնվում սարդարական կշեռքները` մեծ կշեռքը (ղանթարը) և փոքր կշեռքը (միզանը): Սարդարի կողմից նշանակվում էր կշեռքների հսկիչ` ղանթար-բաշի:

Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: ...
28/05/2020

Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը:
#հայաստան

25/05/2020
Զորաց քարեր
23/05/2020

Զորաց քարեր

Հեռվում երևում է Հին Խնձորեսկը և հինը նորին միացնող հայտնի ճոճվող կամուրջը...
10/05/2020

Հեռվում երևում է Հին Խնձորեսկը և հինը նորին միացնող հայտնի ճոճվող կամուրջը...

Ծաղկոտ լեռներ Հայաստանի,Աշխարհում հայտնի, անվանի,Երանի տամ ձեզ, երանի,Որ ծաղկաբեր գարնան օրերԱնցկացրել եք հազար դարեր,Հա...
03/05/2020

Ծաղկոտ լեռներ Հայաստանի,
Աշխարհում հայտնի, անվանի,
Երանի տամ ձեզ, երանի,
Որ ծաղկաբեր գարնան օրեր
Անցկացրել եք հազար դարեր,
Հայաստանի սիրուն սարեր։

Տաթևից բացվող հրաշալի տեսարանը...
02/05/2020

Տաթևից բացվող հրաշալի տեսարանը...

Շաքեի ջրվեժի անվան առաջացման մասին մի շարք ավանդություններ են պատմվում:Դրանցից ամենատարածվածի համաձայն ՝ ջրվեժը և նրա մո...
01/05/2020

Շաքեի ջրվեժի անվան առաջացման մասին մի շարք ավանդություններ են պատմվում:
Դրանցից ամենատարածվածի համաձայն ՝ ջրվեժը և նրա մոտակայքում գտվող գյուղն անվանվել են ի պատիվ Շաքե անունով կապուտաչյա ու գեղեցիկ մի աղջկա, ում ևս 92 գեղեցկադեմ աղջիկների հետ Գեղարքունիքի գավառից հավաքում և ուղարկում են Մուղանը գրաված մոնղոլ-թաթարական առաջնորդի մոտ իբրև գերուհիներ: Աղջիկները, տեղ հասնելով, թշնամական բանակի հրամանատարներին խնդրում են թույլ տալ լողանալ գետում, դրանից հետո միայն ներկայանալ առաջնորդին: Նետվոլով գետի ջրերի մեջ՝ աղջիկներն ահնետանում են, նրանց այլևս ոչ ոք չի գտնում: Փրկվել հաջողվում է միայն Շաքեին, ով Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն գետակի մեջ հրաշքով մի ժայռ է գոյանում և ջուրը, աղջկա վրայով գահավիժելով, իր փրփուրների տակ թաքցնում է Շաքեին:

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանա...
01/05/2020

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

Գարուն Երևան 🌸
29/04/2020

Գարուն Երևան 🌸

Քրիստոնեական հավատը խորհրդանշող հորինվածք, որ տարածված է եղել վաղ միջնադարյան արվեստում և իրենից ներկայացնում է շրջանակի...
25/04/2020

Քրիստոնեական հավատը խորհրդանշող հորինվածք, որ տարածված է եղել վաղ միջնադարյան արվեստում և իրենից ներկայացնում է շրջանակի մեջ ամփոփված հավասարաթև խաչ, որի հորիզոնական թևերի մոտ երկու թռչուն (աղավնիներ) կտցահարում են խաղողի ողկույզ կամ տերև։

Our wounds are still open...
24/04/2020

Our wounds are still open...

22/04/2020
Կարո՞ղ եք նշել, թե որ եկեղեցին է:
22/04/2020

Կարո՞ղ եք նշել, թե որ եկեղեցին է:

Դարերի վկան...
21/04/2020

Դարերի վկան...

Սևանա գեղեցկուհին...
19/04/2020

Սևանա գեղեցկուհին...

Մայրամուտ 🧡
18/04/2020

Մայրամուտ 🧡

Ամենագեղեցիկ լեռն աշխարհում...💙
17/04/2020

Ամենագեղեցիկ լեռն աշխարհում...💙

Մայր տաճարի մուտքի դուռը...
16/04/2020

Մայր տաճարի մուտքի դուռը...

Սկիզբն շինուածոյ մեծանուն և վայելչաշեն զարմանակերտ և հոյակապ ուխտին Մարմաշինոյ` ի քրիստոսասէր իշխանաց իշխանէն Վահրամայ. ...
15/04/2020

Սկիզբն շինուածոյ մեծանուն և վայելչաշեն զարմանակերտ և հոյակապ ուխտին Մարմաշինոյ` ի քրիստոսասէր իշխանաց իշխանէն Վահրամայ. սկսեալ ի ՆԼԵ. թուին և ավարտեալ ի ՆԽԳ. ին:

Սամուելի քահանայի Անեցւոյ Հաւաքունք ի գրոց պատմագրաց

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when On The Roads posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share