Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ

  • Home
  • Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ

Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ Ծրագիրը նախատեսում է զբոսաշրջության զարգացման նոր հ?

06/05/2021
25/09/2020

We are pleased to introduce Haykuhi and her sister Anna from the village Tsovazard in Gegharkunik, Sona and Mary from the city of Sevan, Gevorg from Lusakert (Kotayk), Flora from Arzakan, Hambardzum from Bjni and their peers from these two regions of Armenia.

12/09/2020
Նոր  որակի  փառատոն Կոտայքի  մարզի  5  համայնքներում:
30/08/2020

Նոր որակի փառատոն Կոտայքի մարզի 5 համայնքներում:


Մի հրաշալի, մի գունագեղ,աննախադեպ ծրագիր ենք իրականացնելու Կոտայքի մարզում: Փառատոններ միաժամանակ 5 համայնքներում: Փառատոններ , և՜ օնֆլայն ,և՜ օնլայն: Փառատոններ ավանանդականի և նորարականի համադրությամբ: Դեռևս ընթանում են փառատոնների նախնական կազմակերպչական գործընթացները: Յուրաքանչյուրդ կարող եք հանդես գալ, որպես փառատոնի մասնակից,կամ կամավոր:
Հետաքրքրեց՞, դե ուրեմն միացիր մեր թիմին ,սպասիր նաև մեր էջում նոր թարմացումների:

Մեր  հրաշալի ծրագրի  ավարտական միջոցառումը ՝ պիլոտային  զբոսաշրջային տուր  ԵՐԵՔԸ  ՄԵԿՈՒՄ:Շուրջ 9 և ավելի ամիսներ Շենացնե...
02/08/2020

Մեր հրաշալի ծրագրի ավարտական միջոցառումը ՝ պիլոտային զբոսաշրջային տուր ԵՐԵՔԸ ՄԵԿՈՒՄ:
Շուրջ 9 և ավելի ամիսներ Շենացնենք մեր գյուղը ՀԿ-ն իր գործընկերների և երիտասարդական թիմի միջոցով ,,Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիններ ,, ծրագրի շրջանակներում գնահատում և նորովի բացահայտում էր կլաստերի թաքնված զբոսաշրջային պոտենցիալը: Մենք բոլորս զարմացած էինք առկա անսպառ բնական ռեսուրսներով, դարերով մեզ հասած կոթողներով, յուրօրինակ մշակութային հարստությամբ և ողջ ծրագրի ընթացքում կրկին ու կրկին սիրահարվում և հպարատանում էինք մեր մարզի
գյուղերի չքնաղ բնությամբ,խորհրդավոր պատմությամբ և մշակույթով:

Հետաքրքիր  պատմություններ  են  հավաքագրում ծրագրի մասնակիցները  կլաստերում  ներգրավված համայնքների  բնական  ռեսուրսների,...
20/07/2020

Հետաքրքիր պատմություններ են հավաքագրում ծրագրի մասնակիցները կլաստերում ներգրավված համայնքների բնական ռեսուրսների, հուշարձանների,մշակույթի և ավանդույթների մասին:
Ֆրիդա Եղիազարյանի հերթական պատմությունը և սեփական մեկանբանությունը Սարի Գյոլ կոչվող լճակի մասին:
-Ծաղկունյաց լիճ ,թե Սարի Գյոլ
Այս շքեղ լեռնային լիճը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայում Արզականից 3,6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2427 մետր բարձրության վրա։ Եզակի լճակը սնուցվում է միայն ձյան հալոցքներով և անձրևաջրերով: Ծաղկունյաց լճի ջուրն շատ մաքուր և թափանցիկ է, որ պարզ ու անամպ օրերին հնարավոր է տեսնել ավազանի հատակին գտնվող յուրաքանչյուր քար: Արզականցիները լճակին տվել են երկրորդ անունը Սարի Գյոլ: Սարերի արանքում ծվարած այս բնության հրաշքը մինչ այսօր ծառայում է սարվորների համար հանգստի վայր: Բարձրից լճակին նայելիս այն նմանվում է երեխայի կապուտակ աչուկի,որտեղ կարելի է տեսնել անգամ հոգուդ արտացոլանքը: Երևի թե Սարի Գյոլ -սարի փոքրիկ լճակ:

Ծրագրի մասնակից  Ռուդիկ  Սարկիսյանը  իր  նոթերում ևս  անրադառնում  է  Կլաստերում  ընդգրկված  համայնքների  կենսաբանական-բ...
16/07/2020

Ծրագրի մասնակից Ռուդիկ Սարկիսյանը իր նոթերում ևս անրադառնում է Կլաստերում ընդգրկված համայնքների կենսաբանական-բնական հուշարձաններին:
--Երբ բացահայտում էինք Կոտայքի մարզը😊 հնարավոր չէր անտարբել անցնել Արտավազ լեռան մոտ գտնվող «Ռելիկտային կրկես» բնական հրաշալիքի կողքով: Լինելով արշավների և լեռնագնացության սիրահար երազում եմ կազմակերպել վերելք դեպի Արտավազ լեռ: Արտավազը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2929 մ: Լեռան գագաթը ունի հազվադեպ հանդիպող կիսաբոլոր ձև : Լեռան տարածքը հայտարարված է բնության կենսաբանական հուշարձան՝ հայտնի է որպես «Արտավազ լեռան մնացուկային տարածք , կամ ռելիկտային կրկես» անունով: ։

Մեր  ծրագրի  մասնակից  Եղիազար  Ավետիսյանը  իր  նոթերում  գրում  է- Լսել  եք  կենսաբանական  հուշարձանների մասին ?  Ոչ?  ...
16/07/2020

Մեր ծրագրի մասնակից Եղիազար Ավետիսյանը իր նոթերում գրում է
- Լսել եք կենսաբանական հուշարձանների մասին ? Ոչ? Ես էլ այդ մասին չգիտեի : Մասնագիտությամբ ապագա իրավաբան եմ և նախկինում այդքան էլ հետաքրքված չէի բնության և շրջակա միջավայրի անբացատրելի գաղտնիքներով: Վերջերս մասնակցում էի ,, Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ,, ծրագրին, որի մասին իմ էջում շատ եմ անրադարձ կատարել: Այդ ծրագրի միջոցով իմ համար բացահայտել եմ ԿՈՏԱՅՔԸ նորովի : Ապրելով նույն մարզում , զարմանում եմ ինչպես կարող էի անտարբերությամբ անցնել բնական և պատմական այս հիասքանչ վայրերի մոտով: Ինձ համար առանձնացրել եմ մի քանի յուրահատուկ և աշխարհում նմանը չունեցող բնական և կենսաբանական հուշարձաններ :
Կենսաբանակ հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Ալպյան գորգը» ,որը գտնվում է Կոտայքի մարզ, Մեղրաձոր-Ֆիոլետովո գրունտային ճանապարհի ամենաբարձր մասում ՝ ծ.մ-ից 300 մ բարձրության վրա: Հետաքրքիր է որ անգամ տեղի բնակիչները բնության այս հրաշքի մասին չգիտեին: Կենսաբանական այս հուշարձանը գտնվում է պետական պահպանության ներքո և համարվում է հատուկ պահպանվող տարածք: Մտածում եմ , որ հնարավորության դեպքում կբարձրանամ այս տարածք և ավելի գեղեցիկ ֆոտոներ կանեմ ՝ցուցադրելու բնության այս հարաշալիքը ընկերներիս և բոլորին:
Կոչ եմ անում Մեղրաձոր գյուղի երիտասարդներին ավելի մանրամասնորեն ուսումնասիրեն իրենց հայրենի գյուղի պատմությունը ,մշակությը,բնության հրաշքները և կարողանան այն ճիշտ ներկայացնեն իրենց գյուղ եկած հյուրերին:

15/07/2020
Առցանց ընթանում է ուղեկցորդների վերապատրաստման դասընթաց,որին մասնակցում են կլաստեր  համայնքների երիտասարդները։Դասընթացը ...
15/07/2020

Առցանց ընթանում է ուղեկցորդների վերապատրաստման դասընթաց,որին մասնակցում են կլաստեր համայնքների երիտասարդները։Դասընթացը վարում են ծրագրի թրենինգավար,պրակտիկ ուղեկցորդ Մհեր Խաչատրյանը և ոլորտային փորձագետ՝ Լևոն Մարտիրոսյանը

14/07/2020
09/07/2020

Թանգարան և կավագործության արհեստանոց Բջնի գյուղում:
Մեր ծրագրի ակտիվ մասնակիցներից է տիկին Նունեն, որի հետաքրքիր պատմությունը ներկայացնում ենք ստորև:
- Ապրելով Բջնիի ամրոցի տարածքում տարիներ ի վեր բազմաթիվ հնեաբանական նյութեր ենք հայտանբերել մեր տնամերձ տարածքից: Եվ ամուսիններով դեռևս վաղուց որոշել էինք հիմնադրել թանգարան, որտեղ հնարավուոթյուն կունենայինք Բջնիի հյուրերին ցուցադրել մեր հին պատմությունը: Այսօր թանգարանը արդեն իսկ իրականություն է,զբոսաշրջիկները կարող են դիտել բազմաթիվ իրեր,որոնք խորհրդանշում են Բջնիի հին պատմությունը: :Միշտ մտածել ենք ներկայացնել այն ինչը մերն է ,,բնորոշ Բջնիին և իր մշակույթին: Ամուսինս կավագործ է,նա ,երկար փնտրտուքից հետո Բջնիի տարածքում հայտնաբերել է բնական կավ ՝ինչը և օգտագործում է իր արհեստանոցում: Մեր կավագործության արվեստանոցը սովորական չի, այն մեծ ուժ է իր մեջ պարունակում,քանի որ գտնվում է պատմական հզոր տարածքում: Յուրաքանչյուր կավե իր ձեռք է բերում նոր պատկեր և խորհուրդ: Արհեստանոցում զբոսաշրջիկները և այցելու երեխաները կարող են իրենց ձեռքով իրեր պատրաստել և որպես հուշանվեր վերցնել իրենց հետ: Շատ եմ սիրում Բջնին և ուզում եմ ,որ Բջնիի խորհրդավոր պատմությունը և գաղտնիքները հասանելի լինեն շատերին:
ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ
European Union in Armenia
"Improve Our Village Social Organization". Շենացնենք մեր գյուղը ՀԿ
Human Dignity and Peace - Armenia
Կավագործություն Բջնիում

,,Բացահայտում  ենք  նոր  զբոսաշրջային  երթուղիներ,,  ծրագրի մասնակիցները հետաքրքիր  պատմություններ  են պատմում  իրենց  հ...
07/07/2020

,,Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ,, ծրագրի մասնակիցները հետաքրքիր պատմություններ են պատմում իրենց համայնքների մասին։ Ֆրիդա Եղիազարյանը մի շարք լեգենդներ,առասպելներ և պատմություններ է հավաքագրել իր ծննդավայրի մասին: Հերթական պատմությունը վերաբերում է Արզականի տաք ջրերին:
ԲԱԼՆԵՈԹԵՐԱՊԻԱ
Իսկ դուք գիտեք ,թե ինչ է բալնեոթերապիան: Ոչ? Ուրեմն առաջարկում եմ այցելել Կոտայքի մարզի Արզական գյուղ և վայելել հանքային ,բնական տաք ջրերի հաճույքը և բուժիչ ազդեցությունը: Տաք ջրերի մասին շրջանառվող լեգենդում հիվանդները ամոքվում էին , աղջիկները գեղեցկանում ,իսկ պատանիները մեծ ուժ էին ձեռք բերում այս ջերերում լողալով:Իսկ իրականում Արզականի
հանքային տաք ջրերով լոգանքներն առաջին հերթին ազդում են սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա, նպաստում սրտի և անոթների մարզմանը, նյարդային գործունեության հավասարակշռությանը, նյութափոխանակության բնականոնացմանը, ներզատական գեղձերի գործունեությանը։ Ընդհանուր և տեղային հանքային լոգանքներն օգտագործում են սրտի և արյան անոթների, հենաշարժողական ապարատի (հոդեր, կապաններ, մկաններ), նյարդային համակարգի, գինեկոլոգիական և այլ հիվանդությունների ժամանակ։ Հանքային ջրերով ողողումները և ինհալացիան նշանակում են քթաըմպանի և վերին շնչուղիների, ոռոգումները՝ գինեկոլոգիական, լվացումները և հոգնաները՝ ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։
Դե ինչ եկեք Արզական, վայելու բնության հրաշք տաք ջրերի բուժիչ, գեղեցկացնող և առույգացնող ազդեցություն: Արզականում բալնեոթերապիան թրենդային է:

Հանդիպում  Բջնի  գյուղի  նոր  վարչական  ղեկավար  Հովահաննես  Անդրեասյանի  հետ: Գյուղի  նոր  ղեկավարին  ներկայացվեց  շուր...
06/07/2020

Հանդիպում Բջնի գյուղի նոր
վարչական ղեկավար Հովահաննես Անդրեասյանի հետ: Գյուղի նոր ղեկավարին ներկայացվեց շուրջ երեք ծրագիր,որը այս պահին իրականացվում է Կոտայքի մարզում,որոնցից երկուսում ներգրավված է նաև Բջնի գյուղը:

,,Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ,,ծրագրի  շրջանակներում   հանդիպումներ  են կազմակերպվում  տարբեր  շահագրգիռ...
06/07/2020

,,Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ,,
ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր շահագրգիռ կողմերի հետ: Վերջին հանդիպումները կլաստերում գործունեություն ծավալող գործարարների հետ էր: Ծրագրի աշխատանքային խումբը այս անգամ հանդիպում էր ՚՚Բջնի ռեզորթՙՙ հանգստյան գոտու սեփականատերերի հետ: Սիրված դերասան և շոումեն Գրիգոր Դանիելյանը սիրով ներկայացրեց իրենց ընտանեկան բիզնեսը և նրա հետ կապված հետաքրքիր մտահղացումները: Բջնի գեղատեսիլ բնության գրկում ոչ միայն հանգստայան բարեկարգ գոտի էին ստեղծել ,այլ նաև հարմարավետ հյուրատուն ՝իր բոլոր հարմարություններով:

,,Բացահայտում  ենք  նոր  զբոսաշրջային երթուղիներ,,    ծրագիրը  շարունակվում է:  Ծրագրի  փորձագիտական խումբը  ավարտել  է ...
30/06/2020

,,Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ,,
ծրագիրը շարունակվում է:
Ծրագրի փորձագիտական խումբը ավարտել է պիլոտային երթուղիների մշակումը: Հերթական ստուգիչ այցելություններ են իրականացվում պիլոտային երթուղու նշակետերը և հասցեները ճշգրտելու , երթուղին վերջնական տեսքի բերելու նպատակով: Հուլիս ամսվա երկրոդ տասնօրյակին նախատեսվում է պիլոտային երթուղիների փորձարկում:
Հիշեցնենք ,որ նախաձեռնությունը իրականացվում է ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի ենթադրամաշնորների շրջանակներում European Union in Armenia ֆինանսավորմամբ:

03/06/2020
🔻🔻🔻 ԵՐԵՔ ՀՐԱՇԱԼԻ ԾՐԱԳԻՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը տեղական և միջազգ...
03/05/2020

🔻🔻🔻 ԵՐԵՔ ՀՐԱՇԱԼԻ ԾՐԱԳԻՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով , Կոտայքի մարզի Բջնի գյուղում 3 խոշոր դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում ;
1.🔻 «Անվտանգ միջավայր Կոտայքի և Լոռու մարզի երեխաների համար» /դոնոր Հայաստանում ճապոնիայի դեսպանատուն/ :Այս ծրագրի շրջանակներում Բջնիի մանկապարտեզի բակում ներկառուցվել է ժամանակակից լուծումներով 100 քառակուսի մակերեսով անվտանգ խաղահրապարակ: Ծրագիրը ավարտված է ՝խաղահրապարակը ծառայում է իր նպատակին:
2.🔻 «Բացահայտում ենք նոր զբոսաշրջայն երթուղիներ»
/ դոնոր ԵՄ և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան/
Այս ծրագիրը նախատեսում է Կոտայքի մարզի 5 գյուղական համայնքներում ՝ այդ թվում Բջնի գյուղում
🔻 բացահայտել զբոսաշրջության զարգացման նոր հնարավորությունները
🔻 վերհանել չուսումնասիրված և չճանաչված ռեսուրսները
🔻 հավաքագրել համայնքների մասին պատմող լեգենդները
🔻 մշակել նոր պիլոտային երթուղիներ
Ծրագիրը ընթացքի մեջ է:

3🔻 .«Բարի գալուստ օրգանական Կոտայք» / դոնոր ՀՀ -ում Բուլղարիայի դեսպանատուն/
Այս ծրագրի արդյունքում Բջնի մանկապարտեզի բակում կներկառուցվի նախադեպը չունեցող օրգանական ջերմոց,որը ոչ միայն մանկապարտեզի երեխաներին կապահովի առողջ սնունդով,այն նաև կհանդիսանա բնապահպանական ,ուսումնական կենտրոն - լաբորատորիա համայնքի երիտասարդների և դպրոցահասակ երեխաների համար:
Ծրագիրը ընթացքի մեջ է:

DVV International in Armenia
Չարենցավանի համայնքապետարան/Charentsavan Municipality/ Мэрия Чаренцавана Municipality/ Мэрия Чаренцавана
Посолство На Република България
Embassy of Japan in Armenia
Human Dignity and Peace - Armenia
Kindergarten of Bjni-Բջնիի մանկապարտեզ

ԿՅԱՆՔԻ  ԵՎ  ՍԻՐՈ  ԳԱՂՏՆՈՒՂԻ3Մեր  կազմակերպության  կամավոր և ծրագրի մասնակից  Գևորգ  Արզումանյանի  նոթերից:Էկոտուրիզմի  և...
28/04/2020

ԿՅԱՆՔԻ ԵՎ ՍԻՐՈ ԳԱՂՏՆՈՒՂԻ
3
Մեր կազմակերպության կամավոր և ծրագրի մասնակից Գևորգ Արզումանյանի նոթերից:
Էկոտուրիզմի և ակտիվ հանգստի սիրահաներին խորհուրդ եմ տալիս մեկ անգամ լինել Կոտայքի մարզի Բջնի գյուղում:Հավատացնում եմ որ Բջնիի հրաշագեղ բնությունը ,իր բնական հուշարձաններով, հանքային ջրի աղբյուրներով, արկածային արահետներով կգերի ձեզ և դուք ցանկություն կունենաք կրկին վերադառնալ:
Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։Բազմաթիվ հուշարձաններով եկեղեցիներով խաչքարերով, բերդամրոցներով, միջնադարյան ճարտարապետության կոթողներով հարուստ այս պատմական բնակավայրը կգերի անգամ խստապահանջ պատմամշակութային տուրիզմի սիրահարներին:
Բայց ինձ համար Բջնին ասոցացվում է հորս պատմած հուշերի հետ : Տարիներ առաջ հայրս Լենդրուշ Արզումանյանը աշխատում էր Բջնիի միջնակարգ դպրոցում: Հորս յուրաքանչյուր պատմություն և հուշ կապված էր այս չքնաղ գյուղի հետ: Այնքան զգացմունքային էին պատմությունները գյուղի կյանքի և կենցաղի մասին,որը երբեմն թվում էր դա հեքիաթ,կամ առասպել է : Մտաբերում եմ հորս նկարագրությունը Բջնի գաղտուղու մասին:
Դա պատմական և ռազմական նշանակություն ունեցող ժայռակերտ ճանապարը էր ,որը ապահովում էր պաշարված հայորդիների երկարատև դիմադրությունը,այն ուժ և հզորություն էր տալիս ռազմիկներին , իսկ խաղաղ ժամանակ ապահովվում էր սիրահարված պատանիների աննկատ հանդիպումները: Այժմ միայն գաղտնուղու սկզբնական մասն է հասանելի այցելուների համար. Սակայն դա էլ բավական է զգալու խորհդրավոր մթությամբ պարուրված անցյալի դրվագները:
ՀԻՇԵՑՈՒՄ
Եվրոպական միությունը աջակցում է տեղական զբոսաշրջային նախաձեռնություններին
Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան կազմակերպության «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Բացահայտում ենք նոր զբոսաշրջային ուղիներ» նախագիծը , իրականացնում Է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը իր կոալիցիոն գործընկեր «Հյուման Դիգնիթի ընդ Փիս »(HDP) հիմնադրամի հետ համատեղ :

European Union in Armenia
DVV International in Armenia
"Improve Our Village Social Organization". Շենացնենք մեր գյուղը ՀԿ
Human Dignity and Peace - Armenia
Չարենցավանի համայնքապետարան/Charentsavan Municipality/ Мэрия Чаренцавана

26/04/2020
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ  ԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ  ՈՍԿԵ ԽՆՁՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸԵս  մեծ   հետաքրքությամբ  եմ  մասնակցում  այս ծրագրին:  Այն  հնար...
21/04/2020

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՈՍԿԵ ԽՆՁՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ես մեծ հետաքրքությամբ եմ մասնակցում այս ծրագրին: Այն հնարավորություն է տալիս մեզ ՝ երիտասարդներիս գնահատել և պահպանել մեր համայնքների բնական,պատմական և մշակույթային արժեքները: Մենք տեղաբնակներս դեռևս անյքան էլ լավ չենք ճանաչում մեր շեները : Ես կարծում եմ ,որ պետք է նախ և առաջ զարգացնել Հայաստանում ներքին տուրիզմը: Մենք ինքներս պետք է շրջագայենք մեր երկրում, նախ ճանաչենք և գնահատենք մեր ունեցածը,այնուհետ այն կարողանանք կրեատիվ ներկայացնենք աշխարհին:
Ես ապրում եմ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում:
Ճիշտ է այս ծրագրով Նոր Գեղին չի համարվում շահառու համայնք,սակայն գյուղի հետաքրքիր վայրերը կարող են դառնալ ենթակառուցվածքային պոտենցիալ այս ունիկալ
ծրագրի համար: Երևանից դեպի Բջնի ,Արզական ուղևորվելիս խորհուրդ եմ տալիս կանգ առնել Նոր Գեղի համայնքում:
Համայնքի կենտրոնական հրապարակում տեղադրված է խնձորի ոսկե արձանը,որի իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Նախ և առաջ այն ներկայացնում է համայնքի ողջ պատմությունը ,որը սկսվել և շարունակվում է խնձորի այգիների մշակությամբ: Խնձորի արձանը այսուհետ հանդիսանալու է գյուղի սիմվոլը ,բրենդը,որի դեղին շողերում արտացոլվում է գյուղի աշխատասեր բանկիչը, նրա բազմաչարչար աշխատանքում ստեղծված բերքն ու բարիքը:
Գյուղի հնաբանակները պատմում են որ դեղին խնձորը հրաշքներ է գործել, բուժել է անհույս հիվանդներին, սպեղանի է եղել վերքերին: Դա է պատճառը,որ Նոր Գեղիի այգիներում գերակշռում են հենց ԳՈԼԴԵՆ տեսակի խնձորենիները:
ՈՍԿԵ ԽՆՁՈՐ հասկացությունը շոշափվել է տարբեր ժողովուրդների ազգային զանազան լեգենդներում և հեքիաթներում,որտեղ այն ասոցացվում է նպատակների և իղձերի կատարման հետ: Այնպես որ բոլորիդ հրավիրում եմ Նոր Գեղիի, որտեղ տեղադրված ԽՆՁՈՐԻ ԱՐՁԱՆԸ և այգիների համեղ խնձորը կարող է իրակաանցնել Ձեր երազանքները:

Сирануш   активная  участница  нашего проекта.  Легенда  Сирануша  связана  с  селом Анкаван. Вот  что  пишет  Сирануш ....
17/04/2020

Сирануш активная участница нашего проекта. Легенда
Сирануша связана с селом Анкаван. Вот что пишет
Сирануш .
- Горячие источники в Анкаване известны с древнейших времен. Они за последние годы стали более популярными. С ними связаны многие местные легенды, а жители Анкавана считают эти воды священными. Эти воды очищают не только тело, но и душу. Люди становятся добрыми и заботливыми. Температура в горячих источниках колеблется от 37 C- до 39 C градусов содержит много минералов и серы, обладает целебными свойствами. Уже само ее действие благоприятно действуют на организм. Кроме того, это популярное место у туристов. Множество отдыхающих посещают термальные источники, чтобы искупаться в теплой воде и расслабиться в любое время года. Это место , куда всегда возвращаются.

ԲՋՆԻԻ ԾԱԿ  ՔԱՐԸ ԲՆԱԿԱՆ  ՊՈՐՏԱԼ                / միֆ ,թե  իրականություն/ Եթե  չգիտեք  թե ինչ է  բնական  պորտալլը,  և  նաև...
17/04/2020

ԲՋՆԻԻ ԾԱԿ ՔԱՐԸ ԲՆԱԿԱՆ ՊՈՐՏԱԼ
/ միֆ ,թե իրականություն/
Եթե չգիտեք թե ինչ է բնական պորտալլը, և նաև արդյոք
այն գույություն ունի թե ոչ , ապա լսեք մեր ծրագրի մասնակցի կողմից հետաքրքիր նախաբանով պատմությունը՝ Բջնիի ծակ քար կոչվող բնական հուշարձանի մասին:
Պորտալ բառը ծագել է - լատիներեն՝ porta - արմատից, որը նշանակում է դուռ, մուտք, դարպաս,, Պորտալ կարող են կոչվել նաև կիկլոպյան շինությունների դարպասները, նաև մեծ քարե թունելները կամ հանքերի մուտքերը և հնադարյան դոլմենները։ Բազմաթիվ գիտնականներ/ ի դեպ տարբեր դարաշրջաններում/ չեն բացառել, որ գոյություն ունեն բնական պորտալներ, դարպասներ, որոնք մեզ կարող են
կապել տարբեր քաղաքակրթությունների հետ: Այստեղ միակ խնդիրը զուգահեռ աշխարհների «պորտալ» գտնելն է: Եթե \դա հաջողվի, ապա հնարավոր կլինի ճանապարհորդել աշխարհների և մոլորակների միջև, կառավարել պատմական գործընթացները և հակադարձել դրանք: Սա շատ գայթակղիչ է ժամանակակից մարդկության համար:Չի բացառվում,որ Բջնիի ծակ քարը ևս մեկ պորտալ է, քանի որ բազմաթիվ միֆեր և առասպելներ են այդ մասին պատմում գյուղի հնաբնակները: Գյուղի բնակչությունը հավատամք ունի,որ անպտուղ կանայք կամարի տակով անցնելուց հետո մայրանում են, հիվանդները `բուժվում:
Շատերը կարծում են, որ այստեղ իսկապես եղել է «ուժերի տեղ», որտեղ կատարվել են մոգական ծիսակատարություններ ,այդ պատճառով էլ վախենում են մոտենալ ժայռակամարին` վախենալով «պատժվել»:
Օժտված լինելով բնության կողմից տրված բնական, անբացատրելի մոգական ուժով ժամանակակից աշխարհում կամարները խորհրդանշում են ուժ ,հաղթանակ ,որի պատճառով էլ կիրառվում են ճարտարապետության մեջ:

Գուրամ Ասոյանը  մեր ծրագրի կամավորներից  է,  որը  ակտիվորեն մասնակցել է ծրագրի բոլոր բաղադրիչներին: Գուրամը  մասնակցել  ...
07/04/2020

Գուրամ Ասոյանը մեր ծրագրի կամավորներից է, որը ակտիվորեն մասնակցել է ծրագրի բոլոր բաղադրիչներին: Գուրամը մասնակցել է նաև շահառու համայնքներում ավանդազրույցների և հետաքրքիր պատմությունների հավաքագրմանը: Ներկայացնում ենք փոքրիկ հատված Գուրամի պատմությունից:
-Հետաքրքիր է ,որ եզդիները հայերի հետ ապրում են շատ վաղուց,բայց եզդիական ավանդույթներին և ծեսերին հայերը այդքան էլ ծանոթ չեն: Բացառություն չեն նաև Բջնի,Արզական, Մեզրաձոր, Հանքավան և Արտավազ համայնքները,որտեղ բազմաթիվ եզդի ընտանիքներ են ապրում, իսկ նրանց պատմությունները հասանելի չեն համայնքի բնակիչներին և հյուրերին: Շատ հետաքրիր կլիներ ,երբ գյուղի հյուրերին ներկայացվեր նաև եզդի համայնքի հետաքրքիր ծեսերը: Օրինակ եզդիական հարսանիքի յուրաքանչյուր դրվագ իր խորհուրդն ունի: Ամենաշատը խոսվում է, այսպես կոչված, հարսի գլխին խնձորով հարվածելու արարողության մասին:Այդ մասին հասարակության շրջանում թյուր կարծիք կա ձևավորված :Այդ
ավանդույթը գալիս է դարերի խորքից և ունի յուրօրինակ մեկնաբանություն: Հնում, երբ եզդի երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ իր սիրեցյալի տունը, տղան այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, և տղայի ծնողներն այդ տանից էին գնում հարս ուզելու: Հարսանիքի ժամանակ էլ փեսան խնձորը նետում (ոչ թե հարվածում) է հարսի ուղղությամբ՝ ցույց տալով բազմության միջից իր սիրեցյալին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՍիրելի ծրագրի մասնակիցներ, հավատացած  ենք  որ  բոլորդ  առողջ  եք  և  գտնվում եք  անվտանգ  միջավայրումՀՀ -ու...
17/03/2020

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի ծրագրի մասնակիցներ, հավատացած ենք որ բոլորդ առողջ եք և գտնվում եք անվտանգ միջավայրում
ՀՀ -ում հայտարարված արտակարգ դրության պատճառով մեր ծրագրի մի շարք ակտիվ գործողություններ ՝այդ թվում ուղեկցորդների դասընթացները հետաձգվում են մինչև ապրիլի 14-ը: Սակայն մեր ծրագիրը շարունակվում է և այսուհետ /մեկ ամսվա կտրվածքով// մենք ձեզ հետ կապ կհաստատենք այս հարթակի միջոցով: Այս պահին մենք խմբագրում և դեռևս հավաքագրում ենք կլաստեր համայնքներից ստացված տեղեկատվությունը, պատմությունները,լեգենդները և ավանդույթները: Շուտով առանձին փոքրիկ նոթերով կտեղադրենք ձեր կողմից ներկայացված նյութերը: Սիրելի երիտասարդներ հատուկ առաջադրանք Ձեզ համար: Վերանայեք ձեր պատմությունները,եթե կան նորերը ՝խմբագրեք և ուղարկեք մեր էջին,կամ [email protected] հասցեին: Ծրագրի ամենահետաքրքիր և անակնկալներով լեցուն բաղադրիչները դեռ առջում են😎😎

Կոտայքի մարզում գործող հասարակական կազմակերպություններով ստեղծում ենք տուրիզմի ասոցացիա : Երեկ Չարենցավան քաղաքում տեղիո...
13/03/2020

Կոտայքի մարզում գործող հասարակական կազմակերպություններով ստեղծում ենք տուրիզմի ասոցացիա : Երեկ Չարենցավան քաղաքում տեղի
ունեցավ ասոցացիայի հիմնադիրների առաջին ժողովը:
Հիշեցնենք,որ ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է DVV International in Armenia կազմակերպության կողմից,որի շրջանակներում Կոտայքի մարզի հասարակական կազմակերպությունները ստացել են ենթադրամաշնորհներ ՝Կոտայքի մարզում զբոսաշրջությունը խթանող նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:
Ծրագիրը ֆինանսավորվել է European Union in Armenia կողմից:

🎤🎤 Մարիամ Ավետիսյանի   հետաքրքիր  նոթերը   Մեղրաձորից: Շուրջ  5  ամիս  է  ներգրավված  եմ   ,,Բացահայտում  ենք  նոր  զբոս...
06/03/2020

🎤🎤 Մարիամ Ավետիսյանի հետաքրքիր նոթերը Մեղրաձորից:

Շուրջ 5 ամիս է ներգրավված եմ ,,Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ,, ծրագրի կամավորական թիմում: Ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում,որ մեր մարզը իդեալական վայր է զբոսաշրջության տարբեր ուղղությունները զարգացնելու համար: Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղը իմ մեջ ասոցացվում է մեղրի, ոսկու և Վարդան Եղիազարյանի էթնո-գաստրո հաուսի հետ: Այն այնքան համահունչ է և ներդարշնակ, որ երբեմն թվում է, թե վրձնից ստեղծված կտավ է ,որտեղ ամեն ինչ դեղին է, վառ կարմիր և խոսուն ինչպես Վարդանը: Այսօր կրկին Մեղրաձորում էի, որտեղ գարունը կարելի է շնչել ամբողջ մարմնով ՝ զգալով մեղրաբույրն ու բնության զարթոնքը:
Մեղրաձորը կարելի է անվերջ բացահայտել և տեսնել այն ինչ երեկ չէիր նկատել: Գյուղում լեգենդներ և պատմություններ հավաքագրելու նպատակով շրջում էի փողոցից-փողոց , զրուցում հնաբնակների հետ և պատահական նկատեցի հսկայական պատկերազարդ Սթրիթ արտ նկարներով ձևավորված տները ,որոնք գյուղը դարձրել էին ավելի գունավոր և կոլորիտային։ Փողոցային արվեստ կոչվող այս ոճը թարմություն և նոր տեսք էր պարգևել գյուղին:
Հսկայական նկարներով պատված էին հին գյուղական տների և շենքերի արտաքին պատերը,որ սովորական նկարներ չէին , այլ խոսող նկարներ: Մի պահ թվում էր թե հայտնվել ես բացօթյա նկարների թանգարանում ՝ որը քեզ պատմում է ողջ գյուղի պատմությունը ,լեգենդները և առասպելները: Ահա այստեղ են պահպանված գյուղի գողտրիկ պատմությունները և միստիկ լեգենդները:
Պատկերազարդ նկարները էլ ավելի հմայիչ են դարձրել Մեղրաձորը և հիմա գյուղի համար ավելի մեծ հնարավորություններ կարող են ստեղծվել՝ դառնալու հայտնի հանգստյան, զբոսաշրջային և մշակութային կենտրոն Հայաստանում։ Մեղրաձորը չբացահայտված անկյուն է։ Ընդամենը պետք է գալ ու վայելել մարդկանց սրտերից ճառագող ջերմությունը, բնության հրաշքները և գյուղական կոլորիտի գրավչությունը:

ՙՙԲացահայտում  ենք  նոր  զբոսաշրջային  երթուղիներՙՙ   ծրագրի  շրջանակներում   հանդիպումները  կլաստեր  համայնքերի  շահագր...
06/03/2020

ՙՙԲացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներՙՙ ծրագրի շրջանակներում հանդիպումները կլաստեր համայնքերի շահագրգիռ կողմերի հետ շարունակվում են: Այսօր ծրագրի աշխատանքային խումբը հերթական հանդիպումը իրականացրեց Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Նարեկ Հարությունյանի և Մեղրաձոր համայնքում գործող Տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Սարո Ղարիբյանի հետ: Նոր ղեկավարին ներկայացվեց ծրագիրը, դոնոր կազմակերպությունները, ծրագիրը իրականանցնող հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը: Քննարկվեցին ծրագրի գործողություններում համայնքի երիտասարդների մասնակցության կարևորությունը, մինչ այժմ ձեռք բերված արդյունքները ,զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Մեղրաձոր համայնքում:

2020 թվականի փետրվարի 27-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախ...
29/02/2020

2020 թվականի փետրվարի 27-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ ստացած Կոտայքի մարզում գործող գործընկեր հասարակական կազմակերպությունների հերթական հանդիպում-քննարկումը: Քննարկվեցին առաջիկայում ստեղծվող զբոսաշրջային ասոցացիայի հիմնադրման ,գրանցման և ռազմավարության մշակման հետ կապված հարցեր:

2020 թվականի փետրվարի 27-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ ստացած Կոտայքի մարզում գործող գործընկեր հասարակական կազմակերպությունների հերթական հանդիպում-քննարկումը: Քննարկվեցին առաջիկայում ստեղծվող զբոսաշրջային ասոցացիայի հիմնադրման ,գրանցման և ռազմավարության մշակման հետ կապված հարցեր:

26/02/2020

Այս անգամ արդեն Հայաստանը հայտնվեց The Street պարբերականի, տուրիզմի համար ցանկալի «լավագույն երկրներ» ցանկում։Այս ցանկում Հայաստանից բացի ըն

Բջնիի  բնական  հուշարձանները  շարքից:
20/02/2020

Բջնիի բնական հուշարձանները շարքից:

28/12/2019

Գործընկերների տարեվերջյան հանդիպում Չարենցավանում

25/12/2019

Հանդիպումները շահառու համայնքների երիտասարդների և ծրագրի կամավորական խմբի հետ շարունակվում են Մասնակիցները ծրագրի ղեկավարող թիմի կողմից ստանում են նոր հանձնարարություններ,քննարկվում են համայնքներից հավաքագրած ,պատմությունների և լեգենդների ճիշտ խմբագրման, տեղեկատվության հավաքագրման և քարտեզագրման հարցեր:

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37499931009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Բացահայտում ենք նոր զբոսաշրջային երթուղիներ:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share

Բացահայտում ենք Կոտայքի մարզը

Եվրոպական միությունը աջակցում է տեղական զբոսաշրջային նախաձեռնություններին Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան կազմակերպության «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Բացահայտում ենք նոր զբոսաշրջային ուղիներ» նախագիծը , իրականացնում Է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը իր կոալիցիոն գործընկեր «Հյուման Դիգնիթի ընդ Փիս »(HDP) հիմնադրամի հետ համատեղ :

Նախագիծը նախատեսում է Կոտայքի մարզի 5 գյուղական համայնքներում ➡️ զբոսաշրջության զարգացման նոր հնարավորությունների բացահայտում, ➡️ չուսումնասիրված և չճանաչված ռեսուրսների վերհանում, ➡️ լեգենդների ու պատմությունների գրանցում, ➡️ նոր պիլոտային տուրիստական երթուղու մշակում: