Road to Vayots Dzor

  • Home
  • Road to Vayots Dzor

Road to Vayots Dzor We organize hiking tours to Vayots Dzor - one of the amazing corners of Armenia․
(2)

☀️ On the foothils of Gayledzor (2762m), one of the tops of Teksar mountains / Թեքսարի լեռնաշղթայի գագաթներից Գայլեձորի ...
11/06/2023

☀️ On the foothils of Gayledzor (2762m), one of the tops of Teksar mountains / Թեքսարի լեռնաշղթայի գագաթներից Գայլեձորի ստորոտին (2762մ)

💦⛅ Թեքսարի լեռներ տանող Գլաձորի կիրճի ջրվեժները / Waterfalls in Gladzor gorge on the road to Teksar mountains
10/06/2023

💦⛅ Թեքսարի լեռներ տանող Գլաձորի կիրճի ջրվեժները / Waterfalls in Gladzor gorge on the road to Teksar mountains

🥰☀️ Բարի լույս Գլաձորի կիրճիցGood morning from the Gladzor gorge
10/06/2023

🥰☀️ Բարի լույս Գլաձորի կիրճից
Good morning from the Gladzor gorge

Սպիտակավոր, 14-րդ դարSpitakavor church, 14th century
07/06/2023

Սպիտակավոր, 14-րդ դար
Spitakavor church, 14th century

Good morning and have a nice day 😊
07/06/2023

Good morning and have a nice day 😊

Վայոց ձորը լեռնային տուրիզմի յուրահատուկ ուղղություններից է` լի գեղատեսիլ գագաթներով, կիրճերով, լեռնային լճերով, միջնադա...
06/06/2023

Վայոց ձորը լեռնային տուրիզմի յուրահատուկ ուղղություններից է` լի գեղատեսիլ գագաթներով, կիրճերով, լեռնային լճերով, միջնադարյան ամրոցներով ու ճարտարապետական ուրույն ոճը ունեցող եկեղեցիներով։

Հայաստանի այս անկյունի հրաշալիքները կարող ես բացահայտել արշավային ակումբի հետ։ Չկրկնվող տեսարաններն ու անմոռանալի տպավորությունները երաշխավորված են` մի անգամ արշավելով վայոցձորյան լեռներում` երկրորդ անգամ վերադառնալն իրեն երկար սպասեցնել չի տա ;)

Դեռ կարող եք միանալ վաղվա մեր քայլարշավին դեպի Արտավանի լիճ, Փառակատար լեռ եւ Անդրանիկի ամրոց։Գրանցվելու համար զանգահարե...
27/05/2023

Դեռ կարող եք միանալ վաղվա մեր քայլարշավին դեպի Արտավանի լիճ, Փառակատար լեռ եւ Անդրանիկի ամրոց։

Գրանցվելու համար զանգահարեք 098982621:

🦯 Կիրակի օրը՝ հունիսի 4-ին, միացեք մեր վերելքին Հայաստանի գեղատեսիլ լեռներից մեկը՝ Սևաժայռ (2727մ)Մանրամասները՝ https://...
25/05/2023

🦯 Կիրակի օրը՝ հունիսի 4-ին, միացեք մեր վերելքին Հայաստանի գեղատեսիլ լեռներից մեկը՝ Սևաժայռ (2727մ)

Մանրամասները՝ https://fb.me/e/DQFiSsEr

Գրանվելու համար զանգահարեք 098982621 հեռախոսահամարով։

Առաջիկա շաբաթներին սպասվում են վերելքներ նաեւ մարզի այլ հատվածներում, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://www.facebook.com/RoadtoVayotsDzor/posts/pfbid0334JVdnKwoKnbVtgF2onsKTXzMWWYnvTsMjqgP3w4N39aJKNZaQ5xhzWPxhNg1ga8l

🦯 Կիրակի օրը՝ մայիսի 28-ին, միացեք մեր քայլարշավին դեպի Արտավալի լիճ, Փառակատար լեռ եւ Անդրանիկի ամրոց Մանրամասները՝ htt...
23/05/2023

🦯 Կիրակի օրը՝ մայիսի 28-ին, միացեք մեր քայլարշավին դեպի Արտավալի լիճ, Փառակատար լեռ եւ Անդրանիկի ամրոց

Մանրամասները՝ https://fb.me/e/4kI9LmC7I

Գրանվելու համար զանգահարեք 098982621 հեռախոսահամարով։

Առաջիկա շաբաթներին սպասվում են վերելքներ նաեւ մարզի այլ հատվածներում, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://www.facebook.com/RoadtoVayotsDzor/posts/pfbid0334JVdnKwoKnbVtgF2onsKTXzMWWYnvTsMjqgP3w4N39aJKNZaQ5xhzWPxhNg1ga8l

🦯 Շաբաթ օրը՝ մայիսի 27-ին, միացեք մեր վերելքին Վայոցսար լեռ (2581մ) Մանրամասները՝ https://fb.me/e/Qvs3x4PmԳրանվելու համա...
23/05/2023

🦯 Շաբաթ օրը՝ մայիսի 27-ին, միացեք մեր վերելքին Վայոցսար լեռ (2581մ)

Մանրամասները՝ https://fb.me/e/Qvs3x4Pm

Գրանվելու համար զանգահարեք 098982621 հեռախոսահամարով։

Առաջիկա շաբաթներին սպասվում են վերելքներ նաեւ մարզի այլ հատվածներում, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://www.facebook.com/RoadtoVayotsDzor/posts/pfbid0334JVdnKwoKnbVtgF2onsKTXzMWWYnvTsMjqgP3w4N39aJKNZaQ5xhzWPxhNg1ga8l

🥾 Լեռնասերնե՜ր, առաջիկա շաբաթներին միացեք հիանալի այս ուղղություններով մեր քայլարշավերին 🧡       Любители походов, присо...
21/05/2023

🥾 Լեռնասերնե՜ր, առաջիկա շաբաթներին միացեք հիանալի այս ուղղություններով մեր քայլարշավերին 🧡
Любители походов, присоединяйтесь к нашим следующим походам в ближайшие недели в Вайоц дзоре 💙

🦯 Վերելք Վայոցսար / Восхождение на Вайоцсар
27.05.2023
8500 դրամ / 8500 драмов
Մանրամասները՝
https://fb.me/e/Qvs3x4Pm

🦯 Քայլարշավ դեպի Արտավանի լիճ, Փառակատար լեռ եւ Անդրանիկի ամրոց / Артаванское озеро, гора Паракатар, крепость Андраника
28․05․2023
8500 դրամ / 8500 драмов
Մանրամասները՝
https://fb.me/e/4kI9LmC7I

🦯 Վերելք Սևաժայռ / Восхождение на Севажайр
04.06.2023
9000 դրամ / 9000 драмов
Մանրամասները՝
https://fb.me/e/DQFiSsEr

🦯 Վերնաշենից՝ Հերմոն․ վերելք Թեքսար եւ Սրկղոնք / Из Вернашена в Гермон: восхождение на горы Тексар и Сркгонк
11․06․2023
9500 դրամ / 9500 драмов
Մանրամասները՝
https://fb.me/e/19RjmpM11

📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ВНИМАНИЕ
Մասնակիցները հաջորդ մեր 5 քայլարշավերին միանալու դեպքում կստանան 30% զեղչ / При участии в наших следующих походах вы получите 30% скидку 😉

📞 Գրանցվելու համար զանգահարեք 098982621 կամ 094953953 հեռախոսահամարներով / Для регистрации и подробностей звоните по номеру 098982621 или 094953953

Այս շաբաթ եւ կիրակի առաջարկում ենք միանալ երկու ուղղությամբ քայլարշավներին.📌 Սմբատաբերդ, Ցաղաց քար, ԵղեգիսՔայլարշավը կսկ...
16/01/2023

Այս շաբաթ եւ կիրակի առաջարկում ենք միանալ երկու ուղղությամբ քայլարշավներին.

📌 Սմբատաբերդ, Ցաղաց քար, Եղեգիս

Քայլարշավը կսկսենք դեպի Սմբատաբերդ վերելքով, ապա կշարունակենք ճանապարհը դեպի Ցաղաց Քար վանական համալիր․ ողջ ընթացքում հիանալի տեսարան է բացվելու դեպի Թեքսարի լեռներն ու Եղեգիսի կիրճը։

Արշավը կավարտենք Եղեգիսում։

Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 12 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր

Արժեքը՝ 7500 դրամ

📌 Վերելք դեպի Վայոցսար լեռ

Քայլարշավը սկսելու ենք Հերհեր գյուղից եւ հասնելու ենք Վայոցսար հրաբխային լեռան գագաթ։ Այն 2581 մ բարձրություն եւ հատած կոնի տեսք ունի, իսկ գագաթից կտեսնեք մոտ 125 մ խորությամբ խառնարանը։ Վայոցսարի գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի Թեքսարի, Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաներն ու Սյունիքի բարձրավանդակ։

Ընդհանուր երկարությունը՝ 12 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 900 մետր

Արժեքը՝ 8500 դրամ

----

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան.

Ուսապարկ
Արշավային տաք հագուստ
Ամուր եւ չսահող տակացուով արշավային կոշիկներ
Ձեռնափայտեր
Մեկօրյա թեթեւ սնունդ
1-1․5 լիտր ջուր
Տաք գլխարկ
Արեւապաշտպան ակնոց
Դեղատուփ

📞 Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարե՛ք՝ 094 953 953։

🕊️ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ,Ձեզ եւ մեզ մեծ ավետիս,Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի📷 Սպիտակավոր Սբ. Աստվածածին (14-րդ դա...
06/01/2023

🕊️ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ,
Ձեզ եւ մեզ մեծ ավետիս,
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

📷 Սպիտակավոր Սբ. Աստվածածին (14-րդ դար, Վերնաշեն, Վայոց ձոր)

📣 Հունվարին 7-ին եւ 8-ին միացեք այս տարվա մեր առաջին արշավներին ու էներգիայով լիցքավորված սկսեք 2023թ-ը 😎📌 Վերելք դեպի Վ...
02/01/2023

📣 Հունվարին 7-ին եւ 8-ին միացեք այս տարվա մեր առաջին արշավներին ու էներգիայով լիցքավորված սկսեք 2023թ-ը 😎

📌 Վերելք դեպի Վայոցսար լեռ

Քայլարշավը սկսելու ենք Հերհեր գյուղից եւ հասնելու ենք Վայոցսար հրաբխային լեռան գագաթ։ Այն 2581 մ բարձրություն եւ հատած կոնի տեսք ունի, իսկ գագաթից կտեսնեք մոտ 125 մ խորությամբ խառնարանը։ Վայոցսարի գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի Թեքսարի, Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաներն ու Սյունիքի բարձրավանդակ։

Ընդհանուր երկարությունը՝ 12 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 900 մետր

Արժեքը՝ 8500 դրամ

-----

📌 Քայլարշավ դեպի Սպիտակավոր եւ Շատիվանք

Մեկնարկելու ենք Վերնաշեն գյուղից։ Քայլելու ենք Գլաձորի կիրճով, որտեղ կարող եք հիանալ լեռնային գեղեցիկ ջրվեժներով, ապա Սրկղոնք գետի հովտով հասնելու ենք Սպիտակավոր վանք, որտեղ ամփոփված են նաեւ Գարեգին Նժդեհի մասունքները։

Սպիտակավորից կուղեւորվենք միջնարդարյան նշանավոր վանական համալիրներից մեկը՝ Շատիվանք, եւ քայլարշավը կավարտենք Շատին գյուղում։

Ընդհանուր երկարությունը՝ 15 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 600 մ

Արժեքը՝ 8000 դրամ

-----

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան.

Ուսապարկ
Արշավային, նաեւ՝ տաք հագուստ
Ամուր եւ չսահող տակացուով արշավային կոշիկներ
Ձեռնափայտեր
Մեկօրյա թեթեւ սնունդ
1-1․5 լիտր ջուր
Արեւապաշտպան եւ տաք գլխարկ
Արեւապաշտպան ակնոց
Դեղատուփ

📞 Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարե՛ք՝ 094 953 953։

Բարի լույս` Գլաձորի կիրճից 🌤️
24/12/2022

Բարի լույս` Գլաձորի կիրճից 🌤️

Շնորհավո՜ր լեռների միջազգային օրը. դեռ շատ գագաթներ կան առջևում 😎Happy mountains day! 📷 Թեքսարի լեռներ, Գայլեձոր (2762մ)...
11/12/2022

Շնորհավո՜ր լեռների միջազգային օրը. դեռ շատ գագաթներ կան առջևում 😎

Happy mountains day!

📷 Թեքսարի լեռներ, Գայլեձոր (2762մ)

Աշունը Վայոց ձորի գեղատեսիլ անկյուններից մեկում` Սպիտակավորում 🧡
27/11/2022

Աշունը Վայոց ձորի գեղատեսիլ անկյուններից մեկում` Սպիտակավորում 🧡

Մի փունջ գեղեցկություն Վայոց ձորի լեռներից⛅🌼
22/11/2022

Մի փունջ գեղեցկություն Վայոց ձորի լեռներից⛅🌼

Լեռան ձնապատ գագաթին սուրճ խմելուց ավելի հոյակապ բան կա՞... չէ՜, չենք լսել 😄☕😎📷 Գայլեձորի գագաթին. կիրճում Եղեգիսն է, հե...
21/11/2022

Լեռան ձնապատ գագաթին սուրճ խմելուց ավելի հոյակապ բան կա՞... չէ՜, չենք լսել 😄☕😎

📷 Գայլեձորի գագաթին. կիրճում Եղեգիսն է, հեռվում` Վարդենիսի լեռները

📣 Այս կիրակի՝ նոյեմբերի 27-ին, առաջարկում ենք միանալ հետեւյալ ուղղություններով մեր արշավներին․📌 Քայլարշավ դեպի ՇատիվանքՕ...
21/11/2022

📣 Այս կիրակի՝ նոյեմբերի 27-ին, առաջարկում ենք միանալ հետեւյալ ուղղություններով մեր արշավներին․

📌 Քայլարշավ դեպի Շատիվանք

Օրը սկսելու ենք Վայոց ձորի մարզի Շատին գյուղից, որտեղից լեռնային գեղեցիկ արահետներով ու ձորակներով քայլելու ենք դեպի միջնարդարյան նշանավոր վանական համալիրներից մեկը՝ Շատիվանք: Այն 922թ․ է կառուցվել՝ Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք, երբ Հայաստանում ծաղկում էին ապրում մշակույթն ու ճարտարապետությունը։ Չնայած վանքի որոշ հատվածներ ավերվել են, բայց հնարավոր է նկատել նաեւ այն ժամանակ գործած գաղտնուղին։

Շատիվանքից կուղեւորվենք Եղեգիս՝ տեսնելու նշանավոր Զորաց տաճարը, իսկ վերջում կայցելենք Արենի-1 կամ Թռչունների քարանձավ, որտեղից 2010թ․ հնագետները հայտնաբերել էին 5500 տարեկան կոշիկ։ Քարանձավում հնարավորություն կունենանք տեսնել նաեւ աշխարհի՝ ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող առաջին գինեգործարանը։

Արժեքը՝ 7000 դրամ

-----

📌 Վերելք դեպի Վայոցսար լեռ

Քայլարշավը սկսելու ենք Հերհեր գյուղից եւ հասնելու ենք Վայոցսար հրաբխային լեռան գագաթ։ Այն 2581 մ բարձրություն եւ հատած կոնի տեսք ունի, իսկ գագաթից կտեսնեք մոտ 125 մ խորությամբ խառնարանը։ Վայոցսարի գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի Թեքսարի, Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաներն ու Սյունիքի բարձրավանդակ։

Ընդհանուր երկարությունը՝ 12 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 900 մետր

Արժեքը՝ 8000 դրամ

-----

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան.

Ուսապարկ
Հարմարավետ, սպորտային/արշավային, նաեւ՝ տաք հագուստ
Ամուր եւ չսահող տակացուով սպորտային/արշավային կոշիկներ
Ձեռնափայտեր
Մեկօրյա թեթեւ սնունդ
1-1․5 լիտր ջուր
Արեւապաշտպան եւ տաք գլխարկ
Արեւապաշտպան ակնոց
Անձրեւապաշտպան թիկնոց
Դեղատուփ

📞 Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարե՛ք՝ 094 953 953։

#վայոցսար

📷 Մի քանի կադր մեր այսօրվա տպավորիչ վերելքից դեպի Գայլեձոր լեռ (2762մ)Քայլելու, տեսնելու եւ սիրելու Վայոց ձոր 🧡🌤️Road to...
20/11/2022

📷 Մի քանի կադր մեր այսօրվա տպավորիչ վերելքից դեպի Գայլեձոր լեռ (2762մ)

Քայլելու, տեսնելու եւ սիրելու Վայոց ձոր 🧡🌤️

Road to Vayots Dzor

#արշավ #քայլարշավ

Թեքսարի լեռների բարձր գագաթներից Գայլեձորի գագաթին. հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ, Վայքի լեռնաշղթա, Վարդենիսի լ...
20/11/2022

Թեքսարի լեռների բարձր գագաթներից Գայլեձորի գագաթին. հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ, Վայքի լեռնաշղթա, Վարդենիսի լեռներ, Թեքսար եւ Սրկղոնք գագաթներ ու Եղեգիսի կիրճ 🧡😎

Բացահայտեք չքնաղ Վայոց ձորը մեզ հետ 😉

20/11/2022

☀️🕊️

Բարի լույս 🌤️ սկսեցինք վերելքը դեպի Գայլեձոր (2762մ)
20/11/2022

Բարի լույս 🌤️ սկսեցինք վերելքը դեպի Գայլեձոր (2762մ)

Ժայռից մասուր է կաթում,Կարմիր սարսուռ է կաթում,Ձորում մշուշ է:Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,Ի՜նչ էլ աշխո...
19/11/2022

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Հ.Սահյան

Շաբաթ օրը կարող եք միանալ դեպի Հորսի լիճ մեր քայլարշավին, իսկ կիրակի օրը լեռնագնացության սիրահարները կարող են մասնակցել ...
17/11/2022

Շաբաթ օրը կարող եք միանալ դեպի Հորսի լիճ մեր քայլարշավին, իսկ կիրակի օրը լեռնագնացության սիրահարները կարող են մասնակցել դեպի Թեքսարի լեռների բարձր գագաթներից Գայլեձոր վերելքին (2762մ):

Շտապեք գրանցվել` զանգահարելով 094 953 953:

Արշավների մանրամասները`

https://m.facebook.com/story.php?story_fbid=126864306846403&id=100085685010690&mibextid=Nif5oz

📣 Առաջիկա հանգստյան օրերին երկու հիանալի ուղղություն ենք առաջարկում.📌 Հորսի լիճ / 19.11, շաբաթՔայլարշավը սկսելու ենք Հոր...
14/11/2022

📣 Առաջիկա հանգստյան օրերին երկու հիանալի ուղղություն ենք առաջարկում.

📌 Հորսի լիճ / 19.11, շաբաթ

Քայլարշավը սկսելու ենք Հորս գյուղից եւ հասնելու ենք Քարկատարի լեռնաշղթայի լանջերին գտնվող Հորսի լիճ։

Ընդհանուր երկարությունը՝ 10 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 500 մ

Արժեքը՝ 7000 դրամ

Մեկնումը՝ 08։00-ին՝ Կրկեսին հարող կանգառից (Սբ․ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից). խնդրում ենք չուշանալ եւ ներկայանալ մեկնումից 15 րոպե առաջ։

----

📌 Վերելք Գայլեձոր լեռ / 20.11, կիրակի

Լեռնային արշավների սիրահարների համար հիանալի նորություն ունենք՝ սկսում ենք նվաճել Վայոց ձորի լեռնագագաթները ;) 🔥

Կիրակի օրը վերելք ենք իրականացնելու դեպի Թեքսարի լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկը՝ Գայլեձորը (2762 մ):
Քայլարշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղից․ քայլելու ենք Գլաձորի կիրճով, ճանապարհին լինելու ենք նաեւ Սպիտակավոր Սբ․ Աստվածածին եկեղեցում, իսկ գագաթը նվաճելուց հետո վերադառնալու ենք Վերնաշեն։ Ողջ ճանապարհին հիանալի տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռնաշղթայի այլ գագաթներ (Թեքսար, Սրկղոնք), Վայքի լեռնաշղթա, իսկ Գայլեձորի գագաթից վայելելու ենք դեպի Վարդենիսի լեռներ եւ Եղեգիսի կիրճ բացվող տեսարանները։

Ընդհանուր երկարությունը՝ 17 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

Արժեքը՝ 8000 դրամ

❗ Վերելքին խորհուրդ է տրվում մասնակցել միջինից բարդ քայլարշավներին մասնակցության փորձ ունեցողներին։

Մեկնումը՝ 07։00-ին՝ Կրկեսին հարող կանգառից (Սբ․ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից). խնդրում ենք չուշանալ եւ ներկայանալ մեկնումից 15 րոպե առաջ։

-----

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան․

Ուսապարկ
Հարմարավետ, սպորտային/արշավային հագուստ
Ամուր եւ չսահող տակացուով սպորտային/արշավային կոշիկներ
Ձեռնափայտեր (Գայլեձորի վերելքի դեպքում)
Մեկօրյա թեթեւ սնունդ
1-1․5 լիտր ջուր
Արեւապաշտպան եւ տաք գլխարկ
Արեւապաշտպան ակնոց
Անձրեւապաշտպան թիկնոց
Դեղատուփ

-----

📞 Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարեք 094 953 953։

❗ Գրանցումը հնարավոր է չեղարկել մինչեւ արշավի նախորդ օրը՝ ժամը 12։00-ն. ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ։


#արշավ #քայլարշավ #ՎայոցՁոր

Վայոցձորյան մայրամուտը` Թեքսարի լեռներից I Sunset in Vayots Dzor from Teksar Mountains 🧡
13/11/2022

Վայոցձորյան մայրամուտը` Թեքսարի լեռներից I Sunset in Vayots Dzor from Teksar Mountains 🧡

Address


Telephone

+37494953953

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Road to Vayots Dzor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Road to Vayots Dzor:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share