24/07/2022
✨Այսօր նշում են Վարդավառի տոնը
Հայոց հին հեթանոսության մեջ պահպանվել է մի ավանդություն Վարդավառի մասին:
Տիտանյան Բելի ժառանգները խոր վրեժ ունեին հայերի նկատմամբ։ Ամենից շատ դա ցանկանում էր Հրեշը և խնդրանքով դիմեց իր աստված Վիշապին ։ Սակայն Վիշապը ասաց, որ ինքը Արարատում չի կարող հաղթել Վահագնին և պետք է դիմի ստորգետնյա արքա Յահվահին։ Եթե նա հաղթի Վահագնին ապա Հրեշը իր օգնությամբ կհաղթի Արարատի հայերին՝ զոհ մատուցելով իր աստված Յահվահին։
Հայտնելով իր ցանկությունը, Յահվահը ասաց, որ հրեշի ուժը արիների տկարությունն է, արիների ուժը՝ Վահագնը, իսկ Վահագնի ուժի հիմքում սերն է։
Ես կգողանամ Աստղիկ աստվածուհուն,Վահագնը և արիները կթուլանան ու դու կգրավես Արարատը։ Երբ Աստղիկը լողանում էր Երասխի ջրերում , Յահվահը գողանում է սիրո աստվածուհուն ու պահում ստորգետնյա թագավորությունում։
Տկարանում է Վահագնը, տկարանում են և արիները ։ Արարատում ամեն ուր խավարն է տիրում։ Վահագնը մոլորության մեջ դիմում է Մայր Աստվածուհի Անահիտին՝ խնդրելով օգնել իրեն, որպեսզի լսի Աստղիկի ձայնը։
Անահիտ աստվածուհին, ասում է, որ Արարատում պետք է գտնել մի մանուկ, ով դեռ չգիտի ինչ է խավարը, ինչ է ատելությունը և նա ցույց կտա Աստղիկի գտնվելու վայրը։
Վահագնը Արարատի լեռներում տեսնում է մի երեխայի, որը քայլում էր ժայռերի վրայով։ Վահագնի այն հարցին, թե ով է և ուր է գնում, տղան պատասխանում է, որ իր անունը Վիրապ է ու գիտի, թե որտեղ է Աստղիկ աստվածուհին։
Տղան Վահագնին ցույց է տալիս Արարատ լեռան դիմացի ժայռերից մեկը, որտեղ մի խորը ճեղք կար, այդտեղից լսվում էր Աստղիկի ձայնը։ Վահագնը իր Թուր Կեծակիով ուժեղ հարվածում է ժայռին, որը փշրվում է ու բացվում է մի խոր փոս և այդ փոսը Վահագն Աստծո կամքով այլևս երբեք չփակվեց ու ի պատիվ այդ տղայի կոչվեց Խոր Վիրապ։
Աստղիկ աստվածուհին տեսնելով Արարատի մթագնությունը լաց է լինում, իսկ երբ նրա արցունքները ընկնում են գետնին, վարդեր են դառնում։ Երկնքից աստվածամայր Անահիտի օրհնանքով ջուր է վերցնում և շաղ տալիս ողջ Արարատով մեկ։
Աստղիկ աստվածուհին պատվիրեց երիտասարդ տղաներին ու աղջիկներին, որ շրջեն ողջ Արարատով մեկ և իրար վրա վարդերով ջուր ցանեն՝ օրհնելով թե իրենց և թե Արարատը։ Այդ օրը Աստղիկ աստվածուհու կամքով, Հայր Արայի օրհնությամբ, դարձավ Վարդավառ՝ սիրո տոնախմբություն։
Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն Վարդավառի տոնի մասին։
Լսե՞լ էիք