Արշավասեր ակումբ / Arshavaser akumb

  • Home
  • Արշավասեր ակումբ / Arshavaser akumb

Արշավասեր ակումբ / Arshavaser akumb #Արշավասեր-ը քո ընկերն է Հայաստանի ճամփեքին և հայ ու համաշխարհային գրականության թերթերում։
(6)

Միասին կբացահայտենք հայտնի ու գողտրիկ անկյուններ, կշփվենք հայտնի հայ ժամանակակիցների հետ։ Կծանոթանանք գյուղացու առօրյային, կկիսենք նրանց 1 օրը:
Կգտնենք նոր ընկերներ ու շատ սեր…
Հիշիր, բարեկամ, մինչև 100 տարեկան ցանկացած #արշավասեր, #գրքասեր և #ֆիլմասեր մեր ընկերն է։ Իսկ մեր ընկերները միշտ սպասված են մեր ընտանիքում:

☀️Տարեդա՜րձ է այսօր: 💚Արշավասերի փայլող աստղն ու քայլող գաղափարն այսօր տոնում է իր ծննդյան օրը: 🥳Շնորհավոր ծնունդդ, մեր ...
05/05/2024

☀️Տարեդա՜րձ է այսօր:
💚Արշավասերի փայլող աստղն ու քայլող գաղափարն այսօր տոնում է իր ծննդյան օրը:
🥳Շնորհավոր ծնունդդ, մեր Արաքս: Մասնագիտական նվաճումների, անձնական ու անանձնական ներդաշնակության, արևի ու ժպիտի մասին թող լինի կյանքդ, ամբողջ աշխարհի ամենաՍեր մարքեթոլոգ: 😍

#արշավասեր Araks Andreasyan 🥰

Ասեք, որ հավես ա: 🥹🫠 #արշավասեր  #սեկտա  #արշավամուդ
02/05/2024

Ասեք, որ հավես ա: 🥹🫠

#արշավասեր #սեկտա #արշավամուդ

💚Վայոց սարերն ու Արշավասերը #արշավասեր  #արշավամուդ
28/04/2024

💚Վայոց սարերն ու Արշավասերը

#արշավասեր #արշավամուդ

💚Ինչպես արդեն պատմել ենք, մեր հերթական ԱրշավաԳյուղը Արտաբույնքն է: Եվ Արտաբույնքում են գտնվում նաև «Ցախաց քար» վանական հ...
23/04/2024

💚Ինչպես արդեն պատմել ենք, մեր հերթական ԱրշավաԳյուղը Արտաբույնքն է:

Եվ Արտաբույնքում են գտնվում նաև «Ցախաց քար» վանական համալիրը (XI դար) և Սմբատաբերդ ամրոցը (X դար), որ կարող եք տեսնել լ.նկարներում և կայցելենք միասին: 😍

#արշավասեր

💚Է.Մ. Ռեմարկի «Սիրիր մերձավորիդ» վեպը՝ Վայոց սարերում: 📗Բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է, որ լքել են նաց...
19/04/2024

💚Է.Մ. Ռեմարկի «Սիրիր մերձավորիդ» վեպը՝ Վայոց սարերում:

📗Բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել:

Ուրախ ու տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը նույնիսկ ամենածանր պահերին մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը:

Կքննարկենք ու կփորձենք բացահայտել միասին ապրիլի 28-ին:

📍Միացեք մեզ՝ https://www.facebook.com/share/qAfBy8tWrqkqir6N/?mibextid=9l3rBW

💚Ժպիտը երբեք շատ չի լինում: Իսկ Արշավասերը հենց քո ժպիտի մասին է: 😍 #արշավասեր  #արշավամուդ
09/04/2024

💚Ժպիտը երբեք շատ չի լինում:
Իսկ Արշավասերը հենց քո ժպիտի մասին է: 😍

#արշավասեր #արշավամուդ

💚Աստվածածնի ավետման տոն: ☀️Խաղաղություն ու ներդաշնակություն ձեզ, սիրելի մայրեր: Շնորհավոր ապրիլի 7:  #արշավասեր
07/04/2024

💚Աստվածածնի ավետման տոն:

☀️Խաղաղություն ու ներդաշնակություն ձեզ, սիրելի մայրեր: Շնորհավոր ապրիլի 7:

#արշավասեր

💚Զարկ տայ Վայոց լեռներենԱրտաբույնքը Վայոց ձորի պատմամշակութային վայրերով հարուստ և կոլորիտային սրահներից մեկն է: Շատերը ...
06/04/2024

💚Զարկ տայ Վայոց լեռներեն

Արտաբույնքը Վայոց ձորի պատմամշակութային վայրերով հարուստ և կոլորիտային սրահներից մեկն է: Շատերը գյուղի անունը լսելիս հարցնում են. «Հա՜, Եղեգիսից եք», իսկ յուրաքանչյուր պատվավոր Արտաբույնքցի պատասխանում է. «Եղեգիսը խին անունընի, նաղդի փոխվե Արտաբույնքի տարցե»:

🍃Մէ քյանի բառով պատմեմ մեր կյեղի մասին։

Մինչև 1946 թվականը գյուղի անվանումը եղել է Էրդափին, այնուհետև կոչվել է Եղեգիս, իսկ 1999-ից՝ Արտաբույնք։

Հայ պատմագրության մեջ գյուղի անունը հիշատակվում է 5-րդ դարից և գյուղի՝ 1500-ից ավելի տարիների գոյության փաստը անժխտելի է։

Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Գյուղի բնակիչների նախնիները՝ 38 ընտանիք, եկել են Խոյից՝ 1829-1830 թթ.-ին:

Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։

1949թ֊ին էլեկտրական լույսը հասավ գյուղ։ Առաջին էլեկտրիկը Մարոզենց Թաթուլն էր։

Պատմամշակութային կոթողների մասին դեռ կպատմենք: Իսկ հիմա մեկ այլ հետաքրքիր պատմություն.

1868 թվականին Պարսկահայ Տեր֊Աբրահամյանը գալիս է գյուղ և ստանձնում քահանայի պաշտոնը։ Նա եկեղեցու հետ միասին հիմնում է մի դպրոց’ որտեղ դասավանդում է մայրենի ու Ռուսաց լեզուներ, կրոն։
Հոր մահից հետո որդին՝ Գրիգորը, շարունակում է զբաղեցնել քահանայի պաշտոնը և կառուցում է մի մեծ սենյակ: Հավաքում է 30 աշակերտ: Հիմա էլ սենյակն է ծառայում որպես դպրոց։ Շատ ու շատ տարիներ հետո կառուցվում է ավելի մեծ դպրոց, որն էլ գործում է մինչ այսօր:

Մէ խոսքով ինշքան ըսեյ հա կսեյ, բայց էտ հըմենը զգալու խմար գոնե մէ անքամ տի քայլես կյեղով, խմես 40 աղպուրների պաղ ճուրը, ձնծաղիկ ջողես Ցախաց Քարեն ու Քոչարի պարես Սմբատաբերդում։

✔️Ասածս ինչ ա. ապրիլի 28-ին մենք սպասում ենք քեզ՝ https://www.facebook.com/share/qAfBy8tWrqkqir6N/?mibextid=9l3rBW

✔️Չմոռանաս գրանցվել՝ https://bit.ly/ArshavaserVayotsSarer

#արշավասեր

‼️Հրատապ. Արշավասերում տարօրինակ մարդ է հայտնվել: Նկատողներ են եղել, որ նա փորձում է վախեցնել ընտանիքի անդամներին և թաքն...
02/04/2024

‼️Հրատապ.
Արշավասերում տարօրինակ մարդ է հայտնվել: Նկատողներ են եղել, որ նա փորձում է վախեցնել ընտանիքի անդամներին և թաքնվում է Արշավամոր կերպարանքի տակ:

Կադրը հասցրել է ֆիքսել Մեսրոպ Սարիբեկյան-ը: Նկատելու դեպքում խնդրում ենք ահազանգել մեզ:

Հարգանքով՝ #Արշավասեր թիմ

✨Քրիստոս մեռելներից հարություն առավ. Իր մահվամբ մահը խորտակեց և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց։ Նրան փառք հավիտյանս. ամ...
31/03/2024

✨Քրիստոս մեռելներից հարություն առավ. Իր մահվամբ մահը խորտակեց և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց։ Նրան փառք հավիտյանս. ամեն:

🍷Արշավասեր ակումբի 2-ամյա տարեդարձի և Կողբա գինիների կազմակերպած այս տարվա առաջին վիկտորինայի հաղթողը Թադևոս Ծպնեցյանն է...
26/03/2024

🍷Արշավասեր ակումբի 2-ամյա տարեդարձի և Կողբա գինիների կազմակերպած այս տարվա առաջին վիկտորինայի հաղթողը Թադևոս Ծպնեցյանն է:

Լուսանկարը պատմում է, որ Կողբա Լալվարին և Թադևոսը ապրում են հաշտ ու երջանիկ: 🥹😅

📸 Լ.նկարը՝ Մեսրոպ Սարիբեկյան-ի:

#արշավասեր

💚Դավիթ Հակոբյան. թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար: «Արշավասերը Ամրակիցում» ծրագրի հատուկ հյուրը Դավիթն է: Այ...
15/03/2024

💚Դավիթ Հակոբյան. թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար:

«Արշավասերը Ամրակիցում» ծրագրի հատուկ հյուրը Դավիթն է: Այո՜, մեկ օր Լոռվա սար ու ձորում: Կխոսենք հաղորդավարությունից և լեռնագնացությունից, որում և՜ս նա պրոֆեսիոնալ է:

Կհանդիպենք մարտի 24-ին: 😍
📍Միացեք՝ https://www.facebook.com/share/pue2TBLkP4reQShB/?mibextid=9l3rBW

🍷Շա՜տ գինոտ օր Արշավասերում՝ Գագիկ Աղաբաբյանի ու Կողբա գինիների հետ: Մաստեր Կլաս գինեգործի կողմից, գինու համտես, լի՜քը ա...
12/03/2024

🍷Շա՜տ գինոտ օր Արշավասերում՝ Գագիկ Աղաբաբյանի ու Կողբա գինիների հետ:

Մաստեր Կլաս գինեգործի կողմից, գինու համտես, լի՜քը անակնկալներ ու ԿողբաՍեր: 😍

Ողջ տարին անցկացված վիկտորինայի ամփոփիչ խաղում հաղթեց Ագապի Անտոնյանը՝ արժանանալով «Սև Մարգարիտ» հատուկ մրցանակին:

🤝🏼Իսկ Արշավասերը և Կողբա գինիները հայտարարեցին, որ 2024-ին ևս համագործակցությունը կլինի շարունակական:
Սպասեք մեզ: 🥰

📍Ի դեպ, մեր հաջորդ ծրագրում ևս սպասվում է գինու հյուրասիրություն, միացե՜ք՝ https://www.facebook.com/share/pue2TBLkP4reQShB/?mibextid=9l3rBW

📸 Կադրերը Արշավասեր ամուսինների՝ Մեսրոպ Սարիբեկյանի և Անի Ապրեսյանի:

#արշավասեր #արշավամուդ #Կողբագինիներ

Ազի՜զ, բայլու՜ս👋💚Լոռի՞, սարե՞ր ու կյանքի կտոր մարդի՞կ. էլ ի՞նչ է պետք կիրակին վայելելու համար։ 🌳Մարտի 24-ին` դբա Ամրակից...
11/03/2024

Ազի՜զ, բայլու՜ս👋

💚Լոռի՞, սարե՞ր ու կյանքի կտոր մարդի՞կ. էլ ի՞նչ է պետք կիրակին վայելելու համար։

🌳Մարտի 24-ին` դբա Ամրակից։ Գալիս ես, չէ՞։

Մի քանի փաստ Ամրակիցի մասին`

🏡 Ամրակիցը պատմական գյուղ է, դեռևս հին ժամանակներից այստեղ ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն ի սկզբանե գյուղը հիմնադրել են ռուսները։

⛪ Ամրակիցի կենտրոնում է գտնվում Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին, որի մասին դեռ կպատմենք:

🏞️ Գյուղը գտնվում է Ձորագետի աջ ափին, իսկ գետի ձախ ափին «Լոռի Բերդ» ամրոցն է։ Այստեղից էլ եկել է գյուղի անվանումը` ամրոցին կից` Ամրակից։

📚 Ամրակիցում ստեղծվել և գործում է «Գրադարակ» ՀԿ-ն, որի գործունեության շնորհիվ Հայաստանի մի շարք համայնքների երիտասարդներ սկսել են գիրք կարդալ և ազատ ժամանակը օգտագործել անձնային աճի ու զարգացման համար։

🥰 Գյուղում ապրում է մոտավորապես 200 բնակիչ, ովքեր առանձնանում են իրենց սրտացավությամբ և դիմացինին օգնելու պատրաստակամությամբ։ Կարճ ասած` քիչ ենք, բայց հայ ենք։

Գյուղի մասին ավելին իմանալու, գյուղացիների հետ շփվելու ու Լոռվա գարնանային շունչը զգալու համար միացի՛ր մեզ ու արի՛ քո բաժին խենթությունն անելու։

Ասածս ի՜նչ ա. ամուր կացեք, գնըմ ենք դբա Ամրակից: 😍

📍 Մանրամասների համար` https://www.facebook.com/share/pue2TBLkP4reQShB/?mibextid=9l3rBW
✅ Մնաց մեկ պարզ քայլ, արա՜գ գրանցվել`https://bit.ly/ArshavaserAmrakic

#արշավասեր

💜Շնորհավոր մարտի 8, սիրելիներ: Բնության թարմ շունչն ու ջերմ արևը թող մշտապես ձեր ընկերը լինեն:  #արշավասեր. ձեր դեսպանը ...
08/03/2024

💜Շնորհավոր մարտի 8, սիրելիներ: Բնության թարմ շունչն ու ջերմ արևը թող մշտապես ձեր ընկերը լինեն:

#արշավասեր. ձեր դեսպանը բնությունց: 😍

✔️Թեստ. «Ո՞վ է ավելի հայտնի»🥳Թիմում որոշակի կարևոր փոփոխություններ կատարելու նպատակով ունենք ձեր կարիքը: 💚Խնդրում ենք քվ...
01/03/2024

✔️Թեստ. «Ո՞վ է ավելի հայտնի»
🥳Թիմում որոշակի կարևոր փոփոխություններ կատարելու նպատակով ունենք ձեր կարիքը:

💚Խնդրում ենք քվեարկել, թե նրանցից ում եք ճանաչում:
Մեզ համար շատ կարևոր են ձեր ձայնն ու կարծիքը: 🥹

📸Լուսանկարները՝ Մեսրոպ Սարիբեկյան-ի:

#արշավասեր #արշավամուդ

😍Արշավասերը սահմանել է՝ սիրելի գյուղեր պետք է հաճա՜խ վերադառնալ: 💚Դեբետում էինք, 2-ամյա տարեդարձի էինք, գինով էինք, Քոչա...
28/02/2024

😍Արշավասերը սահմանել է՝ սիրելի գյուղեր պետք է հաճա՜խ վերադառնալ:

💚Դեբետում էինք, 2-ամյա տարեդարձի էինք, գինով էինք, Քոչարի ձայնով էինք և սիրով ու սերով էինք:

🤍Թերթեք մեր մեկ օրը, որ ֆիքսեցին Մեսրոպ Սարիբեկյանը և Անի Ապրեսյանը:

#արշավասեր
#արշավամուդ

Արագ ա, բա ինչ ա: Հես ա, էլի: 😅🤍Որ մի՜ քիչ ուշադիր նայեն, չէ՜, հա՜ստատ կերևանք Երևանից: 🧣Արի գնանք Ծաղկաձորի գժական վերջ...
26/02/2024

Արագ ա, բա ինչ ա: Հես ա, էլի: 😅
🤍Որ մի՜ քիչ ուշադիր նայեն, չէ՜, հա՜ստատ կերևանք Երևանից:

🧣Արի գնանք Ծաղկաձորի գժական վերջի՜ն օրերը վայելենք ու գանք:

Գալի՞ս ես 😍
🤍Դե գրանցվի՛ր՝ https://bit.ly/ArshavaserTsakhkadzor

🤍Մանրամասն կարդալը խրախուսվում է՝ https://www.facebook.com/share/23dGJz5AKFrc8MKX/?mibextid=9l3rBW

#արշավասեր #արշավամուդ

🎭 Սևակը Սևակի մասինԱյս տարի տոնում ենք մեծանուն պոետի՝ Պարույր Սևակի, 100-ամյա տարեդարձը: Այս առիթով մեր գրական-մշակութա...
24/02/2024

🎭 Սևակը Սևակի մասին

Այս տարի տոնում ենք մեծանուն պոետի՝ Պարույր Սևակի, 100-ամյա տարեդարձը: Այս առիթով մեր գրական-մշակութային հերթական անդրադարձը #Սևակյան է:

-ի կանգառում Պարույր Սևակի թոռն է՝ գրականագետ, Պ.Սևակ տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը: Կզրուցենք մեծանուն հայից, թանգարանի գործունեությունից, նոր տպագրված գրքից և ոչ միայն:

🤍Երեկոն կվարի Հասմիկ Ավագյանը

📍Վայր | Wine Time, Զաքյան 8
📍Օր, ժամ | 29.02 , 19:02

Մասնակցության և գրանցման համար՝ https://forms.gle/ytGwcDxjDXzNFbPc9

Հարցերի և ամրագրելու համար՝ +374 44 15 14 13, +374 77 18 94 28

❤️Սիրով սպասում ենք ձեզ:
🤝🏼Wine Time, WineArt Winery

🤍Արշավասերի ամենա՜ջերմ հուշերը հենց քեզ հետ են կապված: Տարվա բոլոր եղանակների լավագույն ընտանիքը, տունն ու տեղը դու ես, ...
23/02/2024

🤍Արշավասերի ամենա՜ջերմ հուշերը հենց քեզ հետ են կապված:

Տարվա բոլոր եղանակների լավագույն ընտանիքը, տունն ու տեղը դու ես, հե՜նց դու:

Չմոռանաս այս մասին…😍
ԱրշավաԳրկ քեզ 🥰

#արշավասեր

🤍Սմարթ Արշավասերն արդեն իրականություն է:  #արշավասեր  #արշավամուդ
18/02/2024

🤍Սմարթ Արշավասերն արդեն իրականություն է:

#արշավասեր #արշավամուդ

🤍Փետրվարի 18-ին ամփոփիչ Կողբա վիկտորինա՝ մինչ այս պահը վիկտորինան հաղթած բոլոր արշավականների միջև:🏅Մրցանակը՝ Սև Մարգարիտ...
14/02/2024

🤍Փետրվարի 18-ին ամփոփիչ Կողբա վիկտորինա՝ մինչ այս պահը վիկտորինան հաղթած բոլոր արշավականների միջև:

🏅Մրցանակը՝ Սև Մարգարիտ:
Եռակի թորման Լալվարի խաղողի օղի, հնեցված յուրահատուկ տեխնոլոգիայով:

Հարցը տեղում կհնչեցնի անձամբ գինեգործը՝ Գագիկ Աղաբաբյանը:

🙌🏻Մասնակիցներ՝

Մարիամ Հակոբջանյան
Մեսրոպ Սարիբեկյան
Անուշիկ Միրզոյան
Նարինե Խառատյան
Անի Ապրեսյան
Նազելի Ադամյան
Թադևոս Ծպնեցյան
Ագապի Անտոնյան

Այն մասնակիցները, ովքեր ներկա չեն լինելու արշավին, կկարողանան մասնակցել վիկտորինային առցանց և կարգի մասին կտեղեկացվեն նախապես:

Իսկ այդ օրվա մյուս մասնակիցներին սպասվում է այլ անակնկալ հարց և՜…🥰

#արշավասեր

💚ՔՈԱՖ. գյուղերի զարգացմանն ուղղված բազում ծրագրեր իրականացնող կազմակերպություն:ՔՈԱՖ-ի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոններ բացել Հ...
12/02/2024

💚ՔՈԱՖ. գյուղերի զարգացմանն ուղղված բազում ծրագրեր իրականացնող կազմակերպություն:

ՔՈԱՖ-ի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոններ բացել Հայաստանի բոլոր մարզերում: ՍՄԱՐԹ կենտրոնը գյուղական զարգացման մոդել է, ինչպես նաև մի ողջ սերնդի մտածողության փոփոխության սկիզբ։ Եվ այս մասով շատ կարևոր քայլ է հենց Լոռվա Դեբետ գյուղի կենտրոնը, ուր կայցելենք մենք փետրվարի 18-ին: 😍

🖇️Լ.նկարները Արշավասերի ՔՈԱՖ այցի առաջին ծրագրից:


#արշավասեր #արշավամուդ

💚Վահե ՔոչարԿիթառն ու ձայնը հերիք չէին, դեռ համ էլ լոռեցի: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ հյութեղ պատմություններ ենք լսելու...
09/02/2024

💚Վահե Քոչար
Կիթառն ու ձայնը հերիք չէին, դեռ համ էլ լոռեցի: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ հյութեղ պատմություններ ենք լսելու ողջ մանկությունն այդ սարերում անկացրած իսկական լոռեցուց:

Բացառիկ ձայնն ու հոգին շոյող երգերն էլ օրվա ավարտին՝ Visitor Center by COAF l Debed Canyon-ում:

Բաց մի՜ թող մեր 2-ամյա տարեդարձի քո բոնուսները:

🖇️ https://www.facebook.com/share/xov4BCxNgydMYoM4/?mibextid=9VsGKo

Հե՜յ, նվեր ունես 😍🤍Արշավասերի 2-ամյա տարեդարձի առթիվ՝ փետրվարի 18-ի Արշավասերի մասնակիցներից 5-ը կունենան հնարավորությու...
05/02/2024

Հե՜յ, նվեր ունես 😍
🤍Արշավասերի 2-ամյա տարեդարձի առթիվ՝ փետրվարի 18-ի Արշավասերի մասնակիցներից 5-ը կունենան հնարավորություն ստանալու Karapp -ի եռամսյա բաժանորդագրության պրոմո կոդեր:

🤍Արշավի՛ր մեզ հետ, ինքնակրթվի՛ր Կարապի շնորհիվ:

🦢Karapp հավելվածը մատուցում է աշխարհի լավագույն ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները 15 րոպեանոց աուդիոսեղմագրերի տեսքով: Այն մեծացնում է գիտելիքների պաշարը և հնարավորություն ընձեռում նոր հեռանկարներ ձեռք բերել բիզնեսի, ինքնազարգացման, հոգեբանության, նորարարության ու բազմաթիվ այլ ոլորտներում:

💚Է-հե-հե-հե՜յ… Կռաստվենք Լոռվա կռնե՜րը, ազիզնե՜ր:Արի՜, արի պատմեմ 😍Երբևէ լսե՞լ ես Դեբետ գյուղի մասին։ Չէ, չէ, Դեբեդ գետի...
01/02/2024

💚Է-հե-հե-հե՜յ… Կռաստվենք Լոռվա կռնե՜րը, ազիզնե՜ր:

Արի՜, արի պատմեմ 😍
Երբևէ լսե՞լ ես Դեբետ գյուղի մասին։ Չէ, չէ, Դեբեդ գետի մոտ չէ, ինչքան էլ տարօրինակ հնչի։ Դե եկե՛ք տեսնենք, գիտեի՞ք, որ․․․

🌱Դեբետը 165 տարեկան է։ Մինչև 1935թ․ գյուղը անվանել են Ալերեքս-Խաչիգեղ։ Այժմ գյուղում ապրում է շուրջ 900 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։

🌱Դեբետում Հայաստանի Մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից իրականացվում է «Դբա Սմարթ Դեբետ» ծրագիրը, ըստ որի այն կդառնա Հայաստանի առաջին սմարթ գյուղը։

🌱Դեբետն ունի իր սեփական տարբերանշանը (լոգոն) և կարգախոսը՝ «Շարժուն։ Ծաղկուն։ Իրական»։

🌱Դեբետում է գտնվում հայտնի Սմարթ կենտրոնը, որտեղ այցելում են 1500-ից ավել երեխաներ՝ հարակից տասնյակ գյուղերից և ձեռք են բերում տարբեր հմտություններ՝ նկարչությունից մինչև թվային նկարչություն․․․ և ոչ միայն։ Մյուսների մասին կիմանաք տեղում։

🌱Ասել, որ այստեղ գեղեցիկ է, նշանակում է բան չասել։ Եկե՛ք ու տեսե՛ք, հիացե՛ք ու ոգեշնչվե՛ք Դեբետի սարերով։

🌱Հիմա կասեք՝ բա ինչո՞ւ է գյուղը կոչվում «Դեբետ», եթե գետի հետ ոչ մի կապ չունի։ Կապ ունի։ Դեբետում է հոսում Չանախչի գետը, որը Դեբեդի վտակներից է։

🌱Դեբետը շա՜տ կոլորիտային գյուղ է։ Դեբետի այցեքարտերից են տների կարմիր կղմինդրե տանիքները։ Դեբետի նեղլիկ փողոցներով շրջելիս կարող ես լսել Լոռվա «քաղցր» բարբառը ու շնչել գյուղի մաքուր օդը։

🌱Դեբետը հարուստ է միջնադարյան խաչքարերով, որոնք սփռված են գյուղի տարբեր անկյուններում։

🌱Եվ վերջապես՝ Դեբետը մի վայր է, որտեղ կարող ես անվերջ բացահայտումներ անել։ Եկե՛ք և բացահայտե՛ք Դեբետը ձեր իսկ աչքերով։

📍Մանրամասների համար պարզապես անցեք հղումով՝ https://www.facebook.com/share/xov4BCxNgydMYoM4/?mibextid=9VsGKo
✔️Իսկ գրանցվել ա՜յ էստեղ՝ https://bit.ly/ArshavaserDebet

#արշավասեր

Address


Telephone

+37495333045

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արշավասեր ակումբ / Arshavaser akumb posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Արշավասեր ակումբ / Arshavaser akumb:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share