10/12/2022
Թվային մարքեթինգի դասընթաց տուրիզմի ոլորտում՝ Լոռվա տարածաշրջանում գործող բիզնեսների համար՝ առցանց։
📣 Թվային մարքեթինգի դասընթաց տուրիզմի ոլորտում՝ Լոռվա տարածաշրջանում գործող բիզնեսների համար՝ առցանց։
Դասընթացը կազմակերպվում է Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի (Lori DMO) կողմից։
🔥 Բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու դասընթացին և ձեռք բերելու գործնական հմտություններ, որի արդյունքում կկարողանաք կառավարել Ձեր բիզնեսները թվային աշխարհում։
Դասընթացը վարում է ոլորտի փորձառու դասընթացավար՝ մարքեթինգի և զբոսաշրջության ոլորտի պրակտիկ փորձառությամբ։
Դասընթացը ներառում է հետեւյալ հիմնական մոդուլները`
✅ Թվային մարքեթինգ։ Հարթակներ և գործիքներ
✅ Սոցիալական ցանցերը բիզնեսի համար
✅ Messenger և վիդեո մարքեթինգ
✅ Տուրիզիմի ոլորտի թվային հարթակներ
Դասընթացը ամբողջությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Բաց մի՛ թողեք հյուրընկալության ոլորտում թվային լայն հնարավորություններին ծանոթանալու և Ձեր զբոսաշրջային բիզնեսը արդյունավետ ներկայացրեք ամբողջ աշխարհում։
📌 Դասընթացը անվճար է, դիմել կարող են Լոռու մարզում գործունեություն ծավալող զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները։
Գրանցվելու համար՝ https://bit.ly/3BqfFBn
Տևողությունը՝ 1 ամիս (մինչև 8 առցանց հանդիպում)
Դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 14, 2022թ.
Վայրը՝ առցանց (online)