![📌 Ցուցադրություն «Ջերմուկ․ մի կտոր անցյալից»📖 2024թ․ մայիսի 3-ին Հայաստանի ազգային արխիվում բացվեց «Ջերմուկ․ մի կտոր անց...](https://img4.travelagents10.com/546/239/933369435462394.jpg)
07/05/2024
📌 Ցուցադրություն «Ջերմուկ․ մի կտոր անցյալից»
📖 2024թ․ մայիսի 3-ին Հայաստանի ազգային արխիվում բացվեց «Ջերմուկ․ մի կտոր անցյալից» արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ջերմուկ առողջարանային քաղաքի պատմությանը, նրա ստեղծմանն ու զարգացմանը։
📜 Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին Հայաստանի ազգային արխիվում պահպանվող Ջերմուկ առողջարանային քաղաքի շինարարության ընթացքին վերաբերող փաստաթղթեր, տարբեր կառույցների կողմից ներկայացված ճարտարապետական նախագծեր, քաղաքի զարգացման և զբոսաշրջության ուղիների որոշման վերաբերյալ նյութեր, լուսանկարներ։ Ցուցադրությանն առանձնահատուկ հետաքրքրություն հաղորդեցին Ջերմուկի տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնող ըմպելասրահի բաժակների անձնական հավաքածուի եզակի օրինակները։ Ցուցադրվեց նաև Հայաստանի ազգային արխիվի Կինոֆոտոֆոնո մասնաճյուղում պահպանվող 1972թ․ նկարահանված Ջերմուկ քաղաքը ներկայացնող ֆիլմը։
📌 Ջերմուկի մասին պատմող այս ցուցադրությունն առաջին անգամ ներկայացվել է 26․08․2023 թ․-ին՝ Ջերմուկ քաղաքում, երկրորդ ցուցադրությունը՝ Հայաստանի ազգային արխիվում է։
🤝 Ցուցահանդեսն իրականացվում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և The Awesome Foundation-ի աջակցությամբ։
📅 Ցուցադրությունը կգործի մինչև 2024թ. մայիսի 17-ը։
🕰 Այցելության օրերն են՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը՝ 15։30-16։30։
☎ Մանրամասների համար զանգահարել՝ 010-266-888, 010-225-355 հեռախոսահամարներով։