Chili Tripper

  • Home
  • Chili Tripper

Chili Tripper Chili Tripper is all about like minded travelers who value traveling & love discovering the world together.
(1)

Join us on our special thematic tours if you love traveling and looking for traveler friends.

Եվս մի դրախտավայր Հայաստանում, որ երկար էի ուզում այցելել և վուալա իրականացրեցինք 🌷💛🌈🏞 Աննման վայր, ես կասեի գեղեցկագույ...
24/08/2023

Եվս մի դրախտավայր Հայաստանում, որ երկար էի ուզում այցելել և վուալա իրականացրեցինք 🌷💛🌈

🏞 Աննման վայր, ես կասեի գեղեցկագույնը Հայաստանում

Եվ այս խնամված գեղեցիկ այգին Արաքսի ափին պահպանվում է Ժորա պապիկի ամենօրյա աշխատանքի շնորհիվ 😇

Ամեն մի նկարը հրաշք է՝ թերթեք, վայելեք։
Գուցե մի օր միասին կայցելենք 🌷

#սերՀայաստան #ՉիլիՃամփորդ 🇦🇲

06/08/2023

Իսկ տեսել ե՞ք Երևանի Վենեցիան 😁 (տե՛ս 2֊րդ վիդեոն)
#չքնաղ #Երևանյաներեկո 🌇

Ինչքան էլ որ փոքր է Հայաստանը, միևնույն է սիրելու տեղ դեռ շատ կա 💚💙Գույների ներդաշնակ սիմֆոնիա Սևան ազգային պարկում 💛💚💙 ...
02/07/2023

Ինչքան էլ որ փոքր է Հայաստանը, միևնույն է սիրելու տեղ դեռ շատ կա 💚💙

Գույների ներդաշնակ սիմֆոնիա Սևան ազգային պարկում 💛💚💙

#սերՍևան և #ձերԱնաՉիլին 😘

🥰 Չեմ հագենում էս քաղաքից ~🖼 Մեղրիի գողտրիկ անկյունները՝ ամեն մի նկար արտահայտում է այս հարավային հրաշք քաղաքի ուրույն հ...
29/04/2023

🥰 Չեմ հագենում էս քաղաքից ~

🖼 Մեղրիի գողտրիկ անկյունները՝
ամեն մի նկար արտահայտում է այս հարավային հրաշք քաղաքի ուրույն հմայքը։ Նայեք դրանք բոլորը 😊

Ինձ թվումա Մեղրիի մասին դեռ էլի պոստեր կլինեն։ Ի՞նչ եք կարծում։
'
'
'
😜 Չիլիի հետ միշտ հետաքրքիր է

Ծանոթացեք՝ սա էլ Ագարակն է, հարավային քաղաքներից մեկը ֊ 🏞 Բնությունը՝ շքեղ⛰ Սարերը՝ զորեղԱչք կտրել չէր լինում։Ի՜նչ չքնաղ...
28/04/2023

Ծանոթացեք՝ սա էլ Ագարակն է, հարավային քաղաքներից մեկը ֊
🏞 Բնությունը՝ շքեղ
⛰ Սարերը՝ զորեղ

Աչք կտրել չէր լինում։

Ի՜նչ չքնաղ է Հայաստանը

Սիրելու երկիր 💚
Ապրելու երկիր 😍

։
։
Վրդեոն անպայման նայեք ու լսեք բնության ձայները ❕քաղաքի կենտրոնում
#Մայրամուտը #Ագարակում

Այս անգամ Իրանում 😊💒 Հայ չքնաղ գոհարներից Իրանի տարածքում։ Մեղրիից հեռու չէ, արժի այցելել։ ♡   ~          ~          ~ Մ...
24/04/2023

Այս անգամ Իրանում 😊
💒 Հայ չքնաղ գոհարներից Իրանի տարածքում։ Մեղրիից հեռու չէ, արժի այցելել։ ♡
~ ~ ~
Մի քիչ պատմություն ⬇️
Սուրբ Ստեփանոս վանական համալիրը 1100 տարվա պատմութուն ունեցող վանք է, կրում է առաջին քրիստոնյա նահատակի՝ Ստեփանոս նախավկայի անունը:
Մուտքի վրա հայերենի կողքին կա նաև պարսկերեն գրութուն: Մոտ 35 տարի առաջ՝ Իրանի հեղափոխութունից հետո, եկեղեցին գրեթե կիսաքանդ էր, սակայն տարիների ընթացքում պետութունը նորոգել է այն:

Սուրբ Ստեփանոսը 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ֊ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցի` Իրանում» անվան տակ։

Եկեղեցու հիմնական այցելուները Իրանի բնակիչներն են։
Գործում է նաև թանգարան, որը մեր այցելության պահին փակ էր երկրում տոն լինելու պատճառով։ Եվ հենց այդ պատճառով էլ եկեղեցու տարածքը լի էր պարսիկ այցելուներով։

Նկարները չքնաղ են, անպայման նայեք 🌿
Եվ սպասեք լիքը նոր հրաշալի բացահայտումների 🙋🏽‍♀️

🌷Գարունը հարավում 🇦🇲 Բայց ո՞ր քաղաքումԴե ձեզ տեսնեմ, ճամփորդասերներ 😁😍
15/04/2023

🌷Գարունը հարավում
🇦🇲 Բայց ո՞ր քաղաքում
Դե ձեզ տեսնեմ, ճամփորդասերներ 😁😍

Ղափանից հայրենիքի հոտա գալիս, երեխեք 😌Հիրավի՝ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից 😇 Խուստուփն ու Ողջին՝ ի...
05/04/2023

Ղափանից հայրենիքի հոտա գալիս, երեխեք 😌

Հիրավի՝ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից 😇 Խուստուփն ու Ողջին՝ իդեալական զույգ 💚💛

Իսկ մարդկանց մասին արժի առանձին պոստ գրել՝ պարզապես հրաշք են

Մի խոսքով՝ նոր սեր գտա ♡

#հաճելիորենզարմացած

#Ղափան #Սյունիք #Խուստուփիլեռ #Ողջիգետ

📷 ANA CHILI

02/04/2023

Բարի Ծաղկազարդ բոլորիս 🌿

💚Վերսկսում եմ ճամփորդական պատմություններս Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Այսօր՝ դե իհարկե գարնան ամենագեղեցիկ տոնի մասին։

Ծաղկազարդը տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հռչակված է նաև որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։
🍃 🍃 🍃 🍃 🍃
Իսկ գիտե՞ք, որ ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն։

Հետևեք իմ բլոգին, վերջին հետաքրքիր վայրերի մասին դեռ շատ բան կա պատմելու։ 😊

🌴 Որտե՞ղ եմ հայտնվել այս անգամ 😀 Սավաննախեթ, չէ վրացական անվանում չի 😁 ֊ տուրիստների կողմից քիչ այցելվող Լաոսի երկրորդ ա...
28/12/2022

🌴 Որտե՞ղ եմ հայտնվել այս անգամ 😀

Սավաննախեթ, չէ վրացական անվանում չի 😁 ֊ տուրիստների կողմից քիչ այցելվող Լաոսի երկրորդ ամենամեծ քաղաքն է, Մեկոնգ գետի ափին։

🐉Մեկոնգ թարգմանաբար նշանակում է
«Գանգեսի ջրերի մայր» կամ Վիետնամերեն «Ինը վիշապների գետ»
Գետն անցնում է Չինաստանում, Մյանմայում, Լաոսում, Թաիլանդում, Կամբոջայում և Վիետնամում։ Ամենամեծն է Հնդկաչինական թերակղզում, երկարությունը՝ մոտ 4500 կմ։

Կամուրջը, որի վրայով անցնում ենք միացնում է Լաոսը Թայլանդի հետ և կոչվում է "Ընկերության կամուրջ"։
Ուզում եմ, որ մեր սահմաններն էլ այս նոր տարում լինեն այդքան խաղաղ 😔

Արևելյան հրաշքները 🌺
16/11/2022

Արևելյան հրաշքները 🌺

Միշտ ընտրում եմ  նոր տեսանկյունից նայել ծանոթ բաներին և նորովի հաճույք ստանալ 🧡💚☀️ #իմՀայաստան
12/09/2022

Միշտ ընտրում եմ նոր տեսանկյունից նայել ծանոթ բաներին և նորովի հաճույք ստանալ 🧡💚☀️
#իմՀայաստան

Իմ սիրելին 🦅🏤Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և...
20/08/2022

Իմ սիրելին 🦅🏤

Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք. «հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ: Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Հաղարծին վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։
Հաղարծինի համալիրի կազմում են 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։

Գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Իսկ դուք սիրում ե՞ք այս հրաշք վանքը։

"Few cities are as gleefully chaotic as Tbilisi"..
13/08/2022

"Few cities are as gleefully chaotic as Tbilisi"..

Ճամփորդությունը սովորեցնում է ավելին, քան ցանկացած այլ բան: Երբեմն այլ վայրերում անցկացրած մեկ օրը տալիս է ավելին, քան տ...
09/08/2022

Ճամփորդությունը սովորեցնում է ավելին, քան ցանկացած այլ բան: Երբեմն այլ վայրերում անցկացրած մեկ օրը տալիս է ավելին, քան տասը տարվա կյանքը տանը:

- Անատոլ Ֆրանս

Երևանում իմ ամենասիրելի վայրը 💕Որտեղ հանդիպում են🎨 արվեստը🖼 մշակույթը🍹ջերմ հյուրընկալությունը 🥰 գեղեցկությունն ու բարձր ...
02/08/2022

Երևանում իմ ամենասիրելի վայրը 💕
Որտեղ հանդիպում են
🎨 արվեստը
🖼 մշակույթը
🍹ջերմ հյուրընկալությունը
🥰 գեղեցկությունն ու բարձր ճաշակը

29/06/2022

My Armenia 💚

Այսքա՜ն գեղեցկություն մեկ վայրում 🕰Իսկ դուք արդեն այցելե՞լ եքԵթե դեռ ոչ՝ գրեք ինձ, եկեք, և ես ձեզ կտանեմ դեպի անցյալ, դե...
13/06/2022

Այսքա՜ն գեղեցկություն մեկ վայրում 🕰

Իսկ դուք արդեն այցելե՞լ եք
Եթե դեռ ոչ՝ գրեք ինձ, եկեք, և ես ձեզ կտանեմ դեպի անցյալ, դեպի գեղեցկություն 🥰

in Yerevan
📷 ANA CHILI

Always charming, but always different
22/05/2022

Always charming, but always different

18/05/2022

💚 Աննկարագրելի բնական գեղեցկություն
🌞 Արևից Արև կոչվող հրաշք բնակավայր Վրաստանում

Սբ Էջմիածին,Թբիլիսի
18/04/2022

Սբ Էջմիածին,
Թբիլիսի

Չքնաղ Հայաստան  #Սյունիք 📷 Սուրեն Արենց Սիմոնյան
03/03/2022

Չքնաղ Հայաստան
#Սյունիք

📷 Սուրեն Արենց Սիմոնյան

Գյումրին 💙
05/02/2022

Գյումրին 💙

Ասում են յոգան ոչինչ չի տալի՞ս։Բայց յոգան ազատում է ձեզ մի քանի կարևոր բաներից...▫️Անհանգստությունից ▫️Սթրեսից▫️Նույնիսկ...
04/02/2022

Ասում են յոգան ոչինչ չի տալի՞ս։
Բայց յոգան ազատում է ձեզ մի քանի կարևոր բաներից...

▫️Անհանգստությունից
▫️Սթրեսից
▫️Նույնիսկ բացասական մտքերից

🧘‍♀️Յոգան կարող է օգնել նվազեցնել սթրեսը, քանի որ այն նպաստում է հանգստությանը, որը սթրեսի բնական հականիշն է:

🧘‍♀️Յոգան կարող է դրական ազդեցություն թողնել մեր 3 ասպեկտների վրա, որոնց վրա հաճախ ազդում է և սթրեսը՝ մեր մարմինը, միտքը և շնչառությունը:

Բայց յոգայով զբաղվելու համար պետք չէ սպասել սթրեսի հայտվելուն: 😀

Սկսեք հենց այսօրվանից և շատ կարճ ժամանակում կհամոզվեք դրա դրական ազդեցության վրա։
Բայց ուշադիր եղեք մասնագետ ընտրելիս, դա կարևոր է։

💚Եթե կարևորում եք իմ խորհուրդը՝ ապա վստահեք արհեստավարժ մասնագետի և հրաշալի մարդու՝ Hasmik Hayrapetyan-ին
Հ.գ. Հասմիկը չի սիրում իր նկարները հրապարակել, թե չէ կտեղադրեի 😊

Աննման տեսարան դեպի Արարատ 💛
30/01/2022

Աննման տեսարան դեպի Արարատ 💛

🦒Giraffe Manor հյուրանոցը Աֆրիկայում իմ 'ցանկալի տեսարժան վայրերի' ցանկում է Իսկ դուք ո՞ր քաղաք, կամ ո՞ր վայր եք երազում...
13/01/2022

🦒Giraffe Manor հյուրանոցը Աֆրիկայում իմ 'ցանկալի տեսարժան վայրերի' ցանկում է
Իսկ դուք ո՞ր քաղաք, կամ ո՞ր վայր եք երազում ճամփորդել 😍

Վանի բերդ  ․․․․․․📷 Էդգար Մարտիրոսյան
12/01/2022

Վանի բերդ ․․․․․․
📷 Էդգար Մարտիրոսյան

 #ազգայինը  #միշտնորաձևէԱյնքա՜ն սեր, այնքա՜ն ազգային արժեք, և այնպիսի նվիրվածությամբ հավաքած մեկ տեղում..Եվ դուք այս ամե...
11/01/2022

#ազգայինը #միշտնորաձևէ
Այնքա՜ն սեր, այնքա՜ն ազգային արժեք, և այնպիսի նվիրվածությամբ հավաքած մեկ տեղում..
Եվ դուք այս ամենը բաց եք թողնում., բա էդպես կլինի՞։ 😏

Այսօր հրավիրում եմ ձեզ Երևանի մի գողտրիկ անկյուն, որը պարտադիր է այցելության համար, բայց չգիտես ինչու շատ շատերը դեռ չեն եղել։

Լուսիկ Ագուլեցու տուն֊թանգարան, որտեղ խնամքով պահվում են
🏺️1000֊ից ավել նմուշներ, որոնք Լուսիկ Ագուլեցին իր ամբողջ կյանքի ընթացքում
հավաքել է Հայաստանից և Նախիջևանից
👸️տարբեր տարածաշրջանների օրիգինալ, ինչպես նաև հեղինակային տարազներ
🧙‍♀️️առասպելական կերպարային անչափ հետաքրքիր տիկնիկներ
🎨 և իհարկե արվեստի գործեր՝ նկարներ, քանդակներ
🥮 իսկ վերջում ձեզ սպասում է ջերմ արվեստոտ մթնոլորտ թանգարանի սրճարանում, որտեղ կարող եք համտեսել քաղաքի ամենահամեղ քաղցրավենիքը

🧡 Գիտեմ, էսպես նկարներով էն չի, այս ամենը պետք է տեսնել, զգալ և գնահատել

Եվ այդ պատճառով շուտով անձամբ կհրավիրեմ ձեզ և ամեն ինչ ցույց կտամ և կպատմեմ 😊
Սպասեք նոր տուրերի

Սիրով՝ ձեր Անահիտ
Ֆոտոները անպայման նայել 🤩
📷 by Ana Chili (բացառությամբ Լուսիկ Ագուլեցու նկարի)

🌏 Մեր մոլորակի զարմանալի սահմանները
10/01/2022

🌏 Մեր մոլորակի զարմանալի սահմանները

Dream a dream 💛Morocco
08/01/2022

Dream a dream 💛
Morocco

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Chili Tripper posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Chili Tripper:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share