Բանբեր Արշավական Ակումբ / Banber Hiking Club

  • Home
  • Բանբեր Արշավական Ակումբ / Banber Hiking Club

Բանբեր Արշավական Ակումբ / Banber Hiking Club «Բանբեր» Արշավական Ակումբը կազմակերպում է
մշակութայի
(3)

‼️🇦🇲ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ🇦🇲‼️ Կրթամշակութային դասընթացներ պատերազմում ընտանիքի անդամ կորցրած երեխաների համար նկարիչ Արա Հայ...
25/11/2020

‼️🇦🇲ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ🇦🇲‼️
Կրթամշակութային դասընթացներ պատերազմում ընտանիքի անդամ կորցրած երեխաների համար նկարիչ Արա Հայթայանի հետ ‼️‼️

🎨 2 Տարիքային խումբ՝ 6-10 և 11-15 տարեկան
🎨 Ծրագիրը կսկսվի Դեկտեմբեր 2-ից ‼️
🎨 Օրերը`
Շաբաթ - 10:00-11:30՝ ավագ խումբ, 12:00-13:30 ՝ կրտսեր խումբ
Չորեքշաբթի - 10:00-11:30՝ ավագ խումբ, 11:30-13:00 ՝ կրտսեր խումբ
🎨 Հանդիպման վայրը՝ Մարշալ Բաղրամյան պող․ Շենք 17 (Ճարտարապետների Պալատ, 4-րդ հարկ)

ԳՐԱՆՑՎԵՔ ՍՏՈՐԵՎ ‼️‼️

1) 6-10 տարեկանների գրանցման հայտ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdmVlGuyB-oJiHoYXcUAVyCE6bTIwF5pCpWLHi60BFNCESIfQ/viewform
2) 11-15 տարեկանների գրանցման հայտ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd2duILMMhRt3dVOOWARKFp_vQq71qUSwXZKqh3qIVaySlg9g/viewform

Սույն անվճար կրթական մշակույթային դասընթացները հատուկ նախատեսված են Արցախյան վերջին պատերազմում հարազատ կամ ընտանիքի անդամ կորցրած երեխաների և պատանիների համար:...

Հաջողությամբ կայացավ մեր նորաստեղծ «Բանբեր»-ի ևս մեկ արշավ! 😇Արշավի սկզբում մասնակիցները այցելեցին Ուշի գյուղում գտնվող ...
17/08/2020

Հաջողությամբ կայացավ մեր նորաստեղծ «Բանբեր»-ի ևս մեկ արշավ! 😇

Արշավի սկզբում մասնակիցները այցելեցին Ուշի գյուղում գտնվող Սուրբ Սարգիս վանական համալիր։ Այնուհետև, խումբը ուղևորվեց Քարի լիճ։ Բոլորը մասնակիցները, ներառյալ 4 երեխաները հաջողությամբ հաղթահարեցին 16 կմ քայլքը Արագածի փեշերին, հասնելով արշավի վերջնակետ հանդիսացող Ամբերդ ամրոցը։ Արշավը ամփոփվեց արդեն ավանդական դարձած հյուրասիրությամբ, այս անգամ արդեն բնության գրկում։

«Բանբեր» արշավական ակումբը հավատարիմ է մնում իր որդեգրած գաղափարին, արշավակնաններին ներկայացնելով հայ մշակութային ժառանգությունը մեկտեղված հայոց բնաշխարհի հետ։

Այս Կիրակի 15 արշավականներ հաջողությամբ հաղթահարեցին Գութանասարը (2299մ): Արշավը լի էր հաճելի անակնկալներով թե՛ կազմակեր...
13/08/2020

Այս Կիրակի 15 արշավականներ հաջողությամբ հաղթահարեցին Գութանասարը (2299մ): Արշավը լի էր հաճելի անակնկալներով թե՛ կազմակերպիչներիս և թե՛ մասնակիցների համար։
Ճանաչե՛նք մեր բնությունը, ճանաչե՛նք իրար բնության գրկում և բացահայտե՛նք ինքներս մեզ բնության շնորհիվ, չէ՞ որ մենք նրա անբաժան մասնիկն ենք։

Կայացավ Ցորնասար-Լճաշեն արշավը (25.07.2020), որին միացան 20 արկածասեր արշավականներ! Արշավ Գեղամա Լեռներում, երբ Հայոց բն...
13/08/2020

Կայացավ Ցորնասար-Լճաշեն արշավը (25.07.2020), որին միացան 20 արկածասեր արշավականներ! Արշավ Գեղամա Լեռներում, երբ Հայոց բնաշխարհը միավորեց տարբեր տարիքի, տարբեր երկրներում ծնված ու մեծացած և տարաբնույթ նպատակներ հետապնդող Հայերի։ 🙂 Արշավ, որի ընթացքում հեռավոր պատմությունը դառնում է շոշափելի ներկա։ Արշավ ուր անձրևը խառնվում է կիզիչ արևի հետ, ուր սարը ողջունում է մարդուն, իսկ թռչունը դառնում զրուցակից։ Եվ վերջապես արշավ ուր Հրակն ու Հրագը ծանոթացան 😃

Շնորհակալ ենք մասնակիցներին վստահության համար! Մենք դեռ շատ բան ունենք միասին բացահայտելու 😉

Address


Telephone

+37495500488

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բանբեր Արշավական Ակումբ / Banber Hiking Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Բանբեր Արշավական Ակումբ / Banber Hiking Club:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share