Goris Info

Goris Info Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Goris Info, Tourist Information Center, .
(1)

Goris Info-ն զբոսաշրջային հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ Գորիսի տարածաշրջանի`
🟢 Ժամանցի վայրերի և տեսակների,
🟡 Պատմական և բնական հուշարձանների,
🟠 Ռեստորանների և ավանդական ճաշատեսակների,
🔵 Հյուրանոցների ու հյուրատների,
🟣 Այլ զբոսաշրջային ենթակառուցվածքների հետ։

©️ Ստեղծվել է Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության կողմից։

Goris info is a tourism information platform where you can fi

nd about Goris region
🟢 Entertainment places,
🟡 Historical and natural monuments
🟠 Restaurants and traditional food,
🔵 Hotels and guesthouses,
🟣 Other tourism infrastructures.

©️ Made by Union of Goris Tourism Enterprises.

13/04/2024

Գորիսն այսօր )

12/12/2023
Նոր ենթակառուցվածք Գորիսում։ :)
06/02/2023

Նոր ենթակառուցվածք Գորիսում։ :)

✨ Սա պետք է տեսնեն բոլորըTHE BAMBIR-ը հայտնի ռոք խումբ է՝ Գյումրիից։ Նրանց երաժշտությունը էքսպերիմենտալ բնույթ ունի, իսկ...
05/07/2022

✨ Սա պետք է տեսնեն բոլորը

THE BAMBIR-ը հայտնի ռոք խումբ է՝ Գյումրիից։ Նրանց երաժշտությունը էքսպերիմենտալ բնույթ ունի, իսկ կատարումները միշտ տպավորիչ են:

Հուլիսի 16-ին՝ ժամը 21:15-ին, TATEV MIDSUMMER MUSIC FEST-ում The BAMBIR հանրությանն առաջին անգամ կներկայացնեն իրենց յուրահատուկ «Eternity & Source» լայվ-ծրագիրը

TATEV MIDSUMMER MUSIC FEST-ում սկսում ենք նոր
երաժշտական ​​պատմություն

🎟 Տոմսերը bio-ում
—----------

✨ Everyone should see this!

THE BAMBIR is a famous Armenian rock band from Gyumri. Their music is experimental in nature, their performances are always impressive!

On July 16 at 21:15 The BAMBIR will present their special live program “Eternity & Source” to the public for the first time at TATEV MIDSUMMER MUSIC FEST!

We start a new musical history at TATEV MIDSUMMER MUSIC FEST!

🎟 Tickets in bio
—----------
✨ Это должен увидеть каждый!

THE BAMBIR - знаменитая армянская рок-группа из Гюмри. Их музыка носит экспериментальный характер, их выступления - яркий перфоманс!

16 июля в 21:15 на TATEV MIDSUMMER MUSIC FEST The BAMBIR впервые представят публике свою особую live-программу “Eternity & Source”!

Начинаем новую музыкальную историю на TATEV MIDSUMMER MUSIC FEST!
🎟 Билеты в шапке профиля

🇷🇺Союз туристических предприятий Гориса представляет специальное предложение для граждан, переехавших в Армению. Учитыва...
14/03/2022

🇷🇺Союз туристических предприятий Гориса представляет специальное предложение для граждан, переехавших в Армению. Учитывая, что из-за большого потока возникли проблемы размещения и логистики, также другие проблемы, представляем предложение для тех, кто ищет место проживания на 1-6 месяцев. Плата за месяц-300-900$, которая включает в себя бесплатный интернеты, чистоту, парковку и транспортные расходы Ереван-Горис.
Для вопросов и деталей вы можете связаться с нами․
📞+37493650618
✍️[email protected]
Ниже представляем список отелей и гостевых домов, которые готовы принять․👇

🇺🇸The Goris Union of Tourism Enterprises presents a special offer for the citizens who have moved to Armenia. Considering the logistical problems as a result of the large flow of people, we present an offer for people who are looking for a place to stay for 1-6 months. The monthly fee is 300-900 $, which includes free Internet, cleaning, parking and Yerevan-Goris transportation costs.
For questions and more details you can contact us ․
📞+37493650618
✍️[email protected]
Below we present the list of hotels and guest houses that are ready to host ․ 👇

🇦🇲 Գորիսի Զբոսաշրջային ձեռնարկությունների միությունը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար։ Հաշվի առնելով, որ մեծ հոսքի պատճառով առաջացել է տեղավորման և լոգիստիկ այլ խնդիրներ ներկայացնում ենք առաջարկ, այն մարդկանց համար, ովքեր փնտրում են կեցության վայր՝ 1-6 ամսով։ Ամսվա համար նախատեսվող վճարը 300-900$ է, որն իր մեջ ներառում է անվճար իներնետ, մաքրություն, ավտոկայանատեղի և Երևան- Գորիս տրանսպորտային ծախսերը։
Հարցերի և մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ․
📞+37493650618
✍️[email protected]
Ստորև ներկայացնում ենք այն հյուրանոցների և հյուրատների ցանկը, որոնք պատրաստ են հյուընկալել․👇

🔸Mina-094442289
🔸Diana-096999777
🔸Yeghevnut-094309369
🔸Mirhav-098284402
🔸Mtnadzor-093220597
🔸Lara-094223394
🔸Zangezur-098636380
🔸Zorats Akhbyur-098952892
🔸Noy-098987501
🔸Rubin-093 565444
🔸Kirj-098 020166
🔸Khoreayi dzor-077 66 72 77
🔸Ararat-094545006
🔸Zanger-098778977
🔸Asur-094003617
🔸Vivas-094 233 262
🔸Narek-094 023152
🔸Nar- Var-098 094850 0
🔸Goris-098 440732
🔸Tun-077 432422
🔸Aregak-077992977
🔸Hayi Tun-094 77 77 59
🔸MVN-093243777
🔸Andranik-093 631654
🔸Tatev-094119984
🔸Spartak-093013596
🔸Mashtots 47-098883976
🔸Lyusi-096 190929
🔸Popock-033 486800
🔸RedRoof-033 193113
🔸Saryan-077406630
🔸Black & Gold֊093 000577

🏔 Գորիս այցելողների համար Խնձորեսկի Ճոճվող կամուրջը պարտադիր կանգառ է👉 Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու...
22/11/2021

🏔 Գորիս այցելողների համար Խնձորեսկի Ճոճվող կամուրջը պարտադիր կանգառ է

👉 Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։
Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։

🎯 Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»։

✅ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։

Լեգենդների արահետը» ուրույն և հիանալի վայր է արկածային տուրիզմի սիրահարների համար։ 😊❗Այն Գորիս և Կապան քաղաքները կապում ...
03/10/2021

Լեգենդների արահետը» ուրույն և հիանալի վայր է արկածային տուրիզմի սիրահարների համար։ 😊

❗Այն Գորիս և Կապան քաղաքները կապում է միմյանց հետ` ձգվելով լեռնային արահետներով և տասնյակ մեծ ու փոքր բնակավայրերով։

Հատկապես շատ գեղեցիկ է Տանձավեր գյուղի հատվածով ձգվող մոտ 5 կմ-անոց հատվածը, որտեղ կան տարբեր արձանիկներ ու կերպարներ։👌

Վերջիններս պատրաստված են հին չորացած կոճղերից, ծառերի բներից, ճյուղերից, տարբեր քարերից և այդտեղ հանդիպող բազմաթիվ այլ նմուշներից։

Դե ինչ, եթե դուք էլ արկածների ու քայլելու մեծ սիրահար եք եկեք Սյունիք և չմոռանաք գնալ քայլելու «Լեգենդների արահետով»։🤗

Ներկայիս Խնձորեսկից մի փոքր դեպի ❗հարավ արևելք գտնվում է Հին Խնձորեսկ քարանձավային անտիկ կացարաններում բնակավայրը։🗿Այստե...
29/09/2021

Ներկայիս Խնձորեսկից մի փոքր դեպի ❗հարավ արևելք գտնվում է Հին Խնձորեսկ քարանձավային անտիկ կացարաններում բնակավայրը։🗿

Այստեղ մարդիկ սկսել են ապրել հազարամյակներ առաջ, ընդհուպ մինչև նախորդ դարի կեսեր։✊

Հին Խնձորեսկում պահպանվել է նաև «Ինը մանուկի» աղբյուրի, որի հետ կապված կան պահպանված հետաքրքիր ավանդազրույցներ և հիշատակություններ։😊

Այն ձգվում է շուրջ 3 կմ ու դեռևս պահպանված և ցուցադրվող բնակատեղի քարանձավ, նախկինում գործել են տարբեր հաստատություններ` դպրոցներ, ֆաբրիկաներ, կրթական այլ կենտրոններ և 4 եկեղեցի։👌

✅ Ներկայումս այն որպես զբոսաշրջային ուղղություն հայտնի է ամբողջ Հայաստանով մեկ։

Կիրճի երկու կողմերը միմյանց է միացնում 160 մետր երկարության 👉 «Ճոճվող կամուրջը»։

Բարի լույս աշխարհ😍Գորիսյան տեսարան քարանձավից։ 😇Տեսե՛ք այս գեղեցկությունը, վայելեք այն և եկե՛ք Գորիս։😍😎
18/09/2021

Բարի լույս աշխարհ😍
Գորիսյան տեսարան քարանձավից։ 😇

Տեսե՛ք այս գեղեցկությունը, վայելեք այն և եկե՛ք Գորիս։😍😎

Ասել Սյունիք և որպես ասոցիացիա չպատկերացնել Տաթևի վանքը չլսված բան է։😍Այն գտնվում է 👉 Տաթև գյուղում, գյուղն էլ վանքի անո...
16/09/2021

Ասել Սյունիք և որպես ասոցիացիա չպատկերացնել Տաթևի վանքը չլսված բան է։😍

Այն գտնվում է 👉 Տաթև գյուղում, գյուղն էլ վանքի անունից ստացել է իր անվանումը։ Գորիսից հեռավորություն կազմում է 🛣️36 կմ և դեպի հարավ արևմուտք է գտնվում։

Կառուցվել է 9-րդ դարի վերջում Ստեփանոս Օրբելյանի կողմից։☺️

Այստեղ է գտնվում նաև մեծանուն հայ և ուսուցիչ Գրիգոր Տաթևացու մատուռ դամբարանը։

Համալիրի տարածքում պահպանվել են նաև`
Ժայռերի վրա վեր բարձրացող
🟪 պարիսպները
🟦 ձիթհանը
🟧 ճոճվող գավազանը
☑️ և հնագույն ու դարերի կնիքն իրենց մեջ ունեցող որմնանկարները։

❗Իսկ 1995 թվականին այն դիտարկվում էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։

Վանքի տարածքից աներևակայելի տեսարան է բացվում դեպի Որոտանի կիրճ։

Իսկ մնացած գեղեցկությունները կարող եք տեսնել այցելելով մեզ մոտ։

Գորիսից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում «Տաթևեր» Ճոպանուղին,🚠  որն ի դեպ  համարվում է աշխարհի ամենաերկար ճոպա...
09/09/2021

Գորիսից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում «Տաթևեր» Ճոպանուղին,🚠 որն ի դեպ համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին` 😍 ձգվելով Հալիձորից մինչև Տաթևի վանք և ունենալով 5,7 կմ երկարություն։

Ճոպանուղով ճամփորդությունը տևում է մինչև 15 րոպե, որի ընթացքում կարող եք տեսնել թռչնի բարձրությունից Որոտանի կիրճն🌄 իր հրաշք տեսարաններով։

❗️Ճոպանուղին աշխատում է 10:00-ից մինչև 18:00:

Իսկ մյուս ֆանտաստիկ հիշողությունների ու տպավորությունների համար եկե՛ք և անձամբ զգացեք։🤗

Ողջույն, սիրելի հետևորդներ։ 😊Եկել ենք Ձեզ հետ կիսվելու հիասքանչ Գորիսի այս համայնապատկերներով և պատմական ակնարկով։ ☺️Գոր...
05/09/2021

Ողջույն, սիրելի հետևորդներ։ 😊

Եկել ենք Ձեզ հետ կիսվելու հիասքանչ Գորիսի այս համայնապատկերներով և պատմական ակնարկով։ ☺️

Գորիսին առանձնահատուկ տեսք է տալիս իր գծային կառուցապատման մոդելը, որն էլ հաճախ նմանեցնում են շախմատի տախտակի։😍

Հատակագիծը, որպես այդպիսին, կազմվել է 1850-ականներին Գանձակում և ապա նյութական տեսք սկսել ստանալ 20 տարի անց։🏔️

❗Գորիսի ճարտարապետ Գարեգին Փարսյանը ժամանակին շատ նմանություններ էր գտնում իր հարազատ քաղաքի ու Շուշիի միջև։

Հետագայում ևս սայդպիսի նախագծեր արվել են հայկական այլ քաղաքներում, ինչպիսիք են 👉 Մեղրին, Գավառը, Շուշին ե այլն։

Բայց անշեղորեն դրանք պահպանվել են Շուշիի ու Գորիսի պարագայում։

Ե՛կ Գորիս, 🤗 ծանոթացի՛ր նաև Գորիսի ճարտարապետությանը։ ✌️

Շնորհավո՜ր սեպտեմբերի 1՝ գիտելիքի և դպրության օրը.😍Սիրելի՜ հետևորդներ, եկեք կիսվենք մեր դպրոցական տարիների լավագույն հիշ...
01/09/2021

Շնորհավո՜ր սեպտեմբերի 1՝ գիտելիքի և դպրության օրը.😍

Սիրելի՜ հետևորդներ, եկեք կիսվենք մեր դպրոցական տարիների լավագույն հիշողություններով🤗

Պատմե՜ք և մեկնաբանություններում նշե՜ք լավագույն հիշողությունները Ձեր դպրոցական կյանքից։
👇👇👇

Բարի լույս բոլորին․Գորիս այցելելիս չմոռանաք նաև լինել Հին Խնձորեսկ քարանձավային բնակավայրում։ ✌️ Այստեղ դեռ կան պահպանվա...
31/08/2021

Բարի լույս բոլորին․

Գորիս այցելելիս չմոռանաք նաև լինել Հին Խնձորեսկ քարանձավային բնակավայրում։ ✌️

Այստեղ դեռ կան պահպանված քարանձավային տան օրինակ իրենց կահ-կարասիով։⛰️

❗Ի դեպ դեռ կան խնձորեսկցիներ ովքեր ծնվել են հենց այդ քարանձավային բնակատեղիում։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ մարդիկ այստեղ շարունակել են ապրել դեռ նախորդ դարի 40-50-ական թվականները։ 🙂

Այս ճանապարհը Ձեզ տանում է գեղեցկագույն քաղաք Գորիս։🛤️🛣️🌅Ե՛կ Գորիս, վայելիր հանգիստդ և ունեցիր լավագույն հիշողություններ...
28/08/2021

Այս ճանապարհը Ձեզ տանում է գեղեցկագույն քաղաք Գորիս։🛤️🛣️🌅

Ե՛կ Գորիս, վայելիր հանգիստդ և ունեցիր լավագույն հիշողությունները։ 😍

Գորիսում աչք է ծակում հատկապես Գրիգոր Տաթևացու արձանը։ 🟪Գրիգոր Տաթևացին սովորել է Տաթևի վանքում։📘📙📗Տաթևացին 1390 թ-ին հա...
26/08/2021

Գորիսում աչք է ծակում հատկապես Գրիգոր Տաթևացու արձանը։ 🟪

Գրիգոր Տաթևացին սովորել է Տաթևի վանքում։📘📙📗
Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: 🙂

Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

❗Տաթևացին գրել է նաև մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։

Լինելով Գորիսում՝ չմոռանաք նաև տեսնել մեծն սյունեցու արձանը։😉

Բարի Լույս Գորիսից․🤗Եթե գեթ մեկ պահ ցանկանաք տեսնել այնպիսի բնության տեսարան, որից ձեր շունչը կարող է կտրվել, 😍 ապա պետք...
25/08/2021

Բարի Լույս Գորիսից․🤗

Եթե գեթ մեկ պահ ցանկանաք տեսնել այնպիսի բնության տեսարան, որից ձեր շունչը կարող է կտրվել, 😍 ապա պետք է անպայման լինեք Հարսնաձորի դիտակետում։🏔️

Գտնվում է Տաթև և Շինուհայր գյուղերի միջև և
նախատեսված է եղել թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկելու համար։ ✊

Այն Զանգեզուրում կառուցված դիտակետերի շարքում երրորդն է։ Իրենից առաջ են գտնվելուց եղել Կոռնիձորի, ապա նաև Խոտ գյուղի դիտակետերը։

Թշնամու զորքերի առաջխաղացումը տեսնելիս, զանգերը սկսել են հաջորդել միմյանց և հասնել մինչև Տաթևի վանք, որտեղից էլ վանքի զանգերի ձայնը հնչելով՝ ազդարարվել է 50 կմ շառավղով և տեղեկացրել թշնամական զորքերի մոտենալու մասին։ 🙂

Գորիսը ոչ միայն յուրահատուկ է իր մշակույթով ու պատմաճարտարապետական կոթողներով այլ նաև խոհանոցով։ 😍Այստեղ դուք առավելապես...
23/08/2021

Գորիսը ոչ միայն յուրահատուկ է իր մշակույթով ու պատմաճարտարապետական կոթողներով այլ նաև խոհանոցով։ 😍

Այստեղ դուք առավելապես կարող եք համտեսել հենց Գորիսին բնորոշ ուտեստներ։😋

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում 4 ուտեստներ, որոնք բնորոշ են Գորիսի խոհանոցին։

🥗 Ճախաթթու կամ ճավաթթու․ Պատրաստում են հիմնականում ամռանը, և ուտում են ձմռանը։

🥗 Պաշտետ․ Համտեսվում է որպես դելիկատես: Պատրաստում են չոր լոբով, ընկույզով:

🥘 Լոբով շորվա․ Այժմ այն շատ քչերն են պատրաստում: Ձմեռային սեզոնի ուտեստ է։

🍜 Խաշիլ կամ բաղարջուկ․ Ավանդաբար այն ուտում էին ողջ ընտանիքով հավաքված:

❗Առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել մեր կայքում՝ https://bit.ly/37PE2t0

Գորիսում հնարավոր է հիանալ ամեն ինչով։😍Շատ հաճելի է նաև ուղղակի քաղաքային զբոսանքը, որի ժամանակ կարող եք տեսնել նախորդ դ...
19/08/2021

Գորիսում հնարավոր է հիանալ ամեն ինչով։😍

Շատ հաճելի է նաև ուղղակի քաղաքային զբոսանքը, որի ժամանակ կարող եք տեսնել նախորդ դարի շունչը լավ պահպանված մեր օրերում։✊

Այստեղ անգամ կանգառներն են յուրահատուկ ոճով կառուցված։🏚️🏣🏠

Ե՛կ Կյորես 🤗

Գորիսում հատկապես շքեղ են քարանձավները, ☺️ որոնք գտնվում են հին Գորիսում։Քարանձավատիպ բնակավայրի գոյությունը փաստում է, ...
16/08/2021

Գորիսում հատկապես շքեղ են քարանձավները, ☺️ որոնք գտնվում են հին Գորիսում։

Քարանձավատիպ բնակավայրի գոյությունը փաստում է, որ Գորիսը բնակավայր է եղել վաղ ժամանակներից․ 🤗

Մարդը նրա քարանձավներն ու քարայրերը ⛰️🏔️որպես կացարան օգտագործել է դեռևս հին ժամանակներից սկսած։

❗Ի դեպ, Միջին դարերում այն եղել է կարևոր հանգույց Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ և Մերձկասպյաև տափաստանները գնացող առևտրականների համար։

Մինչ օրս պահպանվել են քարայրերի մեջ եղած հին կեցության շատ օրինակներ։ ✌️

Գորիսի քարայրերը, քարանձավներն ու բրգաձն ժայռերը ներշնչանքի աղբյուր են եղել շատ արվեստագետների համար։🧑‍🎨

Դե ինչ, Ձեզ մնում է գալ ու Հին Գորիսում զգալ դարերի շունչը։ 🏞️

Ե՜կ Կյորես․

#Գորիս #տուրիզմ #հանգիստ #քարանձավներ #ԵկԳորիս #Հայաստան #ՀանգիստԳորիսում

👉 Գորիսն ու տարածաշրջանը իրենց հյուրերին լայն ընտրության հնարավորություն են տալիս։Գորիսում Դուք կարող եք ընտրել թե Ձեր ք...
13/08/2021

👉 Գորիսն ու տարածաշրջանը իրենց հյուրերին լայն ընտրության հնարավորություն են տալիս։

Գորիսում Դուք կարող եք ընտրել թե Ձեր քիմքին, թե Ձեր գրպանին համարժեք հյուրանոցներ և վայելել այդտեղ ամեն րոպեն ու վայրկյանը։

❓Իսկ ինչով են տարբերվում մեր հյուրանոցները։
Փորձել ենք առանձնացնել մի քանի փաստեր՝

Գորիսում հյուրանոցները բազմազան են փոքր հյուրանոցներից մինչև մեծ.
✨ Այստեղ հյուրանոցներն ունեն կոլորիտային ձևավորում և ինտերիեր,
⛪ Կարող եք անգամ Ձեզ զգալ տարբեր դարերում՝ ի շնորհիվ հյուրանոցների այդքան ֆանտաստիկ ինտերիերի,
🎯 Հյուրանոցներն անմիջապես Գորիսի մեջ են և անգամ քայլելով կարող եք ցանկացած կետից կարճ ժամանակում հասնել։
➡️ Եվ վերջապես․ բազմազան լինելուն զուգահեռ դրանք նաև շատ տարբեր են թե իրենց միջավայրով, թե գնով՝ համապատասխանելով Ձեր ակնկալիքներին։

Սիրելի՜ հետևորդներ, եկել ենք մի փոքր հարցում անցկացնելու։ 🤭👉 Եվ այսպես, Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում։ 🤔Ակտի՞վ՝ լի էներ...
09/08/2021

Սիրելի՜ հետևորդներ, եկել ենք մի փոքր հարցում անցկացնելու։ 🤭

👉 Եվ այսպես, Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում։ 🤔

Ակտի՞վ՝ լի էներգիայով, արշավներով🚴🚶🏃, թե՞ պասիվ՝ լի հանգստությամբ ու ֆանտաստիկ տեսարանները վայելելու ցանկությամբ։ 💁🧘

Կարող եք նշել մեկնաբանություններում Ձեր տարբերակները։👇👇👇

#արշավ #հանգիստ #Գորիս #եկԳորիս #տուրիզմ

❓ Եղե՞լ եք Խոտ գյուղում։ Իսկ գիտե՞ք, որ այն հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով, և չնայած նրան, որ Հին Խոտն այսօր բնակ...
08/08/2021

❓ Եղե՞լ եք Խոտ գյուղում։ Իսկ գիտե՞ք, որ այն հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով, և չնայած նրան, որ Հին Խոտն այսօր բնակեցված չէ, այն շարունակում է լինել Սյունիքի զբոսաշրջային կարևոր վայրերից մեկը։

📃 🏰 Դեռևս 4-րդ դարում Խոտը եղել է Սյունիքի գեղեցիկ գյուղերից մեկը: Այստեղ է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող եկեղեցին։
Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ. թվագրվող դամբարանադաշտեր:
Ըստ ավանդույթի՝ գյուղի եկեղեցիների զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ, և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը:

🏚 Ճարտարապետական սքանչելիք է Հին Խոտը: Այստեղ տների մի մասը պահպանված է նախնական տեսքով, բայց առանց տանիքի. վերջիններս իր հյուրերին հաղորդում են պատմության խորքերից եկող շունչը, որը խորհրդավորություն է տալիս գյուղին։

🌄 Հին Խոտի գրավչությունն իր լռության, վաղեմի, բայց և մշակութապես հարուստ անցյալի մեջ է։ Այստեղ անպայման պետք է այցելել՝ հաղորդակից լինելու հին ժամանակների մեր կենցաղին, պատմությանն ու մշակույթին։

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Goris Info posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Goris Info:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share