25/08/2015
Պաշտոն` Արտագնա Տուր մենեջեր
Աշխատանքի նկարագրություն` «Futuretour» տուրիստական Ընկերությանը շտապ անհրաժեշտ է եռանդուն և նպատակասլաց Արտագնա Տուր Մենեջեր:
Աշխատանքային պարտականություններ`
- Հաճախորդների սպասարկում,
- Տուր փաթեթների կազմում և վաճառք,
- Նոր գործընկերների բացահայտում և ներգրավում ,
- Բանակցություններ և կապի պաշտպանում այլ երկրներում գտվող գործընկերների հետ,
- Հյուրանոցային համարների, տրանսպորտի և ռեստորանների ամրագրում,
- Տուրիստական ծառայությունների կազմակերպում
- Հաշվետվությունների կազմում,
- Ղեկավարության կողմից հանձնարարված այլ պարտականությունների կատարում:
Պահանջվող որակավորում`
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տուրիզմի ոլորտում,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office),
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Կարգապահություն, հաճախորդամետություն,
- Հաղորդակցման լավ հմտություններ,
- Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը` Դիմելու համար ուղարկեք ձեր ռեզյումեն (նկարի առկայությունը պարտադիր է) [email protected] էլ. հասցեին` նամակի «Թեմա/Subject» տողում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: