LasTour

LasTour Էն ինչ տանիլ տենք, մեր հիշողություննին են մին էլ 4 հատ տ?

Երբևէ քեզ պատկերացրե՞լ ես հեքիաթում։ 🤭Ո՞չ։ 🫢Ու՞մ ես սպասում` արի՜ 🫣LasTour -ը կապահովի հնարավորությունը` քո հեքիաթում գտ...
19/06/2022

Երբևէ քեզ պատկերացրե՞լ ես հեքիաթում։ 🤭

Ո՞չ։ 🫢

Ու՞մ ես սպասում` արի՜ 🫣

LasTour -ը կապահովի հնարավորությունը` քո հեքիաթում գտնվելու։ Գնում ենք Արամյանցի դղյա՜կ: 🤩

Գնում ենք հուլիսի 3 -ին` կիրակի օրը։

Տուրի ընթացքում կայցելենք Լոռի՝
👟 Արամյանցի դղյակ
👟 Ախթալայի վանք
👟 Հաղպատավանք
👟 Սանահին
👟 Մենձ Էր Քարայր

👉 Արժեքը` 7000 դր.

Արժեքի մեջ ներառված չեն Արամյանցի դղյակի մուտքավճարը՝ 1000 դրամ եւ Մենձ Էր քարանձավի մուտքավճարը` 1000 դրամ։

❗ Միայն LasTour Company -ի հետ` Մենձ Էր քարանձավի մուտքավճարը զեղչվում է 50% (500֏)

Հարցերի և գրանցումների համար գրիր մեզ կամ զանգահարիր 👇

📞 +374 77 933753։ | +374 96 242733: |

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել։

Արամյանցի դղյակ 💒Այս հրաշքը գտնվում է Լոռու մարզի Ախթալա համայնքում՝ դեպի Փոքր Այրում տանող ճանապարհին։ Այն Հայաստանում ...
16/06/2022

Արամյանցի դղյակ 💒

Այս հրաշքը գտնվում է Լոռու մարզի Ախթալա համայնքում՝ դեպի Փոքր Այրում տանող ճանապարհին։ Այն Հայաստանում պահպանված երկու դղյակներից մեկ է։ 🤗

Դղյակը կառուցվել է 19–րդ դարի վերջին շվեյցարական ոճով, հայտնի բարերար Միքայել Արամյանցի կողմից։ Արամյանցի դղյակում է կառուցվել Հայաստանում առաջին թենիսի կոռտը։ 🥳

Պատրա՞ստ ես` գնում ենք Լոռի։ 😈
16/06/2022

Պատրա՞ստ ես` գնում ենք Լոռի։ 😈

ՀՀ Ազգային պատկերասրահի հավաքածուի նկարները Գառնու տաճարի ֆոնին։ 🏛️
01/06/2022

ՀՀ Ազգային պատկերասրահի հավաքածուի նկարները Գառնու տաճարի ֆոնին։ 🏛️

Ալավերդի քաղաքն իր ողջ շքեղությամբ։ 😋
01/06/2022

Ալավերդի քաղաքն իր ողջ շքեղությամբ։ 😋

Կապույտ մզկիթ, Երևան 🕌
01/06/2022

Կապույտ մզկիթ, Երևան 🕌

🇬🇧 Eng. below Լոռվա բարբառով ստորև____________________________Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին համալիրի գլխավոր տաճարն...
16/03/2022

🇬🇧 Eng. below
Լոռվա բարբառով ստորև
____________________________

Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին համալիրի գլխավոր տաճարն է, որր նվիրված է Աստծո միածին որդուն՝ Քրիստոսին: ⛪

Սանահինի վանքը, ինչպես նաև նրանից 6 կմ հեռավորության վրա գտնվող Հաղպատի վանքը հիմնադրել են քաղկեդոնական դավանանքը մերժելու համար՝ բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորներ, 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այն տեղում, ուր ըստ ավանդույթի Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել:
____________________________

The Holy Savior Church of Sanahin is the main temple of the complex, which is dedicated to the only begotten Son of God, Christ. ⛪:

The monastery of Sanahin, like the monastery of Haghpat, 6 km from it, was founded in the first half of the 10th century by a group of Armenian religious persecutors by the Byzantine emperor Romanos I to reject the Chalcedonian religion. It was built on the place where, according to tradition, Gregory the Illuminator erected a cross in the 4th century.
____________________________

Սանահինի Ամենափրկիչ ժամը նվիրված է Հիսուս Քրիստոսին։ ⛪

Սանահինի ու Հաղպատի ժամերը կառուցել են քաղքեդոնական դավանանքը մերժելու համար, Սանահինը սարքել են ընդի, որդի Գրիգոր Լուսավորիչը խաչ ա կանգնացրել։
____________________________

#2022
#Լոռի #Հայաստան #Սյունիք #Երևան #Տուր #Սեր #Տուրեր #Ապրել #Նոր #ԼասՏուր

🇬🇧 Eng. below Լոռվա բարբառով ստորև____________________________Հաղպատը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: ...
16/03/2022

🇬🇧 Eng. below
Լոռվա բարբառով ստորև
____________________________

Հաղպատը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: Համալիրի կառույցները միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակ են և հիանալի կերպով ներկայացնում են այդ ժամանակաշրջանի առանձնահատկությունները։ Վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Եւ եթե Սանահինը հին է Հաղպատից, Հաղպատի պատերն էլ հաղ են Սանահինից։ 🤔

Մեկնաբանություններում գրեք, թե որտեղ է գտնվում Հաղպատավանքը։ 😋
____________________________

Haghpat is one of the largest monastic complexes in Armenia. The structures of the complex are a vivid example of medieval Armenian architecture; they perfectly present the peculiarities of that period. The monastery complex is a UNESCO World Heritage Site.

And if Sanahin is older than Haghpat, the walls of Haghpat are stronger than Sanahin. 🤔

Write in the comments where Haghpatavank is located. 😋
____________________________

Հաղպատը ամենայեքա ժամերից մինն ա Հայաստանըմ։ Դրա ճարտարապետությունը ճրըգճրգալեն օրինակ են ու ներկայացնըմ են էդ վախտերի յուրահատկությունը։ Ոնց որ Սանահինը, թենց էլ Հաղպատը ՅՈՒՆԵՍԿՕ -ի ժառանգության եղլըղալեն օբյեկտի են։

Ու եթե Սանահինը Հաղպատիցը հին ա, ըրեմնըտ Հաղպատի պատերն էլ հաղ են Սանահինիցը։ 🤔

Քոմենթնըմը գրեք, թե որդի ա գտնվըմ Հաղպատավանքը։ 😋
____________________________

#2022
#Լոռի #Հայաստան #Սյունիք #Երևան #Տուր #Սեր #Տուրեր #Ապրել #Նոր #ԼասՏուր

🇬🇧 Eng. below Լոռվա բարբառով ստորև_____________________________Սանահինի վանական համալիրը տեղակայված է Հայաստանի Լոռու մա...
16/03/2022

🇬🇧 Eng. below
Լոռվա բարբառով ստորև
_____________________________

Սանահինի վանական համալիրը տեղակայված է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Սանահին գյուղում։ ⛪

Համալիրը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է, և այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 🌐

Վանքի շրջակայքում պահպանվել է շուրջ 50 խաչքար։
Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարըկանգնեցված 1184 թ, Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215 թվականին կանգնեցված խաչքարը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատին կից:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին է։ 🤓
____________________________

Sanahin monastery complex is located in Sanahin village near Alaverdi town of Lori region of Armenia. ⛪

The complex is a famous medieval cultural, scientific and educational center, it is included in the UNESCO World Heritage List. 🌐

About 50 khachkars have been preserved in the vicinity of the monastery.
The most famous for its historical value and artistic elaboration are the khachkar erected in 1184 by Grigor Tuteordi under the northern wall of St. Harutyun Church, the khachkar erected in 1215 on the tomb of Sargis, one of the victims of the war against the Emirates, on the western wall of the vestibule of St. Astvatsatsin Church.

According to folk etymology, "Sanahin" means this is older than him (Haghpat). 🤓
____________________________

Սանահինի վանքը կասեք որդի ա գտնվըմ, ասեմ` Սանահին գեղըմն ա, Ալավերդուցը դենը։

Շատ ղայդին տեղ ա, ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ցուցակըմը որ լավ մտիկ անեք, կգդնեք։ 🌐

Դետնի 50 -ից ավել խաչքարնի են գդել։ Պատմական առումով եղլըղալեն նշանավոր ա Գրիգոր Տուտեորդու խաչքարը (1184), Սուրբ Հարությունի ժամի յեդեվը, պատի տակ։

Դետնիան ժըղովուրդի ասելով Սանահին նշանակըմ ա սա նըրանիցը(Հաղպատիցը) հին ա: 🤓
___________________________

#2022
#Լոռի #Հայաստան #Սյունիք #Երևան #Տուր #Սեր #Տուրեր #Ապրել #Նոր #ԼասՏուր

      Ոնց կասեր կիրովականցի հայտնի Զիկոն, ա՜ բարիգուն Ձեզ 😂❤️Ասըմ եմ մի երկու օր էս էջի բրախը տալիս ենք, Ձեզ մհետի կարոտ...
22/02/2022


Ոնց կասեր կիրովականցի հայտնի Զիկոն, ա՜ բարիգուն Ձեզ 😂❤️
Ասըմ եմ մի երկու օր էս էջի բրախը տալիս ենք, Ձեզ մհետի կարոտըմ ենք, թհե ո՞նց տի ըլի՜ ❤️
Ըլիլ չի, դրա հըմար էլ արդեն ամեն օր մեզ տենալ տեք Ձեր նյուզ ֆիդըշ ✔️
Ըսօր ահագին բեզարել ենք, բայց դե չտենք ըլարի, Ձեր հըմար ընդար լավ վանքեր ու հուշարձաննի ենք բացահայտել, որ սաղ պետք ա տենաք ու իմանաք դրանց մասին։ 😉
______________________________
Մանստևի վանք
Մանստևի վանքը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (Գուլաբի կոչվող սարի ստորոտում), նույնանուն` Մանստև գետակի աջափնյա անտառապատ մասում, Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ կապվել է Մանստև գետակի վրա կառուցված քարե կամուրջով (ցավոք այն ևս՝ կիսով չափ փլուզված է…):

Մանստևի վանքը մեզ է հասել կիսավեր վիճակում, կացարանների, պարսպի և մի քանի գերեզմանների մնացորդների հետ միասին, (Խորհրդային միության օրոք հուշարձանի արտաքին որմնաշարերից հանվել էին երեսաքարերի մեծ մասը և կառույցը կանգուն է մնացել միայն կրաշաղախի ամրության շնորհիվ…)

Լուսանկարը ` Hushardzan.am կայքից
Լուսանկարի մշակումը`

Բարի դսեղյան ռավոդ Ձեզ 💚🕊️_________________Բարի դսեղյան առավոտ բոլորիդ։ 💚🕊️Լուսանկարի հեղինակ `  📸
20/02/2022

Բարի դսեղյան ռավոդ Ձեզ 💚🕊️
_________________

Բարի դսեղյան առավոտ բոլորիդ։ 💚🕊️

Լուսանկարի հեղինակ ` 📸

Ա՜ գիդե՞ս սօր ում ծնունդն ա 🤔 էն մարդի, ով ասել ա « Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակացԺայռերը՝ խորունկ նոթերը  կիտած՝Դեմ ու...
19/02/2022

Ա՜ գիդե՞ս սօր ում ծնունդն ա 🤔 էն մարդի, ով ասել ա
« Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։ »
Ըսօր ծնվել ա էդ մարդը, որ մեր սաղիս պապը դառնա, սաղիս հըմա օրինակ ըլի ու սաղըս հըսկանանք, որ իսկական լոռըցին եթե Թումանյանի պես չեղավ, էլ ոչ մի բանի պետքը չի՜ ❤️🕊️
Ամեն անգամ որ գնըմ ենք Դսեղ, մընչի չենք գնըմ մեր պապի արձանին ասըմ բարև պապի, առաջ չենք գնըմ, հետո մըխելի էլ ենք գնըմ հասնըմ ենք Բարձրաքաշի կշտի ձորապռնկին, կանգնմ ենք քարին նայըմ դբա ձորն ու սարերը ու հըսկանըմ, թե ինչն ա ստիպել էս մարդին, որ ըսդար մենձ ժառանգություն թողի մեզ։❤️
Շնորհավոր ծնունդդ, Ամենայն Հայոց բանաստեղծ 🕊️
______

Դսեղ, Քառասնից մանկանց վանք, 13-րդ դար։
Վանքը կոչվել է Քառասուն Մանկանց անունով ի հիշատակ այն 40 հայ պատանիների, ովքեր հավատափոխ չլինելու համար ենթարկվել են դաժան խոշտանգումների, և որոնց մասունքները այրելով թափել են գետը: Քառասուն Մանուկներն Արևելքի ամենապաշտվող Սրբերից են:

Քառասուն Մանուկների նահատակությունից որոշ ժամանակ անց, Քրիստոսի հավատքին հավատարիմ մնացած հալածյալների մի խումբ Կեսարիայից, Տարոնից և այլ վայրերից, տեղափոխվում է Դսեղ գյուղից դեպի Դեբեդի կիրճ տանող՝ «Տախտեր» կոչվող նախկին բնակավայր և, ի հիշատակ քառասուն նահատակների, կառուցում Քառասնից Մանկանց վանքը:

Լուսանկարի հեղինակ ` 📸

⬇️Գրական տեքստը ստորևԼա ըստուր մտիկ, լա տե՜ս ընչդար սիրուն ա մեր Լոռին, մեր Ախթալան, մեր հայրենիքը։ 🇦🇲Ապօ,մընչի չգնահատե...
19/02/2022

⬇️Գրական տեքստը ստորև
Լա ըստուր մտիկ, լա տե՜ս ընչդար սիրուն ա մեր Լոռին, մեր Ախթալան, մեր հայրենիքը։ 🇦🇲
Ապօ,մընչի չգնահատես ու էդ գնահատանքդ շհանց չտա՜ս, հանկարծ լսեմ ոչ, որ ասես էս երգիրը երգիր չի։ Լա փողոցըմ ման գալուց մի աղբ վեր կալ գեդնիցը, տար գցի կշտիդ մոտիկ աղբամանի մեջ ու տես հայրենիքդ քեզ ինչդար ա սիրըմ ու շնորհակալ ըլմ։ Ապօ՜, քիրա՜ Հայրենիքը իմ ու քու կարիքն ունի է՜, արի լավ մտիկ տանք, ու տեր կանգնենք մեր Հայրենիքին։❤️🕊️
____________________
Ախթալայի վանական համալիր, կառուցվել է 10-րդ դարում Կյուրիկյան Բագրատունիների օրոք։
1.1887-1889 Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ, երկրաբան Ժակ դե Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 8-րդ դարի պալատական դամբարաններ: Այստեղ նույնպես դամբարան կար, որտեղ մարդիկ թաղվում էին նստած:
2. Ախթալայի իշխանական պալատ, պեղումների արդյունքում մեզ արդեն հասանելի դարձած վայր, որը կառուցվել է 10-րդ դարում, այստեղ են բնակվել Զաքարյանները, Կյուրիկյանները, Բագրատունիները, առջևից կից են պալատական բաղնիքները։ Երկրորդ հարկի հիմքերը նույնպես պահպանված են, այսինքն ենթադրում են, որ երկրորդ հարկ ևս եղել է, բայց այլ հարկեր ունեցել է թե ոչ, ոչ ոքին հայտնի չէ։
Պալատի ներսում պահպանվել են որմնանկարներ։
Ախթալայի էտալոնը համարվող խաչքարը, որը Մարիամ իշխանուհու կողմից է ստեղծվել, ձորից գտել և տեղադրել են Ախթալայի վանական համալիրի բակում։🇦🇲

Լուսանկարի հեղինակ ` 📸

#Հայաստան #Լոռի #Վանաձոր #Ախթալա #վանք #եկեղեցի

⬇️Գրական տեքստը ներքևում։Մի թավուր գլխի ենք ըլմ, որ մեզանի նեղանըմ եք, որ էլ բան չենք գրըմ ըստի🤔, բայց մենք հո հլենհե չե...
18/02/2022

⬇️Գրական տեքստը ներքևում։
Մի թավուր գլխի ենք ըլմ, որ մեզանի նեղանըմ եք, որ էլ բան չենք գրըմ ըստի🤔, բայց մենք հո հլենհե չենք անըմ դա, հատուկ արվըմ ա ձեր հմար, որ ծանոթանաք Լոռվա հետ ու ձեզ իսկական լոռըցի զգաք, ըստի ընդի էլ գլուխ գովաք, որ լոռըցի եք ու Լոռվա մասին ահագին էլ բա գիտեք ❤️
Էսօր պատմըմ ենք Սանահընի վանքի մասին, մհետի գրականը կարդացեք, ըդար կարալ չենք գրենք, թողըմ չին էս ծրագրերը։
________________________
Սանահինի վանական համալիրի առաջին` Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք։ 966 թ.-ին Աշոտ Գ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու կողմից կառուցվել է Ս. Ամենափրկիչ եկեղեցին` իրենց որդիների համար, հիմնադրել են միաբանություն և հոգեւոր դպրոց։ 979 թ.-ին Սմբատ Բ թագավորը Սանահինի վանքը դարձրել է Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը։ ⛪

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։ ❤️

Լուսանկարի հեղինակ ` 📸

#Տուրեր #Հայաստան #Սանահին #Վանք #Հաղբատ

⬇️ Գրականը ստորևԷս էլի մենք ենք, բարյօր ☀️Ըսօր զրից տենք անի իրար հետ մեր մարզի մասին ու թե ի՜նչ գորձ ունենք մենք ըստի ❤...
15/02/2022

⬇️ Գրականը ստորև
Էս էլի մենք ենք, բարյօր ☀️
Ըսօր զրից տենք անի իրար հետ մեր մարզի մասին ու թե ի՜նչ գորձ ունենք մենք ըստի ❤️ ա՜ չնայած էս ինչ եմ ասըմ, բա ըստիան ենք բա որդի ըլենք 🙄 հետաքրքիր մարդ ես հա՜
Ինչ սկսեցի զբաղվել տուրերով, երազըմ էի, որ Վանաձորըմ նհե մի բան անեմ, որ իմ ու մնացածի աչքերը թռնի ճակատներուն, շշմեն էլի՜
Հըմի էնա սենց տրամադրվել եմ ու սկսըմ ենք, թե քոմագ անենք մի բան դուս կգա, թե չէ, բրախիլ տենք սաղ գնանք ըստիան 🤔 լավ լա, ինչ որա ա, անցնըմ ենք բուն թեմային։
Լոռին Հայաստանըմ ասըմ են մենձությամբ երկրորդ մարզն ա, ա բայց մենք սիրըմ ենք գլուխ գովալ է՜, ու ամեն իրան հարգող լոռեցի, ասըմ ա, որ Լոռին աշխարհի կենտրոնն ա ու ամենամենձը (Ճիշտ ա մեզ սրա հըմա փող չեն տվել, բայց էն ձեր սիրած տեղը, որ կոչվըմ ա Մենձ Էր Քարայր է՜, էդ մենձ-ը մեր բարբառըմ հարգված բառ ա)։ Լոռիըմ կա 8 քաղաք, ուրիշ ոչ մի մարզըմ սհե բան չես տենա ` Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ, Վանաձոր։
Ա բայց գյուղ կանգնի, գերան կկոտրի է, բերանով ես ասըմ 107 հատ էլ գյուղ ունենք։ 🤔 225.000 իսկական իսան ապրըմ ու արարըմ ա Լոռու մարզըմ։
Ա՜ մենք ընդար հարուստ մարզ ենք, որ մենակ քաղաք-մաղաքը չի է շատ, բա իմանաք ընչդար գնալու տեղ ունենք, մինը մնուցի հին, մինը մնուցի սիրուն դրա հըմար էլ ամառվա կուռ սաղ դեսն են գալի։ 🇦🇲 Մենք էսա լա տենանք ինչ ենք անըմ, Ձեզ կծանոթացնենք մեր ունեցածի հետ, դուք էլ մի տեղ խըտոր ընգած կնայեք, կհիանաք ու կգրեք մեզ, կասեք ուզըմ ենք դբա դեթը գնանք, էդ ո՞նց տենք անի ❤️
___________________________
Այսօր խոսելու ենք Լոռու մարզի և մեր կապի մասին, արդեն գիտեք, որ մենք լոռեցիներ ենք ու վաղուց երազում ենք Վանաձոր քաղաքում բացել այնպիսի կազմակերպություն, որը հնարավորություն կտա վանաձորցիներին շրջագայել և բացահայտել Հայաստանը մեզ հետ ❤️
Լոռու մարզը ՀՀ-ում մեծությամբ 2-րդն է, ունի 8 քաղաք (Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ, Վանաձոր) և 107 գյուղական համայնք։ Ընդհանուր բնակչությունը կազմում է 225.000 մարդ, բացի այս ամենը, Լոռու մարզում աչքի են ընկնում պատմամշակութային հուշարձանները թե‘ իրենց բազմությամբ, թե‘ հնությամբ։ 🇦🇲

⬇️ Հայերենը ստորեւ.__________________________Ազիզնի՞, բարյօր Ձեզ,Ոնց արդեն ասել էինք, մենք ԼասՏուրանք ենք, էն որ ասըմ են...
14/02/2022

⬇️ Հայերենը ստորեւ.
__________________________
Ազիզնի՞, բարյօր Ձեզ,
Ոնց արդեն ասել էինք, մենք ԼասՏուրանք ենք, էն որ ասըմ են ԼասՏուրանց Լիլիթը, Արտյոմը... լավ, ավելի կոնկրետ` որ ուզըմ ես իմանաս, երկու միամիտ լոռեցի րեխեք, ա՜, չէ, կատակ եմ անըմ, հեչ էլ միամիտ չենք, ու էն, որ ասըմ են լոռեցին միամիտ ա է՜, ա շաշ-մաշ խոսըմ են, դրան էլ չհըվատաս, ուղղակի սրտներս մաքուր ժըղովուրդ ենք։ ❤️
Լավ, գլխահան չանենք, մենք աքորվեցի Արտյոմն ու կիրովականցի Լիլիթն ենք, ովքեր իրար խելքի են ընգել ու որոշել, որ լոռեցոնց քոմագ անեն սաղ Հայաստանը բացահայտելու հըմար։ Նկարներըմ հետո կտենաք մեր ֆասոննին։ 😎
Երկուսս էլ սիրըմ ենք մեր երկիրն ու մեր Լոռին, բայց էնքան շատ ենք սիրըմ, որ գլխի չենք ըլմ, Հայաստանն ա մեր երկիրը թե Լոռին, ա՜ չնայած ինչ կապ ունի է՜, սաղ էլ մեր երկիրն ա ու մենք սաղ սիրըմ ենք։

Հա, ըսքանով ուզըմ էինք ասենք, որ մեր սփաթը մի օր կտենանք, կիմանաք էլի ովքեր ենք, հա, մին էլ ասենք, որ մեզնից ոչ մեկի մոտ գրաֆիկ դիզայն ասվածը ստացվըմ չի, սրանով յոլա գնանք մընչևը։
__________________________
Սիրելինե՞ր, ողջույն,
Ինչպես և ասել էինք` մենք ԼասՏուրն ենք, ինչպես կասեին ԼասՏուրի Լիլիթը, Արտյոմը... լավ, ավելի կոնկրետ, եթե ցանկանում եք իմանալ` երկու միամիտ լոռեցի երիտասարդներ, օ՜, ոչ, կատակում էինք, որ ասում են լոռեցիները միամիտ են` սուտ է, չհավատաս, նրանք ուղղակի մաքրասիրտ մարդիկ են։
Լավ, ինչ գլուխներդ ցավացնենք, մենք` աքորեցի(առանց Վ) Արտյոմն ու վանաձորցի Լիլիթն ենք, ովքեր որոշել են, որ պետք է բացահայտեն Հայաստանը լոռեցիների հետ։ Շուտով նկարներում նաեւ մեզ կտեսնեք, երկուսս էլ սիրում ենք մեր Լոռին ու այնքան շատ, որ չենք հասկանում` Հայաստանն է մեր երկիրը, թե՞ Լոռին, չնայած կապ չունի, սաղ մերն են ու մենք սիրում ենք։

Այսքանով ցանկանում էինք հայտնել, որ մեզ մի օր կտեսնեք, կիմանաք ովքեր ենք, հա, չմոռանանք ասել, որ մեզ մոտ գրաֆիկ դիզայնը չի ստացվում, այսքանով համակերպվենք։

#Լոռի #Հայաստան #ԼասՏուր

⬇️ Հայերենը ստորեւ.__________________________Ազի՞զ, ասըմ են Կիրովականը ըդար էլ զարգացած քաղաք չի, հա՞ , ա՜ հըլենհե խոսըմ...
14/02/2022

⬇️ Հայերենը ստորեւ.
__________________________
Ազի՞զ, ասըմ են Կիրովականը ըդար էլ զարգացած քաղաք չի, հա՞ , ա՜ հըլենհե խոսըմ են, հըվատաս ո՜չ։ 🙄
Մենք եկել ենք, որ էնա ընդար զարգացնենք Վանաձորըմ տուրիզմը, որ ցանկացած իրան հարգող վանաձորցի մենակ մեր տուրովը տեղ գնա ու դես ու դեն չընգնի։
Մենք Լա(ը)ստՏուր-ն ենք, ուզըմ ենք ասենք լա ըստուր մտիկ էլի, լա ինչ ենք անըմ։
Ամեն ինչ ըլի տի իսկական վանաձորցու ղայդի, մնացածը ձեն չենք հանըմ, դուք ձեր աչքովը տենալ տեք։ 🤍
__________________________

Ասում են Վանաձորն այնքան էլ զարգացած քաղաք չէ, այդպե՞ս է, ոչ, հենց այնպես խոսում են, մի հավատացեք։ 🙄
Մենք եկել ենք, որ Վանաձորում այնքան զարգացնենք տուրիզմը, ցանկացած ինքնահարգ վանաձորցի երիտասարդ միայն մեր տուրով գնա ու էլ այս կողմ - այն կողմ չընկնի։
Ամեն բան լինելու է պարզապես հրաշալի, իսկ մնացածի մասին կիմանաք ինքներդ հետեւելով մեր էջին։ 🤍

Ընկերնե՞ր, LasTour շուտով կմեկնարկի իր տուրիստական գործունեությունը, իսկ մինչ այդ եկեք գուշակենք` որո՞նք են լինելու այն ...
25/07/2021

Ընկերնե՞ր, LasTour շուտով կմեկնարկի իր տուրիստական գործունեությունը, իսկ մինչ այդ եկեք գուշակենք` որո՞նք են լինելու այն կանգառները, որտեղ մենք լինելու ենք մեր առաջին տուրի ժամանակ։ 🤩

Առաջին ճիշտ գուշակողն(բոլոր կանգառները) անակնկալ նվեր ունի` որը կստանա ցանկացած տուրի մասնակցելու ժամանակ։ 😋

Շուտով կտեղադրենք տուրի Event -ը, գրանցվել ցանկացողները կարող են հետևել էջին` առաջինը տեղեկանալու և պահը չկորցնելու` գրանցվելու համար։ 😋

Address

Vanadzor

Telephone

+37477933753

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when LasTour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to LasTour:

Share

Category


Other Travel Companies in Vanadzor

Show All