🇦🇲🌳
Ծառեր սիրելու բազմաթիվ պատճառներ կան. նախ դրանք շրջակա միջավայրը թթվածնով են ապահովում, ստեղծում են հաճելի զովություն շոգ եղանակին, ինչպես նաև կենդանիների համար տուն են հանդիսանում: Ծառերը սիրելու ևս մեկ պատճառ կա՝ դրանց գեղեցկությունը և յուրահատկությունը:
Աշուն է, անձրև… 11.11.2021
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Այն, որ ուզում ես դա արդեն լավ է )))
@directletsgotravel
🍂🍂🍂
Յուրաքանչյուր վերելքից հետո, իջնելով ներքև, ավելի ու ավելի է խորանում այն գիտակցումը, որ մեր հզորության մի մասն ու հպարտության մեծ մասը մնաց այնտեղ, վերևում: Լեռներում ես ինձ զգում եմ:
Ամպեր….
Որպեսզի երկնքում ամպեր լինեն, պետք է լինի օդի հովացում: «Օղակը» սկսվում է Արեգակից: Երբ արևի ճառագայթները տաքացնում են Երկրի մակերեսը, դրանք նաև տաքացնում են շրջապատող օդը: Բարձր ջերմաստիճանի օդը դառնում է պակաս խիտ, ուստի այն ձգտում է բարձրանալ և փոխարինվել ավելի սառը, խիտ օդով: Բարձրության վրա բարձրանալուն պես `շրջակա միջավայրի ջերմային գրադիենտը հանգեցնում է ջերմաստիճանի ցածրացման: Այս պատճառով օդը սառչում է:
🍂🍂🍂
Անտառում
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։ Համո Սահյան.