21/10/2022
ԳՐԻՆ ՔԱՐՏ շահելուց հետո.
✅Իրավունք ունեք դիմել պետական հովանավորությամբ ֆինանսական օգնության/օժանդակության կրթություն ստանալու համար
✅Վճարում եք ավելի քիչ ուսման վարձ համալսարանում և քոլեջում ուսանելու համար
✅Թույլտվություն ունեք աշխատել ցանկացած ընկերությունում, որը գտնվում է ԱՄՆ տարածքում՝ անկախ աշխատանքի ֆունկցիաներից, ժամից / շաբաթից, եւ այլն, բացառությամբ որոշ ընկերությունների միայն, որոնք ընդունում են աշխատանքի միայն ԱՄՆ քաղաքացիներին: Որոշ աշխատատեղեր տրամադրվում են միայն «Գրին քարտ» ունեցողներին և ԱՄՆ քաղաքացիներին՝ ելնելով անվտանգության տեսանկյունից: Ուստի, գրին քարտը տրամադրում է աշխատատեղերի ավել հնարավորություններ,
✅Կարող եք բնակություն հաստատել ԱՄՆ-ում ամենուր՝ ԱՄՆ 50 նահանգներից յուրաքանչյուրում,
✅Կունենաք հիմնական օրինական իրավունքները ԱՄՆ-ում գործող օրենքներով, բացառությամբ քվեարկության իրավունքից, որը հասանելի է միայն ԱՄՆ քաղաքացիներին,
✅իրավունք եք ստանում դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացին: Դուք կարող եք չդիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացին և կարող եք պարզապես պահպանել «Գրին քարտ»-ի կարգավիճակը: Եթե տվյալ երկրում թույլատրվում է երկքաղաքացիությունը, անձը կարող է ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն չհրաժարվելով իր քաղաքացիությունից,
✅Կարող եք ավելի հեշտ ստանալ հիփոթեք տան գնման համար: Շատ բանկեր պահանջում են «Գրին քարտ» կամ այլ երկարաժամկետ արտոնագիր հիփոթեք տալու համար: Որոշ բանկեր կարող են ավելի բարձր տոկոսադրույքներ տրամադրել «Գրին քարտ» չունենալու դեպքում:
#գրինքարտ #գրինքարտհայաստան