EduTravel

EduTravel ✈️ Կրթություն արտերկրում
🧩 Քվեստային տուրեր
🎓 Կրթական ճամփորդություններ Հայաստանում
(2)

Թող լինի կրթության, զարգացման և նոր հնարավորությունների տարի․․․✨
31/12/2023

Թող լինի կրթության, զարգացման և նոր հնարավորությունների տարի․․․✨

Իսկ ապագան ստեղծելու լավագույն ճանապարհը կրթությունն է ✨
26/12/2023

Իսկ ապագան ստեղծելու լավագույն ճանապարհը կրթությունն է ✨

Լեզուն «բացելու» լավագույն տարբերակը լեզվակիրների հետ շփումն է։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա այդպիսի հնարավորություն։ 🤔🤩 Մենք ...
25/12/2023

Լեզուն «բացելու» լավագույն տարբերակը լեզվակիրների հետ շփումն է։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա այդպիսի հնարավորություն։ 🤔

🤩 Մենք առաջարկում ենք 3 ֆիլմ, որոնք ոչ միայն կապահովեն հաճելի ժամանցդ, այլ նաև կօգնեն քեզ բարելավել գերմաներենի իմացությունը։ 🎥

🎬 Friendship! 2010
🎬 Soul Kitchen (2009)
🎬 Das Leben der Anderen (2006)

Հետևի՛ր մեզ ավելին իմանալու համար։ ✅

Բարոկկո դարաշրջանի գերմանացի հայտնի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախ 🎼Նա վաղ երաժշտության վերածննդից սկսած համարվել է բոլո...
24/12/2023

Բարոկկո դարաշրջանի գերմանացի հայտնի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախ 🎼
Նա վաղ երաժշտության վերածննդից սկսած համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը։

Հետաքրքիր է, որ Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել է, նորից բացահայտվել է 19-րդ դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես Ֆելիքս Մենդելսոնի կողմից։ 🎵
Նա երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություն։

Իսկ մենք առանձացրել են Գերմանիայի լավագույն կոնսերվատորիաները և համալսարանները, որտեղ արժե շարունակել երաժշտական կրթությունը 👇
▪ Hochschule für Musik und Theater München
▪ University of Music and Theatre Leipzig
▪ Hochschule für Musik Nürnberg
▪ Peter Cornelius Conservatory

Ավելին իմանալու համար կարող ես գրել մեր էջին։ 💌

🇩🇪 Գերմանիայում կրթություն ստանալը լավ է, իսկ դրանից ավելի լավ անվճար կրթությունն է։ 👌Գերմանիայում անվճար կրթությունը պա...
23/12/2023

🇩🇪 Գերմանիայում կրթություն ստանալը լավ է, իսկ դրանից ավելի լավ անվճար կրթությունն է։ 👌

Գերմանիայում անվճար կրթությունը պայմանավորված է նրանով, որ պետությունը կրթությունը չի դիտարկում որպես կոմերցիոն ծառայություն։ 🙌

Օրենքի համաձայն՝ Գերմանիայում անվճար կրթությունը հասանելի է ոչ միայն տեղացի, այլ նաև օտարերկրյա ուսանողներին: 🌍

Փաստացի չկա ուսման վարձ, սակայն պետք է վճարել միայն կիսամյակի վճարները 300-450 եվրոյի չափով, որը կուղղվի ճանապարհածախսի և վարչական ծախսերի վճարմանը, իսկ քեզ կմնա հոգալ միայն բնակարանի և սննդի ծախսերը: ✅

➡️ Հետևի՛ր մեզ արտերկրում կրթության մասին ավելին իմանալու համար։ 📚

Եկեք միասին բացահայտենք Գերմանիայի ուսանողական քաղաքները🎓Աախենը հավակնում է երկրորդ տեղը որպես Գերմանիայի լավագույն ուսա...
22/12/2023

Եկեք միասին բացահայտենք Գերմանիայի ուսանողական քաղաքները🎓

Աախենը հավակնում է երկրորդ տեղը որպես Գերմանիայի լավագույն ուսանողական քաղաք, որն առաջարկում է հարուստ պատմություն, կյանքի բարձր որակ և մատչելիություն: ☝️

Այն իդեալական վայր է, եթե փնտրում ես փոքր, հարուստ մշակույթով և արկածներով լի քաղաք: 👌

Աախենը կարևորագույն կենտրոններից մեկն է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ և տեխնոլոգիայով: 🧬🧑‍💻

🗺️ Աախենը գտնվում է անմիջապես Բելգիայի և Նիդեռլանդների սահմանին: Դա նշանակում է, որ դու հեշտությամբ կարող ես մեկ օրում այցելել երեք երկիր: 🤩

Հետևի՛ր մեզ ավելին իմանալու համար։ 🙌

Եկե՛ք միասին ծանոթանանք Գերմանիայի սուրբծննդյան ավանդույթներին.✨ Սուրբծննդյան օրացույց 🎁Սուրբծննդյան օրացույցը (Adventsk...
20/12/2023

Եկե՛ք միասին ծանոթանանք Գերմանիայի սուրբծննդյան ավանդույթներին.

✨ Սուրբծննդյան օրացույց 🎁
Սուրբծննդյան օրացույցը (Adventskalender) հատուկ օրացույց է, որով հաշվում են մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը։ Սուրբծննդյան օրացույցը կարող է լինել բացիկի կամ ստվարաթղթից պատրաստված և բացվող պատուհաններով տնակի տեսքով, իսկ դրանցից յուրաքանչյուրի հետևում որևէ փոքրիկ նվեր է։

✨ Սուրբծննդյան տոնավաճառներ
Սկզբնապես, սուրբծննդյան տոնավաճառներ կազմակերպվել են ցրտերի գալուն պես, որպեսզի մարդիկ կարողանային գնել ձմռան համար անհրաժեշտ իրեր։ Ժամանակի ընթացքում ձմեռային տոնավաճառները դարձան պարտադիր սուրբծննդյան սովորույթ և տարածվեցին այլ երկրներում։

✨Կապարե գուշակություններ 🔮
Հին, բայց Գերմանիայում դեռևս շատ տարածված ամանորյա սովորույթ է կապարի ձուլումը: Յուրաքանչյուր մարդ մի փոքրիկ թավայի կամ գդալի մեջ մոմի վրա հալեցնում է կապարի կամ թիթեղի մի փոքրիկ կտոր: Այնուհետև հալված կապարը լցնում է սառը ջրի մեջ, և այն անմիջապես սառչում է և ստանում նոր կոշտ ձև։ Այս կերպ ստեղծված պատկերները մեկնաբանվում են կամ սեփական երևակայությամբ, կամ հատուկ գծապատկերի միջոցով, և կանխատեսում, թե ինչ է բերելու Նոր տարին։

Հետևի՛ր մեր էջին էլ ավելի հետաքրքիր ինֆորմացիա ստանալու համար։

🇦🇹 Ավստրիայի պետական ֆոնդով ֆինանսավորվող 21 համալսարաններից վեցը արվեստի համալսարաններ են, որոնցից երեքը նվիրված են վիզ...
18/12/2023

🇦🇹 Ավստրիայի պետական ֆոնդով ֆինանսավորվող 21 համալսարաններից վեցը արվեստի համալսարաններ են, որոնցից երեքը նվիրված են վիզուալ և կիրառական արվեստին: 🎨

🤔 Չնայած այս համալսարանները համեմատաբար փոքր են, բայց վայելում են բարձր միջազգային հեղինակություն, ինչի մասին վկայում է Եվրոպական և Ասիական երկրներից միջազգային ուսանողների մեծ թիվը:

Ահա այն համալսարանները, որտեղ կարող ես սովորել վիզուալ և կիրառական արվեստ.
✔️ Academy of Fine Arts Vienna
✔️ University of Applied Arts Vienna
✔️ University of Art and Design Linz

📩 Մանրամասներն իմանալու համար գրի՛ր մեզ և գրանցվիր անվճար խորհրդատվության։

📨 Մոտիվացիոն նամակը եվրոպական բուհ դիմելիս ամենակարևոր պահանջներից մեկն է: Մի քանի խորհուրդ այն ճիշտ կազմելու համար.✍️ Ս...
14/12/2023

📨 Մոտիվացիոն նամակը եվրոպական բուհ դիմելիս ամենակարևոր պահանջներից մեկն է:

Մի քանի խորհուրդ այն ճիշտ կազմելու համար.

✍️ Սկսի՛ր գրել ճիշտ կետից
Մոտիվացիոն նամակի հիմնական մասը կարող է փոփոխվել մի քանի անգամ, որից կախված կփոփոխվի նաև ներածությունը։ Այս անհարմարությունից խուսափելու համար կարևոր է սկսել նամակի հիմնական մասից, այնուհետև գրել ներածությունը և վերջում եզրակացությունը։

☝️ Եղի՛ր հիշվող
Առաջին տպավորությունը վճռորոշ է, ուստի փորձի՛ր գրավել ընթերցողի ուշադրությունը հենց առաջին նախադասությունից:

📝 Ներառի՛ր այս կարևոր կետերը կառուցվածքում՝
▪ Ինչու՞ ես ցանկանում ընդունվել հենց այդ համալսարան:
▪ Ի՞նչ հմտություններ և անձնական որակներ ունես, որոնք կառանձնացնեն քեզ մյուս թեկնածուներից։
▪ Հստակ նշի՛ր նպատակներդ։
▪ Նշի՛ր քո ուժեղ կողմերը, և իհարկե՝ ինչպես կցանկանայիր կատարելագործվել, և ինչպես ընտրված ծրագիրը կօգնի քեզ այդ հարցում։

Դիմի՛ր մեզ, եթե ցանկանում ես ունենալ հաջողակ մոտիվացիոն նամակ և մեծացնել ընդունվելու շանսերը։ 📩

🇦🇹 Կան բազմաթիվ պատճառներ, որոնք Ավստրիան դարձնում են ցանկալի երկիր ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև միջազգային ուսանողն...
13/12/2023

🇦🇹 Կան բազմաթիվ պատճառներ, որոնք Ավստրիան դարձնում են ցանկալի երկիր ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև միջազգային ուսանողների համար.

Աշխարհագրական դիրքը 🌍
Ավստրիայում սովորելու պատճառներից մեկն այն է, որ ողջ Եվրոպան քո դռան մոտ է, իսկ հարևան երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Չեխիան, Հունգարիան, Սլովենիան, Սլովակիան, Իտալիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, հասանելի են շրջագայության համար:

Կրթական հնարավորությունները 📚
Ավստրիայի համալսարանները դասվում են աշխարհի լավագույն բուհերի շարքին, ինչպիսիք են Վիեննայի համալսարանը, Գրացի համալսարանը, Ինսբրուկի համալսարանը և Վիեննայի տեխնիկական համալսարանը:

Աշխատանքի հնարավորությունները 👨‍💻
Միջազգային ուսանողները ստանում են աշխատանքի թույլտվություն, որը հնարավորություն է տալիս նրանց աշխատել շաբաթական մինչև 20 ժամ:

Մշակութային պատմությունը 📖
Պատմությամբ հարուստ Ավստրիան իդեալական վայր է միջազգային ուսանողների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել երկրի բազմաթիվ մշակութային և պատմական վայրերը:

Կյանքի որակը 🔝
Ավստրիան Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցավորության ցածր մակարդակի, կանաչ տարածքների և այլ առավելությունների շնորհիվ Ավստրիայում կյանքի որակը համարվում է լավագույններից մեկն աշխարհում:

Ավստրիայում կրթություն ստանալու մանրամասներն իմանալու համար գրի՛ր մեր էջին։ 📩

Դժվարանու՞մ ես մասնագիտության կողմնորոշման հարցում 🧐Իրականում մարդկանց 75%-ը աշխատում է իր մասնագիտությունից տարբերվող ո...
12/12/2023

Դժվարանու՞մ ես մասնագիտության կողմնորոշման հարցում 🧐

Իրականում մարդկանց 75%-ը աշխատում է իր մասնագիտությունից տարբերվող ոլորտում։ Այնուամենայնիվ սա կարևոր որոշում է, որը ձևավորում է քո ակադեմիական ճանապարհը և պոտենցիալ կարիերան։

Մենք առանձնացրել ենք 5⃣ հարց, որոնք կօգնեն այս ընտրության ճանապարհին․

1⃣ Ի՞նչն եմ անում հաճույքով և վայելում ողջ ընթացքը

2⃣ Ի՞նչն է ամենից շատ ինձ հետաքրքրում այս մասնագիտության մեջ

3⃣ Ցանկանու՞մ եմ հետևել ցանկություններիս, թե՞ ընտրել այն, ինչ արդիական է (այս երկուսը համատեղելի են😉)

4⃣ Այս ընտրությունը կատարու՞մ եմ ինձ համար, թե՞ ուրիշների

5⃣ Ի՞նչ կարիերայի ճանապարհ կունենամ ակադեմիական կյանքից հետո

Եթե արդեն կողմնորոշվել ես, կիսվի՛ր քո ապագա մասնագիտությամբ մեկնաբանություններում։ 👇

Սկսում ենք նոր  շարք, որի շրջանակներում միասին կբացահայտենք Գերմանիայի լավագույն ուսանողական քաղաքները։ 👩‍🎓🇩🇪 Այսօր բացա...
11/12/2023

Սկսում ենք նոր շարք, որի շրջանակներում միասին կբացահայտենք Գերմանիայի լավագույն ուսանողական քաղաքները։ 👩‍🎓
🇩🇪 Այսօր բացահայտում ենք Մյունխենը։

🏫 Մյունխենը հավակնում է 2024 թվականին Գերմանիայում ուսանողների համար առաջին տեղը՝ առաջարկելով ակադեմիական գերազանցություն, մշակութային հարստություն և կյանքի բացառիկ որակ։

🎓 Որպես Բավարիայի մայրաքաղաք՝ այն կենտրոնական հանգույց է, որտեղ հյուրընկալվում է նահանգի 55.000 միջազգային ուսանողների զգալի մասը:

☝️ Զարմանալի չէ, որ այս կենսունակ քաղաքը, որը հայտնի է որպես «Միլիոնենդորֆ», ինչը նշանակում է «մեկ միլիոն մարդ ունեցող գյուղ», նույնպես դասվում է աշխարհի լավագույն ուսանողական քաղաքների շարքին:

🔝 Մյունխենը պարծենում է 20 համալսարաններով, ներառյալ համաշխարհային հեղինակություն վայելող համալսարանները, ինչպիսիք են Մյունխենի տեխնիկական համալսարանը և Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանը:

👌Մյունխենը Գերմանիայի ամենաանվտանգ ուսանողական քաղաքն է և կյանքի որակով զբաղեցնում է երրորդ տեղը:

🎫 Մյունխենն առաջարկում է հարուստ մշակութային կյանք՝ համաշխարհային մակարդակի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Պինակոտեկի թանգարանները, Բավարիայի պետական օպերան և Մյունխենի հայտնի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Հետևի՛ր մեր էջին՝ հաջորդ քաղաքը բաց չթողնելու համար։ 🔗

11/12/2023

Ընդունվի՛ր Եվրոպայի լավագույն համալսարանները հետևելով այս 3⃣ խորհուրդներին։

🎓 Եթե ցանկանում ես սովորել միջազգային համալսարանում և ստանալ որակյալ կրթություն, ապա մենք կօգնենք քեզ։
Գրի՛ր մեր էջին՝ բոլոր մանրամասներն իմանալու համար։ 💌

📌 Խորհրդատվությունն անվճար է։

👨‍⚖️ Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ստորև բերված է Գերման...
10/12/2023

👨‍⚖️ Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Ստորև բերված է Գերմանիայի լավագույն համալսարանների ցանկը, որտեղ կարող ես սովորել իրավագիտության ոլորտում.

✔️ Free University of Berlin
✔️ Goethe University of Frankfurt am Main
✔️ University of Gottingen
✔️ University of Hamburg
✔️ University of Konstanz
✔️ University of Giessen

Դիմելու և ընդունվելու ողջ ընթացակարգին ծանոթանալու համար գրի՛ր մեր էջին։ 📩

Եթե մինչ այս վախեցել ես արտերկրում ինտեգրման դժվարություններից, ապա թերթի՛ր և կարդա կարևոր փաստ Գերմանիայի մասին 🤓
08/12/2023

Եթե մինչ այս վախեցել ես արտերկրում ինտեգրման դժվարություններից, ապա թերթի՛ր և կարդա կարևոր փաստ Գերմանիայի մասին 🤓

2024-ին հաշված օրեր են մնացել ✨Ժամանակն է բացահայտելու, թե որոնք են լինելու հաջորդ տարվա ամենապահանջված աշխատանքները։ 📊Ա...
07/12/2023

2024-ին հաշված օրեր են մնացել ✨

Ժամանակն է բացահայտելու, թե որոնք են լինելու հաջորդ տարվա ամենապահանջված աշխատանքները։ 📊
Առանձնացրել ենք դրանցից 4-ը և նշել, թե ինչ մասնագիտությամբ է պետք սովորել ապագայում։

➡ Թերթի՛ր ավելին տեսնելու համար։
💌 Արտերկրում կրթություն ստանալու մանրամասներին ծանոթանալու համար գրի՛ր մեր էջին։

Արտերկրում սովորելը ենթադրում է որոշակի ծախսեր, որոնք, իհարկե, քիչ չեն, սակայն ռեսուրսները ճիշտ պլանավորելու դեպքում, կա...
06/12/2023

Արտերկրում սովորելը ենթադրում է որոշակի ծախսեր, որոնք, իհարկե, քիչ չեն, սակայն ռեսուրսները ճիշտ պլանավորելու դեպքում, կարող ես անգամ խնայել գումար։ 💰

Ահա մի քանի հնարք, որոնք կօգնեն ճիշտ տնօրինել ռեսուրսները․

🏠 Ընտրի՛ր ավելի հասանելի կացարան, ինչպիսիք են օրինակ ուսանողական հանրակացարանները կամ ընդհանուր ուսանողական բնակարանները։

🔖 Օգտվի՛ր ուսանողական զեղչերից, որոնք առաջարկվում են թանգարաններում, հասարակական տրանսպորտում, գրադարաններում, մարզասրահներում և այլուր։

🚌 Որպես փոխադրամիջոց ընտրի՛ր ավտոբուսները, գնացքները կամ հեծանիվները։ Նախապես կարող ես ամրագրել էլ ավելի մատչելի արժեքով։

🎢 Մասնակցի՛ր անվճար և մատչելի միջոցառումներին, ինչպիսիք են մշակութային փառատոնները, համայնքային միջոցառումները և ուսանողական ակումբները։

💸 Օգտագործի՛ր բյուջեն պլանավորող հավելվածներ կամ կայքեր և հետևիր դրա ելքերին։

Հետևի՛ր մեզ՝ արտերկրում կրթության մասին ավելին իմանալու համար։ 📎

Ոգեշնչումը սկսում է հանճարներից ✨
05/12/2023

Ոգեշնչումը սկսում է հանճարներից ✨

Առանձնացրել ենք լավագույն մագիստրոսական ծրագրերը Գերմանիայում, որոնք կնպաստեն մասնագիտական զարգացմանը և կապահովեն քո տեղ...
30/11/2023

Առանձնացրել ենք լավագույն մագիստրոսական ծրագրերը Գերմանիայում, որոնք կնպաստեն մասնագիտական զարգացմանը և կապահովեն քո տեղը աշխատաշուկայում։ 💼

1⃣ Բիզնեսի կառավարում
❓ Ի՞նչ կարող ես աշխատել հետագայում․ վաճառքի մասնագետ, բրենդ մենեջեր, մարդկային ռեսուրսների մասնագետ, լոգիստիկ մենեջեր և այլն։

2⃣ Համակարգչային գիտություն
❓ Ի՞նչ կարող ես աշխատել հետագայում․ ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ, մեքենայական ուսուցման մասնագետ և այլն։

3⃣ Տվյալագիտություն
❓ Ի՞նչ կարող ես աշխատել հետագայում․ տվյալագետ, տվյալների վերլուծաբան, արհեստական բանականության մասնագետ և այլն։

4⃣ Մարքեթինգ
❓ Ի՞նչ կարող ես աշխատել հետագայում․ թվային մարքեթինգի մասնագետ, սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, կոնտենտ մարքեթինգի մասնագետ և այլն։

5⃣ Ճարտարագիտություն
❓ Ի՞նչ կարող ես աշխատել հետագայում․ ճարտարագետ, նավթի ինժեներ, մեխանիկ-ինժեներ և այլն։

Հետևի՛ր մեզ՝ արտերկրում կրթություն ստանալու վերաբերյալ ավելին իմանալու համար։ 🔗

📚 Բացի այն, որ արտերկրում ստացած կրթությունը մեծ դեր ունի գիտելիքների և հմտությունների զարգացման հարցում, այն նաև մեծ ազ...
29/11/2023

📚 Բացի այն, որ արտերկրում ստացած կրթությունը մեծ դեր ունի գիտելիքների և հմտությունների զարգացման հարցում, այն նաև մեծ ազդեցություն է ունենում CV-ի և աշխատանք գտնելու գործում։

Միջազգային կրթությունը քո CV-ում ավելացնում է մի քանի առավելություններ։ Ահա նրանցից մի քանիսը` 👇

🌎 Արտերկրում սովորելը թույլ է տալիս բացահայտել տարբեր մշակույթներ և ընդլայնել մտահորիզոնը։ Իսկ այս ամենը շնորհում են գլոբալ մտածողություն և հարմարվելու ունակություն, ինչը շատ գնահատվում է գործատուների կողմից։

🗣️ Օտարալեզու միջավայրում գտնվելը բարելավում է լեզվի գիտելիքները, ինչպես նաև բարձրացնում է հաղորդակցման հմտությունները՝ դարձնելով քեզ ավելի պահանջված աշխատաշուկայում։

💪 Արտերկիր տեղափոխվելը և այնտեղ սովորելը ստիպում են լինել անկախ, ճկուն փոփոխվող միջավայրերի նկատմամբ, արդյունավետ կառավարել ժամանակը և հաղթահարել նոր մարտահրավերները։

👥 Արտերկրում սովորելը մեծ կապեր ստեղծելու հիանալի տարբերակ է։ Դրանք հետագայում կարող են տալ աշխատանքի, պրակտիկայի և համագործակցության հնարավորություններ։

Հետևի՛ր մեր էջին՝ արտերկրում կրթության մասին ավելին իմանալու համար։ 🔗

Ամենապահանջված մասնագիտության ամենապահանջված համալսարանները Գերմանիայում 😉1⃣ Technical University of Munich2⃣ Karlsruhe ...
28/11/2023

Ամենապահանջված մասնագիտության ամենապահանջված համալսարանները Գերմանիայում 😉

1⃣ Technical University of Munich
2⃣ Karlsruhe Institute of Technology
3⃣ University of Duisburg-Essen
4⃣ Ruhr-Universität Bochum
5⃣ Humboldt University of Berlin

Վստահ ենք, շատ ես մտածել ծրագրավորում սովորելու մասին։ 💻 Դիմի՛ր մեզ և իմացիր ավելին։ 💌

3 կարևոր խորհուրդ յուրաքանչյուր ապագա ուսանողին 🎓👉 Թերթի՛ր և ծանոթացիր դրանց, իսկ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու հա...
23/11/2023

3 կարևոր խորհուրդ յուրաքանչյուր ապագա ուսանողին 🎓

👉 Թերթի՛ր և ծանոթացիր դրանց, իսկ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար գրի՛ր մեր էջին։
📌 Խորհրդատվությունն անվճար է։

3⃣-րդ քայլը կարևորներից է միջազգային կրթություն ստանալու ճանապարհին։🖇 Պահպանի՛ր հրապարակումը, կարևոր տեղեկությունները մտ...
22/11/2023

3⃣-րդ քայլը կարևորներից է միջազգային կրթություն ստանալու ճանապարհին։

🖇 Պահպանի՛ր հրապարակումը, կարևոր տեղեկությունները մտապահելու համար։
Միջազգային կրթություն ստանալու վերաբերյալ մանրամասներն իմանալու համար գրի՛ր մեր էջին։ 💌

21/11/2023

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Ավստրիայում կրթություն ստանալու մասին 🔍

Շարունակում ենք փաստերը Գերմանիայի համալսարանների և կրթության մասին․․․💜
14/11/2023

Շարունակում ենք փաստերը Գերմանիայի համալսարանների և կրթության մասին․․․💜

Աշխարհի 500 լավագույն համալսարանների ցանկում 40-ը Գերմանիայի համալսարաններն են։ 🎓Իսկ ի՞նչ է անհրաժեշտ այնտեղ ընդունվելու...
09/11/2023

Աշխարհի 500 լավագույն համալսարանների ցանկում 40-ը Գերմանիայի համալսարաններն են։ 🎓
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ այնտեղ ընդունվելու համար։

1⃣ Ունենալ 12-ամյա կրթություն

2⃣ Գերմաներեն լեզվով կրթություն ստանալու դեպքում անհրաժեշտ է ունենալ B2-C1 մակարդակների սերտիֆիկատ

3⃣ Հաստատել վճարունակությունը

Քայլերին մանրամասն ծանոթանալու և կրթություն ստանալու մանրամասներին ծանոթանալու համար գրի՛ր մեր էջին։ 📩

Ավարտել ես բակալավրը, բայց ցանականում ես ընդունվել մագիստրատուրա մեկ այլ մասնագիտությամբ։ Ի՞նչ անել այս դեպքում🤔1⃣ Անհրա...
08/11/2023

Ավարտել ես բակալավրը, բայց ցանականում ես ընդունվել մագիստրատուրա մեկ այլ մասնագիտությամբ։
Ի՞նչ անել այս դեպքում🤔

1⃣ Անհրաժեշտ է ընդունվել առաջին հերթին բակալավրիատ այն մասնագիտությամբ, որով ցանկանում եք շարունակել կրթությունը, 2⃣ այնուհետև շարունակել սովորել մագիստրատուրայում։

Ուզու՞մ ես իմանալ ավելին արտերկրում կրթություն ստանալու մասին, գրի՛ր մեզ։ 💌

Ո՞ր կրթական ծրագրերը կարող են խոստանալ լավ ապագա քեզ համար։ 🎯⚡ «Վերականգնվող էներգիայի համակարգեր» մագիստրոսական ծրագիր ...
07/11/2023

Ո՞ր կրթական ծրագրերը կարող են խոստանալ լավ ապագա քեզ համար։ 🎯

⚡ «Վերականգնվող էներգիայի համակարգեր» մագիստրոսական ծրագիր Ingolstadt տեխնիկական դպրոցում
Ուսանողները սովորում են միավորել էներգիայի մատակարարման տարբեր տեխնոլոգիաներ և իրականացնել դրանց պլանավորման, ֆինանսավորման և շահագործման ինտեգրված զարգացումը։

🏗 «Բնական վտանգներ և ռիսկեր շինարարական ճարտարագիտության մեջ» մագիստրոսական ծրագիր Bauhouse համալսարանում
Այս ծրագրում ուսանողները սովորում են ոչ միայն տեխնիկապես արձագանքել փոթորիներին, ջրհեղեղներին կամ երկրաշարժներին, այլև դրանց նախապատրաստվել հավանական մոդելների և միջազգային փորձի փոխանակման միջոցով։

🧪 «Համաճարակաբանություն» մագիստրոսական ծրագիր Ludwig Maximilian համալսարանում
Այս ծրագիրը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հիվանդությունների դինամիկան և ուսանողների նախապատրաստում է մասնագիտական գործունեությանը։

🕊 «Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրություն» մագիստրոսական ծրագիր Otto von Guericke համալսարանում
Այստեղ ուսանողներն ուսումնասիրում են քաղաքականության, պատերազմների և հակամարտությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր և փորձում են գտնել դրանց լուծումները։

Ավելին իմանալու համար դիմի՛ր մեզ։ 💌

Իդեալական շաբաթ օրը պետք է ավարտվի ֆիլմով 🍿Արդե՞ն մտածում ես, թե ինչ է սպասվում քեզ արտերկիր տեղափոխվելուց հետո․ ադապտաց...
28/10/2023

Իդեալական շաբաթ օրը պետք է ավարտվի ֆիլմով 🍿

Արդե՞ն մտածում ես, թե ինչ է սպասվում քեզ արտերկիր տեղափոխվելուց հետո․ ադապտացիոն շրջան, նոր ծանոթություններ, նոր կրթական համակարգ և այլն։ Այս ամենի մասին արդեն բազմաթիվ ֆիլմեր են ստեղծվել

1⃣ Հարի Փոթեր
Այստեղ ուսանողներ են, ովքեր առանձնանում են իրենց հարազատներից և գնում են սովորելու առանձին աշխարհում։

2⃣ Իսպանուհի
Ֆիլմը Փարիզից եկած ուսանողի մասին է, որը տեղափոխվում է սովորելու Բարսելոնայում։ Նա կիսում է բնակարան տարբեր ազգերի ուսանողների հետ, իսկ ֆիլմում ցուցադրվում է նոր կյանքի բոլոր երանգները։

3⃣ Բրուքլին
Իռլանդուհի հերոսուհին տեղափոխվում է ամերիկյան փոքր քաղաք և սկսում նոր կյանք։ Ֆիլմը ընտրության և տեղափոխության դժվարությունների մասին է։

4⃣ Էմիլին Փարիզում
Ֆիլմում ակնհայտ ցուցադրվում են տարբեր ստերեոտիպեր, որոնց հնարավոր է բախվել տեղափոխության ժամանակ։

5⃣ Կեր, աղոթիր, սիրիր
Ֆիլմում ցուցադրվում է՝ ինչպես են նոր վայրերը և զգացողությունները օգնում գլխավոր հերոսուհուն բացահայտել նոր հորիզոններ և ճանաչել իրեն։

🔗 Հետևի՛ր մեզ և անցի՛ր այս ուղին շատ ավելի հեշտ։

Address

49/2 Komitas Str
Yerevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00

Telephone

+37433248083

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EduTravel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to EduTravel:

Videos

Share

Category


Other Travel Companies in Yerevan

Show All