Artsibi Tour

Artsibi Tour Մենուայի նժույգը կօգնի Ձեզ բացահայտել Հայաստանի ու աշխարհի հայտնի ու անհայտ վայրերը։
(4)

Սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից ա😍Առաջին հայացքից սովորական սիրուն վզնոց է, բայց երբ նայում ենք թվագրությանը ուղղակի ապշե...
07/06/2024

Սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից ա😍

Առաջին հայացքից սովորական սիրուն վզնոց է, բայց երբ նայում ենք թվագրությանը ուղղակի ապշեցուցիչ է, անհավանական...

Մ.Թ.Ա. 12-11 դդ
Ոսկի, սարդիոն, ագաթ

Այս հրաշքը դեռ մեկ ամիս ցուցադրվելու է Մեծամորի հնագիտական թանգարանում։Մեզ բախտ վիճակվեց տեսնել այս անհավանական զարդը։
Հայտնաբերվել է 2022 թվականին` Մեծամորի տարածքից։

Լուսանկարը` հեղինակային

Ոգեղեն ճարտարապետություն ☺️Լուսանկարը`հեղինակային
05/06/2024

Ոգեղեն ճարտարապետություն ☺️

Լուսանկարը`հեղինակային

Հայրավանքն ու աննման տեսարանը💛
20/05/2024

Հայրավանքն ու աննման տեսարանը💛

Շքեղը.....
20/05/2024

Շքեղը.....

Թեղենյացի քանդակները իմ տեսած ամենագեղեցիկ քանդակներից են🤗
19/05/2024

Թեղենյացի քանդակները իմ տեսած ամենագեղեցիկ քանդակներից են🤗

19/05/2024

Մենք կազմակերպում ենք նաև դպրոցական տուրեր 🤗

Չքնաղ Թեղենյաց վանական համալիրը🤗
18/05/2024

Չքնաղ Թեղենյաց վանական համալիրը🤗

Հայացք միջնադարից....Ամբերդ Լուսանկարները`հեղինակային
15/05/2024

Հայացք միջնադարից....

Ամբերդ

Լուսանկարները`հեղինակային

Էրթիջի միջնադարյան ամրոցը...Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարում ռազմաստրատեգիական նշանակություն է ունեցել։Լուսան...
15/05/2024

Էրթիջի միջնադարյան ամրոցը...

Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարում ռազմաստրատեգիական նշանակություն է ունեցել։

Լուսանկարը` հեղինակային

"Մայրաքաղաք Դվին " պատմամշակութային արգելոց 🤗
14/05/2024

"Մայրաքաղաք Դվին " պատմամշակութային արգելոց 🤗

Հայրավանք.....Լուսանկարը` հեղինակային
07/05/2024

Հայրավանք.....

Լուսանկարը` հեղինակային

Երեկ գանձագողերով գնացել էինք Գեղարքունիքի մարզ☺️Այս անգամվա մեր բացահայտումը Մաքենյաց վանական համալիրն էր, որի մասին առ...
06/05/2024

Երեկ գանձագողերով գնացել էինք Գեղարքունիքի մարզ☺️

Այս անգամվա մեր բացահայտումը Մաքենյաց վանական համալիրն էր, որի մասին առանձին գրառում կանեմ ։

Մեր նպատակն է համախմբել գաղափարակից ու մշակութասեր մարդկանց 🤗

Բայց մեզ հետ ճամփորդելու համար մի կարևոր պայման կա` հումոր չհասկացող մարդկանց մուտքն արգելվում է😁😉

Կայացավ ևս մեկ հեղինակային տուր` "Երևանի խոսող քարերը" խորագրով🤗Բանակցությունների արդյունքում այսօր եղանակը մեր կողմից է...
04/05/2024

Կայացավ ևս մեկ հեղինակային տուր` "Երևանի խոսող քարերը" խորագրով🤗

Բանակցությունների արդյունքում այսօր եղանակը մեր կողմից էր😁😉

Շնորհակալ եմ բոլորին մասնակցության և գնահատանքի համար։Առանց Ձեզ աշխատանքս կդառնար անիմաստ🤗❤️

Նպատակս է Երևանը ճանաչելի ու սիրելի դարձնելը🤗

Խուճապի վանական համալիրը🩷Այն գտնվում է անմիջապես հայ-վրացական սահմանին։
01/05/2024

Խուճապի վանական համալիրը🩷
Այն գտնվում է անմիջապես հայ-վրացական սահմանին։

Իմ նախորդ գրառումներում պատմել եմ Երևանի Աբովյան փողոցում գտնվող հիվանդանոցների մասին, որոնք տեղակայված էին մասնավոր տնե...
26/04/2024

Իմ նախորդ գրառումներում պատմել եմ Երևանի Աբովյան փողոցում գտնվող հիվանդանոցների մասին, որոնք տեղակայված էին մասնավոր տների առաջին հարկերում։

Իսկ այժմ պատմելու եմ քաղաքային առաջին հիվանդանոցի մասին🤗

Այս շենքում արդեն շուրջ մեկ դար է` գործում է Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը🤗

Երևանում առաջին քաղաքային ամբուլատորիան ստեղծվել էր դեռևս 1888 թ-ին։

1893-ին Երևանի քաղաքային դումայի որոշմամբ
ներկայիս Բյուզանդի փողոցի վրա գտնվող
ամբուլատորիային կից ստեղծվում է ստացիոնար բաժանմունք( շենքը չի պահպանվել)` հենց դա էլ համարվում առաջին
քաղաքային հիվանդանոցի հիմնադրման
տարեթիվը:
1914 թվականին, ներկայիս Աբովյան 58 հասցեում դրվում է քաղաքային հիվանդանոցի
հիմնաքարը:
1916-ի սկզբին արդեն կանգուն էր երկհարկանի
հիվանդանոցի շենքը, իսկ ամռանը սկսվեցին
ներքին հարդարման աշխատանքները:
Ճարտարապետի ընտրությունը կանգ է առնում
Պավել Զուրաբյանի (Զուրաբով) վրա, ով արդեն
հայտնի էր Թիֆլիսի Արամյանի և Զուբալովի նախագծերով։

Չքնաղ ՀովհանավանքըԼուսանկարը` հեղինակային
25/04/2024

Չքնաղ Հովհանավանքը

Լուսանկարը` հեղինակային

Օրվան ընդառաջԹյուր կարծիք կա, որ Ծիծեռնակաբերդի  Հավերժության տաճարի 12 քարե սալերը խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում...
24/04/2024

Օրվան ընդառաջ

Թյուր կարծիք կա, որ Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի 12 քարե սալերը խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող նահանգները կամ 12 վիլայեթները։
12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից։
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ նրանք փորձել ենք մի քանի տարբերակ՝ չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով։ 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի վիլաեթների հետ։
Մույթերը ստորին մասերով միմյանց են մերձենում սանդուղքներով, որոնք բոլոր կողմից իջնում են դահլիճ, ուր Հավերժական կրակին խոնարհված «վշտագին» մույթերի շրջապատը մեծապես համակում է հուզական ներգործությամբ , բայց եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր անկյունից միևնույն ժամանակ լույս է ճառագում։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։
44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։
Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։

Կարծում եմ, դժվար թե գտնվի մի հայ, որը չճանաչի Հովհաննես Քաջազնունուն, որը ՀՀ առաջին վարչապետն էր, ականավոր քաղաքական - ...
19/04/2024

Կարծում եմ, դժվար թե գտնվի մի հայ, որը չճանաչի Հովհաննես Քաջազնունուն, որը ՀՀ առաջին վարչապետն էր, ականավոր քաղաքական - հասարակական գործիչ։

Բայց քչերը գիտեն, որ չնայած իր քաղաքական զբաղվածությանը Հովհաննես Քաջազնունին դարձավ Կովկասի ամենահայտնի ճարտարապետներից մեկը😊

1887թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893թ-ին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է ճարտարապետի դիպլոմ։

1899-1906 թթ նա եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը և ցավոք, մեծ հետք է թողել Բաքվի ճարտարապետության զարգացման վրա։
Սակայն նրա ճարտարապետական գլուխգործոցը Ս. Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցին էր, որը քաղաքի ամենագեղեցիկ շինությունն էր։ Քաջազնունին ուսումնասիրելով Անիի ճարտարապետությունն ու ոգեշնչվելով դրանով` նախագծեց ու նոր ոճով կառուցեց սպիտակ քարից այս հիանալի կոթողը` պահպանելով ազգային էությունը։
Եկեղեցու շինարարությանը հետագայում հետևում է հայտնի հայ ճարտարապետ Բաևը։
Սակայն 1930 ականներին, այն օրվա իշխանությունների կողմից քանդվում է և այդ վայրում կառուցվում է Բաքվի Կոնսերվատորիայի շենքը։

Նա նաև մեծ հետք է թողել Գյումրի քաղաքի ճարտարապետության զարգացման վրա։

16/04/2024

Էսօր էլ էսպես 🤗🤗

Փորձում ենք զարգացնել այն ուղղությունները, որոնք ուշադրությունից դուրս են մնացել։

Ամեն ինչ անում ենք, որպեսզի նաև զարգացնենք Թալինի տարածաշրջանը❤️

Վստահեցնում ենք, որ ոչ պակաս կարևոր ու հետաքրքիր ուղղություններ են։

Իսկ մեր այսօրվա տուրի մասնակիցները շատ տպավորված էին ու վստահաբար էլի ենք գալու։

#Արուճ #ԱրիԹալին #Դաշտադեմ #քաղենի #Կաթողիկե

Մշո Առաքելոց վանքի դուռըԳտնվում է Հայաստանի պատմության թանգարանում
03/04/2024

Մշո Առաքելոց վանքի դուռը

Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում

Ճանկող արծիվԿեչառիսի վանք Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։
02/04/2024

Ճանկող արծիվ

Կեչառիսի վանք

Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Բարեխոսություն Աստվածամայրը, Քրիստոսն ու Հովհաննես Մկրտիչը (Վայոց ձոր, Սպիտակավոր, 1301թ) Գտնվում է Հայաստանի պատմության...
02/04/2024

Բարեխոսություն

Աստվածամայրը, Քրիստոսն ու Հովհաննես Մկրտիչը (Վայոց ձոր, Սպիտակավոր, 1301թ)
Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Էն որ Սևանավանքում պատմում ենք փայտե խոյակների մասին 😊Այ հենց այս խոյակի մասին է խոսքը։Երևանի պատմության թանգարան,Ս. Առա...
01/04/2024

Էն որ Սևանավանքում պատմում ենք փայտե խոյակների մասին 😊

Այ հենց այս խոյակի մասին է խոսքը։

Երևանի պատմության թանգարան,

Ս. Առաքելոց վանք

‼️🩸Ապրիլի 6 ին գնում ենք Դաշտադեմի ամրոց։Հետո չասեք , չենք ասել ☺️Ծրագիրը սրորև👇♦️Ճանաչողական  տուր դեպի Արուճի քարավանա...
31/03/2024

‼️🩸Ապրիլի 6 ին գնում ենք Դաշտադեմի ամրոց։
Հետո չասեք , չենք ասել ☺️

Ծրագիրը սրորև👇

♦️Ճանաչողական տուր դեպի Արուճի քարավանատուն, Արուճի տաճար, Կաթողիկե, Թալին քաղաք, Քաղենիի (Դաշտադեմի) ամրոց, Ս․ Սանդուխտի մատուռ

♦️Տուրի մեկնարկ առավոտյան 9։30
Մեկնում Երևանից Արագածոտնի մարզ
10:30 Ժամանում
🟢 Տուրը սկսելու ենք Արուճի տաճարից և տեղում ծանոթանալու ենք շրջակայքում գտնվող բոլոր հուշարձաններին։
Այնուհետև տենելու ենք 7-րդ դարի հրաշալիքներից մեկը՝ Թալինի Կաթողիկե եկեղեցին, որն իր ճարտարապետական տիպով ու կառուցվածով միակն է։Այստեղ տեսնելու ենք բազում քառակող հուշակոթողներ։
Ապա կայցելենք Թալին քաղաք, որտեղ Ձեզ սպասվում է հետքրքիր անակնկալներ։
Թալին քաղաքը տեսնելուց հետո ուղևորվելու ենք Ս․ Սանդուխտի մատուռ, որտեղ դուք կտեսնեք Հայաստանի ամենաառեղծվածային խաչերից մեկը, որը տեղացիների գլխավոր սրբատեղին է։
Եվ ամենավերջում իհարկե ուղևորվելու ենք Քաղենիի(Դաշտադեմ) մոգական ամրոց, որն ի դեպ Հայաստանում ամենալավ պահպանված ամրոցն է և ամենամեծն է։

Ցանկության դեպքում առաջարկում ենք համեղ ճաշկերույթ հենց Դաշտադեմի ամրոցի հարևանությամբ գտնվող հանգստի գոտում։
Սննդի փաթեթի արժեքը 3500 դրամ է, որի մեջ մտնում է թոնրի հավի խորոված, կարտոֆիլ, ամառային աղցան, պանրի տեսականի, թթու, կանաչեղեն և ջրեղեն։

Ձեզ սպասվում են անմոռանալի տպավորություններ, լիքը դրական էմոցիա և իհարկե շատ բացահայտումներ☺️

♦️Տուրի արժեքը 6000 դրամ է։
Արժեքը ներառում է Երևանից Արագածոտնի մարզ տեղափոխումը և գիդի ծառայություն։
Մանրամասների համար գրեք մեր էջին, կամ 094563620

Արժեքի մեջ չի մտնում սննդի փաթեթը☺️

Այսօր Ձեզ պատմելու եմ Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկի և ամենասիրված արձանախմբի  պատմությունը🤗Խոսքս «Էներգետիկների »շեն...
26/03/2024

Այսօր Ձեզ պատմելու եմ Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկի և ամենասիրված արձանախմբի պատմությունը🤗

Խոսքս «Էներգետիկների »շենքի մասին է, որը «Տղամարդիկ ֆիլմի նկարահանումից հետո ստացավ «Տղամարդկանց» շենք անվանումը։

Այո , այո, հենց այս շենքում են նկարահանվել սիրված ֆիլմի հայտնի կադրերից մի քանիսը🤗

Այն կառուցվել է 1950- ական թվականներին` Գևորգ Թամանյանի նախագծով։Կոչվում էր «Էներգետիկների » շենք, քանի որ այստեղ բնակվում էին էներգետիկայի բնագավառի աշխատողները( ոչ միայն էներգետիկայի)։

Այն ժամանակ այս շենքը Երևանի ամենամեծ շենքերից էր` ուներ 13 մուտք և 6 հարկ( այն ժամանակ 5 հարկից ավել չէր կարելի կառուցել):

Արձանի կանգնեցման նախաձեռնությունը պատկանում է Էդմոնդ Քյոսայանի որդիներին, իսկ արձանախմբի հեղինակն է Դավիթ Մինասյանը։

Ի դեպ նշեմ , որ այս շենքը նկարահանել է հայտնի ռեժիսոր Ա. Տարկովսկին, որն իր դիպլոմային աշխատանքը գրել է Երևանում🤗

Մի պատառիկ 17 դարի Երևանից🤗Այս ժամանակահատվածի ճարտարապետությունը ներկայացնում էր սոցիալական տարրերի տարանջատվածությունը...
24/03/2024

Մի պատառիկ 17 դարի Երևանից🤗

Այս ժամանակահատվածի ճարտարապետությունը ներկայացնում էր սոցիալական տարրերի տարանջատվածությունը։
Շինությունները երկու տիպի էին ժողովրդական և մոնումենտալ։
Ժողովրդական տները հիմնականում կավից էին,
Մոնումենտալ շենքերը հիմնականում դրանք տաճարներ էին, մզկիթներ, պալատներ( Սարդարի պալատը)
Հիմնական շինարարական նյութը դա դեղնականաչավուն աղյուսն էր։

Կարծում եմ, այս ոչ հաճելի կառույցը բոլորիդ ծանոթ է)))Նախկին ՊԱԿ ի, այժմ ԱԱԾ -ի շենքն է, որի հեղինակը տաղանդավոր ճարտարապ...
23/03/2024

Կարծում եմ, այս ոչ հաճելի կառույցը բոլորիդ ծանոթ է)))

Նախկին ՊԱԿ ի, այժմ ԱԱԾ -ի շենքն է, որի հեղինակը տաղանդավոր ճարտարապետ Գևորգ Քոչարն է։

Երբ 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, մինչև աքսորելը( ի դեպ աքսորավայրում անցկացրել է 16 տարի) նրան պահում են իր հեղինակած շենքում 🤔։Ասում են, որ նրա նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվել, քանի որ նա տիրապետում էր շենքի բոլոր գաղտնուղիներին😁

Յուրի Սաֆարյանը պատմում է, որ նրա հետ բանտախցում ևս 2 հոգի են եղել և զրույցներից մեկի ժամանակ Քոչարը ասել է, որ ինքը գիտի այն ճանապարհը, որտեղով կարելի է գնալ դեպի ազատություն։ Խոսակցությունից րոպեներ անց, նրան կանչում են հարցաքննության🤣🤣

Կարծում եմ, հասկացաք, թե ինչ է տեղի ունեցել))

Նյութի աղբյուրը` Մարկ Գրիգորյանից

Մարտի 21 կամ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, հայոց Ամանորն է ` գարնանամուտը, որի հետ բնությունը զարթոնք է ապ...
21/03/2024

Մարտի 21 կամ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, հայոց Ամանորն է ` գարնանամուտը, որի հետ բնությունը զարթոնք է ապրում, նոր կյանք նախանշում։ Շատերն ասում են, թե այդ օրը հայերը նշում էին նաև Վահագնի ծնունդը:
Վահագնը մեր ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն էր, թերևս ամենասիրելին հայերիս համար, ով կրում էր «Վիշապաքաղ» անունը, քանի որ, ըստ ավանդության, ծնվելուն պես կռվի է բռնվել սև ու ամեհի վիշապների դեմ, սպանել նրանց, ազատել տիեզերքը և Հայոց աշխարհը նրանց սպառնալիքից։

Address

Yerevan

Telephone

+37494563620

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Artsibi Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Artsibi Tour:

Videos

Share

Category