HOME & HOTEL Georgia Tour Company

HOME & HOTEL Georgia Tour Company Առաջարկում ենք հյուրանոցային համարներ և օրավարձով բնա

Հյուրատունը գտնվում է Կոբուլետիի սկզբնամասում, առաջին գիծ, յուրաքանչյուր հարկում առկա է սառնարան, հեռուստացույց և կոնդից...
18/05/2023

Հյուրատունը գտնվում է Կոբուլետիի սկզբնամասում, առաջին գիծ, յուրաքանչյուր հարկում առկա է սառնարան, հեռուստացույց և կոնդիցիոներ: Ամենակարևորը հյուրանոցի սեփականատերը և աշխատակիցները հայեր են, որոնք հարազատ և ապահով միջավայր կստեղծեն հյուրերի համար:

Գնացուցակը 1 անձի 6գիշեր և 7օր օրավա համար է ըստ ժամանակաշրջանների և հարկերի.

05.06.2023թ-29.06.2023թ
21000դր /1-ին հարկ/
28000դր /2-րդ հարկ/

29.06.2023թ-11.07.2023թ
25000դր /1-ին հարկ/
34000դր /2-րդ հարկ/

12.07.2023թ-28.08.2023թ
25000դր /1-ին հարկ/
36000դր /2-րդ հարկ/

29.08.2023թ-21.09.2023թ
21000դր /1-ին հարկ/
28000դր /2-րդ հարկ/

Հյուրանոցը գտնվում է Կոբուլետիի սկզբնամասում, առաջին գիծ, բոլոր սենյակներում առկա է սառնարան, հեռուստացույց և կոնդիցիոնե...
18/05/2023

Հյուրանոցը գտնվում է Կոբուլետիի սկզբնամասում, առաջին գիծ, բոլոր սենյակներում առկա է սառնարան, հեռուստացույց և կոնդիցիոներ: Ամենակարևորը հյուրանոցի սեփականատերը և աշխատակիցները հայեր են, որոնք հարազատ և ապահով միջավայր կստեղծեն հյուրերի համար:

Գնացուցակը 1 օրավարձի համար ըստ ամիսների.

Հունիս ամիս
2տեղ-10500դր
3տեղ-13500դր
4տեղ-15000դր

Հուլիս ամիս
2տեղ-12000դր
3տեղ-15000դր
4տեղ-18000դր

Օգոստոս ամիս
2տեղ-13500դր
3տեղ-16500դր
4տեղ-18000դր

15/06/2022

‼ Ուշադրություն ‼

Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։

Мы поможем вам найти квартиры в аренду в Грузии и в Армении (Тбилиси, Ереван...)+374-93-79-40-04Можете позванить и по va...
09/03/2022

Мы поможем вам найти квартиры в аренду в Грузии и в Армении (Тбилиси, Ереван...)
+374-93-79-40-04

Можете позванить и по vaibr, и по whatsapp.

23/02/2022

Մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կ....

15/12/2021

Georgian⬇️

‼Ուշադրություն‼

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Ս.թ. դեկտեմբերի 15-ից սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/pub/form/8_protocol_for_arrivals_in_georgia/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում դիմում-հայտը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին՝ անկախ տարիքից)՝
*Անուն
*Ազգանուն
*Անձնագրի համար
*Հեռախոսահամար
*Էլ. հասցե (դիմումը մուտքագրելուց հետո այս էլ. հասցեին ստացվում է թվային կոդ, որը պետք ներկայացնել վրացական սահմանային անցակետում)
*Քաղաքացիություն
*Բնակության երկիր
*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց և այլն; տարանցիկ ուղևորները բնակության վայր դաշտում հասցեի փոխարեն նշում են ՛՛TRANSIT՛՛ բառը)

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու, ինչպես նաև սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։
Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով:
1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։
2) Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում քաղաքացին Վրաստանի տարածքում հանձնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ևս մեկ ՊՇՌ թեստ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով: Վրաստանում գտնվելու ընթացքում քաղաքացիները կարող են ժամը 9:00-21:00 ընկած ժամանակահատվածում զանգահարել Վրաստանի կառավարության թեժ գծին 144 հեռախոսահամարով և խնդրել իրենց հեռախոսահամարին ուղարկել մոտակա COVID-19 թեստավորման լաբորատորիաների հասցեները և հեռախոսահամարները պարունակող հաղորդագրություն:
3) Եթե քաղաքացին Վրաստանում գտնվում է 72 ժամից պակաս ժամանակով (հաշվարկն իրականացվում է ցամաքային կամ օդային սահմանային անցակետով երկիր մուտք գործելուց մինչև ցամաքային կամ օդային ճանապարհով երկրի սահմանային անցակետով դուրս գալը), ազատվում է Վրաստանի տարածքում 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից:

* Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր, կամ թեստի բացակայության դեպքում ՊՇՌ թեստ են հանձնում Բագրատաշեն կամ Բավրա սահմանային անցակետերում և մեկնում իրենց կեցավայր (տուն կամ հյուրանոց) պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև առավելագույնը 48 ժամվա ընթացքում ՊՇՌ հետազոտության պատասխանը ստանալը: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած չլինելու և սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորման կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթարկվում են պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ ճանապարհով Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով:
1) Քաղաքացին սահմանային ՑԱՄԱՔԱՅԻՆ անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր:
2) Քաղաքացին ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում):
3) ՕԴԱՅԻՆ ճանապարհով Վրաստան ժամանող քաղաքացիները թղթային տարբերակով ներկայացնում են ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր:
* Սահմանային անցակետում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից:
** Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից, եթե սահմանային անցակետում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։

ՊՇՌ թեստի հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով
Պատվաստման հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի)՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները։

----------

სომხეთის რესპუბლიკის მოქალაქეებს შეუძლიათ საქართველოში შემოსვლა ბაგრატაშენ-სადახლო და ბავრა-ნინოწმინდა გამშვები პუნქტების გავლით. სასაზღვრო გამშვები პუნქტები მუშაობენ ყოველდღე 24 საათის განმავლობაში.
საქართველოში შესვლამდე მინიმუმ ერთი საათით ადრე, ყველა უცხო ქვეყნის მოქალაქემ უნდა შეავსოს ონლაინ განაცხადი (https://registration.gov.ge/.../8_protocol_for.../tk6157/), სადაც აუცილებლად ქართულ ან ინგლისურ ენაზე უნდა იყოს შეყვანილი მოგზაურის შესახებ შემდეგი დეტალური ინფორმაცია (ოჯახთან ერთად მოგზაურობის შემთხვევაში, ასაკის მიუხედავად, ოჯახის თითოეული წევრისთვის ცალკე განაცხადი უნდა იყოს შევსებული):
*სახელი
*გვარი
*პასპორტის ნომერი
*ტელეფონის ნომერი
*ელ-ფოსტის მისამართი (განაცხადის შევსების შემდგომ, ელ-მისამართზე მოხდება კოდის გაგზავნა, რომელიც საქართველოს სასაზღვრო პუნქტის გავლისას წარმოდგენილი უნდა იყოს საზღვარზე)
*ქვეყანა, სადაც ცხოვრობს მოგზაური
*საქართველოში საცხოვრებელი ადგილი ( სახლის მისამართი, სასტუმრო.... ტრანზიტით საქართველოს ტერიტორიაზე შემავალმა მგზავრებმა ამ ველის შევსებისას მისამართის ნაცვლად უნდა მიუთითონ სიტყვა “TRANSIT”).

10 წლამდე ასაკის ბავშვებისთვის, რომლებიც შემოდიან საქართველოში, სასაზღვრო გამშვებ პუნქტზე შესვლისას არ უნდა წარადგინონ PCR ტესტის ნეგატიური პასუხი, ასევე 10 წლამდე ბავშვებისთვის მოხსნილია საზღვრის კვეთის შემდგომ 72 საათის განმავლობაში საქართველოს ტერიტორიაზე PCR ტესტის ჩაბარების მოთხოვნა.
სომხეთის რესპუბლიკაში შესვლისას, როგორც სომხეთის რესპუბლიკის მოქალაქე, ასევე უცხო ქვეყნის მოქალაქე 6 წლის 11 თვის და 29 დღის ბავშვებისთვის PCR ტესტის უარყოფითი პასუხის ან კოვიდ პასპორტის წარდგენა არ მოითხოვება.

სომხეთის რესპუბლიკის მოქალაქეებს, რომლებსაც არ აქვთ გაკეთებული ვაქცინაცია კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ , ან არ აქვთ დასრულებული ვაკცინაციის სრული კურსი, შეუძლიათ საქართველოში შემოვიდნენ შემდეგი პირობებით:
1) მოქალაქემ სასაზღვრო გამშვებ პუნქტს უნდა წარუდგინოს (Covid -19) ჩატარებული PCR ტესტის ნეგატიური წერილობითი (ფურცელზე ამობეჭდილი ) პასუხი, რომლით დადასტურდება რომ პიროვნება ბოლო 72 საათის განმავლობაში არ არის ინფიცირებული.
2) საქართველოს სასაზღვრო პუნქტის გადაკვეთის შემდეგ, მოქალაქემ 72 საათის განმავლობაში საქართველოს ტერიტორიაზე კიდევ ერთხელ უნდა ჩაიტაროს PCR ტესტი, წინააღმდეგ შემთხვევაში მოხდება მოქალაქის დაჯარიმება 2000 ლარის ოდენობით.
საქართველოში ყოფნისას, მოქალაქეებს შეუძლიათ 09:00-21:00 საათამდე დაუკავშირდნენ საქართველოს მთავრობის ერთიან ცხელ ხაზს - 144 და მოითხოვონ PCR ტესტის ჩაბარებისთვის არსებული ახლო მდებარე ლაბორატორიების მისამართების ან/და შესაბამისი ლაბორატორიების საკონტაქტო ტელეფონის ნომრების მათ მობილურის ნომერზე გაგზავნა.
3) სომხეთის რესპუბლიკის მოქალაქე, რომელიც საქართველოს ტერიტორიაზე იმყოფება არაუმეტეს 72 საათისა ( ათვლა იწყება სახმელეთო ან საჰაერო საზღვრის გავლით ქვეყანაში (საქართველოში) შესვლიდან ქვეყნის სახმელეთო ან საჰაერო საზღვრის გავლით ქვეყნის დატოვებამდე), თავისუფლდება საქართველოს ტერიტორიაზე ყოფნისას 72 საათის განმავლობაში ტესტის ჩაბარების ვალდებულებისგან.

* სომხეთის რესპუბლიკის მოქალაქეები, ისევე როგორც უცხო ქვეყნის მოქალაქეები, რომლებსაც არ აქვთ გაკეთებული ვაქცინაცია კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ , ან არ აქვთ დასრულებული ვაკცინაციის სრული კურსი, სომხეთის რესპუბლიკაში შესვლა შეუძლიათ მხოლოდ (Covid -19) ჩატარებული PCR ტესტის ნეგატიური წერილობითი (ფურცელზე ამობეჭდილი ) პასუხით, რომლით დადასტურდება, რომ პიროვნება ბოლო 72 საათის განმავლობაში არ არის ინფცირებული. ხოლო იმ შემთხვევაში, თუ ზემოთ ხსენებულ პირებს ხელზე არ ექნებათ PCR ტესტის უარყოფითი პასუხი, PCR ტესტის ჩაბარება მოუწევთ ბაგრატაშენ ან ბავრას სასაზღვრო გამშვებ პუნქტებზე, რის შემდეგ შეეძლებათ მხოლოდ საცხოვრებელი მისამართის ან სასტუმროს მიმართულებით გამგზავრება. ამასთანავე, საზღვარზე PCR ტესტის ჩაბარების შემთხვევაში, პირები ვალდებულები არიან 48 საათის განმავლობაში მოახდინონ თვითიზოლირება იქამდე, ვიდრე არ მიიღებენ PCR ტესტის უარყოფით პასუხს. PCR ტესტის გამოკვლევის შედეგები რეგისტრირდება „ARMED“ სისტემაში და შემოწმებულ პირს მიეწოდება 48 საათის განმავლობაში. PCR ტესტის გამოკვლევის უარყოფითი შედეგის შემთხვევაში, პიროვნებას შეუძლია გამოვიდეს თვითიზოლაციიდან.
სომხეთის რესპუბლიკის მოქალაქეები, ასევე მათი ოჯახის წევრები, რომლებიც არ არიან სომხეთის რესპუბლიკის მოქალაქეები და რომლებსაც არ აქვთ გაკეთებული ვაქცინაცია კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ, ან არ აქვთ დასრულებული ვაქცინაციის სრული კურსი და საზღვარზე უარს აცხადებენ PCR ტესტის ჩაბარებაზე, სომხეთის ტერიტორიაზე შესვლის შემდეგ გამოკვლევის, მკურნალობის და ვირუსის გავრცელების აღქვეთის მიზნით დაექვემდებარებიან აუცილებელ ჰოსპიტალიზაციას ან თვითიზოლაციას.

სომხეთის რესპუბლიკის მოქალაქეები, რომლებსაც აქვთ გაკეთებული კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ ვაქცინაციის სრული კურსი, საქართველოში შესვლა შეუძლიათ შემდეგი პირობებით:
1) მოქალაქის მიერ საზღვრის გამშვებ პუნქტზე უნდა იყო წარმოდგენილი (Covid -19) ჩატარებული PCR ტესტის ნეგატიური წერილობითი (ფურცელზე ამობეჭდილი ) პასუხი, რომლით დასტურდება, რომ პიროვნება ბოლო 72 საათის განმავლობაში არ არის ინფცირებული.
2) მოქალაქის მიერ საზღვრის გამშვებ პუნქტზე ასევე უნდა იყო წარმოდგენილი კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ ვაქცინაციის სრული კურსი გავლის დამადასტურებელი სერტიფიკატი შესაბამისი მითითებებით, თუ რომელი ვაქცინით მოხდა პირის აცრა, შეყვანილი დოზის რაოდენობა ( სომხეთის რესპუბლიკის ჯანდაცვის სამინისტროს მიერ კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ შემოთავაზებული ვაქცინაციის ყველა სახეობა ასევე მისაღებია საქართველოში).

* კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ ვაქცინაციის სრული კურსი გავლის დამადასტურებელი სერტიფიკატის არსებობის შემთხვევაში, მოქალაქე თავისუფლდება საქართველოს ტერიტორიაზე 72 საათის განმავლობაში PCR ტესტის ხელმეორედ ჩაბარებიდან.
** კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ ვაქცინაციის სრული კურსი გავლის დამადასტურებელი სერტიფიკატის არსებობის შემთხვევაში, როგორც სომხეთის რესპუბლიკის მოქალაქეები, ასევე უცხო ქვეყნის მოქალაქეები სომხეთის რესპუბლიკის ტერიტორიაზე შესვლისას თავისუფლდებიან PCR ტესტის ჩაბარების ვალდებულებისგან. საამისოდ აუცილებელია პირმა იქონიოს კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ ვაქცინაციის სრული კურსი გავლის დამადასტურებელი სერტიფიკატის ორიგინალი ან ელექტრონული ვერსია (შესაბამისი მითითებებით, თუ რომელი ვაქცინით მოხდა პირის აცრა, შეყვანილი დოზის რაოდენობა. ვაქცინაციის მხოლოდ პირველი ეტაპის შესრულების შემთხვევაში, სერტიფიკატში უნდა იყოს შესაბამისი დამადასტურებელი ჩანაწერი, რომლის საფუძველზე იქნება შესაძლებელი ვაქცინაციის გაკეთებიდან 28 დღის ათვლა, ხოლო ვაქცინაციის ორივე ეტაპის შესრულებისა, აუცილებელი მოთხოვნაა - ვაქცინაციის დღიდან საზღვრის კვეთამდე იყოს გასული 14 დღე).

PCR ტესტის უარყოფითი წერილობითი (ფურცელზე ამობეჭდილი) პასუხი უნდა იყოს სომხურ, ან რუსულ, ან ინგლისურ ენაზე, სადაც იქნება მითითებული სამედიცინო დახმარების გამწევი პირის და ასევე გაწეული მომსახურების შემსრულებელი კომპანიის ხელმძღვანელის სახელი, გვარი, კონტრაქტის ყველა მონაცემის ჩამონათვალი, პირის მონაცემები, რომელსაც უტარდება PCR ტესტი (სახელი, გვარი, პირადომის დამადასტურებელი მოწმობის ნომერი, დაბადების დღე, თვე და რიცხვი, ჩატარებული გამოკვლევის შედეგი (ასევე ნიმუშის აღების საათი, დღე, თვე და რიცხვი), რომელიც უნდა იყოს ბეჭედდასმული და ხელმოწერილი ორგანიზაციის ხელმძღვანელის მიერ.
კორონავირუსის (Covid -19) წინააღმდეგ ვაქცინაციის სრული კურსი გავლის დამადასტურებელი სერტიფიკატი უნდა იყოს ან სომხურ, ან რუსულ, ან ინგლისურ ენაზე, სადაც იქნება მითითებული ვაქცინაციის შემსრულებელი ორგანიზაციის დასახელება, ამ ორგანიზაციის ხელმძღვანელის მონაცემები, ასევე პირის მონაცემები, რომელსაც უკეთდება აცრა (სახელი, გვარი, პირადობის დამადასტურებელი მოწმობის ნომერი, დაბადების დღე, თვე და რიცხვი, შეყვანილი ვაქცინაციის შესაბამისი დასახელების მითითებება, შეყვანილი დოზის რაოდენობა, სერია, თითოეული დოზის შეყვანის დღე, თვე და რიცხვი, რომელიც უნდა იყოს ბეჭედდასმული და ხელმოწერილი ორგანიზაციის ხელმძღვანელის მიერ ან უნდა შეიცავდეს შესაბამისი ხაზებისგან შემგდარ კოდს (QR კოდს), რომლის საშუალებით შესაძლებელი იქნება, სერტიფიკატში ასახული ყველა მონაცემის შემოწმება.

01/12/2021

‼Հայտարարություն‼

Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հոկտեմբերի 13-ի հայտարարության (տես՝ https://www.facebook.com/365762960232986/posts/2147402048735726/)՝ տեղեկացնում ենք, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։
Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.
• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ
*«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)

«Կանաչ անձնագիր» են համարվում՝
• «CovidPass Georgia» հավելվածում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումներով՝
IOS օպերացիոն համակարգի համար՝ https://apps.apple.com/gb/app/covidpass-georgia/id1590323605
Android օպերացիոն համակարգի համար՝ https://play.google.com/store/apps/details?id=com.zurarev.snackbccdb8523f3941c4aa06aff238ecf606
https://covidpass.moh.gov.ge/ կայքում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը
• Վրաստանի պատվաստման կենտրոններում, բժշկական հաստատություններում և Արդարադատության տներում տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
• ԵՄ անդամ և «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
• ԵՄ անդամ և «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տրամադրված էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
❗️2021թ. հոկտեմբերի 28-ից Հայաստանը միացել է «EU Digital COVID Certificate» համակարգին❗️

Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը
Նշված քաղաքացիներին «կանաչ կարգավիճակ» ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Հավելվածում գրանցման ընթացքում համակարգը օգտագործելու է այն տեղեկատվությունը/ փաստաթղթերը, որոնք քաղաքացին ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս, ինչպես նաև Վրաստանում գտնվելու ընթացքում պատվաստման կամ PCR թեստ հանձնելու մասին ամբողջական տվյալները։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետո
«EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները պարտավոր չեն օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Վերջիններս կարող են օգտագործել այն նույն թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Վրաստան մուտք գործելիս։ Որպես այլընտրանք՝ նշված քաղաքացիները կարող են օգտվել նաև «CovidPass Georgia» հավելվածից։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։
«EU Digital COVID Certificate» համակարգին չմիացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» կարող են ստանալ միայն Վրաստան մուտք գործելուց հետո, վերջիններիս կարգավիճակը հիմնված է լինելու Վրաստան մուտք գործելիս ներկայացրած տեղեկատվության/ փաստաթղթերի վրա։ Նշված քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» ստանալու համար Վրաստան մուտք գործելուց հետո պետք է ներբեռնեն և գրանցվեն «CovidPass Georgia» հավելվածում։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացվել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Խնդիրների առաջացման դեպքում Վրաստանում գործում են հետևյալ թեժ գծերը՝
✔️144 - Կառավարության միասնական թեժ գիծ
✔️1505 - Առողջապահության նախարարության թեժ գիծ
✔️1522 - Պատվաստման թեժ գիծ

03/09/2021

‼️ Լրացում ‼️

Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության (հղումը՝ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/2078074545668477)՝ հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։

Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից։

28/08/2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ Փոփոխության է կատարվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-...

Վրաստան գնացողների համար !!!
17/07/2021

Վրաստան գնացողների համար !!!

Citizens and/or residents of EU countries, Swiss Confederation, United   Kingdom of Great Britain and Northern Ireland, Kingdom of Norway, USA,   United Arab Emirates, Kingdom of Saudi Arabia, State of Qatar, Kingdom   of Bahrain and State of Israel, Turkey, Ukraine, Republic of Azerb...

17/07/2021

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո եւ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործու...

12/07/2021

«Ալիք Մեդիան» ներկայացրել է Երեւան-Թբիլիսի-Բաթումի նոր արագընթաց գնացքի ժամանակացույցն եւ ճանապարհածախսը: 1-ին գնացքը կմեկնի հունիսի տասնհինգին: Գնացքը Երևանից դո...

12/07/2021

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու համար Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ...

07/07/2021

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկանում ենք, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրեն...

ԲԱԹՈՒՄԻԲՆԱԿԱՐԱՆ N 35------------------Առաջարկում ենք ձեզ ստուդիո բնակարան Բաթումիում:Բնակարանը համալրված է անհրաժեշտ տեխ...
28/06/2021

ԲԱԹՈՒՄԻ
ԲՆԱԿԱՐԱՆ N 35
------------------
Առաջարկում ենք ձեզ ստուդիո բնակարան Բաթումիում:
Բնակարանը համալրված է անհրաժեշտ տեխնիկայով՝ հեռուստացույց, սառանարան, գազօջախ, օդորակիչ, ունի մշտական տաք և սառը ջուր:
Բնակարանը գտնվոմ է նոր Բաթումիում, Orbi City շենքի C բլոկ-ում, առաջին գիծ, ծովից 50մ հեռավորության վրա, երգող-պարող շատրվանների հարևանությամբ, նախատեսված է մինչև 4 հոգու համար:
Օրավարձը ՝ 40$
Լրացուցիչ ինֆորմացիայի համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
093-79-40-04

17/06/2021

‼️Ուշադրություն‼️

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։

Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը։

16/06/2021
13/06/2021

Ներկայացնում ենք Երեւան-Թբիլիսի-Բաթումի նոր արագընթաց գնացքի ժամանակացույցն ու ճանապարհածախսը: Առաջին գնացքը կմեկնի հունիսի 15-ին: Գնացքը... Շարունակել կարդալ

🇬🇪🚂🇦🇲 с 15 июня Грузия и Армения восстанавливают железнодорожное сообщение.Поезд будет следовать по  маршруту Ереван-Тби...
08/06/2021

🇬🇪🚂🇦🇲 с 15 июня Грузия и Армения восстанавливают железнодорожное сообщение.
Поезд будет следовать по маршруту Ереван-Тбилиси-Батуми.

🇦🇲🇬🇪🇦🇲🇬🇪🇦🇲🇬🇪🇦🇲🇬🇪🇦🇲🇬🇪🇦🇲🇬🇪

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ:Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հստակեց...
04/06/2021

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հստակեցրել է Վրաստան մուտքի և կեցության կարգը` օտարերկրյա այցելուների համար։
Ներկայումս Վրաստանի օդային ու ցամաքային սահմանները բաց են 53 երկրի քաղաքացիների ու ռեզիդենտների համար: Ցամաքային տրանսպորտով ճանապարհորդելու դեպքում հնարավոր է Վրաստան մուտք գործել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանային անցակետերով` ունենալով պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք ու PCR թեստի բացասական պատասխան:
Օդային ճանապարհով գալու դեպքում բավարար է միայն քովիդ անձնագիրը:
Դեռևս չպատվաստված քաղաքացիները 72 ժամվա ընթացքում արված PCR բացասական թեստով կարող են գալ, այն պայմանով, որ այցի 3-րդ օրը իրենց հաշվին կրկնակի թեստավորվեն: Սա պետք կգա երկիրը լքելիս: Թեստի բացակայության դեպքում հյուրը կտուգանվի: Այցելուները նաև պետք է օնլայն դիմում լրացնեն` նշելով անձի ու այցի հետ կապված ամբողջական տեղեկատվություն:
Նշված կարգը տարածվում է հետևյալ երկրների քաղաքացիների համար.
ԵՄ անդամ պետություններ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Օման:
Զբոսաշրջիկը պետք է իմանա և հետևի պանդեմիայով պայմանավորված նոր կարգավորումներին.
Հանգստյան օրերին հասարակական սննդի օբյեկտների սահմանափակումներն ամբողջությամբ վերացվել են, նրանք կարող են հյուրեր ընդունել նաև ներսում:
Վերականգնվել է հյուրանոցների աշխատանքը` ներառյալ լեռնային հանգստավայրերում, համաճարակաբանական նորմերին և կանոններին լիովին համապատասխանեցնելով.
Ճոպանուղիները շահագործվում են լեռնային հանգստավայրերում, ինչպես նաև Թբիլիսիում` համաճարակաբանական նորմերին և կանոններին լիովին համապատասխանելով
Վերականգնվել է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը.
Մարզադահլիճները և ֆիթնես ակումբները բաց են՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.
Վերսկսվել է թանգարանների և գրադարանների աշխատանքը.
Վերսկսվել է մանրածախ առևտուրը ոչ պարենային ապրանքների, այդ թվում` առևտրի կենտրոնների և տոնավաճառների (և հանգստյան օրերին):
Ուժի մեջ են
23:00- 4:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժվելու սահմանափակումը` այսպես կոչված` «պարետային ժամ», հասարակական միջոցառումների ՝ հարսանիքների, ծնունդ-կնունքների, խնջույքների անցկացման արգելքը, դիմակ կրելու պահանջը:

03/06/2021

‼️Լրացում‼️

Ի լրումն ներքոնշյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից բաց կլինի Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։

01/06/2021

‼️Ուշադրություն‼️

Որոշում է կայացվել, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։

Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

01/06/2021

Անցակետը բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում...

🇬🇪 Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia-ից հայտնում են, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղա...
29/05/2021

🇬🇪 Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia-ից հայտնում են, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում (հղումը ներքևում), որտեղ անհրաժեշտ է նշել՝

*Անուն
*Ազգանուն
*Հեռախոսահամար
*Էլ. հասցե
*Քաղաքացիություն
*Բնակության երկիր
*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)

https://registration.gov.ge/pub/form/8_protocol_for_arrivals_in_georgia/tk6157/

26/05/2021

Ջավախքի լրատվական կենտրոն

25/05/2021

«Դրանց հատումը հնարավոր կլինի պատվաստանյութի լիարժեք կուրսն անցնելու մասին փաստաթղթով եւ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով...

Address

Gayi Avenue 1
Yerevan
0096

Telephone

37493794004

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HOME & HOTEL Georgia Tour Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HOME & HOTEL Georgia Tour Company:

Share

Category


Other Tour Agencies in Yerevan

Show All