Bucket List Travel

Bucket List Travel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bucket List Travel, Tour Agency, Khorenatsi 26A, Yerevan.

Այսօր ներկայացնելու ենք Կիպրոսի ոչ շատ հայտնի, բայց անչափ հետաքրքիր վայրից մեկը, որը գտնվում է Պաֆոսի մոտ և գրավում է հե...
28/04/2024

Այսօր ներկայացնելու ենք Կիպրոսի ոչ շատ հայտնի, բայց անչափ հետաքրքիր վայրից մեկը, որը գտնվում է Պաֆոսի մոտ և գրավում է հետաքրքրասեր շատ տուրիստների⚓

2011 թվականին Պաֆոսի մերձակայքում գտնվող Sea Caves-ի տարածքում՝ Սուրբ Ջորջ կղզու մոտակայքում, բեռնատար նավ Edro III-ը բախվեց փոթորկոտ եղանակին: Ուղևորվելով Հունաստան դեպի Հռոդոս կղզի՝ նավը լքել էր Լիմասոլ նավահանգիստը, և եղանակային պայմանների հետևանքով նավը ափին մոտ բախվում է, որտեղ էլ մնում մինչ օրս։

🪝Sea Caves այցելելիս մի քանի քայլ շրջելով՝ կարող եք մոտակայքում գտնել նաև Edro III-ը։ Այժմ նավը դարձել է զբոսաշրջության վայր և գրավում է զբոսաշրջիկներին, լուսանկարիչներին և նկարիչներին։

Հետևի՜ր հաջորդ հրապարակումներին, քանի որ պատմելու ենք նաև Sea Caves-ի մասին։ Իսկ Հունաստանի գաղտնի և տեսարժան վայրերի և ավելի հետաքրքիր ինֆորմացիայի համար կարող եք այցելել Bucket List։

Մենք կկազմակերպենք լավագույն և հիշարժան հանգիստը հունական աշխարհ։

📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

Bucket List-ը հիշեցում է նպատակների և երազանքների մասին։ Ստեղծելով Bucket List՝ կունենաք մոտիվացիայի և ոգեշնչման մշտական...
27/04/2024

Bucket List-ը հիշեցում է նպատակների և երազանքների մասին։ Ստեղծելով Bucket List՝ կունենաք մոտիվացիայի և ոգեշնչման մշտական աղբյուր։

Այսօր աշխարհը դարձել է ավելի քան հասանելի և, պարզապես, ճամփորդելն այլևս հետաքրքիր չէ։ Կազմելով Ձեր երազանքների ճամփորդական Bucket List-ը՝ կարող եք ունենալ հստակ նպատակներ, թե ինչի համար եք ուղևորվում տվյալ երկիր։ Գուցե նոր էմոցիաներ եք փնտրում կամ փորձում եք բացահայտել Ձեզ նորովի։

Bucket List-ը տարեցտարի կարող է ընդլայնվել և անվերջ թվալ։
Աշխարհը սպասում է Ձեզ 💫

Իսկ մենք կօգնենք իրականացնել ճամփորդական ամենախենթ երազանքներն ու ամենահամարձակ նպատակները🌍

📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

Բացահայտենք հունական աշխարհը միասին 🇬🇷 Ներկայացնում ենք Հունաստանի «թաքնված գոհարները» 🫶🏻⛰Իկարիա հունական կղզին Միկոնոսի...
26/04/2024

Բացահայտենք հունական աշխարհը միասին 🇬🇷
Ներկայացնում ենք Հունաստանի «թաքնված գոհարները» 🫶🏻

⛰Իկարիա հունական կղզին Միկոնոսից լաստանավով մոտ երկու ժամ հեռավորության վրա է: Այն աշխարհի հինգ Կապույտ գոտիներից մեկն է, որտեղ մարդիկ ավելի երկարակյաց են և առողջ:
Իկարիայում յուրաքանչյուր երրորդ մարդն ապրում է ավելի քան 90 տարի՝ առանց դեպրեսիայի, քաղցկեղի և այլ հիվանդությունների շնորհիվ առողջ սննդի։
Եթե ​​այցելեք Իկարիա, ապա գնացեք վայելելու Ֆարոս լողափը: Այն Իկարիայի լավագույն լողափերից մեկն է. անվճար է, ունի մաքուր ջուր և ավազ։

⛵Միկոնոսից լաստանավով մի փոքր շրջելով կգտնեք մեկ այլ թաքնված տեսարժան վայր՝ անմարդաբնակ փոքրիկ Դելոս կղզին, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերից։ Այն ծածկված է մ.թ.ա. 300 թվականի հնագիտական ​​ավերակներով և խճանկարներով։
Դելոս այցելելու համար լավագույնը էքսկուրսիոն նավն է: Նավակները ամեն օր մեկնում են Միկոնոս նավահանգստից:

🤍Սանտորինին հրաբխային կղզի է և, անկասկած, Հունաստանի ամենաշքեղ վայրն է: Հմայիչ մայրամուտներով, ճերմակ գյուղերով և կապույտ գմբեթավոր մատուռներով լի այս կղզին իդեալական վայր է էսթետիկ հանգիստ ցանկացողների համար:
Այստեղ Կալդերայի՝ հրաբխային խառնարանի եզրով քայլելը Ֆիրա մայրաքաղաքից մինչև Օյա գյուղ, կլինի ձեր կյանքի ամենահաճելի ուղիներից մեկը։

Սպասեք հաջորդ մասերին՝ բացահայտելու իրական Հունաստանը🪝
Դեպի Հունաստան իդեալական ուղևորության կազմակերպումը վստահե՜ք Bucket List-ին։

📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

Փոքրիկների հետ ճանապարհորդելը կարող է լինել միաժամանակ հետաքրքիր, զվարճալի և վախեցնող: Առանձնացրել ենք մի քանի խորհուրդ,...
21/04/2024

Փոքրիկների հետ ճանապարհորդելը կարող է լինել միաժամանակ հետաքրքիր, զվարճալի և վախեցնող: Առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, որոնք Ձեր ընտանեկան ճանապարհորդությունը կդարձնեն ավելի հեշտ և կազմակերպված:
🌈Ներգրավեք փոքրիկներին պատրաստվելու ընթացքին՝ թույլ տալով նրանց փաթեթավորել իրենց սիրելի խաղալիքները կամ հագուստները:
🧸Ընտրե՜ք հատուկ գիրք կամ սիրելի փափուկ խաղալիք, որը կուղեկցի նրանց ողջ ընթացքում՝ ստեղծելով հարմարավետության զգացում:
🎧Նախապես ներբեռնեք Ձեր երեխաների սիրելի մուլտերը կամ երաժշտությունը՝ ապահովելով նրանց զբաղվածությունը թե՜ ճանապարհին և թե՜ նոր միջավայրում։
✈️Ընտրե՜ք նստատեղերը նախապես՝ հաշվի առնելով Ձեր փոքրիկի կարիքները։
Իսկ ապահով ճամփորդության համար դիմե՜ք Bucket List Travel -ի թիմին. մենք կկազմակերպենք անմոռաց ընտանեկան հանգիստը արագ և լավագույն արժեքներով։
📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

#արձակուրդ #հանգիստ #ճամփորդություն

🇬🇷 Հին Հունաստանի սիրահարներին խորհուրդ ենք տալիս այցելել Աթենքից 40 րոպե հեռավորության վրա գտնվող Էգինա քաղաքը, որը Հու...
19/04/2024

🇬🇷 Հին Հունաստանի սիրահարներին խորհուրդ ենք տալիս այցելել Աթենքից 40 րոպե հեռավորության վրա գտնվող Էգինա քաղաքը, որը Հունաստանի նախկին մայրաքաղաքն է` hրաշալի տարբերակ կարճատև հանգստի համար։

⛵️ Կղզի կարելի է հասնել միայն լաստանավով Աթենքի Պիրեուս նավահանգստից։
Հնագիտական հուշարձաններ, գեղատեսիլ գյուղեր և գեղեցիկ լողափեր սպասում են այցելուներին բացահայտելու դրանք, մինչդեռ կղզու ծովափնյա գլխավոր քաղաքն աչքի է ընկնում իր գեղեցիկ և տարբերվող ճարտարապետությամբ:

🏝 Մենք կօգնենք Ձեզ բացահայտել ամեն ինչ Հունաստանի քաղաքներում Ձեր իդեալական արձակուրդների կազմակերպման համար։
Բացահայտե՛ք Հունաստանը մեզ հետ։
📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

Շատ զբոսաշրջիկներ հանգստի մեկնելուց առաջ չեն իմանում քաղաքային հարկի, կամ այսպես կոչված city tax-ի մասին։ Շատերը նույնիս...
17/04/2024

Շատ զբոսաշրջիկներ հանգստի մեկնելուց առաջ չեն իմանում քաղաքային հարկի, կամ այսպես կոչված city tax-ի մասին։ Շատերը նույնիսկ մտածում են, որ հյուրանոցում իրենց խաբել են, և հավելյալ գումար վերցրել, քանի որ գումարը գանձվում է հյուրանոցում և ներառված չէ կացության արժեքի մեջ։

Սակայն, city tax-ը աշխարհում ընդունված է և միտված է ապահովել` քաղաքի լողափերի մաքրությունը 🏖️, պատմական վայրերի հասանելիությունը 🏰, և փողոցների մաքուր ու ապահով լինելը:

Հարկի չափը կախված է քաղաքից, հյուրանոցի աստղերի քանակից և մի շարք այլ հանգամանքներից։
Եղե՛ք տեղեկացված Bucket List-ի հետ։

📍 Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

#ճամփորդություն #հանգիստ #արձակուրդ

Այսօր ցանկանում ենք մի փոքր խոսել շենգենյան վիզայի մասին 🌏Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 26 երկրնե...
14/04/2024

Այսօր ցանկանում ենք մի փոքր խոսել շենգենյան վիզայի մասին 🌏
Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 26 երկրներ այցերի համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության, ճամփորդության տևողությունը՝ առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում ✈
Մուտքի արտոնագրի համար սովորաբար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարանում, ուր նախատեսում եք գնալ: Իսկ եթե նախատեսում եք ճամփորդել մի քանի երկրներ, ապա պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն որտեղ ամենաերկարն եք մնալու կամ մուտք եք գործելու առաջինը:
Հյուպատոսության կողմից գանձվող գումարը կազմում է 35 եվրո 💶
Bucket List Travel -ն աջակցում է #շենգենյանվիզայի արագ ձևակերպման հարցում ☝🏻
Ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար սպասում ենք 👇🏻
📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00

Արտերկիր մեկնելիս կարևոր է ձեռքի տակ ունենալ մի քանի հիմնական իրեր՝ապահով և հարմարավետ ճանապարհորդության համար։Ձեզ համար...
11/04/2024

Արտերկիր մեկնելիս կարևոր է ձեռքի տակ ունենալ մի քանի հիմնական իրեր՝ապահով և հարմարավետ ճանապարհորդության համար։
Ձեզ համար առանձնացրել ենք դրանցից ամենակարևորները👇🏻
📑Առաջնային են ճամփորդական փաստաթղթերը՝ անձնագիրը, վիզան, ճանապարհորդական ապահովագրության մասին տեղեկությունները, բանկային քարտեր։
💶Ցանկալի է նաև փոքր գնումների համար ձեռքի տակ ունենալ տեղական արժույթով կանխիկ գումար։
Դեղորայք. Եթե որևէ դեղատոմսով դեղորայք եք ընդունում, համոզվեք, որ ձեր ուղևորության տևողության համար ունեք բավականաչափ պաշար: Անհրաժեշտ է նաև ունենալ փոքր վնասվածքների դեպքում առաջին օգնության փոքրիկ փաթեթ:
👕Նախապես ընտրեք համապատասխան հագուստ և կոշիկ տեղի կլիմայի կամ Ձեր նախատեսած գործունեության համար: Իսկ հիգիենայի պարագաները կարող եք վերցնել ճանապարհորդությանը հարմար չափերով։
☝🏻Մի մոռացեք նաև հեռախոսի, լիցքավորիչի, տեսախցիկի և power bank-ի մասին:
🌏Դե իսկ ճամփորդական աքսեսուարներն, ինչպիսիք են ճամփորդական բարձը, աչքի դիմակը, ականջակալները և բազմակի օգտագործման ջրի շիշը, կարող են էլ ավելի բարելավել ձեր հարմարավետությունը հատկապես երկար ճանապարհորդությունների ժամանակ:
Նախապես կազմելով իրերի ցանկը դուք կարող եք ապահովել այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է հաջող և հաճելի ժամանցի համար:
Bucket List Travel -ը մաղթում է բարի թռիչք✈️
Ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար սպասում ենք 👇🏻
📍Խորենացի 26ա
📞 +37433-37-33-00
#ճամփորդություն #արձակուրդ #հանգիստ

🇬🇷 Անմոռանալի կրուիզ դեպի Հունաստան📅 8օր / 7 գիշեր💵 1 անձի արժեքը սկսած 1850 դոլարից։Արժեքն իր մեջ ներառում է.✔️ 4 աստղա...
10/04/2024

🇬🇷 Անմոռանալի կրուիզ դեպի Հունաստան
📅 8օր / 7 գիշեր
💵 1 անձի արժեքը սկսած 1850 դոլարից։
Արժեքն իր մեջ ներառում է.

✔️ 4 աստղանի հյուրանոցային համար
✔️ ավիատոմսեր
✔️ հանրանավ
✔️ էքսկուրսիաներ
✔️ գիդ
✔️ սնունդ

Տուրիստական ծրագրին մանրամասն ծանոթանալու կամ ամրագրելու համար զանգահարեք 📞 +374 91 01 58 65 հեռախոսահամարով, կամ այցելեք 📍 Խորենացի 26ա

🤗 Ի դեպ, եթե մեկնաբանություններում դնեք + նշանը, ապա կստանաք տվյալ տուրը ներկայացնող մանրամասն ձեռնարկ։

#հունաստան #կրուիզ

🥰 Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին ապրիլի 7֊ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ #ապրիլի7
07/04/2024

🥰 Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին ապրիլի 7֊ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

#ապրիլի7

🤔 Իսկ Դուք գիտեի՞ք, որ Փարիզում կա շուրջ 160 թանգարան, 200 պատկերասրահ, 100 թատրոն, 350 կինոդահլիճ և շուրջ 10,000 ռեստոր...
05/04/2024

🤔 Իսկ Դուք գիտեի՞ք, որ Փարիզում կա շուրջ 160 թանգարան, 200 պատկերասրահ, 100 թատրոն, 350 կինոդահլիճ և շուրջ 10,000 ռեստորան։

📞 Հեռախոսահամար՝ +374-33-37-33-00
📍 Հասցե՝ Խորենացի 26ա։

✌ Եվրոպական 3 ամենահայտնի տուրիստական երկրները։🤗 Ճամփորդելը ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասն է և ստորև Ձեզ կներկայ...
04/04/2024

✌ Եվրոպական 3 ամենահայտնի տուրիստական երկրները։

🤗 Ճամփորդելը ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասն է և ստորև Ձեզ կներկայացնենք Եվրոպական 3 ամենահայտնի երկրները։

1️⃣ Կարծում եմ կհամաձայնեք, եթե ասեմ, որ սիրո մայրաքաղաք Փարիզում չեն երազում լինեմ միայն ֆրանսիացիները։ Զարմանալի չէ, որ Ֆրանսիան եվրոպական ամենաայցելվող երկիրն է։

2️⃣ Եվրոպական երկրորդ ամենաայցելված երկիրը Հունաստանն է.
աշխույժ գիշերային կյանք, ծով, մենտալիտետային նմանություններ, և մի շարք այլ հանգամանքներ, որոնք այս երկիրը դարձնում են ցանկալի։

3️⃣ Դե, իսկ երրորդը մեզ մոտ Իտալիան է` Հին Հռոմը, Միջերկրական ծովն ու իտալական համեղ խոհանոցը նրան դարձնում են տուրիստական կենտրոններից մեկը։

Եթե ցանկանում եք ճամփորդել նշված ուղղություններից մեկով, կամ արդեն ունեք նախընտրելի երկիր, ապա գրեք մեր էջին կամ զանգահարեք 📞 +374-33-37-33-00 հեռախոսահամարով։

Հասցե՝ Խորենացի 26ա: 📍

Address

Khorenatsi 26A
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Bucket List Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bucket List Travel:

Videos

Share

Category

Nearby travel agencies


Other Tour Agencies in Yerevan

Show All

You may also like