
24/08/2022
Ճամփորդել ուտելու համա՞ր, թե՞ ուտել ճամփորդելու համար։
Շատերս ենք սիրում համեղ ուտել։ Եվ գաղտնիք չէ, որ ամեն նոր վայր գնալիս փորձում ենք համտեսել նոր ուտեստներ։ Զբոսաշրջության մեջ սնունդը քաղաքի և մշակույթի բացահայտման տարբերակներից է: Մենք բոլորս կարող ենք հետևել ուղեցույցներին, որոնք գովազդում են լավագույն վայրերը, բայց շատ քաղաքներում լավագույն ուտեստները փոքր փողոցների ծայրերին են թաքնված, ինչ-որ շենքի երկրորդ հարկում կամ անկյունի խորտկարանում:
Մենք լավագույնը տարածելու ենք ամբողջ երկրում, օգնելու ենք Ձեզ բացահայտել իսկական ոգեշնչող գաստրոտուրերի աշխարհը, որը նախատեսված է ցանկացած ախորժակի համար: Համադրելով ցանկացած տեսակի տուր` մենք առաջարկում ենք ընթրիք, որը երկար կմնա Ձեր մտքում և բերանում: Մեր հանդիպումների նպատակն է Ձեզ ընկղմել աշխարհի ամենահետաքրքիր սննդի մշակույթների մեջ: Առաջիկա հանդիպումը լինելու է օգոստոսի 28-ին:
Մասնակցության արժեքը` 15000 ՀՀ դրամ։