Arayi Tours and Travel

  • Home
  • Arayi Tours and Travel

Arayi Tours and Travel ''Arayi'' tours and travel was established in 2020, and its aim is to develope tourism in Aragatsotn

ԱմբերդՔարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պա...
28/01/2021

Ամբերդ
Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։
Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ Միջնադարի հայ նշանավոր քաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (նա նաև Անիի վարդապետն էր) մոտ 1050 թ. գրած մի նամակում, նշվում է, որ 10-րդ դ. սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։
1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։
1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։ Վաչե Վաչուտյանն ու նրա կինը` Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։
Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած այն բանին, որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ։

Մուղնիի Ս.Գևորգ վանքՄուղնիի Ս.Գևորգ վանքը գտնվում է Մուղնի գյուղի հարավային ծայրում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկ...
23/01/2021

Մուղնիի Ս.Գևորգ վանք

Մուղնիի Ս.Գևորգ վանքը գտնվում է Մուղնի գյուղի հարավային ծայրում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:

Մուղնիի Ս.Գևորգ եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է:

Սուրբ Գևորգ եկեղեցի, 7-րդ դարի հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում։ Ընդգրկված է Գառնահովիտի պատմ...
23/01/2021

Սուրբ Գևորգ եկեղեցի, 7-րդ դարի հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում։ Ընդգրկված է Գառնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում:

Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ:

Խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները եկեղեցու դեկորատիվ հարդարանքի մաս են կազմում:

27/09/2020
ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենա...
27/09/2020

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Ըստ հվ. և արմ. ճակատների շին. արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը, Դվինի 645-ի եկեղեցական ժողովի մասնակից Գնունյաց Թեոդորոս եպիսկոպոսի օրոք: Սակայն, նկատի ունենալով եկեղեցու ճարտարապետական խիստ հնավանդ ձևերը, կա տեսակետ (Ա. Երեմյան), որ եկեղեցին կառուցվել է V դ., իսկ VII դ. վերակառուցվել է:

1899-ին քանդել են եկեղեցու պարիսպները, նորոգել եկեղեցին, ներսում՝ արմ. կողմում, կառուցել փայտե պատշգամբ: Մաստարայատիպ են Ոսկեպարի Ս. Աստվածածինը (VII դ.), Արթիկի Մեծ եկեղեցին (VII դ.), Հառիճավանքի Ս. Գրիգորը (VII դ.), Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին (X դ.):

Տեղերի (Դղերի) վանքային համալիրՏեղերի (Դղերի) վանքային համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համա...
27/09/2020

Տեղերի (Դղերի) վանքային համալիր

Տեղերի (Դղերի) վանքային համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։

Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232թ-ին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։

* * *

Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դղեր - Դեղեր: Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները:

Սաղմոսավանք (XIII դ.) Վանական համալիրը ներկայացնում է Զաքարյանների ժամանակաշրջանի ճարտարապետությունը՝ համապատասխան լուծո...
27/09/2020

Սաղմոսավանք (XIII դ.)
Վանական համալիրը ներկայացնում է Զաքարյանների ժամանակաշրջանի ճարտարապետությունը՝ համապատասխան լուծումներով: Այն կազմված է երեք շինություններից (Սուրբ Սիոն եկեղեցի, գավիթ, գրատուն) բաղկացած գրեթե կատարյալ ուղղանկյունի՝ երեք գմբեթներով: Վանքի գավիթը և գրատունը XIII դ. հայկ. աշխարհիկ ճարտարապետության բարձրարվեստ կառույցներից են:
Ս. Սիոն եկեղեցի: Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է:
Գավիթ: 1215-1235 թթ.Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12-նիստանի վրանաձև ծածկ, բոլորաձև երդիկ՝ վրան բարձրացող 6-սյունանի նրբագեղ ռոտոնդա:
Գրատուն: 1255-ին իշխան Քուրդ Վաչուտյանը և նրա կին Խորիշահը իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին կառուցել են գրատուն՝ օգտագործելով Ս. Սիոն եկեղեցուց և գավթից հարավ-արևելյան կողմում, նրանց և միանավ եկեղեցու միջև ընկած տարածքը: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր:

Արուճի Սբ Գրիգոր եկեղեցի (VII դ.)Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լե...
27/09/2020

Արուճի Սբ Գրիգոր եկեղեցի (VII դ.)

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆՔՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտ, Քասաղ գետի աջ ափի բլրի վրա: Անունն առաջացել է վանքում պահվող «Ա...
27/09/2020

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆՔ
ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտ, Քասաղ գետի աջ ափի բլրի վրա: Անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ ս. Խաչ»-ից: Աստվածընկալ վանք-ի Ս. Աստվածածին եկեղեցին (V դ.) թաղածածկ կառույց է՝ հարավից կից երկու ուղղանկյուն ավանդատներով: 1207-ին եկեղեցին նորոգվել է, և հաստատվել է վանական միաբանություն: 1244-ին իշխան Քուրդ Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահը, Ս. Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից կառուցել են Սուրբ Նշան եկեղեցին և վանքին նվիրել այգիներ: Մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք ունեցող այս եկեղեցու սեղանի հիմքում ամփոփվել են Հակոբոս առաքյալի մասունքները: XIII դ. ճարտարապետ Յոհանես վարդպետը Ս. Նշան եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն, կենտրոնակազմ գավիթ (այժմ՝ կիսավեր): Վանքի բակում կան XII–XIV դդ. խաչքարեր ու տապանաքարեր:

Հովհաննավանք (IV-XIII դդ.)Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհա...
27/09/2020

Հովհաննավանք (IV-XIII դդ.)

Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ. Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ. Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:

Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի -համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է միանավ բազիլիկը: Եկեղեցու Ս. Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Վերակառուցման է ենթարկվել նաև 1652 թ.: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):
Գավիթ-ժամատուն – կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից:
Գավիթի հյուսիսային և բազիլիկ եկեղեցու արևմտյան պատերին կից է տապանատունը:

Հուշասյուն կոթող – թվագրվում է VI դ., կանգնեցված է վանքից հարավարևմուտք: Կոթողի եռաստիճան հիմնապատվանդանն ու միակտոր քարե պատվանդանը բազմանիստ են, իսկ հյուշասյունը նույնպես բաղկացած է միակտոր քարից կերտված զույգ սյուներից, որոնք պսակվում են մեկ ընդհանուր խոյակով:

Արշակունիների դամբարան, դամբարան է Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշա...
27/09/2020

Արշակունիների դամբարան, դամբարան է Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով[1]։ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է մի բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում:
Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։

1973-1974 թվականներին դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել)։

Մեսրոպ Մաշտոցի դամբարան (V դ. /XIXդ.)Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են...
25/09/2020

Մեսրոպ Մաշտոցի դամբարան (V դ. /XIXդ.)

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին։ Երեք տարի անց՝ 442-443 թթ., գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը 1875-1879 թթ. վերածվում է եկեղեցու։ Գյուղի շրջակայքում է գտնվում մ.թ.ա. 7-5-րդ դարերում կառուցված Օշականի բերդ-ամրոցի ավերակները։

Արայի, հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետե...
25/09/2020

Արայի, հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև[1]։ Արայի լեռը վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ է։ Բարձրությունը՝ 2577 մետր։
Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով, դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան[3][4]։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար, քանի որ այն լեռան ամենաբարձր գագաթն է։

Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետե...
25/09/2020

Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագածոտնի  տեսարժան վայրեր  Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է  1796 հուշարձան, որից շ...
24/09/2020

Արագածոտնի տեսարժան վայրեր
Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է 1796 հուշարձան, որից շուրջ 400-ը գտնվում է պետական պահպանման տակ:

ԱրագածոտնԱյստեղ են գտնվում մի քանի վանական համալիր, կիկլոպյան, մ. թ. ա. III-I հազարամյակի բնակատեղիներ, ուրարտական ամրոցներ, նշանավոր եկեղեցիներ, խաչքարեր, բնության հուշարձաններ, գյուղատեղիներ: Մարզում հայտնաբերվել են քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ:

Մասնավորապես Արագածոտնում են գտնվում պալեոլիթ-նեոլիթյան (մ.թ.ա. 500.000-7.000 թթ) մի քանի հնավայր, ժայռապատկերներ, վիշապներմեգալիթյան կառույցներ (մ.թ.ա V-I հազարամյակներ՝ Արագածի լանջեր, Ապարան, Գեղարոտ, Ներքին և Վերին Նավեր, Օշական):

Մարզի տարածքում են Մուշեղ Գալշոյանի (Կաթնաղբյուր), Գևորգ Չավուշի (Աշնակ) տուն – թանգարանները, Հայոց տառարձանների պուրակը (Աշտարակ-Ապարան մայրուղու հարևանությամբ’ Արտաշավան գյուղի մոտ) ևն:

Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ

Աղձքի (Ձորափ) դամբարան (IV դ.),
Մեսրոպ Մաշտոցի դամբարան (V դ. /XIXդ.)
Հովհաննավանք (IV-XIII դդ.)
Աստվածընկալ վանք (V դ.),
Արուճի Սբ Գրիգոր եկեղեցի (VII դ.)
Սաղմոսավանք (XIII դ.)
Տեղերի վանք (XIII դ.)
Մաստարայի Սբ Հովհաննես (V-VI դ.) եկեղեցի
Գառնահովտի Սբ Գևորգ (ց եկեղեցի
Մուղնիի Սբ Գևորգ. (XIV դ.) եկեղեցի
Ամբերդ

Աշնակի բերդ-եկեղեցի (IX-XI դդ.)
Դաշտադեմի Քաղենիի ամրոց (VII-XIX դդ.)
Օշականի հնգաթռիչք կամուրջ (1706),
Իրինդի (VII դ) եկեղեցի
Ուշիի վանական համալիր
Արտավազդիկի եկեղեցի (V-VI դդ.)
Քրիստափորի վանք (VII դ.)
Բյուրականի աստղադիտարան
Թալինի Կաթողիկե և սբ. Աստվածածին եկեղեցիներ (VII դ.)
Աշտարակի Ծիրանավոր բազիլիկա, Կարմրավոր (սբ. Աստվածածին) (VII դ.)

24/09/2020

''Arayi'' tours and travel was established in 2020, and its aim is to develope tourism in Aragatsotn region and to promote its monuments, churches and sights in this territory. Welcome to our region!!! Wէ are happy to see you in!!!

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arayi Tours and Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Arayi Tours and Travel:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share