13/07/2022
Հինգ զարմանալի փաստ կորալների մասին
Օվկիանոսը պատկերացնելիս կարող եք պատկերացնել ջրային կյանքով լցված կորալյան խութերի հիասքանչ գույներն ու ձևերը: Թեև կորալներն ինքնին շշմեցնող գեղեցիկ են, բայց դրանք շատ ավելին են, քան ուղղակի կարող են թվալ առաջին հայացքից:
1. Կորալները կենդանիներ են
Կորալներին երբեմն շփոթում են բույսերի կամ ժայռերի հետ՝ իրենց ճյուղանման և կարբոնատային կոշտ կառուցվածքի պատճառով, բայց նրանք կենդանիներ են:
Կորալը կենդանի է, որի ներսում ապրում են բուսանման բջիջներ։
2. Կորալները կարող են լուսարձակել
Որոշ կորալներ կարող են արտադրել լյումինեսցենտային պիգմենտներ, որոնք կարող են արտահայտվել գույների լայն տեսականիով։
Ենթադրվում է, որ լյումինեսցենտային մոլեկուլները կատարում են պաշտպանիչ գործառույթ և պաշտպանում են կորալները ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
3. Կորալներն ուտում են փոքր ձկներին
Կորալի յուրաքանչյուր պոլիպ իր շոշափուկներում ունի խայթող բջիջներ, որոնք օգտագործվում են որպես զենք՝ լողացող բույսերին և կենդանիներին խոցելու համար: Ինչպես իրենց մեդուզա զարմիկները, կորալները նույնպես ունեն խայթող բջիջներ, որոնք օգնում են նրանց բռնել, թուլացնել և ուտել փոքր ձկներին:
4. Կան հարյուրավոր կորալների տեսակներ՝ բոլոր գույների, ձևերի և չափերի
Կորալները բավականին բազմազան են իրենց ձևերով, չափերով և գույներով: Բլրանմնան կորալները աճում են՝ նմանվելով հսկայական, կլոր բլուրներ ծովի հատակին: Ուղեղանմնամ կորալները նման են մարդու ուղեղի՝ լաբիրինթոսանման նախշերով։
Ճյուղավորվող կորալները կարող են աճել և դուրս գալ ծառի ճյուղերի պես կամ ձևավորել հարթ գագաթներ: Կան նաև փափուկ կորալներ, որոնք չեն ստեղծում կոշտ էկզոկմախք, ունեն հսկա օդափոխիչներ, որոնք ջրի հոսանքով մեղմորեն շարժվում են առաջ : Ծովային մտրակ կոչվող կորալները նման են ծառերի,որոնք ձևավորելով կարող են նմանվել ստորջրյա անտառի: Սյունաձև կորալները աճում են բարձր սյուների տեսքով, որոնք ձևավորվելով կարող են նմանվել քաղաքային երկնաքերերի:
5. Կորալները կարող են շարժվել
Թեև հասուն կորալները կցված են օվկիանոսի հատակին, նրանք դեռևս գտնվելով հասունացման փուլում կարող են լողալ:
Փոքրիկ կորալները շարժվում են օվկիանոսի հոսանքներով, և երբ նրանք գտնում են նոր հարմար վայր ապրելու համար, նրանք լողում են ներքև և հպվում հատակին,որտեղ էլ վերածվում են կորալների նոր խմբի: