![Հայկաձորի բանտարկված տաճարը.Հայկաձորի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կամ Կարմիրվանքը, գտնվում է Շիրակի մարզի Հայկաձոր գ...](https://img4.travelagents10.com/679/121/1244841666791213.jpg)
18/09/2024
Հայկաձորի բանտարկված տաճարը.
Հայկաձորի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կամ Կարմիրվանքը, գտնվում է Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին, քաղաքամայր Անիից շատ մոտ հեռավորության վրա: 1921 թվականից՝ բոլշևիկյան տիրապետության ժամանակաշրջանից սկսած եկեղեցու շրջակայքն ամբողջությամբ պատված է փշալարերով և դեպի եկեղեցի ազատ մուտքն արգելափակված է ռուս սահմանապահների կողմից:
Տարին միայն երեք անգամ է՝ Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներին, որ նախապես դիմած հայ ուխտավորները՝ ռուս սահմանապահների կողմից տրված անցաթղթերով, հատուկ ամրագրված ժամերին և խիստ վերահսկողության ներքո կարող են այցելել Հայաստանի տարածում գտնվող ճարտարապետական այդ հազարամյա հուշարձանը:
Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ Հայկաձորի եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հռչակավոր Հոռոմոս վանքի (ներկայումս գտնվում է սահմանից այն կողմ՝ Ախուրյան գետի դիմացի ափին) առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։ Եկեղեցին կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թվականներին, որից հետո այն վերակառուցվել է 13-րդ դարի սկզբներին:
Ըստ Հայկաձոր գյուղի բնակիչների 2016թ.ին ուժեղ պտտահողմի արդյունքում եկեղեցու մոտ 300կգ֊ոց խաչը պոկվել ընկել է, այն տարվել է Գյումրի, ու այժմ գտնվում է Յոթ Վերք եկեղեցու բակում, ի հիշատակ Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ գնդակոծված հոգեւորականների։
En. The imprisoned temple of Haykadzor. Haykadzor St. Grigor Lusavorich Church, or Karmirvank, is located on the western edge of the village of Haykadzor, Shirak region, on the left bank of the Akhuryan River, very close to the capital Ani. Since 1921, the area around the church has been completely covered with barbed wire, and free access to the church has been blocked by Russian border guards,.
Only three times a year, St. During the three holidays dedicated to Gregory the Illuminator, Armenian pilgrims who have applied in advance with passports issued by Russian border guards can visit this millennial architectural monument in Armenia under strict control at specially fixed hours.
According to the construction protocol of the southern front, the initiator of the construction of Haykadzor Church was Bishop Sargis, the leader of the famous Horomos Monastery (currently located across the border, opposite the Akhuryan River). The church was built by architect Samehan in 980-985, after which it
was rebuilt in the early 13th century,
According to the residents of Haykadzor village, in 2016, as a result of a strong tornado, the 300-kg cross of the church was torn off, it was taken to Gyumri, and is now located in the yard of the Seven Wounds Church, in memory of the clergymen shot during Stalin's repression.
𝐃𝐄𝐌𝐎𝐍𝐀𝐗 𝐓𝐎𝐔𝐑