09/09/2024
Սիրելի հայրիկներ, մայրիկներ, պապիկներ, տատիկներ, մորաքույրեր , հորաքույրեր, քեռիներ, հորեղբայրներ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Սեպտեմբերի 14-ին կազմակերպում է մանկապատանեկան արշավ 7-14 տարեկան երեխաների համար, որին ցանկության դեպքում կարող են միանալ նաև իրենց հարազատները:
Այս անգամ մանկապատանեկան արշավը ուղևորվում է դեպի հեքիաթային Լաստիվեր հանգստատեղի ուր կարկաչում է գետը, շառաչում է ջրվեժը, սոսափում են ծառերը, «գրկում» է անտառը , դիք դիք կանգնած են ժայռերը, խորհրդավոր են փորագրված քարանձավները և բնաներդաշնակ տաղավարները :
Սա երեխաների համար մի հրաշալի առիթ է մոտիկից ծանոթանալու մայր բնության հետ , ձեռք բերելու նոր ընկերներ , շփումներ, զարգացնել մտային, էմոցիոնալ և ֆիզիկական որակներ:
Օրվա քայլքի երկարությունը մոտ 7 կմ է:
Մեկնումը` 8:00 Սախարովի հրապարակից
Մասնակցության արժեքը 7000 դրամ
Նախընտրելի համազգեստը`
Շարժումը չկաշկանդող և հեշտացնող հագուստ և կոշիկ, ինչպես նաև գլխարկ:
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335 Գրանցվելու համար կարելի է զանգահարել մինչև Սեպտեմբերի 13-ը ժամը 12:00 : Գրանցվելուց հետո Ձեր մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև այդ օրվա 12:00: Ավելի ուշ չեղարկելու դեպքում կխնդրենք վճարել մասնակցության արժեքի առնվազը 50 % :Տեղերի սահմանափակության պատճառով խորհուրդ կտայինք գրանցվել հնարավորինս շուտ