01/07/2014
Վանա կատու, ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից Արևմտյան Հայաստանում՝ այժմյան Թուրքիայի կազմում գտնվող Հայկական լեռնաշխարհ։
Ամբողջությամբ սպիտակ Վանա կատուների ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, պայմանավորված է կատուների գեղմի սպիտակ գույնի գենի (W-) ազդեցությամբ։ Այդ գենը դոմինանտ է, այսինքն նա արգելափակում է գույնի մնացած բոլոր գեների արտահայտումը։ Գեղմի սպիտակ գույնը կոչվում է էպիստատիկ սպիտակ, քանի որ ընտանի կենդանիների մոտ առաջացմում է էպիստազի երևույթ, այսինքն «թաքցնում է» կենդանիների գեղմի մնացած այլ գույները։ Եթե սպիտակ գույնի գենը ամբողջությամբ չի արգելակում գունանյութը արտադրող բջիջների շարժը դեպի աչքերից մեկի ծիածանաթաղանթը , ապա պտղի մեկ աչքը ստանում է գունանյութ, և հետագայում կատուն դարնում է տարբերակն՝ մեկ աչքի ծիածանաթաղանթը գունանյութ չունի և կապույտ է, իսկ մյուսին գունանյութը տալիս է նարնջագույնի որևէ երանգ՝ նարնջագույն, պղնձագույն, սաթե կամ դեղին։ Ընդ որում, տարիքի հետ կատվի աչքերի գույնը կարող է փոխվել։
Իսկ մաքրացեղ թուրքական Վանա կատվի գեղմի գույնը պայմանավորված է այլ գեներով։ Նրա ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, աչքի է ընգնում պղնձագույն կամ ծիրանագույն խայտերով, որոնք գտնվում են գլխի վրա՝ աչքերից վերև, նույն գույնի է վանա կատվի պոչը, և մեկ փոքր խայտ կա ուսերի շրջանում (ավելի հաճախ՝ ձախ ուսի շրջանում)։ Խայտերի այդպիսի դասավորությունը ընտանի կենդանիների մոտ ստացել է «վանա թույր» անվանումը, քանի որ այն անհայտ էր Եվրոպայում մինչև Լ. Լաշինգտոնը չներկայացրեց Վանա կատուներին։