10/07/2015
#ՎԱՐԴԱՎԱՌԻ #ՄԻՋԱԶԳԱՅԻՆ #ՓԱՌԱՏՈՆ :
Կիրակի օրը, հուլիսի 12 -ին կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Գառնի և Գեղարդ վանական համալիր մասնակցելու միջազգային փառատոնին Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար և ամենասիրված տոներից մեկը` Վարդավառը (Տիրոջ պայծառակերպություն) :
Այցելեու ենք`
1- Չարենցի կամար
2- Գեղարդ վանական համալիր
3- Սբ. Աստվածածին (Մաշտոց հայրապետ, ՞Սումպենց վանք՞), 12-13 դդ.
4- Սբ. Աստվածածին, 17-19 դդ.
5- Ազատի կիրճ, քարերի սիմփոնիա
6- Գառնու Տաճար
Ծրագրում `
Միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Երիտասարդական ակումբների միությունը, կմեկնարկի Գեղարդ վանական համալիրի մոտակայքում` Տիրոջ պայծառակերպությանը նվիրված սուրբ պատարագով։
Այնտեղ կանցկացվի նաև երիտասարդների օրհնության կարգ, որը կուղեկցվի ազգային երգերով և պարերով` «Վան» ազգագրական երգի–պարի համույթի և «Վահագն» երաժշտական անսամբլի կատարմամբ։
Տոնը կշարունակվի Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում, որտեղ կբացվեն տաղավարներ։ Այնտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր մարզերում ընդունված Վարդավառի տոնակատարության ավանդույթներն ու սովորույթները։ Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել ազգային ճաշատեսակներ, ծանոթանալ հայ վարպետների ձեռագործ աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել ավանդական ազգային խաղերի։
Տարբեր կրթական և մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ կներկայացնեն ազգագրական, ժողովրդական երգեր և պարեր։
«Վարդավառ» փառատոնը կավարտվի տոնական թատերականացված ներկայացմամբ` «Վան» համույթի և «Վերադարձ» ազգագրական համույթի մասնակցությամբ։
Տրանսպորտային միջոց -- Մերսեդես սպրինտեր
Վերցնել ` սնունդ, ջուր 1 լիտր , գլխարկ , փոխնորդ հագուստ:
Մեկնում -- 8:00-ին Սարյանի արձանի մոտից, օպերա
Ժամանում -- 18:00 - 19:30
Արժեքը -- 2000 դրամ
* Նսատեղերով է հաշված , եթե երեխաներ են լինելու կողքը նստելով, ապա անվճար է երեխաների համար :
Հեռ. 094-76-08-38 , 041-76-08-38