Առավոտյան աշխատանքի գնալիս 🐝
Բարի առավոտ այն է, երբ սիրտը երգում է, հոգին փայլում է, և մտքերը ժպտում են:
Բարի լույս, ջերմ ու խաղաղ օր բոլորին 🌝
Մեր բակի երիցուկները՝ «երիցուկների գորգ»։
Ամենուր երիցուկի շունչն է ,ամեն ինչ վերակենդանանում է, երազանքներդ թևեր առնում ։Այս խենթ իրականությունը ևս մեկ անգամ վերապրիր։
Արի՛ վայելիր այս պահը Rest Hause Dilijan ում ։
Հարցերի դեպքում զանգի՛ր։📞091514801
#հյուրատուն #հանգիստ #բնություն #Դիլիջան
Բարի լույս, և թող այս գարնանային գեղեցիկ առավոտը ձեզ. միայն ու միայն ժպիտներ պարգևի☺️
Երբ սովորական մի «Բարի լույս»-ից
Աշխարհն ավելի բարի է դառնում
Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
Եվ ի՞նչ են ուզում մեկը մյուսից…
Երբ կա աշխարհում երաժշտություն,
Եվ կա երկնքի ու հողի միջև
Մի կապույտ, կապույտ, մի կանաչ-կարմիր
Անիմանալի – հրաշք հաշտություն,
Էլ ի՞նչ ես ուզում դու այս աշխարհից,
Գրողի տարած ինքնապաշտություն,
Դու ոգու ծարավ ու երաշտություն:
Փոխանակ ինքդ քո «ես» – ին բախվես,
Կրունկի վրա ճռինչով բացվես,
Լցվես աշխարհով այս հրաշալի,
Եվ այս աշխարհի երաժշտությամբ
Ճգնում ես լցնել աչքերն աշխարհի
Քեզնով, քո «ես» – ով, քո երաշտությամբ…
Դու, որ չես ուզում ճանաչել ոչինչ,
Դու, որ կարող ես այս երկինքը ջինջ,
Այս գետինքը տալ մի կաթիլ փառքի, -
Ըստ իմ գոյության սրբազան պարտքի,
Ես քեզ լավ գիտեմ, ճանաչում եմ քեզ
Այս լավ աշխարհը խառնող մատներից,
Աչքից, ականջից և մինչև անգամ
Քո յոթը պորտի մազարմատներից:
Ճանաչում եմ քեզ… Բայց ամեն անգամ
Ամեն ինչ տեսած իմ ճանապարհին,
Առնլով լույսը ու տալով բարին
Նույն հարցն եմ տալիս ինձ ու աշխարհին.
-Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
Եվ ի՞նչ է ուզում մեկը մյուսից,
Երբ իրար մաղթած մի «Բարի լույս» – ից
Աշխարհն ավելի բարի է դառնում:
Համո Սահյան
Դիլիջանում գտնվող Rest house Dilijan հյուրատունը իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև։
💚Հարմարավետ և նորաոճ սենյակները հենց Ձեզ են սպասում, իսկ Դիլիջանի չքնաղ բնության մասին խոսելն ավելորդ է։👇
✨Մանրամասների և ամրագրումների համար ☎️ 091514801։
#rest house dilijan
#հանգիստ
#Դիլիջան
#Բնություն
💐ԲԱՐԻ ԼՈՒՅՍ 💐
Այսօր Ապրիլի 7֊ն է`Մայրության և գեղեցկության Տոննը
Սիրելի Մայրեր և Քույրեր, սրտանց Շնորհավորում ենք Ձեր Տոնը։Առողջ և երջանիկ եղեք։Միշտ ուրախ և կանացի։Անսահման Սեր և Ժպիտ🌺🌺🌺❤️
Հարգանքներով՝ Rest Hause Dilijan
Դիլիջանում գտնվող Rest house Dilijan հյուրատունը առաջարկում է գարնանային հանգիստ հեքիաթային քաղաքում։🌲🌳🌴
Հարմարավետ և նորաոճ սենյակները հենց Ձեզ են սպասում👇
Մանրամասների և ամրագրումների համար 📞 091514801։
# Հյուրատուն
#Դիլիջան
#Հայաստան
#հանգիստ
Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։
Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երանգով: Մոտակայքում սաղարթապատ անտառի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը։
Բնությունը այնքան գեղեցիկ է ու այնքան մաքուր: Բնության գրկում մարդ կարծես նորից է ծնվում: Նա իրեն զգում է կարծես նորածին: Բնությունը աստծո ստեղծած հրաշքներից է, որը մենք պետք է պահենք ու պահպանենք, այն կյանքի սկիզբն է ու կյանքի էությունը: Բնությունը գեղեցիկ է իր գույներով, իր ջերմությամբ: Միայն բնությունը կարող է մարդուն հաճույք պատճառել և փոխադարձ ոչինչ չպահանջել: Բնությունը ամենկարողն է:Բնությունը իմ մեջ նոր շունչ է արթնացնում, բարձրացնում տրամադրությունս, ցրում բացասական մտքերս 💚💚💚
Սիրելի կանայք և աղջիկներ, մայրեր, քույրեր և տատիկներ, շնորհավորում ենք բոլորիդ միջազգային տոնի՝ մարտի 8 ի կապակցությամբ։ Գեղեցկությունը պետք է գնահատել միշտ և ամենուր։ Կրկին ու կրկին շնորհավորում ենք ձեր գարնանային միամսյակի կապակցությամբ ։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում ենք մեծ սեր, կանացի երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և գործնական հաջողություններ։ Միշտ եղեք սիրված, քանզի կյանքը գույներ է ստանում միայն սիրո մեջ։ Աստված ապավեն Ձեզ և Ձեր ընտանիքներին
Հարգանքներով Rest Hause Dilijan
Գարուն! Դեռ սիրահարվա՞ծ ես???? Այդ դեպքում ես գալիս եմ քեզ մոտ!
Իսկ դուք արդեն որոշե՞լ եք, թե որտեղ եք անցկացնելու գարնան ամենագեղեցիկ տոնը...🌼🌼🌼
🏡Կանանց միամսյակին ընդառաջ` շտապե'ք ամրագրել 🌼🌼🌼
Rest house Dilijan հյուրատանը և դարձնել ձեր կանանց տոնական օրերը տպավորիչ
Սիրով սպասում ենք🌼🌼🌼
☎️Ամրագրումների համար զանգահարել 091514801
#house #Դիլիջան
#հյուրատուն
#Հրաշք բնություն
🌷🌿🌷🌿🌷🌿🌷🌿🌷🌿🌷🌿🌷
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...