19/12/2021
🇦🇹 Դեկտեմբերի 20-ից Ավստրիան կկիրառի մուտքի և ճամփորդական ավելի խիստ կանոններ
Երկուշաբթի օրվանից՝ դեկտեմբերի 20-ից, Ավստրիայում կավարտվի լոքդաունը, իսկ մայրաքաղաք Վիեննան երկրի վերջին տարածքն է, որտեղ կվերաբացվեն հյուրանոցներն ու ռեստորանները: Նույն օրվանից երկիրը կվերաբացվի զբոսաշրջության համար:
«Ավստրիայում վարակի հետ կապված իրավիճակը մեղմացել է։ Դեկտեմբերի 20-ին Վիեննայի հյուրանոցները և ռեստորանները/սրճարանները/պանդոկները վերաբացելով Ավստրիայում ավարտվում է համազգային լոքդաունը: Տուրիստական նպատակներով Ավստրիա մեկնելը կրկին հնարավոր է պատվաստված և ապաքինված մարդկանց համար»- նշվում է Ավստրիայի պաշտոնական ճանապարհորդական կայքում։
Այնուամենայնիվ, նույնը կայքը հայտնում է, որ մուտքի սահմանափակումները խստացվել են՝ համեմատած մինչև լոքդաունը կիրառվող կանոնների հետ:
«Դեկտեմբերի 20-ից ձեզ անհրաժեշտ է նաև ՊՇՌ թեստ, եթե դեռ չեք ստացել Booster jab-ը. եթե չեք կարող ՊՇՌ թեստ ներկայացնել ժամանելուն պես, ապա դուք անմիջապես պետք է ինքնամեկուսացվեք, մինչև կարողանաք բացասական ՊՇՌ թեստ ներկայացնել»-նշում է կայքը։
Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ Եվրամիության և Շենգենյան գոտու երկրների մեծ մասն արդեն պարտադրել է COVID-19-ի համար թեստ անցկացնել բոլոր եկող ուղևորների համար, ներառյալ նրանց, ովքեր պատվաստվել և ապաքինվել են COVID-19-ից:
Ավստրիա մուտք գործելու համար ճանաչված պատվաստանյութերն են՝ BioNTech/Pfizer, AstraZeneca, Covishield, Johnson & Johnson, Moderna, Sinovac և Sinopharm: Ճանապարհորդները պետք է ունենան պատվաստանյութի առնվազն երկու չափաբաժին, իսկ վերջնական չափաբաժինը պետք է ընդունված լինի վերջին 270 օրվա ընթացքում։ Նրանք, ովքեր ստացել են խթանող դոզան, ազատվում են ժամանման ժամանակ ՊՇՌ թեստից:
Միևնույն ժամանակ, երկիր կարող են մուտք գործել նաև նրանք, ովքեր ունեն COVID-19 պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին և ապացույց, որ հիվանդացել են վիրուսից և նախկինում ապաքինվել։
Ինչ վերաբերում է վերականգնման վկայագրի հիման վրա Ավստրիա մուտք գործել փորձողներին, նրանք պետք է տեղյակ լինեն, որ իրենց վկայականները վավերական են միայն 180 օրվա ընթացքում՝ COVID-19-ով վարակված լինելու պահից։ Ճանապարհորդի արյան մեջ հակամարմիններ ցույց տվող թեստերն այլևս վավեր չեն Ավստրիա մուտք գործելու համար:
Երկիր մուտք գործելուց հետո ճանապարհորդները ենթարկվում են նույն կանոններին, ինչ Ավստրիայի քաղաքացիները: Սա նշանակում է, որ 2G կանոնը վերաբերում է նաև նրանց։
Համաձայն 2G կանոնի՝ հյուրանոցներ, ռեստորաններ, բարեր, գիշերային ակումբներ, ժամանցի կենտրոններ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատրոններ, Սուրբ Ծննդյան շուկաներ, լեռնադահուկային ճոպանուղիներ, վարսավիրանոցներ այցելելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ ապաքինման ապացույց։ Այս վայրեր մուտք գործելը միայն COVID-19 թեստով հնարավոր չէ։ Բոլոր փակ տարածքներում անհրաժեշտ է կրել FFP2 տեսակի դիմակ։
Ճանապարհորդներին հիշեցվում է, որ Covishield, Sinopharm և Sinovac պատվաստանյութերը ընդունվում են միայն Ավստրիա մուտք գործելու համար, այլ ոչ վերը նշված վայրեր մուտք գործելու համար։
Նոր կանոններ երեխաների և դեռահասների համար
Մինչև 12 տարեկան երեխաները ներկայումս ազատված են մուտքի կանոններից (բացառություն. Վիեննայում 6 տարեկանից սկսած երեխաներից պահանջվում է մուտքի թեստ):
Այն դեռահասները, ովքեր լիովին պատվաստված չեն կամ չեն ապաքինվել Covid-ից, կարող են ստանալ «2-G» կարգավիճակ այսպես կոչված «Holiday Ninja Pass»-ով։ Պահանջվում է կանոնավոր թեստավորում, ինչպես նաև արդյունքների փաստաթղթավորում անցումով:
Վիեննայում, ի լրումն համազգային կանոնակարգերի, ներկայումս գործում են հետևյալ միջոցները.
6 տարեկանից բարձր երեխաներից պահանջվում է մուտքի թեստ՝
– 6-11 տարեկան երեխաների համար որպես մուտքային թեստ վավեր է 72 ժամից ոչ շուտ արված ՊՇՌ թեստը կամ 48 ժամից ոչ շուտ արված անտիգենի թեստը:
– 12-15 տարեկան երեխաների համար 48 ժամից ոչ շուտ արված ՊՇՌ թեստը վավեր է որպես մուտքի թույլտվություն, եթե նրանք պատվաստված/ապաքինված չեն:
– Վիեննայում «Holiday Ninja Pass» չեն ընդունում։ Միայն վերը նշված թեստավորման պահանջներն են վավեր:
Մանրամասները՝
https://tnn.am/news/austria-to-apply-stricter-travel-rules-starting-from-monday