«ԳՅՈՒՄՐՈՒ ԿԵՆՑԱՂԻ ԱՆԿՅՈՒՆ»
''Gyumri folk corne''
«Գյումրու կենցաղի անկյուն» ծրագրի նպատակն է.
Ստեղծելով միջավայր և ներգրավելով արհեստագործ-վարպետների` խթանել Շիրակի մարզի տուրիզմը:
Ծրագիրն հանդիսանում է առաջարկված մոդելի փորձարկում և հետագայում, հաջող փորձարկման դեպքում, ապահովել ծրագրի շարունակականությունը՝ մոդելի ինքնաֆինանսավորման և ներդրումներ ներգրավելու միջոցով:
«Գյումրու կենցաղի անկյո
ւն» ծրագրին ենթադրում է մեկ վայրում համատեղել Գյումրի քաղաքի արհեստները: Ծրագրի շրջանակներում՝ «Գյումրու կենցաղի անկյունում», ներկայացված են խեցեգործությունը, ուլունքագործությունը, գորգագործությունը և կարպետագործությունը, ինչպես նաև յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի իր ձեռքով պատրաստել որևէ իր և այն, որոշակի գուրմարի դիմաց, վերցնելու իր հետ որպես հուշանվեր, բացի այդ հանրավոր է պատվիրել յուրհատուկ կամ անվանական գործեր: Տարածքում ներկայացված են նաև Գյումրու այլ արհեստավորների աշխատանքները՝ քանդակներ, զարդեր, դեկորատիվ և կիրառական գործեր՝ պատրաստված տարբեր նյութերից:
Այսինքն «Գյումրու կենցաղի անկյունում» տրված է հնարավորություն ԶԳԱԼՈՒ ԵՎ ԴԱՌՆԱԼՈՒ ԳՅՈՒՄՐՈՒ ԿԵՆՑԱՂԻ ԱՄՍՆԻԿԸ:
Ծրագիրն իրականացվում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ակտիվ երիտասարդներն հանուն փոփոխության» ծրագրի ֆինանսավորմամբ:
«Գյումրու կենցաղի անկյուն» ծրագրի շրջանակներում համագործակցող կողմ են հանդիսանում Գյումրու քաղաքապետարանը և «Կոմպասս գիտահետազոտական, խորհրդատվական և կրթական կենտրոն» ՀԿ-ն, որն աջակցել է ծրագրին անհրաժեշտ տարածքի՝ «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի նկուղային հատվածի, տրամադրման հարցում:
«Գյումրու կենցաղի անկյունը» գտնվում է Գյումրի քաղաքում՝ Վարպետաց 101 հասցեում («Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի նկուղային հատվածում):
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ: