Zangezur Tour

Zangezur Tour Հզոր Սյունիք
(56)

😳
17/04/2024

😳

Կանաչ աշխարհ էՈւ կարմիր արև:Իմ փոքրիկ բալիկ,Այս արևի տակ Դու ի՞նչ ես արել.Մի ծառ տնկե՞լ ես,Մի ծիտ փրկե՞լ ես,Ծաղիկ ջրե՞լ ...
15/04/2024

Կանաչ աշխարհ է
Ու կարմիր արև:
Իմ փոքրիկ բալիկ,
Այս արևի տակ
Դու ի՞նչ ես արել.
Մի ծառ տնկե՞լ ես,
Մի ծիտ փրկե՞լ ես,
Ծաղիկ ջրե՞լ ես,
Մեկին օգնե՞լ ես,
Մի սուտ ուղղե՞լ ես...
Մի՜ հուսահատվիր.
Դեռ կհասցնես,
Եթե բարի սիրտ,
Օգնող ձեռք ունես:

Յուրի Սահակյան

Համո Սահյան 110 Գրեք ձեր սիրելի տողերը ✒️
14/04/2024

Համո Սահյան 110
Գրեք ձեր սիրելի տողերը ✒️

ՀամոՍահյան 110🌿Դու իմ կյանքն էիր, կյանքի գինն էիր,Լավագույն էիր ամենքի մեջ:Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,Իմն էիր միայն իմ...
14/04/2024

ՀամոՍահյան 110🌿
Դու իմ կյանքն էիր, կյանքի գինն էիր,
Լավագույն էիր ամենքի մեջ:
Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ երգի մեջ:
Առաջինն էիր, ու վերջինն էիր
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ,
Դու իմ ձերքի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:

Համո Սահյան 110 🌿Ուզում եմ կորչել, չքվել հավիտյանԱյս շրջապատի անտարբերությանՍառուցյալ դաշտից,Այս համատարած մտքի երաշտից,...
14/04/2024

Համո Սահյան 110 🌿

Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան
Այս շրջապատի անտարբերության
Սառուցյալ դաշտից,
Այս համատարած մտքի երաշտից,
Այս զրահակիր սնափառության
Համաճարակից,
Այս ամեն տեսակ ախտ ու վարակից
Ուզում եմ չքվել, կորչել հավիտյան:
Ուզում եմ փրկվել
Փրկություն կոչվող այս գերությունից,
Ամենակարող այս անտերությունից:
Եվ այս տերության անտիրությունից,
Նրա վաղաժամ այս ծերությունից,
Իմ համբերատար համբերությունից,
Իմ թուլությունից, իմ թերությունից
Ուզում եմ փրկվել-չքվել հավիտյան:

14/04/2024
13/04/2024

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։

▫️Նշվում է, որ ԱԹՍ-ների թռիչքը դեպի Իսրայել կտևի մի քանի ժամ։

... Նկատվել է նաև Կապանում 😱🤔
13/04/2024

... Նկատվել է նաև Կապանում 😱🤔

Ազնիվ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել։ Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել։ Իսկ մեր շուրջը դեռ կ...
11/04/2024

Ազնիվ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել։
Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել։
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում,
Երբ որ պետք է հռհռում են, պե՞տք է՝ ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ,
Պե՞տք է՝ իրենց մատն են տնկում... Դու մի եղիր կյանքում տհաս՝
Դու հասկացիր հենց այս գլխից, մի մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,-
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...

Սևակ

🇦🇲«Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի: Այդ չարիքի դեմ հնարավոր է պայքարել միայն ՑԵՂԱՅԻՆ արժեքների, ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ...
10/04/2024

🇦🇲«Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի: Այդ չարիքի դեմ հնարավոր է պայքարել միայն ՑԵՂԱՅԻՆ արժեքների, ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ խոր ճանաչումով ու վերապրումով»։

Գարեգին Նժդեհ

🤍🤍🤍
07/04/2024

🤍🤍🤍

Հայ մոր կերպար
07/04/2024

Հայ մոր կերպար

Հայուհի

Ինչ լավ ու թանկ եք դուք 💚🙏🏻❤️
07/04/2024

Ինչ լավ ու թանկ եք դուք 💚🙏🏻❤️

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ա...
07/04/2024

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Շնորհավորում եմ բոլոր մայրերին ու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով բերկրալի և պայծառ կյանք։

Պարույր Սևակի մայրը....Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...Պսակ...
07/04/2024

Պարույր Սևակի մայրը....
Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:..Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող - լվացք անող,
Անվերջ դատող - անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը...

06/04/2024

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Կրակ է բացվել
ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: Հայտնում է ՊՆ-ն։

06/04/2024

Տավուշից ինչ լուր կա ?🤔

05/04/2024

🔴ՀՀ ՊՆ | Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

🙏🏼
02/04/2024

🙏🏼

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8–րդ տարելիցն է։▫️Պաշտոնական տվյալներով մարտական գործողությունների հետևանքով հայկական կ...
02/04/2024

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8–րդ տարելիցն է։

▫️Պաշտոնական տվյալներով մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր:

Հայուհի
01/04/2024

Հայուհի

«Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և քաղաքական համոզմունքներից»:Գարեգին Նժդեհ
01/04/2024

«Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և քաղաքական համոզմունքներից»:
Գարեգին Նժդեհ

31/03/2024

«Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր` ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»:
Եղիշե, V դար

31/03/2024

‼️ԿԱՐևՈՐ‼️ՏԱՐԱԾԵԼ‼️
տելեգրամյան ալիքները տարածում են հոլովակներ, իբր թե հայկական ուժերի կուտակումների կան։ Չտարածել զորքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի նյութ, լինի դա իրական թե կեղծ։

Address

Kapan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zangezur Tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Eco Tours in Kapan

Show All