Քարաբերդ
«Քարաբերդ» ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Վանաձորից 13 կմ հեռավորության վրա գտնվող ամայացման շեմին կանգնած համանուն գյուղը, ինչպես նաև օրինակ ծառայել Հայաստանում մեռնող գյուղերի կենդանացման նմանատիպ ծրագրերի տարածմանն ու իրագործմանը:
«Քարաբերդի արծիվներ»-ով (գործարար, հասարակական և այլ ոլորտներից թվով շուրջ 20 անհատներ) 2019թ. հունիսին համասեփականության իրավունքով ձեռք ենք բերում գյուղի տներից մեկը՝ դարձնելով այն ինչպես հավաքատեղի, այնպես էլ հենասյուն և մեկնարկային կետ մի շարք սոցիալ-տնտեսական և ժամանցային ծրագրերի իրականացման համար: