08/03/2020
💚 ՕՁՈՒՆ 💚
*******************************
*******************************
💚 Իսկ դուք գիտե՞ք, որ Օձունի վանական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և հանդիսանում է «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոնի հրաշալիքներից մեկը։
💚 Բացի այդ՝ Օձունն աչքի է ընկնում իր գեղահրաշ բնությամբ։ Վաղ գարնանից սկսած մինչև խոր աշուն, գյուղին հարակից խիտ անտառները հիացնում են զբոսաշրջիկներին իրենց վառ գույներով ու կերպարանափոխությամբ։ Գրեթե ողջ տարին՝ եղանակն այսեղ մեղմ է, օդը՝ թթվածնով հարուստ։
💚 Օձունը հանդիսանում է նաև հրաշալի վայր ակտիվ հանգստի սիրահարների համար։ Տարեց-տարի ավելանում է սպորտասեր անհատների ու խմբերի թիվը։ Մարդիկ գալիս են այստեղ կազմակերպելու քայլարշավներ, էկոարշավներ, ձիարշավներ, վրանային ճամբարներ և նմանօրինակ միջոցառումներ։
💚 Դե իսկ համեղ ու օգտակար սնունդն Օձունում ապահովում են հողագործությամբ, մեղվաբուծությանբ ու անասնապահությամբ զբաղվող տեղացիները։ Այստեղ հեշտությամբ կարելի է գտնել օրգանական ծագման միրգ, բանջարեղեն, բարձրորակ կաթնամթերք և այլ գյուղմթերք։
💚 Եվ ամենակարևորը՝ Օձունեցիներն աչքի են ընկնում առանձնահատուկ հյուրընկալությամբ և ջերմությամբ։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ հյուրերին օգտակար լինելու համար, նույնիսկ եթե ստիպված են կիսատ թողել իրենց սեփական գործերը։ Այստեղ սիրում են պատմել իրական ու հնարածին զավեշտալի պատմություններ, սիրում են կատակել, ծիծաղել ու ծիծաղեցնել։
Յուրատիպ է Օձունը։ Համեցե՛ք և համոզվե՛ք․․․