Սևան արշավականների ակումբ/ Sevan hiking club

  • Home
  • Armenia
  • Sevan
  • Սևան արշավականների ակումբ/ Sevan hiking club

Սևան արշավականների ակումբ/ Sevan hiking club Դուրս եկ պատյանիցդ․․․
(2)

11/07/2024

⏱🎤Հուլիսի 12ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «Սևան երազանքի արահետ»-ի պաշտոնական բացման արարողությունը:

🛣Արահետաշինության աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին «Սևան արշավականների ակումբ»-ի նախաձեռնությամբ, համագործակցությամբ` «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի, ֆրանսիական ԱՖՐԱՏ-ի և «Հայք Արմենիա»-ի:

🏞Երազանքի արահետը սկսվում է Սևանի բուսաբանական այգուց, անցնում է Արջանոցի լեռներով և ավարտվում Սևանի թերակղզում։ Արահետի ընդհանուր երկարությունը 8կմ է, հարաբերական բարձությունը՝ 350մ։ Ամենաբարձր կետը՝ Երազանքի գագաթը, գտնվում է 2255մ բարձրության վրա։

📌Արահետի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ Hike Armenia-ի հավելվածից կամ կայքից ՝ https://hikearmenia.org/all-trails/trail/sevan-dream-trail

⏱🎤On July 12th at 7:00 PM join the official opening ceremony of the “Sevan Dream Trail”.

🛣This exciting new trail, a collaborative effort between the “Sevan Hikers Club,” “Trails for Change” NGO, French AFRAT, and “Hayk Armenia,” began construction in 2023.

🏞The trail offers breathtaking views as it winds its way from the Sevan Botanical Garden, through the Arjanats Mountains, and concludes on the Sevan Peninsula. It spans a total of 8 kilometers with a relative altitude gain of 350 meters. The highest point, “Dream Peak,” reaches an elevation of 2255 meters.

📌Discover more about the “Sevan Dream Trail” on the Hike Armenia app or website:
https://hikearmenia.org/all-trails/trail/sevan-dream-trail

📣 Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ֆինանսավորմամբ և Սևան արշավականների ակումբի հետ համագործակց...
24/06/2024

📣 Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ֆինանսավորմամբ և Սևան արշավականների ակումբի հետ համագործակցության շրջանակում մեկնարկում ենք «Սևան ազգային պարկի տարածքում արահետների գծանշում և դիտակետի կահավորում» կրթական ծրագիրը:

📆 Ծրագիրը տեղի կունենա հուլիսի 12-ից 21-ը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում վրանային ճամբարի ֆորմատով:

🎯Ծրագրի նպատակն է համայնքի երիտասարդների ներգրավմամբ բարեկարգել Սևանում հանգստի ենթակառուցվածքներն ու արահետները:

💡 Ճամբարի ընթացքում կիրականացվեն հետևյալ դասընթացները․

Արահետաշինություն
Ճամբարների կառավարում
Առաջնորդությունը արահետաշինության ոլորտում

🧍‍♂️ Եթե դու

- 18-35 տարեկան երիտասարդ ես (նախապատվությունը կտրվի Սևան համայնքի բնակիչներին),
- ցանկանում ես քո ներդրումն ունենալ Հայաստանում տուրիզմի զարգացման գործում,
- պատրաստ ես ներգրավվել նոր քայլարշավային արահետի կառուցման, վրանային ճամբարների կազմակերպչական աշխատանքներում,
- ցանկանում ես վայելել Սևանի հրաշք բնության գրկում վրանային գիշերակացն ու ճամբարային առօրյան,
- սիրում ես երեկոյան խարույկի շուրջ զրույցներն ու ուրախ ժամանցը,

🔗 ապա անցիր հղումով և շտապիր գրանցվել 👇
https://forms.gle/pruARX4EV1fLc9wd6

⌛ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 2-ն է:

🎉 Ճամբարին մասնակցությունն անվճար է: Կազմակերպությունը կհոգա մասնակիցների տեղափոխության, սննդի, գիշերակացի ծախսերը:

____________________

«Սևան ազգային պարկի տարածքում արահետների գծանշում և դիտակետի կահավորում» ծրագիրը համաֆինանսավորվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում:

Սևան արշավականների ակումբի ամենասիրելի արահետներից մեկը արդեն կարող եք գտնել HIKEArmenia -ի կայքում և բջջային հավելվածու...
13/12/2023

Սևան արշավականների ակումբի ամենասիրելի արահետներից մեկը արդեն կարող եք գտնել HIKEArmenia -ի կայքում և բջջային հավելվածում։ Արահետը Սևան քաղաքը կապում է թերակղզուն՝ գեղեցիկ լեռնային արահետով և դեպի Ծովը բացվող անմոռանալի տեսարաններով։
Հ․Գ․ Արահետի ստեղծման պատմության, մեր ընկերների և գործընկերների մասին ավելի ուշ կպատմենք 💙

Enjoy the dreaminess of Sevan Lake from the mountain tops on this easily accessible trail. Beginning at the Sevan Botanical Garden and climbing up through the Arjanots mountains, ending at the Sevan Peninsula.

Այսօր լեռների միջազգային օրն էր💚Լեռները զբաղեցնում են մեր երկրի տարածքի 70տոկոսից ավել մասը,իսկ Երկիր մոլորակի ցամաքային...
11/12/2023

Այսօր լեռների միջազգային օրն էր💚
Լեռները զբաղեցնում են մեր երկրի տարածքի 70տոկոսից ավել մասը,իսկ Երկիր մոլորակի ցամաքային հատվածի 24տոկոսը👣
#Դիմացլեռ
#ՍևանԱրշավականներիԱկումբ
#ԴուրսԵկՊատյանիցդ

Վերելք Արտանիշ լեռը💙Բարձրությունը 2461մետր։ Առանձնահատուկ է  Մեծ և Փոքր Սևանների հատման վեհաշուք տեսարանով🌊♥️ #ԴուրսԵկՊա...
10/12/2023

Վերելք Արտանիշ լեռը💙
Բարձրությունը 2461մետր։ Առանձնահատուկ է Մեծ և Փոքր Սևանների հատման վեհաշուք տեսարանով🌊♥️
#ԴուրսԵկՊատյանիցդ

💙
13/10/2023

💙

30/07/2023

💫

07/07/2023
🍂Հոկտեմբերի 28-ին «Սևան»  արշավականների ակումբի անդամները և «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝  Սևանի «Հետիոտ...
01/11/2022

🍂Հոկտեմբերի 28-ին «Սևան» արշավականների ակումբի անդամները և «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Սևանի «Հետիոտն» խմբակի երեխաները միասին վայելեցին աշնանային Սևանը՝ քայլելով Արջանոցի լեռներով։ «Հետիոտն» խմբակը Սևանում սկսել է գործել այս ուսումնական տարում, խմբակին մասնակցում են Սևանի Վ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները՝ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և դպրոցի համագործակցության արդյունքում։ Խմբակի տեսական պարապմունքներից հետո սա երեխաների առաջին գործնական-արշավ պարապմունքն էր։⛰❤️
#դուրսեկպատյանիցդ #արիգնանքսար #երջանկությունըսարերումէ

🏔 Հոկտեմբերի 9-ը Հայ լեռնագնացի կամ Հայոց լեռների օրն է։  Հայկական լեռնագնացության պատմությունը սկիզբ է առնում Արարատից:...
09/10/2022

🏔 Հոկտեմբերի 9-ը Հայ լեռնագնացի կամ Հայոց լեռների օրն է։ Հայկական լեռնագնացության պատմությունը սկիզբ է առնում Արարատից: 1829 թվականի հենց այս օրն են Խաչատուր Աբովյանն ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը փոքր արշավախմբով բարձրացել Արարատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ)։
Ամենաիսկական ընկերներին հանդիպում են լեռներում, շնորհավոր մեր ու լեռների օրը , դեռ շատ արահետներ ունենք միասին անցնելու❤️❤️❤️
#դուրսեկպատյանիցդ #արիգնանքսար #երջանկությունըսարերումէ

Երկար դադարից հետո մեր առաջին աշնանային արշավը❤️ Քայլարշավը սկսել ենք Դդմաշեն գյուղից` բարձրանալով Փամբակի լեռնաշղթայի Հ...
03/10/2022

Երկար դադարից հետո մեր առաջին աշնանային արշավը❤️ Քայլարշավը սկսել ենք Դդմաշեն գյուղից` բարձրանալով Փամբակի լեռնաշղթայի Հունանիձոր գագաթը(2392մ):

Մեդիագրագիտության կարևորությունը💡Մեր օրերում տեղեկատվություն ստանում ենք գրեթե ամեն պահի տարբեր աղբյուրներից, հաճախ մենք...
28/09/2022

Մեդիագրագիտության կարևորությունը💡
Մեր օրերում տեղեկատվություն ստանում ենք գրեթե ամեն պահի տարբեր աղբյուրներից, հաճախ մենք ինքներս ենք հանդիսանում այն ստեղծողը և տարածողը։ Ուստի շատ կարևոր է կարողանալ գրագետ վարվել տեղեկատվության հետ։
Դասընթացները անցկացվելու են հոկտեմբերին,գրանցվելու համար անցեք ստորև նշված հղումով։ ↩️

https://docs.google.com/forms/d/1YvWFT7Dvu-QZ3vi23ez8MrXswPkU8Oe_1njnnmt7b0M/viewform?edit_requested=true&fbclid=IwAR3g9F7DfIiRpFNSpJSrd_UwikxKJWipAh-DHNp_e8opEQKewdB7Ry2gnM4

Մեր օրերում տեղեկատվություն ստանում ենք գրեթե ամեն պահի տարբեր աղբյուրներից, հաճախ մենք ինքներս ենք հանդիսանում այն ստեղծողը և տարածողը։ Ուստի շատ կարևոր է կարողա...

Address

Sevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սևան արշավականների ակումբ/ Sevan hiking club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category



You may also like