Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր... ⛰ Երգում է` Քրիսթին Հովհանեսյանը, Խոսք և երաժշտությունը` Արմեն Մովսիսյանի
The best view comes after the hardest climb.❣ #mountainhiking #mountain #hiking #hike #lovenature #lovemountains #privolnoye #happy #nature #lori #armenia
🥾😊 #mountainhiking #mountain #hiking #hike #lovenature #lovemountains #privolnoye #happy #nature
Սբ․ Միքայել հրեշտակապետի եկեղեցին⛪️
Պատմում է Վերա Ռեշետովան, ով այժմ վարում է պատարագները եւ հետևում եկեղեցուն։
Եկեղեցին կառուցվել է 1875 թվականին ծխականների միջոցներով․ ուղղափառ է, կրում է Սուրբ Միքայել հրեշտակապետի անունը։ Գործել է 1920-1930-ական թթ.։ Խորհրդային տարիներին հավատացյալների հետապնդում էր, որից հետո եկեղեցին փակվել է։ Այն վերածվել է պահեստի, որտեղ պահվել է հացահատիկ։ 90-ականներին սկսել են կրկին վերականգնել, և կառուցել են փոքրիկ նախասրահ։ Կողքին կա նաև մեծ սրահ, որն այժմ չի գործում։ Մեծ դահլիճում թաղված է եկեղեցու առաջին վանահայրը՝ Մաքսվիտովը (մահացել է 1914 թ.)։ Թեք սանդուղքով բարձրանում ենք զանգակատուն։ Աստիճանափայտերը, բազրիքները հինավուրց են։ Զանգակատունը երեք զանգ ունի. ամենամեծը անվանական է, վրան ձուլված է՝ «Հրեշտակապետ Միքայել, Գյուղ Պրիվոլնոյե»։ Մյուս երկու զանգերն ավելի փոքր են։ Գլխավոր զանգը ժամանակին ցած է նետվել զանգակատնից և ճաքել։ Այժմ եկեղեցու շենքը վերանորոգման կարիք ունի։
Հ․Գ․ Հաջորդ փոստում կտեղադրենք նկարներ եկեղեցուց։