Արի ՉկաLOVEկա/come to Chkaloveka

  • Home
  • Արի ՉկաLOVEկա/come to Chkaloveka

Արի ՉկաLOVEկա/come to Chkaloveka Արի Չկալովկա-ն համայնքային զբոսաշրջության զարգացմանը միտված կազմակերպություն է։

02/01/2021

Եվ թող որ խաղաղության գույների` կապույտի ու սպիտակի թևածությամբ էլ ողողված լինի 2021 թվականը....

Էն մեր Ազգուշ տատիին ու իրա սուրճի ու բամբասանքի ընկերուհիներին հիշում եք չէ՞։ Էլի իրանց թեման ՉկաLOVEկան ա։ Թե բա` ՉկաL...
29/11/2020

Էն մեր Ազգուշ տատիին ու իրա սուրճի ու բամբասանքի ընկերուհիներին հիշում եք չէ՞։
Էլի իրանց թեման ՉկաLOVEկան ա։ Թե բա` ՉկաLOVEկան քաղաք ա դարձել։
Դե բա ճիշտ են ասում մարդիկ։ Մենակ գաք տեսնեք` մաքուր, սիրուն, գծած, սարքած, արդեն բարեկարգ ու առավել ներկայանալի։
Մեր մեջ ասած` գեղեցիկ է Չկալովկան, նամանավանդ գիշերով։
, դու էլ վայելի՜ր մեր ասֆալտը։

ՓԱՍՏԵՐ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ1992 թվականի մայիսի 8֊9֊ին Շուշիի ազատագրման գործողությունը ստացել է   «Հարսանիք լեռներում» անվանումը...
09/11/2020

ՓԱՍՏԵՐ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ

1992 թվականի մայիսի 8֊9֊ին Շուշիի ազատագրման գործողությունը ստացել է «Հարսանիք լեռներում» անվանումը, որն ի դեպ` եզակի էր ռազմական առումով։
Գործողությունն իր անվանումը ստացավ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մտահղացմամբ։ Երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրին քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ թվաց։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն, անպայման, կամուսնանա։
Ի դեպ` նախարարը մինչ կյանքի վերջ այդպես էլ ամուրի մնաց։
Հ.Գ. Շուշին ամուր է և կարող է, հավատում ենք, որովհետև մի անգամ արդեն կարողացել է։ Շուշին Հայոց հզոր արծիվների պաշտպանության տակ է և ԼԻՆԵԼՈՒ Է։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

08/11/2020

Մեր փոքրիԿների հաղթական կոչը մեր զինվորներին...🇦🇲💪💪
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

12/10/2020

Ու սա ես անվանում եմ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔ և ԱՐԱՐՈՒՄ....
Ու թող Աստված խաղաղություն տա մեր երկրին և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ.....
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Չկալովկա
12.10.2020
16։30

Բարի ու խաղաղ գիշեր սահմանին կանգնած մեր արծիվներին։ Այ սենց ժպիտով` #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ 🙏
02/10/2020

Բարի ու խաղաղ գիշեր սահմանին կանգնած մեր արծիվներին։
Այ սենց ժպիտով`
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ 🙏

ՉԿԱԼՈՎԿԱՅԻՍ ԱՐԾԻՎՆԵՐԸ` գյուղապետի գլխավորությամբ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
29/09/2020

ՉԿԱԼՈՎԿԱՅԻՍ ԱՐԾԻՎՆԵՐԸ` գյուղապետի գլխավորությամբ
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

 ֊ն հայ ԶԻՆՎՈՐԻ կողքին է։ Մեկ մարդու պես միավորվել ենք և գնում ենք իմ, քո, բոլորիս Հայաստանը պաշտպանելու։Միշտ պատրաստ են...
27/09/2020

֊ն հայ ԶԻՆՎՈՐԻ կողքին է։
Մեկ մարդու պես միավորվել ենք և գնում ենք իմ, քո, բոլորիս Հայաստանը պաշտպանելու։
Միշտ պատրաստ ենք, երբ խոսքը գնում է հայրենիքի պաշտպանության մասին։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հարգելի սիրելիներ ջա՞ն, ո՞նց եք....Ե՞ս, շատ լավ եմ։ Էնքան լավ եմ, որ պատրաստվում եմ, սիրունանում եմ, բարեկարգվում եմ ձեզ...
25/09/2020

Հարգելի սիրելիներ ջա՞ն, ո՞նց եք....
Ե՞ս, շատ լավ եմ։ Էնքան լավ եմ, որ պատրաստվում եմ, սիրունանում եմ, բարեկարգվում եմ ձեզ համար, որ գաք , ինձ բարետես ու բարեկարգված տեսնեք։ Միանգամից 3 փողոցներս կապիտալ ասֆալտապատվում են, շուրջ 1.7 կմ, պատկերացնու՞մ եք։
Հա մեկ էլ, հիմա մի՜ , հենց պատրաստ լինեմ, առաջվա պես կկանչեմ ձեզ 😉

20/09/2020

07/09/2020

Հայ գյուղի ու ավանդական հայ կնոջ կերպարը մեզանում ասոցացվում է նաև բուրդ չփխելու 《արարողության》հետ։ Միայն հայի բակում կարող ես տեսնել բրդի կույտերը` պարանի երկայնքով մեկ փռված։ Այլ ազգերի համար սա օտար մշակույթ է, էկզոտիկ և անհասկանալի։
Բուրդը շնչել է սիրում, գոնե մեկ օրով: Սիրում է ճիպոտով դաղվել, օդում պար գալ, թռչկոտել:....Չփխելու պահն է: Ճիպոտի ամեն մի հարվածից բուրդը կենդանանում է: Զույգ ծայրերը մխրճվում են «մարմնի» մեջ: Սկսվում է երկար սպասված պարահանդեսը:
Հայ կնոջը բնորոշ ամրությամբ, հարվածներն ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի եռանդով են գալիս, կարծես վրեժ լուծելով ինչ-որ մեկից, կանացի ծածուկ վրեժ 😊 Որքան ուժեղ է խփվում, այդքան բարձր է լսվում ճիպոտի ֆսսոցը` յուրաքանչյուր զարկի հետ բացասական էներիգիան դուրս վանելով։
Ասում են` բրդի գործը ավանդապաշտ հայ հարսները պետք է պարտադիր իմանային: Ամեն կին բուրդ լվանալու, չփխելու, վերմակ-դոշակ կարելու դասերը նախ ստանում էր մորից, ապա ուսումը շարունակում սկեսրոջ մոտ:

🤣🤣

02/09/2020

Աստիճանաբար աշունն իր իշխանությունը տարածում է ֊յի վրա։
#թռչնապարան

19/08/2020

Փու՞ռ, արև՞, ծո՞վ, երփներանգ, ծաղկաշատ բնությու՞ն, հավես գյուղական միջավա՞յր....էլ ի՞նչ ա պետք։
, վայելի՜ր 💙
Հ.Գ. տեսանյութի համար հատուկ շնորհակալություն մեր արև Լիլիթ Վարդանյանին 😊

Սիրելիներ ջա՞ն, էկեք տեսնեմ ո՞նց եք էէէ...Իսկ ուզու՞մ ես ավելի լավ լինել ու միի քիչ ժպտալ 🙂 Դե բա ո՞վ չի ուզում։Հիշում ե...
14/08/2020

Սիրելիներ ջա՞ն, էկեք տեսնեմ ո՞նց եք էէէ...
Իսկ ուզու՞մ ես ավելի լավ լինել ու միի քիչ ժպտալ 🙂
Դե բա ո՞վ չի ուզում։
Հիշում ես չէ՞ իմ նախորդ վիկտորինան։ Հավեսն էր չէ՞։
Գիտեմ 😊
Ուրեմն մի՜ վարանիր, ԴԻ՜Ր ➕ մեկնաբանությունում, մասնակցի՜ր մեր հերթական հավեես ու ժամանցային վիկտորինային, ընդունի՜ր ժպիտի ու ժամանցի` ֊յի պատրաստած չափաբաժինը։
Հ.Գ. Չանհանգստանաս, հարցերն էլի շաատ հեշտ են։ Վստահ եմ, որ կարող ես։ Դուխով 💪

13/08/2020

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ կամ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)
ՄԱՍ 5
֊ Էլի սկսեց էս ֊ն։ Չեմ հասկանում, էս ֊յի հեքիաթն անսպա՞ռ ա, - հիմա երևի նստած մտածում ես դու։
֊ Չէէ անսպառ չի, ուղղակի էնքաան հավես օր են անցկացրել էս արևները, որ ինչքան պատմեմ, մեկա պատմելու ա 😊 ,֊ կպատասխանեմ ես ու կշարունակեմ հեքիաթս պատմել 👇
Ոնց որ Շիրազը կասեր հայտնի բանաստեղծության մեջ` մանուշակներ ոտքներին ու շուշաններ ձեռքներին, արևները դաշտից իջան գյուղամեջ, բայց մայթերին ոչ թե ծաղիկներ էին շաղ տալիս, այլ անսպաաառ դրական էներգիա, լիցքեր ու տրամադրություն։
Էս արևներս ձեռք ձեռքի տվեցին ու սկսեցին 《Թամզարա》 պարել։
Ասել է թե`
Պարե՜ց ֊ն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց ֊ն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի գյուղի քաջ պատմություն ✊👏
Հատուկ շնորհակալություն մեր արևներ Սոֆյային, Ստելլային, Սահականուշին, Վահրամին ու Նվերին 💙
Վերջում էլ կավելացնեմ`
֊Հալա՜լ է քեզ,
Չկալովկա՜, պարի՜...
Մինչև ո՜ղջ չկալովկացիներին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
Դու Պոլփոշտի լանջի՜ն պարես...

09/08/2020

Հիշում եք չէ՞, էրեկ ձեզ խոստացա, որ հաջորդ դասին ֊յի քարանձավին հատուկ կանդրադառնամ։
Էս 2 խոսող տեսնայութերը ավելի քան խոսուն են։
Տեսանյութերի համար առանձնահատուկ շնորհակալ եմ մեր արև Sarukhanyanին և էլի մեր արև Aroyanին 💙

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ կամ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)ՄԱՍ 4Սրբից հետո արև ու դիմակավոր հյուրերիս ուղեկցեց...
08/08/2020

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ կամ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)
ՄԱՍ 4
Սրբից հետո արև ու դիմակավոր հյուրերիս ուղեկցեցինք դաշտ` քարանձավիս տեսնելու և փուռ համտեսելու։ (Քարանձավիս մասին` հաջորդ դասին, առանձին կպատմեմ)
Գյուղից մոտ 2 կմ բարձրաձանք վեր։ Ճիշտ ա, ճանապարհներս միի քիչ անհարթ էին, մի քիչ քարքարոտ, փոշոտ ու էքստրեմալ, բայց կարևորը հասանք։
Ինչ խոսք, արևներս մի լաաավ սովածացել էին։ Ու մինչև արևներիցս մեկը փուռը կկազմակերպեր, մյուս արևները սեղանը սարքեցին, տնավարի ու տեղը տեղին։
Փուռը պատրաստ էր։ 🥔🍞🧀🍅🥒🌶🌽🧃🥂
Կշտացանք ու հազիիիվ սկսեցինք վայելել։ Մեկն ասում էր հաճույքով կապրեի էս ֊յի սարերում, մյուսն առաջարկում էր վրաններով գիշերակաց կազմակերպել, էն մյուսը պառկել էր թփերի տակ ու հանգստանում էր, էն մի քանիսը ծաղկեպսակներ էին սարքել ու նկարվում, էն մի երկուսը մեջք մեջքի տված հանգստանում էին։ 🤠
Մի խոսքով մէ հրաշք😊
Հավատա, մեծ բան ես կորցրել, որ հետներս չէիր, բաաաայց խոսք եմ տալիս էսքան մարդու առաջ, դու , ես քո համար էլ եմ պատրաստ էսքան բան անեմ։ Տես հաաա, սենց բան ախպերն ախպորը չի առաջարկում 😎🤠

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ ԿԱՄ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)ՄԱՍ 3Էրեխեք ջան հա ու՞ր էինք հասել 🤔Արևներս պաշտոնա...
06/08/2020

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ ԿԱՄ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)
ՄԱՍ 3
Էրեխեք ջան հա ու՞ր էինք հասել 🤔
Արևներս պաշտոնապես դրոշը կախեցին, ինձ մի լաաավ հպարտացրին, հետո գնացին Սուրբ` էն մեր Հրաչի Սուրբը։ Դե գիտեք, մեր Սրբի մասին ես ձեզ պատմել եմ դեռ մեր ծանոթության առաջին օրերից։
Ով եկել ա, գիտի, ով էլ չի եկել, թող գա տեսնի։ Ուրեմն իմ Սրբի ճանապարհը միի քիչ քարքարոտ ա ու դժվարանացանելի (մեքենաների համար)։ Դրա համար արևներս ստիպված եղան մի քիչ քայլել։ Ավելի ճիշտ դա քայլել չէր, դա ուղղակի վայելք էր` ճանապարհը, բնությունը, խոտաբույսերը, ծաղիկները և անգամ քարերն ու փշերը....
Էկեք մի բան ասեմ, ավելի ճիշտ գովեմ արևներիս։ Պարզվեց դիմակավորներս հերիք չի ճշտապահ են, նաև շաատ շնորքով ու մաքրասեր։ Սրբիս ճանապարհին մի քանի մանր֊մունր աղբ կար։ Նկատեցին ու մի մարդու պես, բոլորով սկսեցին հավաքել։
Մի խոսքով շատ չերկարացնեմ։ Տեսան Սուրբս, ծանոթացան պատմությանը, ուսումնասիրեցին, ֊յում իրենց արևային հետքերը թողեցին ու շարժվեցին առաջ.....

Բա չեք ասում, մեր` դեռ անավարտ հեքիաթի մասին արդեն պաշտոնապես են պատմում 🙂
06/08/2020

Բա չեք ասում, մեր` դեռ անավարտ հեքիաթի մասին արդեն պաշտոնապես են պատմում 🙂

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ  կամ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)ՄԱՍ 2Դե հա պատկերացնում եմ` հիմա ոնց եք սպասում, թ...
03/08/2020

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ կամ ՉԿԱLOVEԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)
ՄԱՍ 2
Դե հա պատկերացնում եմ` հիմա ոնց եք սպասում, թե է՞լ ինչ արեցին էս դիմակավոր արևները ինձ մոտ` ֊յում։
Ուրեմն եկան, պտտվեցին ծանոթացան ինձ հետ, հուսամ` նաև սիրեցին ինձ։
Բայց ամենալավը գիտեք ո՞րն էր։ Ուրեմն էս դիմակավորները մի հավեես գաղափար էին կազմակերպել։
Հերիք չի ես ամեն օր բոլորին ասում եմ , էս դիմակավորներն էլ դրոշ էին սարքել իմ մասին։ Դրոշը բերեցին, հրապարակումս` շատրվաններիս մոտ նկարվեցին տեսակ֊տեսակ, մի լաաավ գովեցին ինձ։ Հետո էլ էս դիմակավոր արևներից մեկը իմ մասին դրոշը պաշտոնապես կախեց ու բարձրացրեց երկինք։
Մեր մեջ ասած` ինձ էնքաաան լավ զգացիի, էնքան կարևոր ու պետքական զգացի։ Զգում էի, որ ես անտեսված չեմ, որ սիրված եմ։
Անկեղծ եմ ասում, ես որպես #խոսողգյուղ, հավատացնում եմ ձեզ, որ իմ պես փոքրիկ գյուղի համար կարևորության ու չանտեսվածության զգացումը ամենակարևորն ա ու ինձ լիիքը ուժ ա տալիս ժամանակի հետ քայլելու համար։
Հա, հետո էլ դիմակավոր արև֊մարզպետն էլ խոսեց, էլի մի լաաավ գովեց ինձ.....
Մի խոսքով ես ինձ 7֊րդ երկնքում էի զգում։ Իրոք որ հեքիաթ էր.....

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ կամ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)ՄԱՍ 1Հա ու՞ր էինք հասել։ Պատմեցի չէ՞, որ հյուրեր ուն...
02/08/2020

ԴԻՄԱԿԱՎՈՐ ԱՐԵՎՆԵՐԸ ՉԿԱLOVEԿԱՅՈՒՄ կամ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ (01.08.2020)
ՄԱՍ 1
Հա ու՞ր էինք հասել։
Պատմեցի չէ՞, որ հյուրեր ունեի։ Եկան։ Պարզվեց բոլորը դիմակավոր էին ու իրար նման։
Տնաշենները նենց էլ միաժամանակ ու ճիշտ ժամին եկան` ուղիղ ժամը 10֊ին շեմիս կանգնած էին։
Դուռս թակեցին, բացեցի։ Թե բա բարև ձեզ, մենք Արևի թագավորությունից ենք, ճիշտ ենք չէ՞ եկել, դուք ֊ն եք չէ՞։ Էնքան ասեցիք , հելել էկել ենք, կարելի ա չէ՞։
֊ Ախր բա ո՞նց չի կարելի։ Շատ էլ լավ եք արել էկել եք, համեցեեեք, բարով եք եկել, բարի գալուստ ՉկաLOVEկա։ Զգացեք ձեզ ինչպես ձեր սեփական Չկալովկայում։
Ինչ գլուխներդ ցավացնեմ, դիմակավորներիս դիմավորեցի բերեցի կենտրոն` իմ սրտի հրապարակի, իմ սրտի շատրվանի, իմ սրտի ծառի և առհասարակ ինձ հետ ավելի մոտիկից ծանոթանալու։ Աչքի պոչով ուզեցի հասկանամ էս դիմակավոր արևների ով լինելը։ Պարզվեց մեկը էս արևների գլխավոր Արևն ա, մեկը պատգամավոր֊արև, մեկը մարզպետ֊արև, մյուսներն էլ մեկը մեկից արև 🌞
Մի խոսքով` դիմակավոր արևներն արդեն Չկալովկայում են....

Բա բարև ձեզ 👋Էս մի քանի օր  ինձանից լուր չունեիք չէ՞։   #Խոսողգյուղ֊ի ձայնը կտրվել էր 🤣Դե վստահ եմ` պակասս զգացած կլինեք...
02/08/2020

Բա բարև ձեզ 👋
Էս մի քանի օր ինձանից լուր չունեիք չէ՞։ #Խոսողգյուղ֊ի ձայնը կտրվել էր 🤣
Դե վստահ եմ` պակասս զգացած կլինեք։
Չմտածեեք, էսօր լրացնելու եմ բոլոր բացերը։
Հիշում եք չէ՞, որ էրեխեքս հրաշք պտուղները կերան ու երազանք պահեցին, որ բոլորը գան ` հավատալով, որ կկատարվի իրենց երազանքը։ Փաստորեն իրականացավ 🙂
Հյուրեր ունեի....
Եկան, պարզվեց դիմակավորներ են ու իրար նման 🤔
Հետո պիտի պարզվեր, որ #արևիթագավորություն֊ից էին եկել հյուրերս 🌞
Հետաքրքեց չէ՞։
Դե արի միասին վերնագրենք, հետո շարունակեմ պատմել.
Դիմակավոր արևները Չկալովկայում կամ Չկալովկայի հեքիաթը (01.08.2020)

30/07/2020

Չկալովկայասերներ ջան էկեք նստեք ու լսեք, ուզում եմ կիսվել հետներդ։ Էլ ո՞վ ունեմ ձեզանից հարազատ, բա էլ ու՞մ պատմեմ։
Վերջերս իմ մասին հաճախ եմ լսում, ասում են էն #խոսողգյուղ֊ը։ Ախր բա ի՞նչ անեմ չխոսեմ։ Բա ո՞նց ինձ չներկայացնեմ։ Բա էլ ու՞մ համար եմ ապրում։
Հերիք չի խոսող եմ, հիմա էլ ասում են` երազանքներ եմ իրականացնում, պատկերացնու՞մ եք։
Դե բա իհարկե չես հավատում, գիտեմ։
Բա դրա համար եմ ամեն օր ասում` , համոզվի՜ր ինքդ, դե հա ձեռքի հետ էլ կիրականացնես էրեխեքիս երազանքը։
Ախր երեխա են, հազիվ օրերից մի օր մի բան են երազել, բա հո չես թողնելու անկատար մնա 💙

29/07/2020

Էրեխեեեք, ժողովուուուրդ, սեղանը դրել եմ, պատրաստ ա, եկեք նախաճաշելու 🍞🧀🍅🥒🌶
Վայ չուտողիին 🤠
Ասա, որ ուզեցիր ու ախորժակդ բացվեց, դե վե՜ր կաց, , վայելի՜ր քո բաժին նախաճաշը իմ վայրի գեղեցկուհու գրկում 💙

28/07/2020

Երեկ երեկոյան էրեխեքս հյուրընկալվել էին վայրի գեղեցկուհուս։ Ասեցի` ախր այ էրեխեք ջան, ինչու՞ եք երեկոյան եկել, արդեն մթնում ա։
Գլուխներդ ինչ ցավացնեմ, էս էրեխեքս մի լաաավ խաղացին, զվարճացան ու գնացին։
Ասածս ինչ է, դու էլ , եթե էրեխեք ունես, ֊ն էլ լիիքը ավազներ ու իրենց զբաղեցնելու միջոցներ ունի։
Հ.Գ. էրեխեքս ասում են այստեղ լիիքը գանձեր կան, բայց մարդու չասեք🤫🤭
Երևի մի բան գիտեն էլի, որ ասում են 🤔
Դե ասում են չէ, տան գաղտնիքն էրեխուց իմացի ☺

Ուրեմն էսօր ձեր` արդեն սիրելի դարձած  ֊ն ձեզ համար պատրաստել ա մի հավեեես վիկտորինա։ Գիտեք հետաքրքիրը ո՞րն ա,  որ էս անգ...
27/07/2020

Ուրեմն էսօր ձեր` արդեն սիրելի դարձած ֊ն ձեզ համար պատրաստել ա մի հավեեես վիկտորինա։
Գիտեք հետաքրքիրը ո՞րն ա, որ էս անգամ բացառություն եմ անում ու չեմ ասում , այլ ասում եմ` ԴԻ՜Ր ➕ մեկնաբանության մեջ, մասնակցի՜ր մեր հավես վիկտորինային, ստուգիր գիտելիքներդ 🤔
Հլը ականջդ բեր բան եմ ասում, բայց մարդու չասես 🤫🤭
հարցերը շաատ հեշտ են ու չեմ կասկածում գիտելիքներիդ վրա 😉

25/07/2020

Բա չիմացաք, էսօր հյուրեր ունեի։ Էկել էին վայրի գեղեցկուհուս վայելելու։ Հյուրերիցս մեկը Լոռվա մարզից էր, ու որ իմ վայրի գեղեցկուհուն տեսավ, ասեց` ես Լոռվա բնությունը հաստատ կփոխեի էս վայրի գեղեցկուհու հետ։
Բա տեսեք` ինչ լաավ նվեր ստացա վերջում, վայելեցին, նվեր էլ արեցին, նոր գնացին։
Իսկ դու ու՞մ ես սպասում, վե՜ր կաց, , տեսնեմ` դու ի՞նչ ես պատրաստել ինձ համար։

Չկալովկայասերներ ջան, էսօր ինձ ստիպել են կարմրել։ Պատկերացնու՞մ եք  ֊յին ամաչելուց ☺  Դե բա ես էլ եմ մարդ, ես էլ զգացմու...
23/07/2020

Չկալովկայասերներ ջան, էսօր ինձ ստիպել են կարմրել։ Պատկերացնու՞մ եք ֊յին ամաչելուց ☺
Դե բա ես էլ եմ մարդ, ես էլ զգացմունքներ ունեմ, ես էլ կարող եմ ձեր պես ամաչել։ Շատ էլ որ ես գյուղ եմ, ավելի թիթիզ ու կուլտուրական էլ՝ համայնք, ուրեմն պիտի սիրտ ու հոգի չունենա՞մ։
Դե օրինակ վերցրու, դու էլ , հա մեկ էլ ասա տեսնեմ, իսկ ո՞րն ա Չկալովկան ընտրելու քո պատճառը կամ շարժառիթը 🤔

Բա ախր սենց բաներ տեսնես ու ո՞նց չսիրես էս  ֊յին, ոնց չուզենաս գաս։Տեսեք՝ ինչ հյուրընկալ էրեխեք ունեմ, զգացեք՝ ինչքան են...
22/07/2020

Բա ախր սենց բաներ տեսնես ու ո՞նց չսիրես էս ֊յին, ոնց չուզենաս գաս։
Տեսեք՝ ինչ հյուրընկալ էրեխեք ունեմ, զգացեք՝ ինչքան են ինձ սիրում։
Իսկ դու՞, ու՞մ ես սպասում, , էրեխեքս այ սենց քեզ կդիմավորեն ու կտանեն 💙

Իսկ դուք կատաղած   տեսե՞լ եք։ Չէ՞, դե բա ախր որտեղից տեսնեք։ Ամեն անգամ մենակ բարի ու տենց մի տեսակ աղջկական (ղզիկ) բանե...
21/07/2020

Իսկ դուք կատաղած տեսե՞լ եք։ Չէ՞, դե բա ախր որտեղից տեսնեք։ Ամեն անգամ մենակ բարի ու տենց մի տեսակ աղջկական (ղզիկ) բաներ եմ պատմում ու ցույց տալիս ձեզ՝ մայրամուտ, միջատ, ծաղիկ....
Էսօր ծանոթացեք իմ տղամարդ Չկալովկա տեսակին 😂
Որ ջղայնանում եմ չէէէ, ուրեմն խելոք նստեք ու սուս֊փուս վայելեք։ Ուղղակի կատարելություն ա իմ ջղայնությունը։
Հա լավ գիտեմ հիմա ինչ ես մտածում։ Դու , իսկ ես խոստանում եմ, որ մենակ գիշերը կջղայնանամ ու կթողեմ, որ վայելես օրդ 💙

19/07/2020

Բա չիմացաք, արդեն Մալդիվներ եմ դարձել։
,համոզվի՜ր ինքդ։

Ժողովուրդ հլը էկեք, հավես բաներ ունեմ ձեզ ցույց տալու👇Ուրեմն բացի էն արտաքին ու մեեեծ աշխարհից,  ֊ն ունի նաև միկրոաշխարհ...
18/07/2020

Ժողովուրդ հլը էկեք, հավես բաներ ունեմ ձեզ ցույց տալու👇
Ուրեմն բացի էն արտաքին ու մեեեծ աշխարհից, ֊ն ունի նաև միկրոաշխարհ։ Ու էս իմ միկրոաշխարհում անգամ միջատներն են ֆոտոգենիկ՝ պատկերացնու՞մ եք։ Ու ես ասեմ՝ էս իմ միկրոաշխարհի բնակիչները, նենց հավեսով ու խելոք նստում նկարվում էին, ոնց որ գիտեին, որ հեսա 《աստղ》են դառնալու 😂
, կարողացի՜ր նկատել փոքրը այս մեծ աշխարհի մեջ, դարձրու՜ հայտնի իմ միկրոաշխարհի բնակիչներին։ 💙

Բայց ասեք, որ էս  ֊ն ոնց որ ձմեռ պապիկը լինի։ Առավոտյան արթնանում եք, տեսնում եք մի հավես բան դրել ա ձեր ֆեյսբուքի նյուզ...
17/07/2020

Բայց ասեք, որ էս ֊ն ոնց որ ձմեռ պապիկը լինի։ Առավոտյան արթնանում եք, տեսնում եք մի հավես բան դրել ա ձեր ֆեյսբուքի նյուզ ֆիդի տակ)) 😊
Էկեք խոստովանեք, որ հասցրել եք ինձ շաատ սիրել ու սպասել 💙
Համ էլ տենց արդար չի, ամեն անգամ ես եմ պատմում իմ մասին(((( Էս անգամ էլ ես եմ ձեզ խոսացնելու 😊
Դրա համար էսօր հավես բան եմ մտածել ձեզ համար👇
Արի պատկերացնենք, որ էս կատարելությունը քոնն ա։ Պատկերացրիր չէ՞։ Դե հիմա ասա ինձ, ի՞նչ կանեիր էս տարածքի հետ, եթե այն քոնը լիներ 🤔
Հիմա գիտեմ, պատկերացնելուց հետո մտածում ես` երանի չէէէր, բա չլինեեեր։
Դե ոչինչ, դրա համար և էս տարածքը քոնը կլինի 1 օրով կամ էլ ինչքան ուզես 😉
Հ.գ. Չմոռանաս` ինչի համար էինք հավաքվել։ Ինձ պիտի պատմեիր, թե ինչ կանեիր էս տարածքի հետ։

Հա, գիտեմ, էրեկ չեմ երևացել ձեր աչքին։ Մենակ չասեք, որ մտածել եք` ես ձեզանից նեղացել եմ ու էլ իմ մասին չեմ պատմում ձեզ 🤔...
16/07/2020

Հա, գիտեմ, էրեկ չեմ երևացել ձեր աչքին։ Մենակ չասեք, որ մտածել եք` ես ձեզանից նեղացել եմ ու էլ իմ մասին չեմ պատմում ձեզ 🤔
Չէէէ, չէի նեղացել, ուղղակի թողել էի, որ կարոտեք ինձ ու մտածեք իմ մասին 😊
Իսկ գիտեի՞ք, որ ֊ն նաև բաղադրատոմս ունի։
Պատմե՞մ։ Դե թուղթ ու գրիչը վերցրեք, որ գրեք։
Ուրեմն այսպես` 1 բաժին ֊յի համար մեզ անհրաժեշտ է.
Մեկ հատ միջին չափի սար, 2 հատ մեծ ժայռ, 3 հատ մեծ քարափ(չկալովկայերեն ասած` չընգըլ), տարբեր տեսակի քարեր` ըստ ճաշակի, հաա արդեն մոռանում էի, 4 հատ դաշտ` ցանկացած չափի, փշերի տեսականի` ըստ ճաշակի(Չկալովկայի համ ու հոտը նաև փշերի մեջ ա), ծաղիկների տեսականի` էլի ըստ ճաշակի։ Էս բոլոր բաղադրիչները լցնում ենք Հայաստանի (տարայի) մեջ ու վերջում ավելացնում ենք Սևանա լիճ սուուսը։ Ստացվում է մեկ բաժին անմահական Չկալովկա։
Դե վերջում էլ չմոռանաս` , պարգևի՜ր աչքերիդ այս տեսարանները վայելելու բերկրանքը 💙

Հիմա կասեք` արդեն օրը վերջացավ ու  ֊ն մեզ տենց էլ ոչինչ չպատմեց։ Իսկ  ֊ն ասում է` ապրես, որ էդքան ուշադիր ես ու հետևողակ...
14/07/2020

Հիմա կասեք` արդեն օրը վերջացավ ու ֊ն մեզ տենց էլ ոչինչ չպատմեց։
Իսկ ֊ն ասում է` ապրես, որ էդքան ուշադիր ես ու հետևողական և սպասում ես իմ պատմություններին։
Դե հավաքվեք, որ պատմեմ 😉
Ներկայացնում եմ իմ սրտի ծառին։ Ինքն իմ հավատարիմ ընկերն ա ու ես կասեի` Չկալովկայի խորհրդանիշը։ Իսկ գիտե՞ս, որ ինքը քեզանից մեծ ա, ինքը գուցե քո տատի, պապի տարիքին լինի։ Իմ ծառն ունի ավելի քան 60 տարվա պատմություն։
Պատկերացնու՞մ ես` քանի սերունդների է դիմավորել ու ճանապարհել իմ ընկերը։ Գիտե՞ս, թե ինչքան բան է նա տեսել, ինչքաաան դեպքեր ու դեմքեր.....
Հետաքրքրեց չէ՞, իհարկե հասկացար արդեն ինչ պիտի ասեմ, բայց ամեն դեպքում ականջդ բեր հուշեմ...... , որ ավելի մոտիկից ծանոթացնեմ քեզ ընկերոջս հետ։
Հ.Գ. Որ ասում եմ Չկալովկա, էս ծառը հետս ա))

Հիմա երևի մտածում եք, բա էս ո՞նց ա` էս  ֊ն եկեղեցու մասին չի պատմում, բա որտե՞ղ են չկալովկացիները մոմ վառում և աղոթում։ ...
13/07/2020

Հիմա երևի մտածում եք, բա էս ո՞նց ա` էս ֊ն եկեղեցու մասին չի պատմում, բա որտե՞ղ են չկալովկացիները մոմ վառում և աղոթում։ Ճիշտ է եկեղեցի չունեմ դեռ, շուտով կունենամ, բայց մի գողտրիկ, բնության գրկում ծվարած մատուռ ունեմ։ Չկալովկացիներս ասում ենք Հրաչի Սուրբ։ Ինչու՞ Հրաչի, որովհետև մատուռը կառուցել է մեր 90֊ամյա Հրաչ պապիկը։
Վստահ եմ` հետաքրքրեց, թե ինչպիսի պատմություն ունի այս փոքրիկ մատուռը 🤔 Ուրեմն և մեր Հրաչ պապիկը անձամբ կպատմի քեզ մեր Հրաչի Սրբի պատմությունը 💙

12/07/2020

Բա իմանաք էսօր ինչ եմ պատրաստել ձեզ համար.
Տիկնայք և պարոնայք, ձեզ եմ ներկայացնում իմ վայրի գեղեցկուհուն` էս մի կտոր վայրի Սևանը, որտեղ մարդու ամենազոր ձեռքը դեռ չի հասել, որտեղ բնությունը, տարածքը, անգամ քարերն ու մասրենիներն են կուսական։
Հիմա կմտածես` լու՞րջ, բա էտ ո՞նց ա, որ մարդու ձեռքը չի հասել։
Բա , հա՜մ կիմանաս, հա՜մ կտեսնես, հա՜մ էլ կվայելես 💙

Իսկ գիտեի՞ր, որ աշխարհի ամենասիրուն մայրամուտները  ֊յում են լինում։Էսօր հատուկ որոշել եմ ձեզ ծանոթացնել իմ մայրամուտների...
11/07/2020

Իսկ գիտեի՞ր, որ աշխարհի ամենասիրուն մայրամուտները ֊յում են լինում։
Էսօր հատուկ որոշել եմ ձեզ ծանոթացնել իմ մայրամուտների հետ։ Իրոք աննկարագրելի սիրուն են ու յուրահատուկ։ Իրենք էնքան տարբեր են ու չկրկնվող, ու հավատացեք, իմ 🌞ները ամեն մեկիդ համար յուրովի ու յուրաքանչյուրիդ էությանը համապատասխան են մայր մտնում 😊
Ձեզ չեմ պատմել չէ՞ իմ երազանքի մասին. երազում եմ, որ մի օր աշխարհի բոլոր սիրահարները հավաքվեն իմ գրկում` Չկալովկայում ու իրար գրկած, ամեն մեկը մի քարի նստած վայելեն իմ մայրամուտները։
Պատկերացրեցիր չէ՞ ինչ հրաշք պատկեր է լինելու, ուրեմն , վայելի՜ր իմ մայրամուտները 🌅

Address


Telephone

+37498313111

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արի ՉկաLOVEկա/come to Chkaloveka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Travel Agency?

Share