01/11/2021
Մենք շարունակում ենք առաջ շարժվել` գրանցելով նոր հաջողություններ 💪
Շարունակում ենք ներկայացնել ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաջին փուլի հաջողակ ռեզիդենտների պատմությունները։ Այսօր կպատմենք Սաթե Ավետիսյանի ու նրա բիզնեսի՝ «Բուք Ինն»-ը (Book Inn) մասին: «Բուք Ինն»-ը հյուրատնային ցանցի նոր մոդել է, որն առաջարկում է ՀՀ տարբեր մարզերում պոտենցիալ, բայց ոչ բարձր վաճառքի ցուցանիշներ ունեցող հյուրատներին դառնալ ցանցի անդամ՝ դրանով բարելավելով իրենց դիրքը շուկայում:
«Հյուրատնային բիզնես գործունեությունը սկսել եմ դեռ 2016 թվականից՝ իրացնելով Դիլիջան քաղաքում «Չեք Ինն» անվանմբ հյուրատունը: 2 տարի անց տարածքի վարձակալության հետ կապված առաջացան մի շարք խնդիրներ եւ գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ էր գտնել նոր վայր: Արդյունքում, երկար փնտրտուքներից հետո, ունեցանք նոր հասցե՝ ավելի լավ պայմաններով», - պատմում է Սաթեն։ «Մենք զբաղվում էինք հյուրատան մարքեթինգով, վաճառնքներով եւ առաջ էինք տանում մեր բրենդը, իսկ սեփականատերերը՝ աշխատակիցների հետ միասին ընդունում, սպասարկում եւ ճանապարհում էին հյուրերին: Համագործակցության այս նոր մոդելի արդյունքում ստեղծվեց «Բուք Ինն»-ի գաղափարը։
Ձեւավորելով բարձր որակավորում ունեցող մասնագիտական խումբ՝ Սաթեն ու նրա թիմը քարտեզագրում էին Հայաստանում գործող հյուրատները, իրականացնում հարցումներ, որի արդյունքում ֆիլտրում էին այն ենթակառուցվածքները, որոնք կարող էին դառնալ նրանց պոտենցիալ գործընկերները:
«Մեր նպատակն է կայուն որակ եւ համանման սպասարկում ապահովել Հայաստանի ցանկացած վայրում գտնվող հյուրատան համար», - նշեց Սաթեն։ «Մենք ցանկանում ենք ունենալ հայտնի եւ որակյալ հյուրատնային ցանց ՀՀ բոլոր մարզերում»:
Հյուրատնային բիզնես համագործակցության այս նոր մոդելի զարգացման համար Սաթեն դիմեց ԻՐԻՍ բինզես ինկուբատորին։ ԵՄ ԻՐԻՍ ԲԻ-ի ֆինանսական աջակցության արդյունքում՝ Սաթեն ու նրա թիմը պատրաստվում են զարգացնել «Բուք Ինն»-ի գաղափարը եւ շահեկան դիրքում պահեն այս բիզնեսը:
***
We continue to introduce the stories of our successful residents and this time we will tell about Sate Avetisyan and her business Book Inn. Book Inn is a new model of guesthouse chain, which offers guest houses with high potential but not with high sales rates in different regions of Armenia to become members of a strong network, by improving their position in the market.
"My first guesthouse was established in 2016, operating in Dilijan under the name of "Check-In". Two years later, several technical issues occurred with renting so I decided to find a new place to continue operating my guesthouse. As a result, after a long search, we had a new address with better conditions," said Sate. "We were organizing the marketing and sales of the guesthouse and doing our brand’s promotion, while the owners, together with the employees, were welcoming the guests, serving and saying goodbye to them. Thereby, this new model of cooperation made me think about creating my new business called "Book Inn".
Forming a highly qualified professional team, Sate and her team mapped the guesthouses in Armenia and conducted a survey that filtered out the infrastructure that could become their potential partners in the future. "Our goal is to provide sustainable quality and similar service for the guesthouses located anywhere in Armenia," noted Sate. "We want to have a famous and high-quality guesthouse chain in all regions of Armenia."
For the development of this new model of guesthouse cooperation, Sate applied to the IRIS business incubator. With the financial support of EU IRIS BI, Sate and her team are going to develop the idea of Book Inn and keep this business in a profitable position.
European Union in Armenia