07/09/2022
❗️❗️Սթրեսային գործոնների հետևանքը պատերազմի մասնակիցների վրա❗️❗️
Մարդկության պատմության մեջ ոչ մի տեսակի աղետ իր տեսակով, դաժանությամբ ու հետևանքներով չի կարող համեմատվել պատերազմի հետ։ Բնականաբար, երևույթն էլ անհետևանք չի կարող մնալ մարդու հոգեկանի վրա։ Ինչպիսի՞ սթրեսային գործոնների են բախվում պատերազմի մասնակիցները՝
✅ Կյանքին սպառնացող իրական վտանգ։
✅ Անհրաժեշտություն՝ մասնակցելու դաժան ռազմական գործողություններին։
✅ Բախվելու այնպիսի պայմանների, որոնք իրական կյանքում չեն եղել և նույնիսկ պատկերացում չկա դրանց մասին։
✅ Երկարատև ու վտանգավոր ռազմական գործողություններ
✅ Ֆիզիկական և մտավոր հոգնածություն, որը կարող է ուղեկցվել ֆիզիկական վնասվածքներով և հոգեբանական տրավմաներով։
✅ Լարվածությունը թոթափելու անհնարինություն։
Բնականաբար, շարքը կարելի է անվերջ համալրել։ Ապրելով հետպատերազմական երկրում, բոլորս էլ քիչ թե շատ պատկերացում ունենք պատերազմի ու դրա ծանր հետևանքների մասին։ Երևի չկա մեկը մեզանում, որ չի շփվել պատերազմի մասնակցի հետ և չի նկատել, թե ինչպիսի հետք է թողել պատերազմը նրա կյանքում։
Հիշեցնենք, որ Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes-ում անվճար հոգեբանական աջակցություն են ցուցաբերվում պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքի անդամներին։
Сурен Ареенц
Lilit Hovhannisyan
Սոնա Փարսադանյան
Tatev Grigoryan
DAV Social
Anahit Gevorgyan
Salbi Hovhannisyan