18/03/2024
#ԳՈՐԾԿԱ
#հաշվապահ
Աշխատանքի վայր։ ք․ Երևան, Աբովյան փող․
Աշխատանքային ժամեր։ Ամեն օր, 09։00-18։00, երկու հանգստյան օր
Դիմելու վերջնաժամկետ։ 01․04․2024թ
Աշխատանքի տևողություն։ Երկարաժամկետ (1 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ: 10․04․2024թ․
Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV-հայերեն կամ անգլերեն) ուղարկեն հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected]
Վարձատրություն․ 250 000 դրամ և ավել
Հիմնական պարտականությունները․
• Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային ոլորտի յուրահատկությունները (գործակալական, միջազգային, ծառայությունների մատուցման պայմանագրեր)
• Ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը
• Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլն
• Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը
• Կատարել տեղական և արտասահմանյան գործընկերների պարտքերի հաշվառում
• Համակարգել ներքին և արտաքին գործարքները
Պահանջվող որակավորումները․
• Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների բնագավառում,
• Ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների պատրաստման առնվազն 2-ամյա փորձ,
• Հարկային օրենսդրության իմացություն
• Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի (ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն,
• Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):