Դրախտային Հայաստան Տուր Paradise Armenia Tour Рай Армения Тур

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դրախտային Հայաստան Տուր Paradise Armenia Tour Рай Армения Тур

Դրախտային  Հայաստան Տուր  Paradise  Armenia Tour   Рай  Армения Тур Կազմակերպում ենք տուրեր Հայաստանում, բարձրակարգ մեքե?

20/05/2022
ԳոշավանքԳոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին...
20/05/2022

Գոշավանք
Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։

Պատմություն
Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի։

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»։ Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է։ Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը։ 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին։

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն։ Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները։ Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը։

13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն։ 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հազար դուկատով վաճառել են Կարինից Արևելյան Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին։ 1260 թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից։ 1291 թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով։ Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել)։ Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել 14-րդ դարի հայկական երկհարկ եկեղեցիների համար։

Goshavank-half-ruined.jpg
Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը։ 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին։

14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում։ 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել։

1890-ական թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին։ 1937 թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը։ 1958 թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972 թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը։

Աղավնավանք (վանական համալիր)Աղավնավանք, 12 - 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի համա...
20/05/2022

Աղավնավանք (վանական համալիր)

Աղավնավանք, 12 - 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի սեղան կա։

Եկեղեցու ճարտարապետությունը
Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է՝ ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարից։ Որմնասյուները միացնող կամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր վեղարով։ Արևելյան ճակատին փորված է երկու եռանկյունաձև խորշ։ Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին, իսկ վեղարն ամբողջությամբ մերկացել է։ Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը։

Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12 - 13-րդ դդ. վիմագրության արվեստին։

Եկեղեցին այսօր
Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։ Եկեղեցին այսօր ունի բազմաթիվ այցելուներ, որոնք իրենց ուժերով ձևավորել են խորանը։ Այստեղ մշտապես կատարվում է մոմավառություն։ Մուտքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ծառերից մեկն այցելուները վերածել են «երազանքի ծառի»՝ թաշկինակներ կապելով ճյուղերին և մտքում պահելով երազանք։

ՀայրավանքՀայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմո...
20/05/2022

Հայրավանք
Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

ԾաղկեվանքԾաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջար...
20/05/2022

Ծաղկեվանք

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

08/03/2020

Address

Yerevan
0097

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+37455040694

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դրախտային Հայաստան Տուր Paradise Armenia Tour Рай Армения Тур posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Դրախտային Հայաստան Տուր Paradise Armenia Tour Рай Армения Тур:

Share


Other Bus Tour Agencies in Yerevan

Show All