Շնորհավորում ենք բոլորիդ` հուշարձանների պահպանության միջազգային օրվա առթիվ 🇦🇲💐🎨🪄Նորավանք
Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետի վանք🕊
Սուրբ Զատիկը տոնում ենք Բյուրականի սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետի վանքի բակում☀️🕊☘
🏺
#Քարաշամբի_Արամի_գավաթը
🏺Ծիսաքանդակներով զարդարված արծաթե այս գավաթը 1987թ- ին Քարաշամբի դամբարանաբլրից` պեղումների ժամանակ, գտել է վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանը:
Թվագրվում է մ.թ.ա. XXII-XXI դդ:
🏺Գավաթի վրա պատկերված է Միջագետքի առասպելական Անզուդ թռչունը, աքքադացիների տիրակալ Նարամ-Սինը և կուտիների արքան` Արամը (Էրիդուպիզիրը կամ Էրիդուի վեզիրը` Արատտայի կառավարիչը):
📝 #Էդուարդ_Մելիքյան
Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
Գործում են «Աստղահավք» տիպի գորգ✨🕊
⚜Megerian Rugs
Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
#Շնորհավոր_տարեդարձ👼
Այանիս Թրավել🌺
Nune Geghamyan🌼
Rub Inna🌹
Nara Geghamyan🌸
#Մաթոսավանք💚 1205-1251թթ.
#Matosavank
💚Ըստ ավանդության, այն կառուցել է Իվանե Զաքարյանի որդի Ավագը:
💚Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան մուտքի ճակատակալ քարի արձանագրության, կառուցել է Հորդանանը` 1247 թ.: Փոքր չափերի թաղածածկ կառույց է: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կոչվել է նաև Պղնձահանքի Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հյուսիսային պատի տակ տեղադրված է 1251 թ. արձանագրությամբ գեղաքանդակ մեծ խաչքար:
💚Գավիթը կից է եկեղեցուն արևմուտքից: Մուտքը հյուսիսային կողմից է, հատակին կան մի քանի անմշակ և անարձանագիր տապանաքարեր:
💚Գրատունը կից է գավթին հյուսիսից, և նրան միացած է լայն բացվածքով: Թաղակապ, փոքր շինություն է` կառուցված խոշոր հարթ քարերով:
#Հայաստանի_պատմության_թանգարան
#Հայկական_տարազ
⚜Լոռու մարզի Արջովիտ (Ղուրսալի) գյուղի #սուրբ_Գևորգ եկեղեցին՝ թվագրվող 6-7րդ դարերով, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ փոքրածավալ, միախորան եկեղեցիների շարքում առանձնացող, խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ եկեղեցի է:
⚜Կառուցված է կարմիր, դարչնագույն և սև երանգների սրբատաշ տուֆից: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային:
⚜Եկեղեցին 1988թ-ի երկրաշարժից հիմնովին ավերվել է: Վերականգնման աշխատանքներն սկսվել են 1991-ին և ավարտվել 2001-ին՝ Կանադայից եկած, իսլամ ընդունած հայի ժառանգների բարերարությամբ և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի միջնորդությամբ:
⚜Վերականգնման նախագծի հեղինակն է ճարտարապետ #Ստեփան_Նալբանդյանը: