Ծիրանի տուր/Tsirani tour

Ծիրանի տուր/Tsirani tour Ճանաչենք հայրենիքը միասին
(1)

Հավուց թառ վանական համալիր։Գտնվում է Արարատի մարզում է այժմ արդեն Խոսրովի արգելոցում։
15/04/2024

Հավուց թառ վանական համալիր։Գտնվում է Արարատի մարզում է այժմ արդեն Խոսրովի արգելոցում։

Սահմանամերձ Չինարի գյուղը և չքնաղ Խորանաշատը
10/03/2024

Սահմանամերձ Չինարի գյուղը և չքնաղ Խորանաշատը

Նոր Վարագավանք
10/03/2024

Նոր Վարագավանք

02/03/2024
Օրբելյանների հետքերով
25/02/2024

Օրբելյանների հետքերով

26/12/2023

Սիրելի հոտևորդներ,էջիս հետ կապված խնդիր է առաջացել,խնդրում եմ արձագանքել՝մեկնաբանություններում որևէ բան գրելով։

18/09/2023

Սեպտեմբերի 21֊ին գնում ենք ուխտի։
Արագածոտնի մարզում կլինենք Օհանավանի Ս.Կարապետ եկեղեցում՝Հովհանավանքում։
Հաջորդ կանգառը մեր գրի հուշարձանն է՝ Տառերի պուրակը՝կանգնեցված գրերի ստեղծման 1600֊ամյակի առթիվ։
Սրբավայրերը տարբեր են ,բայց հավատք ունեցող մարդը ամեն տեղ մտնում է սրտի թրթիռով և Աստծո խոսքի հանդեպ երկյուղածությամբ։
Մեր ուխտագնացության հաջորդ հանգրվանը կլինի Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռը,որը Ղևոնդ Ալիշանը համարել է Հայաստանում ամենահայտնի երեք սրբավարերից մեկը։
Երևանից շարժվելու ենք 9 00֊ին։Ուղևորության արժեքը 6000 դրամ է։

30/08/2023

Գնա՞նք Գյումրի😊
Սեպտեմբերի 10֊ ին ռաջարկում ենք միասին ուղևորվել Գյումրի՝ծանոթանալու մեր հայտնի գյումրեցիների ծննդավայրին։
♦️ Ճանապարհը մեզ կտանի պատմական Նիգ գավառի Ապարան քաղաքով,որտեղ կանգառ կունենանք Ապարանի հերոսամարտերի հուշահամալիր այգում։
♦️ Հաջորդ կանգառը Հառիճավանքն է Հառիճ գյուղում։Կծանոթանանք 13֊րդ դարի այս չքնաղ վանական համալիրին։
♦️Գյումրին կճանաչենք Ձիթողցյանների հայտնի թանգարանով,որից հետո կքայլենք քաղաքում։Կտեսնենք
♦️Վարդանանց հրապարակը, Ս.Ամենափրկիչ ,Ս.Աստվածածին եկղ.֊ները,Խաչքարերի պուրակը,Վառեմ ֊մարեմ պատշգամբը,Հին թատրոնի շենքը,Հայֆիլմի նկարահանումների հայտնի բակը և այլն։
♦️Ճաշ ՝մոտ 1֊1,5 ժամ։
♦️Սև բերդ
♦️Հասցնելու դեպքում այցելություն՝Հովհ. Շիրազի կամ Ավ .Իսահակյանի թանգարան։
Մեկնումը՝ 8 30-ին,վերադարձը՝ մինչև 20 00-ն:

Լոռվա գանձերը...Ամեն այցելությանը մի նոր դիմագիծ,նոր անկյուն,նոր տրամադրություն։Կարծես հզոր ծավալը թույլ չտա ամեն ինչ ըն...
21/08/2023

Լոռվա գանձերը...Ամեն այցելությանը մի նոր դիմագիծ,նոր անկյուն,նոր տրամադրություն։Կարծես հզոր ծավալը թույլ չտա ամեն ինչ ընկալել միանգամից😊։

08/08/2023
08/08/2023

Մեր բաժին Աստված ,քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր։
Բայց քո կյանքը կարճ,մերը երկար էր,
Ու երկարում ենք քարերն ի վեր։

Մի քիչ էլ հանգիստ
06/08/2023

Մի քիչ էլ հանգիստ

Բնության մի կտոր Տավուշի բնաշխարհից
04/08/2023

Բնության մի կտոր Տավուշի բնաշխարհից

Կիրակի անպայման  գնում ենք...😊
31/07/2023

Կիրակի անպայման գնում ենք...😊

Օգոստոսի 13-ին գնում ենք Վայոց ձոր ՝Ջերմուկ  Ճանապարհին լիարժեք տեղեկություն կտրվի  մեր մարզերի աշխարհագրության ու պատմո...
25/07/2023

Օգոստոսի 13-ին գնում ենք Վայոց ձոր ՝Ջերմուկ
Ճանապարհին լիարժեք տեղեկություն կտրվի մեր մարզերի աշխարհագրության ու պատմության մասին,ի դեպ, անցնելու ենք երկու մարզի միջով։
Տեսնելու ենք
👇Խոր վիրապը
👇Արենի գյուղի մոտ գտնվող քարայրը
👇Արենի գինու գործարանը
👇Նորավանքը
👇Ջերմուկը
Ճանապարհն անցնելու է մեր հայրենիքի հրաշալի բնության միջով։Արարատյան հարթավայրում մեզ իրենց վեհությամբ գրավելու են Երանոսի ու Երախի լեռները մի կողմից, Արարատի գագաթները մյուս կողմից։
Հիանալու ենք Արփա գետի կիրճով ու նրան սնող գետերով ու գետակներով:
Զարմանալու ենք աշխարհի հնագույն քաղաքակրթության մի անկյունով՝բացահայտելով հին հայերի գինեգործական հմտություններ։
Օրբելյան իշխանական տան կառուցած Նորավանք վանական համալիրը մեզ կհիացնի իր արվեստով և կարմրաժայռ կիրճի համայնապատկերով։
Դեպի Ջերմուկ ճանպարհին կտեսնենք Կեչուտի ջրամբարը, որտեղից սկիզբ է առնում դեպի Սևան գնացող հայտնի ջրանցք։
Եվ իհարկե ,Ջերմուկ քաղաքը՝ առողջարանային քաղաքի իր բազմամարդությամբ, տաք հանքային ջրերով, գեղեցիկ ջրվեժով ու Արփա գետի անկրկնելի կիրճով։
Ահա այսպես, մեզ հետաքրքիր ճամփորդություն է սպասվում.միացե՛ք...
Երևանից դուրս ենք գալու 7 30-ին։

Address

Lepsiuse 18
Yerevan
0035

Alerts

Be the first to know and let us send you an email when Ծիրանի տուր/Tsirani tour posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ծիրանի տուր/Tsirani tour:

Videos

Share

Category


Other Travel Companies in Yerevan

Show All