11/04/2024
Խաչքարն աստծո կնիքն է ՀԱՅՈՑ հողին🇦🇲
Խաչքարը մեր պապերի աղոթքն է,
Մեր պատարագն` է քարի լեզվով:
Խաչքարը մեր դեմքն է,
Մեր ճակատագիրն է,
Մեր անցած ուղին և
Մեր հոգու հայացքն է`ուղղված առ Աստված:
Նորավանք
Բացահայտեք Հայաստանը մեզ հետ
(1)
Խաչքարն աստծո կնիքն է ՀԱՅՈՑ հողին🇦🇲
Խաչքարը մեր պապերի աղոթքն է,
Մեր պատարագն` է քարի լեզվով:
Խաչքարը մեր դեմքն է,
Մեր ճակատագիրն է,
Մեր անցած ուղին և
Մեր հոգու հայացքն է`ուղղված առ Աստված:
Նորավանք
Եկեղեցին 7-րդ դարով թվագրվող գմբեթավոր կառույց է: Եկեղեցու գրեթե ողջ նիստերը գոտևորված են միատող արձանագրությամբ, ըստ որի՝ Դավթի, Մանասի և որդիների հոգածությամբ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է... «վասն խաղաղութեան ամենայն աշխարհի...»:
Բյուրականի սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետի վանքն այսօր☀️☘🌻
Սուրբ Զատիկը տոնում ենք Բյուրականի սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետի վանքի բակում☀️🕊☘
#ԿԵՌԱՆ❣
Հայոց գեղեցկուհի թագուհին` Կեռան (Կիռ Աննա` Տիրուհի Աննա), 1262 թ., երբ նորահարս էր` Լամբրոնից Սսի արքունիք եկած։ (Մանրանկարի հատված Երուսաղեմի N 2660 ձեռագրից)։
Queen Keran, 1262
Armenian kingdom of Cilicia.
Աղբյուրը` ArmenianArt
🕊Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը և Մանուկների օրհնության օրը։
🕊Տոնը խորհրդանշում է Հիսուսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի
❤️Հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ Հովսեփ Օրբելին ծնվել է 1887թ․ մարտի 20-ին, Քութայիսի քաղաքում` Աբգար Օրբելու և Վարվառա Արղության-Երկայնաբազուկի ընտանիքում։
💙1934-1951թթ. եղել է Էրմիտաժի տնօրենը, 1943-1947թթ.` ՀՀ ԳԱԱ առաջին նախագահը:
Օրբելին հնագիտական աշխատանքներ է իրականացրել Վանում, Գառնիում, Ախթամարում, Ամբերդում...: 1936թ-ին ղեկավարել է Ամբերդի հնագիտական արշավախումբը:
🧡Օրբելին մահացել է 1961թ փետրվարի 2-ին` Լենինգրադում:
1982թ. հուլիսի 6-ին Ծաղկաձորում բացվում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։
⚜Բյուրականի սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետ եկեղեցի, Xդար⚜
❤️Եկեղեցու հարավային պատին կա ՆԼԳ (433 +551=984թ.) թվականի մի արձանագրություն, համաձայն որի` « ...Հայր Գրիգորը վկայում է, որ եկեղեցին ոչ միայն ներկա տեսքով X դարում է եղել , այլև արդեն մեկ անգամ լուրջ վերանորոգման է ենթարկվել...»։
💙 Եկեղեցին ի սկզբանե եղել է գերանածածկ, կղմինդրե տանիքով, որտեղ Հովհան Բագարանցին (այլ աղբյուրներում` Գրիգոր Լուսավորիչը) IVդարում Կեսարիայից բերված Հովհաննես Մկրտչի մասունքների վրա էլ հիմնել է այն:
Հետագայում` VIIդարում, վերակառուցվել է (թաղակապվել), իսկ Xդարում ավելացվել է կրկնապատը:
🧡Որոշ հնագետների պեղումներից և Xդարի թվակիր արձանագրություններից ենթադրվում է, որ եկեղեցին ունի նախաքրիստոնեական ծագում, և կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցող սրբավայրի տեղում:
Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, գնելով Բյուրականը, այն դարձնում է իր դաստակերտը:
XVIIդ. Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը Բյուրականը դարձնում է Էջմիածնի սեփականությունը:
Եկեղեցին վերականգնվել է երկու փուլով` 1982-1989թթ. և 1996-2000թթ:
🇦🇲Նյութի և ջերմ ընդունելության, մատուցած սուրբ պատարագի համար շնորհակալ ենք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանին
🇦🇲Վերականգնող ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին
🇦🇲Surb Hovhannes Church (Byurakan)
Շնորհավոր զբոսավարների միջազգային օրը🥂🍾
#ԱրԱրԱտ🇦🇲
Այանիս Տուր🤗
#ՆՈՐԱՎԱՆՔ
Սմբատ Օրբելյան իշխանի քանդակը
սուրբ Ստեփանոս եկեղեցու գավթի հյուսիսային պատին:
#Նորավանք✨
💕
վանքի դուռը
1134թվ.
Վանքը գտնվում է պատմական Հայաստանի Տարոն գավառում: Հայտնի է նաև Տիրինկատար, Սուրբ Ղազար անուններով:
1916թվ-ին անվանի հնագետ, պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը Բիթլիսում` թուրքերի կողմից լքված ավարում, հայտնաբերում է այն և տեղափոխում Թիֆլիսի ազգագրության թանգարան:
1925թվ-ին դուռն իր հանգրվանն է գտնում Հայաստանի պատմության թանգարանում:
Այն համարվում է Առաքելոց վանքի եզակի նմուշներից:
Վարպետներ`
Գծող` #Ղուկաս
Խոր Վիրապի համալիրում ընդգրկված են բերդապարիսպները, բակը, սուրբ Գևորգ բազիլիկը և սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածինը կառուցվել է XVII դարում` ժայռի գագաթին: Եկեղեցին կանգնած է Անահիտ աստվածուհու տաճարի տեղում:
monastery
հնավայր,
Ք.ա. VI-Vդդ.:
Հայկական տաճարի մանրակերտ:
Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը` #Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին:
Ք.ա. 782թվ.:
💍Ըստ մի ավանդության, Ախթալա է գալիս հայոց Արտաշես Ա արքան։ Պղնձագործ մի ծերունի վարպետ քուրայի մոտ պղնձից մատանի է պատրաստում և նվիրում արքային, իսկ արքան` իր ոսկյա մատանին:
💍Ամուսնական մատանիների հուշարձան-քանդակը տեղադրվել է 2010թ-ի սեպտեմբերի 19-ին, բերդի տարածքում` վանքի հարևանությամբ։ Քանդակագործներն են Համլետ Մատինյանն ու Արմեն Վարդանյանը։
#Մոմիկի տապանաքարը
#Նորավանքի թանգարան
Կավե սափոր ցլագլուխ քանդակներով
Ք.ա. VIII-VII դդ.:
Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
Խոյակ
#Ձորաղբյուր, VIIդար:
Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
Սուրբ Աստվածածնի ու մանուկ Հիսուսի հարթաքանդակը կնքավազանի վերևում⚜
Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է, որի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը ևս զարդարված են:
Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
#Ակնայի (Աղդամ) հացի թանգարանը:
💔Անի🇦🇲
❤️Օձունի վանքը կառուցվել է 303-313թթ, Տրդատ 3-րդի օրոք:
Ըստ ավանդության, Թովմաս առաքյալն օծել է եկեղեցին և օրհնել քահանաներին` գյուղն անվանելով Օձուն (օծված, օրհնված) և, նախքան հեռանալը, եկեղեցու բակում թաղել է Քրիստոսի բարուրի շորերը:
💙Վանքի կողքին կանգնեցված մահարձանը կառուցվել է V-VIդդ: Մահարձանի սյուների վրա քանդակված են քրիստոնեության տարածումը պատկերող տեսարաններ:
🧡Եկեղեցին կոչվել է նաև Խաչգոնդ, Խաչգունդ` ի պատիվ եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի, ում հիշատակին 1291թ. կանգնեցրել են քանդակազարդ խաչքար:
Գինու համտես, արևաբույր, բուժիչ խոտաբույսեր ու թեյեր:
Այս ամենը` համեմված հայկական հյուրասիրությամբ և տանտիրուհու ջերմ ժպիտով😍
💋Գայանե Շահգալդյան☀️
✅Վանի բերդաժայռ, Ք.ա. V-VIդդ.
Հին պարսկերենով, աքքադերենով և էլամերենով սեպագիր` թողնված Աքեմենյան Քսերքսես Ա արքայից👇🏻
«Հզոր աստված Ահուրամազդան` աստվածներից մեծագույնը, որ ստեղծել է երկիրը, որ ստեղծել է երկինքը, որ ստեղծել է մարդկանց և նրանց երջանկությունը, որ ստեղծել է Քսերքսես արքային` բազում արքաներից մեկին, բազում գահակալներից մեկին։ Ես Քսերքսեսն եմ, մեծ արքա, արքայից արքա, ժողովուրդների բոլոր աքաների արքա, երկրի արքա, Դարեհի որդի, Աքեմենյանների արժանի հաջորդ։
Քսերքսես մեծ արքան հայտնում է․ «իմ հայրը` Դարեհ արքան, Ահուրամազդայի զորությամբ շատ գործեր է կատարել և, քանի որ այստեղ ոչինչ չի նշել, ես հրամայեցի գրել նրա խոսքերը։ Թող, որ Ահուրամազդան պահպանի իմ թագավորությունը և այն ամենը, ինչ որ արարել եմ»:
Yerevan
Be the first to know and let us send you an email when Ayanis tour & blog posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Ayanis tour & blog:
Սուրբ Զատիկը տոնում ենք Բյուրականի սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կարապետի վանքի բակում☀️🕊☘
#Քարաշամբի_Արամի_գավաթը 🏺Ծիսաքանդակներով զարդարված արծաթե այս գավաթը 1987թ- ին Քարաշամբի դամբարանաբլրից` պեղումների ժամանակ, գտել է վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանը: Թվագրվում է մ.թ.ա. XXII-XXI դդ: 🏺Գավաթի վրա պատկերված է Միջագետքի առասպելական Անզուդ թռչունը, աքքադացիների տիրակալ Նարամ-Սինը և կուտիների արքան` Արամը (Էրիդուպիզիրը կամ Էրիդուի վեզիրը` Արատտայի կառավարիչը): 📝 #Էդուարդ_Մելիքյան Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
Գործում են «Աստղահավք» տիպի գորգ✨🕊 ⚜Megerian Rugs Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia
#Մաթոսավանք💚 1205-1251թթ. #Matosavank 💚Ըստ ավանդության, այն կառուցել է Իվանե Զաքարյանի որդի Ավագը: 💚Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան մուտքի ճակատակալ քարի արձանագրության, կառուցել է Հորդանանը` 1247 թ.: Փոքր չափերի թաղածածկ կառույց է: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կոչվել է նաև Պղնձահանքի Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հյուսիսային պատի տակ տեղադրված է 1251 թ. արձանագրությամբ գեղաքանդակ մեծ խաչքար: 💚Գավիթը կից է եկեղեցուն արևմուտքից: Մուտքը հյուսիսային կողմից է, հատակին կան մի քանի անմշակ և անարձանագիր տապանաքարեր: 💚Գրատունը կից է գավթին հյուսիսից, և նրան միացած է լայն բացվածքով: Թաղակապ, փոքր շինություն է` կառուցված խոշոր հարթ քարերով:
⚜Լոռու մարզի Արջովիտ (Ղուրսալի) գյուղի #սուրբ_Գևորգ եկեղեցին՝ թվագրվող 6-7րդ դարերով, վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ փոքրածավալ, միախորան եկեղեցիների շարքում առանձնացող, խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ եկեղեցի է: ⚜Կառուցված է կարմիր, դարչնագույն և սև երանգների սրբատաշ տուֆից: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային: ⚜Եկեղեցին 1988թ-ի երկրաշարժից հիմնովին ավերվել է: Վերականգնման աշխատանքներն սկսվել են 1991-ին և ավարտվել 2001-ին՝ Կանադայից եկած, իսլամ ընդունած հայի ժառանգների բարերարությամբ և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի միջնորդությամբ: ⚜Վերականգնման նախագծի հեղինակն է ճարտարապետ #Ստեփան_Նալբանդյանը: