Արշավ ԱՍՏ / Arshav AST

Արշավ ԱՍՏ / Arshav AST Познай себя, чтобы заслужить признания других.
Дарю людям добро и красоту.

10/10/2023
11/05/2022

После парада 9-мая в Александровском саду, президент РФ поклонился перед тумбой Города-Героя Одесса и возложил цветы.
В тот же вечер на этот город полетели семь крылатых ракет из Черноморского ВМФ РФ!!

08/11/2021

Հայկական նորագույն ԽԱՉԱՊԱՏՈՒՄ:
Ասում են Խաչը Լույս է' չեմ ժխտում:
Բայց դե, մեր առօրյայում խաչը' խաչ է և, այն եկեղեցում է, գերեզմանատանը, կամ էլ պարանոցին: Բայց կա նաև "խաչ քաշի դրա վրա" թևավոր խոսքը, որն իր բոլոր տարբերակներով, վատ իմաստ է արտահայտում:
ԵՒ, հիմա Հայաստանում, մի ձևական խաչացավ կա, որ արագորեն աճում է ու զարգանում: Մարդիկ խաչեր են տնկում ("խաչ են քաշում") սարերի ու ժայռերի վրա, բակերում ու շենքերի վրա:
Մեր քրիստոնեական պատմության ընթացքում Խաչը՝ խաչքարերի տեսքով իր ուրույն տեղն է ունեցել և խստագույնս կիրառվել է ըստ նշանակության: Իսկ այս նորաթուխ երևույթը, որը երկաթյա սնամեջ խաչերով ծածկել է ամբողջ Հայաստանը, իրոք երկիրը վերածել է մի հսկա գերեցմանոցի: Դրանք ճարտարապետական արժեք չեն ներկայացնում ու ոչ էլ արվեստի գործեր են (մի քանիսը նկատի չունեմ): Այդ խաչերը դարձել են սրա-նրա պարծենալու առարկա: Համայնքներն ու գյուղերը, կամ որոշ "լավ տղեք" համառորեն մրցում են, թե ու՞մ սարի խաչը ավելի " շքեղ" կլինի. - հլը, նայի ախպեր, բա որ գիշե՞րը տենաս...
Ո՞վ կարող է ասել, թե սրա նպատակը որն է:
Հասկանում եմ, երբ այն տեղադրում են սահմանամերձ վայրերում, կամ օտարադավ միջավայրում, օրինակ Ստեփանակերտի մեծ խաչը: Դա, իմաստավորված է: Բայց Հայաստանի կենտրոնում, հայկական գյուղերում ու սարերում խաչերը շարելու իմաստը ո՞րն է, ու՞մ եք ի՛նչ ապացուցում: Դա մի տարօրինակ պճնամոլություն է և կարծում եմ, նրանում հոգևոր ոչինչ չկա։ Թե՞ եկեղեցիներն են քիչ, Աստծուն փառք, ամեն ճաշակի ու քմահաճույքի, վայելեք ինչքան ուզում եք:
Ավելին, բնությունը փչացնելով, էլեկտրասյուներ տնկելով լույս եք քաշում: Չէ, վերջերս արդեն արևային մարտկոցներ են տեղադրում, որը գովելի փաստ է։ Բայց մտավախություն կա, որ վաղն էլ խաչի կողքին "օբյեկտ" կդնեն: Ազնիվ ու հավատացյալ մարդկանցից ներողություն եմ խնդրում, բայց նման նախանշաններ նկատել եմ:
Ժողովուրդ, եկեք մեր երկրի "խաչապատումը" դադարեցնենք և ավելի կարևոր հարցեր լուծենք, ավելի անհրաժեշտ կառույցներ շինենք, փորձենք ճիշտ ձևով գեղեցկացնել Հայրենիքը և, վերջապես մաքրենք մեր մեջ կուտակված դարավոր "կեղտը":

Բազմաժանր էքստրիմ զբոսանք
30/09/2020

Բազմաժանր էքստրիմ զբոսանք

22/09/2020
17/09/2020

Լոռվա ձորեր․ Ձորագետի և Փամբակի ջրերը խառնվելով ծնում են Դեբեդը։

Ահա, մի քանի պատկեր, որ անհամբեր սպասում են մեզ այս կիրակի։Շտապեք միանալ մեր խմբին, որ վայելեք Լոռվա այս չնաշխարհիկ անկյ...
17/09/2020

Ահա, մի քանի պատկեր, որ անհամբեր սպասում են մեզ այս կիրակի։Շտապեք միանալ մեր խմբին, որ վայելեք Լոռվա այս չնաշխարհիկ անկյունը։
Ըհը, լիքը դրական էմոցիաներ կստանաք։

Շաբաթ օրը՝ 12,09,2020, տեղի ունեցավ մեր հերթական սիրուն քայլարշավը։Մեր ավտոմեքենան սլացավ Արարատի կողքով, կտրեց Հայաստան...
14/09/2020

Շաբաթ օրը՝ 12,09,2020, տեղի ունեցավ մեր հերթական սիրուն քայլարշավը։
Մեր ավտոմեքենան սլացավ Արարատի կողքով, կտրեց Հայաստանի կեսը և հասավ Վայոց ձոր։
Ջերմուկը վայելեցինք թե վերևից, թե ներքևից։
Կեչուտի ջրամբարը սակավաջուր էր, բայց դա չխանգարեց, որ ճաշեինք նրա ափին և զմայլվեինք այդ Սևանը ցնուցող կապուտակ հայելիով։
Գնդեվազից ոլոր-մոլոր իջանք Գնդեվանք, ուր հեքիաթային բնության մեջ որպես մի անգին քար կանգնած էր այդ հինավուրց շինությունը։
Մեր ուղին շարունակեցինք Արփա գետի ափով, որն ամբողջ օրը մեզ ուղեկցեց իր ահռելի քարափներով և հրաշագեղ, անտառածածկ հովտով։

Արտավան-Սարավան հետախուզական քայլարշավի նկարների շարունակությունը։ 30,08,20
08/09/2020

Արտավան-Սարավան հետախուզական քայլարշավի նկարների շարունակությունը։ 30,08,20

Մեր հերթական քայլարշավի արդյունքում նոր, գրեթե անծանոթ վայրեր, որ աչքի ընկան իրենց արտասովոր գեղեցկությամբ։Դրանք են Եղեգ...
08/09/2020

Մեր հերթական քայլարշավի արդյունքում նոր, գրեթե անծանոթ վայրեր, որ աչքի ընկան իրենց արտասովոր գեղեցկությամբ։Դրանք են Եղեգնալիճը, Գնդաքարը, Քարափի լիճը, Հուսո լիճը, Արտավանի խորհրդավոր անտառները և այլն։

Արտանիշյան սիրուն Սևանը և մենք։ 09,08,2020
11/08/2020

Արտանիշյան սիրուն Սևանը և մենք։ 09,08,2020

10/08/2020

Գտնվում ենք մեր հերթական սիրուն արշավ-պրեմիերայի կիզակետում' Խորաձոր ափամերձ գագաթին(2123մ): Երեք կողմից շրջապատված ենք Սևանի փիրուզյա ջրերով և մեր ինքնագոհ հայացքներով փորձում ենք գրկել նրա գայթակղիչ ամբողջականությունը: 😱

Օգոստոսի սկզբին մեր կողմից իրականացվեց հետախուզական արշավ, որը սկսվեց Գեղարդ գյուղից՝ Գեղարդի սարահարթով դեպի Հավուց-Թառ...
04/08/2020

Օգոստոսի սկզբին մեր կողմից իրականացվեց հետախուզական արշավ, որը սկսվեց Գեղարդ գյուղից՝ Գեղարդի սարահարթով դեպի Հավուց-Թառ։ Մի ուրիշ, երանելի զգացում ապրեցինք՝ երբ հարթ "սեղանի" եզրին կանգնած, անչափ գեղեցիկ ու ահարկու անդունդի հատակին նկատեցինք "թաքնված" Գեղարդավանքը։ Եվ այդ զարմանահրաշ տեսարանը ուղեկցեց մեզ՝ ժայռերով շղթայված ձորափի ամբողջ երկայնքով։ Մեր զարմանքը կրկնապատկվեց՝ երբ ակամայից հայտնվեցինք փետրախոտերի /սարի սմբուլ/ անծայրածիր, ծաղկած փնջերի մեջ։ Ագահորեն լուսանկարելով շուրջբոլորը, գիհու և սզնենու նոսրանտառի միջով, անխնա կոխոտելով դժվարանց մացառուտները՝ հասանք հինավուրց Հավուց-Թառ։ Չափազանց հաճելի էր լսել խոնարհված վանքի խոսող քարերի պատմությունը ու, միաժամանակ, հիանալ նրանց գեղեցկությամբ։
Այնուհետև, անտառամիջի հողածածկ ճանապարհը մեզ տարավ Խոսրովի արգելոցի անցակետ, որտեղից էլ բարի մարդիկ, մեքենայով մեզ ուղեկցեցին Գառնի։
Մեր ճանապարհորդությունից պարզ դարձավ, որ այս երթուղին շատ հետաքրքիր է և գեղեցիկ, սակայն բավականին երկար։ Այն, խմբովի, նպատակահարմար է իրականացնել գիշերակացով։
Հավանաբար, մենք կկազմակերպենք նման արշավ և դուք էլ կկարողանաք ձեր աչքերով ու ձեռքերով շոշափոլ այն ամենը, ինչը տեսնում եք մեր նկարներում ։-)

Սիրուն արշավ դեպի Ջրովանք։
02/08/2020

Սիրուն արշավ դեպի Ջրովանք։

Բեռնատարից փոխանցվող տրամադրությունը:)
02/08/2020

Բեռնատարից փոխանցվող տրամադրությունը:)

Մոտ 2600 մետրի վրա փռված երիցուկների անծայրածիր դաշտում:
02/08/2020

Մոտ 2600 մետրի վրա փռված երիցուկների անծայրածիր դաշտում:

Մեր արշավային հուլիսյան էջերից․
01/08/2020

Մեր արշավային հուլիսյան էջերից․

Ծաղկունյաց լեռներում։
01/08/2020

Ծաղկունյաց լեռներում։

Հուլիսյան կադրեր մեր արշավներից:
30/07/2020

Հուլիսյան կադրեր մեր արշավներից:

Ողջունում ենք բոլորիդ ու փոխանցում բարձր տրամադրություն:✔
30/07/2020

Ողջունում ենք բոլորիդ ու փոխանցում բարձր տրամադրություն:✔

Arshav. AST 🚐🌲🏔🦋🌳🌼🌳🚌*Արշավ-ԱՍՏ*  արշավախումբը կազմակերպում  և հրավիրում է բոլոր ցանկացողներին։Կիրակի օրը,  օգոստոսի 2-ին...
29/07/2020

Arshav. AST 🚐🌲🏔🦋🌳🌼🌳🚌
*Արշավ-ԱՍՏ* արշավախումբը կազմակերպում և հրավիրում է բոլոր ցանկացողներին։
Կիրակի օրը, օգոստոսի 2-ին
Ճանաչողական քայլարշավ Ծաղկունյաց լեռների հարավ-արեւելյան մասով /Կոտայքի մարզ/։
Այցելություն պատմա-մշակութային հուշարձաններ։
✔Առավոտյան կուղևորվենք դեպի Հրազդան գետի ափերին թիկնած ՔԱՂՍԻ գյուղը և կմոտենանք ՍՈՒՐՍԱՐԻ, կամ «Լոլոզիկի» լանջերին։
✔Այնուհետև, թավ անտառի միջով կսկսվի մեր վերելքը։ Անտառից դուրս կգանք և կհասնենք ջրբաժան' կհայտնվենք ալպյան մարգագետինների գունագեղ աշխարհում։
✔Լեռնաթմբի վրայից կբացվեն հիանալի տեսարաններ դեպի հայրենի լեռները: Եղանակի բարեհաճությամբ կերևա նաև Արարատը։
✔Սարից կիջնենք դեպի մենավոր ՄԱՅՐԱՎԱՆՔԸ:
✔Քայլարշավը կշարունակվի մինչև Հրազդան-Երևան խճուղի։
✔Վերադարձին կայցելենք Թեղենիկի Հրեշտակապետաց եկեղեցին և Նոր Հաճընի վեհաշուք տաճարը։
Քայլելու ենք մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը մինչև 400 մ։
Մեկնում քաղաքից՝ 8։00 Մետրո «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» /Իսահակյան փող․/
Վերադարձ Երևան՝ մոտավորապես 20։30։
Արժեքը 5000 դրամ․ ներառում է տրանսպորտային ծախսերը և գիդ-ուղեկցորդի ծառայությունը։
Անխտիր կրել դիմակներ, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Հագնել սպորտային անկաշկանդ հագուստ, հարմարավետ կոշիկներ։
Ունենալ ուսապարկ, գլխարկ, անձրևից պաշտպանող թեթև հագուստ, ջուր' 1լ և սնունդ ։
Ուղևորությունը կիրականացնենք բարձրակարգ ավտոմեքենայով, ներկայիս պահանջներին համապատասխան ՝ ախտահանված և մաքուր։
Հայտերը ընդունվում են մինչ շաբաթ օրը ժամը 17:00։
Շտապեք գրանցվել․ ՀԵՌ․ 077- 52- 9994/Ստեփան/, 091 42- 91- 48/Աստղիկ/ 🚐🌲🏔🦋🌳🌼🌳🚌
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ:

Address

Yerevan

Telephone

+37477529994

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արշավ ԱՍՏ / Arshav AST posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Արշավ ԱՍՏ / Arshav AST:

Videos

Share


Other Yerevan travel agencies

Show All