Je Voyage/ ժը Վոյաժ Տուրիստական Ընկերություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Je Voyage/ ժը Վոյաժ Տուրիստական Ընկերություն

Je Voyage/ ժը Վոյաժ Տուրիստական Ընկերություն Խմբային տուրեր դեպի Եվրոպա, Կիպրոս, Սանկտ Պետերբուրգ, Ճապոնիա։
(1)

🇮🇹 ✈ Միացե՛ք մեր առաջիկա  խմբային տուրին դեպի երազանքների Իտալիա ՝ Հռոմ, Վատիկան, Ֆլորենցիա, Վենետիկ, Պիզա, Վերոնա  մայի...
04/02/2025

🇮🇹 ✈ Միացե՛ք մեր առաջիկա խմբային տուրին դեպի երազանքների Իտալիա ՝ Հռոմ, Վատիկան, Ֆլորենցիա, Վենետիկ, Պիզա, Վերոնա մայիսի 12-19ը և հունիսի 5-12ը:

🔖815 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը ներառում է`
✅ Հյուրանոց
✅ Նախաճաշ
✅ Տուրեր վերը նշված քաղաքներում
✅ Տրանսֆեր (հյուրանոցից օդանավակայան, օդանավակայանից հյուրանոց, միջքաղաքային/ներքաղաքային)
✅ Հայ զբոսավարի ծառայություն
✅ Վիզայի աջակցություն
⛔️ Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 30 անձ:
--------------------------------------------
☎️077 310305
☎️099 310305
-------------------------
⛔️ Արժեքը չի ներառում
✈ Ավիատոմսերը ՝ երկկողմանի ավիատոմսը այս պահի դրությամբ կազմում է 200 եվրո WizzAir (Երևան-Հռոմ և Վենետիկ - Երևան )
🏛 Թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 80 եվրո
✅ Վիզաների կենտրոնի գումար - 30.000 դրամ
✅ Քաղաքային հարկեր - 40 եվրո
--------------------------------
Գիշերակացը կապահովվի հետևյալ քաղաքներում և հյուրանոցներում ՝
🏠Հռոմ - 3 գիշեր -Hotel Roma Tor Vergata 4*
🏠Ֆլորենցիա - 2 գիշեր -Hotel San Giorgio & Olimpic Florence
3*
գտնվում է քաղաքի ամենակենտրոնում, ինչը հնարավորություն կտա վայելել վերածննդի մայրաքաղաքը նաև երեկոյան ժամերի
🏠Վենետիկ - 2 գիշեր - Hotel Centrale Mestre 3*
--------------------------------------
✅Օր 1, ժամանում Հռոմ , տեղափոխում օդանավակայանից հյուրանոց: Քաղաքի հետ ծանոթությունը կսկսենք միջնադարյան Հռոմից, որի խորհրդանիշներից գլխավորը թերևս Վենեցիայի հրապարակն է,այստեղ կենտրոնական դիրք է զբաղեցնում Հայրենիքի խորանը:
Կշարունակենք մեր ճանապարհը դեպի Պանթեոն, որտեղ կունենանք ազատ ժամանակ սննդի ինչպես նաև կվայելենք իտալական սուրճ տեղացիների շրջանում ամենահայտնի սրճարաններից մեկում, կայցելենք քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկը ՝ Նավոնայի հրապարակ:
✅Օր 2, Անտիկ Հռոմ ՝ Կոլիզեում և Հռոմեական Ֆորում, կծանոթանանք անտիկ Հռոմեական ճարտարապետությանը և պատմությանը, կբարձրանանք Պալատին և Կապիտոլի բլուրներ:
✅Օր 3, Այցելություն Վատիկան, Սուրբ Պետրոսի տաճար ՝ ամենամեծ Քրիստոնեա տաճարն աշխարհում, Վատիկան թանգարան, որտեղ կտեսնենք միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը ՝ Սիքստինյան կապելլան:
Երեկոյան ժամերին Հռոմը յուրահատուկ գեղեցիկ է, կզբոսնենք գետափնյա հատվածով, կվայելենք քաղաքի յուրահատուկ շունչը, կտեսնենք Հրեշտակի և Վիկտոր Էմանուիլ II հանրահայտ կամուրջները, ապա կայցելենք Տրեվիի շատրվան:
✅ Օր 4, Մեկնում Ֆլորենցիա, տեղավորում հյուրանոցում ապա քաղաքային տուր, որի ընթացքում կտեսնենք Սինյորիի հրապարակը, Սանտա Մարիա կամ պարզապես Ֆլորենցիայի մայր տաճար, Պալացցո Վեկո:
✅ Օր 5, Օրվա առաջին հատվածին այցելություն #Պիզա ապա շարունակում ենք բացահայտել Ֆլորենցիան՝ աշխարհահռչակ Ուֆֆիցի պատկերասրահ, կզբոսնենք Առնո գետի երկայնքով և կտեսնենք քաղաքի հանրահայտ կամուրջները ՝ Վեկյո կամուրջը և այլն…
Երեկոյան կբարձրանանք Միքելաջելոյի հրապարակ-դիտակետ, որտեղից բացվում է դեպի քաղաք ամենահայտնի տեսարանը:
✅Օր 6, Առավոտյան մեկնում ենք Վենետիկ, տեղավորում հյուրանոցում ապա քաղաքային տուր Վենետիկում , որի ընթացքում կտեսնենք հանրահայտ Սուրբ Մարկոսի հրապարակը, կայցելենք Սուրբ Մարկոսի տաճար, կտեսնենք Ռիալտոյի և այլ նշանավոր կամուրջներ:
✅Օր 7, Առավոտյան մեկնում ենք մեկօրյա տուրի Իտալիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ հիասքանչ Վերոնա:
✅ Օր 8, Ազատ ժամանակ օրվա առաջին կեսին, ցանկացնողների համար այցելություն Սուրբ Ղազար կղզի (լրացուցիչ վճարով 30 եվրո)
Իսկ կեսօրից մեկնում ենք օդանավակայան, վերադարձ Երևան
--------------------------------------
🤔Ինչու՞ ճամփորդել կամ չճամփորդել մեզ հետ.
Մեր տուրերն անցնում են ստանդարտից դուրս. փորձում ենք անել այնպես, որ մեր զբոսաշրջիկները կարողանան սահմանափակ օրերի ընթացքում հնարավորինս շատ տեսնել և բացահայտել տվյալ քաղաքները ՝ շրջագայության համար ծախսելով հնարավորինս քիչ գումար: Ոտքով քայլում ենք շատ՝ իրապես զգալու տվյալ քաղաքի շունչը և մանրակրկիտ ուսումնասիրելու մեր կողմից առաձնացված փողոցների ճարտարապետությունը( շատ, բայց խելամիտ, ոչ հոգնելու աստիճան): Սովորաբար չենք վարձակալում տուրիստական ավտոբուսներ (միայն օդանավակայանից տրանֆերն ապահովելիս և քաղաքից քաղաք տեղափոխվելիս) և չենք ցույց տալիս ճարտարապետական կոթողները ավտոբուսի պատուհանից ակնթարթի ընթացքում , այլ քաղաքային էքսկուրսիաներն իրականացնելիս օգտվում ենք 🚋 տրամվայներից, մետրոյից՝ այս կերպ ձեզ ներկա դարձնելով տվյալ քաղաքի առօրյային: Չենք միանում ռուսախոս կամ օտարերկյա այլ խմբերի, այլ մեր զբոսավարն է անցկացնում էքսկուրսիաները մեր իսկ հեղինակային ձևով:
Արդյունքում ունենում եք հագեցած օրեր, ակտիվ ռիթմ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փոխարենը վճարում եք շատ ավելի մատչելի գումար:

🇮🇹 ✈ Միացե՛ք մեր առաջիկա  խմբային տուրին դեպի երազանքների Իտալիա ՝ Հռոմ, Վատիկան, Ֆլորենցիա, Վենետիկ, Պիզա, Վերոնա  մարտ...
27/01/2025

🇮🇹 ✈ Միացե՛ք մեր առաջիկա խմբային տուրին դեպի երազանքների Իտալիա ՝ Հռոմ, Վատիկան, Ֆլորենցիա, Վենետիկ, Պիզա, Վերոնա մարտի 21-28ը:

🔖700 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը ներառում է`
✅ Հյուրանոց
✅ Նախաճաշ
✅ Տուրեր վերը նշված քաղաքներում
✅ Տրանսֆեր (հյուրանոցից օդանավակայան, օդանավակայանից հյուրանոց, միջքաղաքային/ներքաղաքային)
✅ Հայ զբոսավարի ծառայություն
✅ Վիզայի աջակցություն
⛔️ Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 30 անձ:
--------------------------------------------
☎️077 310305
☎️099 310305
-------------------------
⛔️ Արժեքը չի ներառում
✈ Ավիատոմսերը ՝ երկկողմանի ավիատոմսը այս պահի դրությամբ կազմում է 200 եվրո WizzAir (Երևան-Հռոմ և Վենետիկ - Երևան )
🏛 Թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 80 եվրո
✅ Վիզաների կենտրոնի գումար - 30.000 դրամ
✅ Քաղաքային հարկեր - 40 եվրո
--------------------------------
Գիշերակացը կապահովվի հետևյալ քաղաքներում և հյուրանոցներում ՝
🏠Հռոմ - 3 գիշեր -Hotel Roma Tor Vergata 4*
🏠Ֆլորենցիա - 2 գիշեր -Hotel San Giorgio & Olimpic Florence
3*
գտնվում է քաղաքի ամենակենտրոնում, ինչը հնարավորություն կտա վայելել վերածննդի մայրաքաղաքը նաև երեկոյան ժամերի
🏠Վենետիկ - 2 գիշեր - Hotel Centrale Mestre 3*
--------------------------------------
📌Ուշադրություն, այս տուրից կունենանք նաև
Մայիս 12- 19ը և
Հունիս 4-11ը՝
🔖 արժեքն այդ ամիսներին արդեն 815 եվրո:
--------------------------------------
✅Օր 1, ժամանում Հռոմ , տեղափոխում օդանավակայանից հյուրանոց: Քաղաքի հետ ծանոթությունը կսկսենք միջնադարյան Հռոմից, որի խորհրդանիշներից գլխավորը թերևս Վենեցիայի հրապարակն է,այստեղ կենտրոնական դիրք է զբաղեցնում Հայրենիքի խորանը:
Կշարունակենք մեր ճանապարհը դեպի Պանթեոն, որտեղ կունենանք ազատ ժամանակ սննդի ինչպես նաև կվայելենք իտալական սուրճ տեղացիների շրջանում ամենահայտնի սրճարաններից մեկում, կայցելենք քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկը ՝ Նավոնայի հրապարակ:
✅Օր 2, Անտիկ Հռոմ ՝ Կոլիզեում և Հռոմեական Ֆորում, կծանոթանանք անտիկ Հռոմեական ճարտարապետությանը և պատմությանը, կբարձրանանք Պալատին և Կապիտոլի բլուրներ:
✅Օր 3, Այցելություն Վատիկան, Սուրբ Պետրոսի տաճար ՝ ամենամեծ Քրիստոնեա տաճարն աշխարհում, Վատիկան թանգարան, որտեղ կտեսնենք միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը ՝ Սիքստինյան կապելլան:
Երեկոյան ժամերին Հռոմը յուրահատուկ գեղեցիկ է, կզբոսնենք գետափնյա հատվածով, կվայելենք քաղաքի յուրահատուկ շունչը, կտեսնենք Հրեշտակի և Վիկտոր Էմանուիլ II հանրահայտ կամուրջները, ապա կայցելենք Տրեվիի շատրվան:
✅ Օր 4, Մեկնում Ֆլորենցիա, տեղավորում հյուրանոցում ապա քաղաքային տուր, որի ընթացքում կտեսնենք Սինյորիի հրապարակը, Սանտա Մարիա կամ պարզապես Ֆլորենցիայի մայր տաճար, Պալացցո Վեկո:
✅ Օր 5, Օրվա առաջին հատվածին այցելություն #Պիզա ապա շարունակում ենք բացահայտել Ֆլորենցիան՝ աշխարհահռչակ Ուֆֆիցի պատկերասրահ, կզբոսնենք Առնո գետի երկայնքով և կտեսնենք քաղաքի հանրահայտ կամուրջները ՝ Վեկյո կամուրջը և այլն…
Երեկոյան կբարձրանանք Միքելաջելոյի հրապարակ-դիտակետ, որտեղից բացվում է դեպի քաղաք ամենահայտնի տեսարանը:
✅Օր 6, Առավոտյան մեկնում ենք Վենետիկ, տեղավորում հյուրանոցում ապա քաղաքային տուր Վենետիկում , որի ընթացքում կտեսնենք հանրահայտ Սուրբ Մարկոսի հրապարակը, կայցելենք Սուրբ Մարկոսի տաճար, կտեսնենք Ռիալտոյի և այլ նշանավոր կամուրջներ:
✅Օր 7, Առավոտյան մեկնում ենք մեկօրյա տուրի Իտալիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ հիասքանչ Վերոնա:
✅ Օր 8, Ազատ ժամանակ օրվա առաջին կեսին, ցանկացնողների համար այցելություն Սուրբ Ղազար կղզի (լրացուցիչ վճարով 30 եվրո)
Իսկ կեսօրից մեկնում ենք օդանավակայան, վերադարձ Երևան
--------------------------------------
🤔Ինչու՞ ճամփորդել կամ չճամփորդել մեզ հետ.
Մեր տուրերն անցնում են ստանդարտից դուրս. փորձում ենք անել այնպես, որ մեր զբոսաշրջիկները կարողանան սահմանափակ օրերի ընթացքում հնարավորինս շատ տեսնել և բացահայտել տվյալ քաղաքները ՝ շրջագայության համար ծախսելով հնարավորինս քիչ գումար: Ոտքով քայլում ենք շատ՝ իրապես զգալու տվյալ քաղաքի շունչը և մանրակրկիտ ուսումնասիրելու մեր կողմից առաձնացված փողոցների ճարտարապետությունը( շատ, բայց խելամիտ, ոչ հոգնելու աստիճան): Սովորաբար չենք վարձակալում տուրիստական ավտոբուսներ (միայն օդանավակայանից տրանֆերն ապահովելիս և քաղաքից քաղաք տեղափոխվելիս) և չենք ցույց տալիս ճարտարապետական կոթողները ավտոբուսի պատուհանից ակնթարթի ընթացքում , այլ քաղաքային էքսկուրսիաներն իրականացնելիս օգտվում ենք 🚋 տրամվայներից, մետրոյից՝ այս կերպ ձեզ ներկա դարձնելով տվյալ քաղաքի առօրյային: Չենք միանում ռուսախոս կամ օտարերկյա այլ խմբերի, այլ մեր զբոսավարն է անցկացնում էքսկուրսիաները մեր իսկ հեղինակային ձևով:
Արդյունքում ունենում եք հագեցած օրեր, ակտիվ ռիթմ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փոխարենը վճարում եք շատ ավելի մատչելի գումար:

🇪🇸 🇵🇹 ✈ Միացեք մեր հայկական խմբային տուրին դեպի Իսպանիա և  Պորտուգալիա ՝ Բարսելոնա, Մադրիդ, Լիսաբոն մարտի 12-20 ը: 🔖805 ...
27/01/2025

🇪🇸 🇵🇹 ✈ Միացեք մեր հայկական խմբային տուրին դեպի Իսպանիա և Պորտուգալիա ՝ Բարսելոնա, Մադրիդ, Լիսաբոն մարտի 12-20 ը:
🔖805 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը ներառում է
✅Հյուրանոց
✅Նախաճաշ
✅Տուրեր նշված քաղաքներում, առանց լրացուցիչ վճարների
✅Տրանսֆեր (դիմավորում/ճանապարհում, միջքաղաքային/ներքաղաքային)
✅Հայ զբոսավարի ծառայություն
✅Վիզայի աջակցություն
-------------------------
☎️077 310305
☎️099 310305
📞Viber 077 310305
-------------------------
⛔️Արժեքը չի ներառում
✈ Ավիատոմսերը ՝ դեկտեմբեր ամսվա դրությամբ երկկողմանի ավիատոմսը կազմում է 250 եվրո WizzAir-ով, արժեքը ենթակա է փոփոխման։
(Երևան-Հռոմ - Բարսելոնա և վերադարձը Մադրիդ- Հռոմ - Երևան )
🏛թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 80 եվրո
✅Վիզայի վճարը ՝ 35 եվրո:
✅Վիզաների կենտրոնի գումար 35.000 դրամ
✅Քաղաքային հարկեր -30 եվրո
--------------------------------
Գիշերակացը կապահովվի հետևյալ քաղաքներում և հյուրանոցներում ՝
🏠 Բարսելոնա- 4 գիշեր - ibis Barcelona Meridiana Hotel
🏠 Մադրիդ - 1 գիշեր - Espahotel Gran Via
🏠 Լիսաբոն- 3 գիշեր- Hotel Avenida Park
⛔️ #Ուշադրություն , մեր տուրերի արժեքները ներկայացված են 2 անձը մեկ սենյակում հաշվարկով: Եթե ճամփորդում եք մենակ, մենք ձեզ առաջարկում ենք սենյակում մնալ մեկ այլ մասնակցի հետ (նույն սեռի ներկայացուցիչ), կամ հավելավճարով մնալ սենյակում մենակ, այս դեպքում արժեքը ավելանում է 250-300 եվրո:
---------------------------------------------------------
✅Օր 1, Մեկնում ենք Բարսելոնա, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց:
Կատալոնիայի մայրաքաղաքի հետ ծանոթացումը կսկսենք Լա Ռամբլա գլխավոր պողոտայից, ապա կայցելենք հիասքանչ Սագրադա Ֆամիլիա տաճար, կտեսնենք նաև Անտոնիո Գաուդիի հեղինակած արտասովոր շենքեր ՝ Կասա Միլան և Բատլիոն, քաղաքի ամենամեծ հրապարակներից մեկը ՝ Կատալոնիայի հրապարակ:
✅ Օր 2, Շարունակում ենք բացահայտել Բարսելոնայի Գաուդիական հետքերը ՝ այցելություն հեքիաթային Գուելի այգի, կանցկացնենք այտեղ 2 ժամ, ապա կվայելենք Բարսելոնայի համայնապատկերը ամենաբարձր կետից ՝ Տիբիդաբո բլուրից, որտեղ և գտնվում է հանրահայտ Քրիստոսի Սուրբ Սիրտ եկեղեցին , ապա կայցելենք Իսպանական հրապարակ, կտեսնենք գեղեցիկ Վենեցիական աշտարակները, Կախարդական Շատրվանները, որը երեկոյան ժամերին իր մոտ է համախմբում և քաղաքի բանկիչներին և զբոսաշրջիկներին:
✅ Օր 3, Կտեսնենք Կատալոնական Հաղթական Կամարը, կայցելենք նրան հարող չքնաղ Ցիտադել այգին, որն իր շքեղ շատրվաններով և էքզոտիկ բուսականությամբ համարվում է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը:
⚽️Երեկոյան այցելություն Լեգենդար Կամպ Նոու մարզադաշտ ( դեռևս Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի գրաֆիկը հայտնի չէ, այդ օրերին ֆուտոլային հանդիպում լինելու դեպքում ֆուտբոլ դիտելու, եթե ոչ ՝ կմասնակցենք մարզադաշտում գտնվող էքսկուրսիային, կտեսնենք ակումբի թանգարանը և մարզադաշտը:
✅ Օր 4, Կբացահայտենք Բարսելոնայի Գոթական հատվածը, որտեղ կտեսնենք Բարսելոնայի Մայր Տաճարը, Կատալոնիայի ամենահին հրապարակը, իսկ երեկոյան կզբոսնենք Լա Բարսելոնետա ծովափնյա հատվածով՝ կվայելենք Միջերկրական ծովը մայրամուտի ժամերին:
✅ Օր 5, Մադրիդի հետ ծանոթացումը կսկսենք քաղաքի գլխավոր խորհրդանիշը համարվող Թագավորական պալատից և նրան կից Ալմուդենա տաճարից:
✅ Գլխավոր հրապարակ կամ Պլազա մայոր, Պուերտա դել Սոլ արևի հրապարակ, կքայլենք Գրան Վիյա գլխավոր պողոտայով, որտեղ տեղակայված են ճարտարապետական գլուխգործոց համարվող շենքեր,
✅ Կտեսնենք Սիբելես ամենագեղեցիկ հրապարակներից մեկը:
✅ Բուեն Ռետիրո ագին իր գեղեցիկ արձաններով, շատրվաններով և Ապակյա Պալատով համարվում է ամենագեղեցիկներից մեկը Եվրոպայում:
✅Օր 6,7,8 Մեկնում ենք Լիսաբոն, երեք օր կանցկացնենք Պորտուգալիայի գունեղ մայրաքաղաքում, կտեսնենք գլխավոր Կոմերսիու Հրապարակը, Հաղթական Կամարից կքայլենք Ռոսիու Հրապարակ, իսկ Բելեմ աշտարակը մեզ հիշեցնում է Պորտուգալիայի երբեմնի ծովային կայսրության լինելու մասին, այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների ցանկում:
✅ Տախո գետի երկայնքով է տեղակայված նաև Բացահայտումենրի աշտարակը, որը մեզ հիշեցնում է Պորտուգալացի Մեծ Ճամփորդողների և նրանց սխրագործությունների մասին. Ֆեռնան Մագելան, Վասկո Դա Գամա:
Ժերոնիմոս վանքը (Jeronimos Monastery) գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է:
✅ Ալֆամա Հին թաղամասը իր նեղլիկ փողոցներով, կոլորիտային տրամվայներով քաղաքի գլխավոր այցեքարտերից մեկն է. այստեղ՝ բարձրում է գտնվում Սուրբ Գևորգ ամրոցը, որտեղից բացում է քաղաքի թերևս գլխավոր տեսարանը:
✅ Ազուլեժուն Azulejo շենքերի, վանքերի և այլ կառույցների ներքին, արտաքին պատերը հարդարելու պորտուգալական կերպարվեստական ոճն է. այն շատ արտահայտիչ է São Vicente de Fora վանական համալիրում , իսկ նրա տանիքից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքը և գետը:
✈ Օր 9 մեկնում ենք օդանավակայան:
🤔Ինչու՞ ճամփորդել կամ չճամփորդել մեզ հետ.
Մեր տուրերն անցնում են ստանդարտից դուրս. փորձում ենք անել այնպես, որ մեր զբոսաշրջիկները կարողանան սահմանափակ օրերի ընթացքում հնարավորինս շատ տեսնել և բացահայտել տվյալ քաղաքները ՝ շրջագայության համար ծախսելով հնարավորինս քիչ գումար: Ոտքով քայլում ենք շատ՝ իրապես զգալու տվյալ քաղաքի շունչը և մանրակրկիտ ուսումնասիրելու մեր կողմից առաձնացված փողոցների ճարտարապետությունը( շատ, բայց խելամիտ, ոչ հոգնելու աստիճան): Սովորաբար չենք վարձակալում տուրիստական ավտոբուսներ (միայն օդանավակայանից տրանֆերն ապահովելիս և քաղաքից քաղաք տեղափոխվելիս) և չենք ցույց տալիս ճարտարապետական կոթողները ավտոբուսի պատուհանից ակնթարթի ընթացքում , այլ քաղաքային էքսկուրսիաներն իրականացնելիս օգտվում ենք 🚋 տրամվայներից, մետրոյից՝ այս կերպ ձեզ ներկա դարձնելով տվյալ քաղաքի առօրյային: Չենք միանում ռուսախոս կամ օտարերկյա այլ խմբերի, այլ մեր զբոսավարն է անցկացնում էքսկուրսիաները մեր իսկ հեղինակային ձևով:
Արդյունքում ունենում եք հագեցած օրեր, ակտիվ ռիթմ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փոխարենը վճարում եք շատ ավելի մատչելի գումար:

🌸Կանանց միջազգային օրը հեքիաթային Կիպրոսում🇨🇾 Ցանկանու՞մ եք բացահայտել Կիպրոսն իր գեղեցիկ լողափերով, հնադարյան հելլենակա...
25/01/2025

🌸Կանանց միջազգային օրը հեքիաթային Կիպրոսում

🇨🇾 Ցանկանու՞մ եք բացահայտել Կիպրոսն իր գեղեցիկ լողափերով, հնադարյան հելլենական մշակույթով և ճարտարապետությամբ, ազգային խոհանոցով և յուրահատուկ տեսարժան վայրերով:

✈ Միացեք մեր հայկական խմբով տուրին մարտի 5-12ը

🔖Արժեքը 550 եվրոյին համարժեք դրամ, ներառում է
✅ Հյուրանոց (Mikes Kanarium Hotel
գտնվում է Լարնակայի գլխավոր Ֆինիկուդես բուլվարում՝ հարևանությամբ կան բազմաթիվ ռեստորաններ և ժամանցի վայրեր)
✅ Նախաճաշ
✅ Էքսկուրսիաները ըստ ծրագրի
✅ Տրանսֆեր (դիմավորում/ճանապարհում)
✅ Վիզայի աջակցություն
✅ Հայ ուղեկցորդի ծառայություն
✅ Բոլոր տրանսպորտային ծախսերը
☎️ 077 310 305
☎️ 099 310305
‼️ Արժեքը չի ներառում
✅ Ավիատոմսերը՝ Երևան- Լարնակա- Երևան WizzAir այս պահի դրությամբ- 100 եվրո
Վիզայի վճարը ՝ 27000 դրամ:
--------------------------------------------
⛔ #Ուշադրություն Տեղերը սահմանափակ են` առավելագույնը 20 անձ:
✅ Օր 1
Ժամանում հյուրանոց կեսօրին , էքսկուրսիա Լարնակա քաղաքի հին թաղամասով, որի ընթացքում կտեսնենք սուրբ Ղազար եկեղեցին, Լարնակայի ամրոցը, հայկական փողոց և եկեղեցին, ինչպես նաև կենտրոնական Ֆինիկուդես բուլվարը:
✅ Օր 2
Ազատ ժամանակ օրվա առաջին կեսին, իսկ կեսօրից այցելություն Լեֆկարա գյուղ, որն իր կոլորիտային փողոցներով և դեպի Տրոդոսի լեռները բացվող գեղեցիկ տեսարաններով Կիպրոսի ամենահայտնի տուրիստական ուղղություններից մեկն է համարվում: Գյուղը հայտնի ժանյակագործության և արծաթյա իրերի պատրաստման բազմադարյան իր ավանդույթներով:
✅ Օր 3
Մեկնում Լիմասոլ քաղաք, որտեղ և կտեսնենք հին հելլենական կոթողներ ` Old Kourion քաղաքը, Աֆրոդիտե աստվածուհու ժայռը, զբոսանք Լիմասոլի հին թաղամասով և ծովափնյա հատվածով:
Ինչպես նաև այցելություն Օմոդոս գյուղ՝ Կիպրոսի ավանդական գինեգործության կենտրոններից մեկը ՝ գինու համտեսի: Գյուղն աչքի է ընկնում իր կոլորիտով, նեղլիկ փողոցներով:
✅ Օր 4 Ազատ օր, այցելություն Լարնակային նորաբաց մոլ, որտեղ այդ ընթացքում զեղչերի սեզոն է:
✅ Օր 5
Այցելություն Այիա Նապա քաղաք, որը հայտնի է իր կապույտ ափերով և ակտիվ կյանքով: Կտեսնենք Կիպրոսի ամենահայտնի լողափերից մեկը Նիսսին, ապա շրջայց քաղաքում և այցելություն բնական լեռ հանդիսացող սիրահարների կամուրջ և քարանձավեր:
✅ Օր 6
Ազատ օր
✅ Օր 7 Այցելություն Պաֆոս քաղաք(այստեղ են գտնվում հելլենական տարբեր պատմամշակութային կոթողներ` Աֆրոդիտե աստվածուհու բաղնիքը և այլն) որի ճանապարհին կայցելենք Կիպրոսի հանրահայտ ձիթապտուղների յուղերի պատրաստման գործարան:

✅ Օր 8 Մեկնում օդանավակայան:

🇬🇧 Միացեք մեր խմբային տուրին դեպի Անգլիա և Շոտլանդիա՝ Լոնդոն, Էդինբուրգ , Օքսֆորդ քաղաքներ ապրիլի  23-30ը։🔖Տուր փաթեթի ա...
24/01/2025

🇬🇧 Միացեք մեր խմբային տուրին դեպի Անգլիա և Շոտլանդիա՝ Լոնդոն, Էդինբուրգ , Օքսֆորդ քաղաքներ ապրիլի 23-30ը։

🔖Տուր փաթեթի արժեքը - 1050 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը ներառում է`
✅ Հյուրանոց
✅ Նախաճաշ
✅ Տուրեր վերը նշված քաղաքներում
✅ Տրանսֆեր (հյուրանոցից օդանավակայան, օդանավակայանից հյուրանոց, միջքաղաքային/ներքաղաքային)
✅ Հայ զբոսավարի ծառայություն
✅ Վիզայի աջակցություն
⛔️ Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 30 անձ:
--------------------------------------------
☎️077 310305
☎️099 310305
-------------------------
⛔️ Արժեքը չի ներառում
✈ Ավիատոմսերը ՝ երկկողմանի ավիատոմսը Երևան- Լոնդոն - Երևան( տրանզիտը Աթենքով) կազմում է 400 եվրո այս պահի դրությամբ։
🏛 Թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 80 եվրո
✅ Վիզայի վճար 105000 դրամ։
--------------------------------
Գիշերակացը կապահովվի հետևյալ հյուրանոցում ՝
🏠 Holiday Inn Express London Wandsworth, an IHG Hotel - 7 գիշեր
-------------------------------
🇬🇧 #Լոնդոնում կայցելենք հետևյալ վայրերը
✅Trafalgar հրապարակ
✅Բրիտանական թանգարան, որի մուտքն, ի ուրախություն զբոսաշրջիկների, անվճար է։ Այստեղ են գտնվում աշխարհի հնագույն քաղաքակրթություններից բերված հավաքածուներ, արվեստի անգին նմուշներ՝ Հին Հունական, Եգիպտական, Ուրարտական, Բաբելոնից, Հին Շումերից, Հռոմեական և այլն։
✅Ազգային Պատկերասրահ, որի մուտքը նույնպես անվճար է։ Կտեսնենք Իմպրեսիոնիստների և պոստիմպրեստիոնիստների գործեր՝ այդ թվում այս շարժման հիմնադիր Կլոդ Մոնեի հանրահայտ գործերից, Էդգար Դեգա, Կամիլ Պիսարո, Վան գոգ։ ինչպես նաև Վերածնունդի ժամանակաշրջանից Դա Վիչի, Ռաֆայել, Միքելանջելոև այլոց։
✅Վեսթմինսթերում Կտեսնենք Westminster պալատը,
✅Բիգ Բեն, կշրջենք գետափնյա հատվածով, կլուսանկարվենք Լոնդոնի ամենահայտնի վայրում։ Հատկապես շատ գեղեցիկ է այն Westminster֊ի կամուրջից, ինպես նաև կայցելենք ✅Westminster Abbey եկեղեցի։
✅Բուքինգհեմյան պալատ՝ բրիտանական միապետների նստավայրը, կտեսնենք թագավորական թիկնազորի փոփոխման ծիսակարգը, որն անցնում է նվագակցությամբ, երևի թե շատերիս մոտ Անգլիան հենց ասոցացվում է կարմիր համազգեստավոր զինվորների հետ։ Ինչպես նաև կայցելենք պալատ և կշրջենք նրա թանգարանային հատվածով։
✅Լոնդոնը Եվրոպայի ամենականաչ քաղաքներից է, միայն քաղաքի կենտրոնում կան մի քանի մեծ այգիներ, կայցելենք՝ St James's Park, The Green Park, Hyde Park՝ լեգենդար համերգների անցկացման վայրը։
✅Չելսի թաղամաս՝ Լոնդոնի ամենագեղեցիկ, արիստոկրատ թաղամասերից մեկը։ Որտեղ և հանգիստ է, և քիչ մարդաշատ, բայց շատ գեղեցիկ ճարտարապետությամբ։
✅City֊ն Լոնդոնի բիզնես կենտրոնն է, այս թաղամասը հետաքրքրի է հին ավանդական ճարտարապետության և նորի գեղեցիկ համադրությամբ։ Կբարձրանանք 58րդ հարկում գտնվող դիտակետ՝ հիանալու քաղաքի տեսարանով։ Դիտակետը Լոնդոնի ամենատպավորիչ վայեյրից մեկն է։
✅Իսկ երեկոյան կայցելենք Tower Bridge՝ Լոնդոնի այցեքարտերից մեկը համարվող հիասքանչ կամուրջ։
✅Մադամ Տյուսո մոմե արձանների թանգարան, ապա
✅Baker Street փողոց՝ 221B ՝ հյուրընկալվելու Շերլոկ Հոլմսին իր տանը գտնվող թանգարանում։
Նաև կքայլենք Օքսֆորդի փողոցով, որտեղ գտնվում են ճարտարապետական գլուխգործոց համարվող բազմաթիվ շինություններ։
✅Covent Garden թաղամաս, որտեղ կայցելենք Թագավորական օպերայի և թատրոնի շենք, կգնենք տոմս առաջիկա ներկայացման համար, կայցելենք Covent Garden շուկան
✅Fleet անչափ գեղեցիկ փողոց, որտեղ գտնվում է գոթական շքեղ Արդարադատության նախարարության շենքը, ապա շարունակելով մեր ճանապարհը կհասնենք Սուրբ Պողոսի տաճար` St. Paul's Cathedral։ Կայցելենք տաճար կհիանանք եկեղեցու ճարտարապետությամբ և դրսից և ներսից
✅կքայլենք երևի թե տոնական Լոնդոնի գլխավոր խորհրդանիշը համարվող Regent շրջանաձև փողոցով, կհիանանք գեղեցիկ ճարտարապետությամբ։
#Էդինբուրգում ՝ Շոտլանդիայի խորհրդավոր մայրաքաղաքում կայցելենք Թագավորական պալատ, կհիանանք քաղաքի տեսարանից ամենագեղեցիկ վայրերի մեկը համարվող Calton բլուրից, որտեղ է գտնվում է Շոտլանդիայի ազգային հուշարձանը, կայցելենք St Giles' տաճար, կքայլենք ամենագեղեցիկ փողոցներից մեկում Royal Mile֊ում, ապա կայցելենք Շոտլանդիայի ամենաշատ լուսանկարվող Վիկտորիա փողոց, ցանկացողները կարող են այցելել Harry Potter-ի թանգարան, չէ որ հեղինակի մոտ այս վեպը գրելու գաղափարը ծնվել է հենց այս փողոցում։
The Vennel Viewpoint Edinburgh Castle֊ Էդինբուրգի ամենաշատ լուսանկարվող և այցելվող վայրերից է։
🇬🇧Դե իհարկե, մեկ օր կհատկացնենք Անգլիա ամենագեղեցիկ, խորհրդավոր քաղաքներից մեկին Օքսֆորդին, այցելելու աշխարհահռչակ Օքսֆորդի համալսարան, շրջելու քաղաքի գեղեցիկ փողոցներով, այցելեու ենք նշանավոր եկեղեցիներ՝ Christ Church։
Օքսֆորդի համալսարանի Bodleian հռչակավոր գրադարան 17֊րդ դար, Օքսֆորդի ամրոց և այլ վայրեր։

24/01/2025

🇬🇧Շրջում ենք Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանում` 1602թ:
✈️Միացեք մեր հաջորդ խմբային տուրին դեպի Անգլիա, Շոտլանդիա ապրիլի 23-30ը

✈ 🇪🇸  Միացե՛ք մեր  խմբային տուրին բացահայտելու  Իսպանիայի  հեքիաթային Անդալուզիա մարզը։ Այցելելու ենք Սևիլյա, Ռոնդա, Մալ...
21/01/2025

✈ 🇪🇸 Միացե՛ք մեր խմբային տուրին բացահայտելու Իսպանիայի հեքիաթային Անդալուզիա մարզը։ Այցելելու ենք Սևիլյա, Ռոնդա, Մալագա, Գրանադա քաղաքներ,ինչպես նաև մեկօրյա այցելություն Անտլանտյան օվկիանոսի ափին գտնվող պորտուգալական Ֆարո քաղաք։ 🇵🇹
🇪🇸 Անդալուզիան այն կախարդական Իսպանիան է, որի մասին կարդացել ենք գրքերում՝ ամեն քայլափոխի երաժիշտներ, Ֆլամենկո ազգային պարեր, նարնջի ծառեր, արև, անչափ գեղեցիկ իսպանական ճարտարապետություն․․․․․
🔖Տուր փաթեթի արժեքը - 785 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը ներառում է`
✅ Հյուրանոց
✅ Նախաճաշ
✅ Տուրեր վերը նշված քաղաքներում
✅ Տրանսֆեր (հյուրանոցից օդանավակայան, օդանավակայանից հյուրանոց, միջքաղաքային/ներքաղաքային)
✅ Հայ զբոսավարի ծառայություն
✅ Վիզայի աջակցություն
⛔️ Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 30 անձ:
--------------------------------------------
☎️077 310305
☎️099 310305
-------------------------
⛔️ Արժեքը չի ներառում
✈ Ավիատոմսերը ՝երկկողմանի ավիատոմսը կազմում է 300 եվրո այս պահի դրությամբ։
🏛 Թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 80 եվրո
✅ Վիզաների կենտրոնի գումար - 47000 դրամ
--------------------------------
Գիշերակացը կապահովվի հետևյալ հյուրանոցում ՝
🏠Hotel Palace Sevilla - 7 գիշեր
---------------------------------------------------------
✅Օր 1, ժամանում Սևիլյա , տեղափոխում օդանավակայանից հյուրանոց, ապա կբացահայտենք Անդալուզիայի մայրաքաղաքը՝ այցելելով Santa Cruz պատմական թաղամաս, որտեղ գտնվում են տարբեր մշակութային կոթողներ։ Գլխավորն, իհարկե, Սևիլյայի վեհաշուք Մայր Տաճարն է, որը ձեզ կտպավորի ինչպես իր նուրբ դետալներով, այնպես էլ հսկա չափերով։
✅ Կայցելենք Setas հուշակոթող, Սևիլյայի ժամանակակից արվեստի նմուշներից մեկը, որտեղ ինտերակտիվ ներկայացված է այս հրաշք մարզի մշակույթը, ինչպես նաև կբարձրանանք Սետասի տանիք՝ հիանալու քաղաքի գեղեցիկ տեսարանով։
✅Օր 2, Անդալուզիան, երկար ժամանակ լինելով Արաբական տիրապետության տակ, համարվում է եվրոպական, իսպանական մշակույթի և արաբականի միաձուլման ամենաարտահայտիչ վայրը։ Հատկապես արաբական ճարտարապետության ազդեցությունը ակնհայտ է Սևիլյայի, Գրանադայի թագավորական պալատներում։ ✅Կայցելենք Ռոյալ Ալկազար թագավորական պալատ, մի քանի ժամ կշրջենք այս տպավորիչ վայրում։ ✅Ապա կացելենք Սևիլյայի այցեքարտերից մեկը համարվող Իսպանիայի հրապարակ։ Այստեղ միշտ կարելի է տեսնել փողոցային երաժիշտների, Ֆլամենկո պարողների և զգալ իսկական իսպանական շունչը։
✅Օր 3 Մեկօրյա տուր դեպի պատմական մեկ այլ քաղաք՝ Գրանադա։ Ծվարած լեռների մեջ` այն ձեզ կտապորի ինչպես գեղեցիկ շրջակա միջավայրով և բնությամբ, այնպես էլ ճարտարապետությամբ, որի զարդը Գրանադայի Մայր Տաճարն ու Թագավորական պալատն են։
✅ Alhambra թաղամասը և պալատը գտնվում են մեծ ժայռի վրա և Իսպանիայի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկն է։
✅ Albaicín թաղամասը իսպանական ճարտարապետության լավագույն նմուշներից է։
✅ Սուրբ Նիկոլաս հրապարակը լեռների շունչը զգալու լավագույն վայրերից մեկն է ։
✅Օր 4 Շարունակում ենք բացահայտել Սևիլյան՝ կայցելենք գեղեցիկ Մարիա Լուիզա այգի, ինչպես նաև գետափնյա Triana հատվածը։ Հատկապես տպավորիչ է երեկոյան ժամերին՝ իր ռեստորաններով, ակտիվ կյանքով և պարզապես գետափնյա բուլվարով։
✅Օր 5 Մեկօրյա տուր դեպի Ռոնդա քաղաք։ Այս քաղաքը, թառած լինելով հսկա ժայռերի վրա, Իսպանիայի ամենաայցելվող վայրերից մեկն է։
✅Օր 6 Մեկնում ենք ծովափնյա Մալագա՝ տեսնելու Alcazaba թագավորական պալատը, բարձրադիր Gibralfaro ամրոցը՝ քաղաքի և ծովի տեսարանով հիանալու լավագույն վայրերից մեկը, Հռոմեական ամֆիթատրոնը, Մալագայի Մայր Տաճարը, Բուսաբանական այգին և պարզապես շրջելու գեղեցիկ ծովափնյա հատվածով, իսկ ահա համարձակները նույնիսկ կարող են լողալ ծովում, քանի որ ջերմաստիճանը այդ ամիսներին մոտ է լինում 20 աստիճանի։ 🌞
✅Օր 7 Ուղևորվում ենք Ֆարո քաղաք։
✅Օր 8 Մեկնում ենք օդանավակայան կեսօրից։
🤔Ինչու՞ ճամփորդել կամ չճամփորդել մեզ հետ.
Մեր տուրերն անցնում են ստանդարտից դուրս. փորձում ենք անել այնպես, որ մեր զբոսաշրջիկները կարողանան սահմանափակ օրերի ընթացքում հնարավորինս շատ տեսնել և բացահայտել տվյալ քաղաքները ՝ շրջագայության համար ծախսելով հնարավորինս քիչ գումար: Ոտքով քայլում ենք շատ՝ իրապես զգալու տվյալ քաղաքի շունչը և մանրակրկիտ ուսումնասիրելու մեր կողմից առաձնացված փողոցների ճարտարապետությունը( շատ, բայց խելամիտ, ոչ հոգնելու աստիճան): Սովորաբար չենք վարձակալում տուրիստական ավտոբուսներ (միայն օդանավակայանից տրանֆերն ապահովելիս և քաղաքից քաղաք տեղափոխվելիս) և չենք ցույց տալիս ճարտարապետական կոթողները ավտոբուսի պատուհանից ակնթարթի ընթացքում , այլ քաղաքային էքսկուրսիաներն իրականացնելիս օգտվում ենք 🚋 տրամվայներից, մետրոյից՝ այս կերպ ձեզ ներկա դարձնելով տվյալ քաղաքի առօրյային: Չենք միանում ռուսախոս կամ օտարերկյա այլ խմբերի, այլ մեր զբոսավարն է անցկացնում էքսկուրսիաները մեր իսկ հեղինակային ձևով:
Արդյունքում ունենում եք հագեցած օրեր, ակտիվ ռիթմ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փոխարենը վճարում եք շատ ավելի մատչելի գումար:

🇬🇧 Մեր խումբը Լոնդոնում է✈️Միացեք մեր հաջորդ խմբային տուրին դեպի Անգլիա,Շոտլանդիա ապրիլի 23-30ը:
18/01/2025

🇬🇧 Մեր խումբը Լոնդոնում է

✈️Միացեք մեր հաջորդ խմբային տուրին դեպի Անգլիա,Շոտլանդիա ապրիլի 23-30ը:

🇫🇷 Միացեք մեր խմբային տուրին դեպի հեքիաթային Փարիզ ապրիլի 14-21ը և մայիսի  23-30ը:  🇧🇪 Տուրի ընթացքում լինելու է մեկօրյա...
18/01/2025

🇫🇷 Միացեք մեր խմբային տուրին դեպի հեքիաթային Փարիզ ապրիլի 14-21ը և մայիսի 23-30ը:

🇧🇪 Տուրի ընթացքում լինելու է մեկօրյա այցելություն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել:

🔖755 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ապրիլյան տուրի արժեքը, իսկ մայիսի ամսվա համար՝ 805 եվ-ին համարժեք ՀՀ դր․ արժեքները ներառում են
✅Հյուրանոց 3* B&B HOTEL Paris Porte de Bagnolet
✅Նախաճաշ
✅Տուրեր նշված քաղաքներում
✅Տրանսֆեր (դիմավորում/ճանապարհում)
✅Հայ զբոսավարի ծառայություն
✅Վիզայի աջակցություն
▶ Տեղերը սահմանափակ են` 30 անձ
--------------------------------------------
☎️077 310305
☎️099 310305
-------------------------
⛔️Արժեքը չի ներառում
✈ Ավիատոմսերը ՝ Transavia ավիաընկերության երկկողմանի ավիատոմսը այս պահի դրությամբ՝ 300 եվրո
🏛 Թանգարանի մուտքավճարները ՝ ընդհանուր 80 եվրո
✅ Վիզայի վճարը՝ 35 եվրո:
✅ Քաղաքային հարկ - 30 եվրո

🇫🇷 Տուր ծրագիրն ամբողջությամբ ՝
✅Այցելություն Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե: Հաղթական կամարից կքայլենք Փարիզի գլխավոր պողոտայով դեպի Կոնկորդի հրապարակ: Այս հատվածը քաղաքի սիրտն է, որտեղ գտնվում են տարբեր ճարտարապետական գլուխգործոց համարվող կառույցներ:
✅Այցելություն Լուվր և Օրսե թանգարաններ, մեկ ամբողջ օր հատկացված է այս թանգարանների բացահայտմանը:
✅ Երեկոյան զբոսանք Սենա գետի երկայնքով: Մայրամուտի ժամերին քաղաքի գետափնյա այս հատվածը հրաշալի է, այստեղ են հավաքում թե տեղացիներ, թե զբոսաշրջիկներ:
✅ Կտեսնենք Սենայի վրա տարբեր դարաշրջաններում կառուցված նշանավոր կամուրջները՝ Արվեստի, Նոր Կամուրջ, Կոնկորդ, Թագավորական Ալեքսանդր Երրորդ (կիմանանք թե ինչու է Փարիզի ամենագեղեցիկ կամուրջը կրում Ռուսաց կայսեր անունը) և այլն...
✅ Tuileries այգի, որը հարում է Լուվրիրն, իսկ Փարիզի քաղաքային խորհրդի շենքը (Hotel de Ville) իր տեսակով ամենագեղեցիկներից մեկն է աշխարհում:
✅ Լյուքսեմբուրգյան հռչակավոր այգի ( ովքեր կարդացել են Հյուգոյի "Թշվառները" վեպը հիմա գլխի ընկան խոսքը ինչի մասին է😊): Այգին միշտ եղել է Փարիզեցիների շրջանում զբոսնելու հանրաճանաչ վայր: Այստեղ հաճախ են անցկացվում համերգներ և լուսանկարչական ցուցահանդեսներ:
✅ Սիտե կղզի ՝ քաղաքի ամենահին հատվածը, որտեղ և գտվնում են գոթական ճարտարապետության երկու գլուխգործոցներ Փարիզի Աստվածամոր տաճարը և Սեն Շապելը:
✅ Փարիզի Հայկական հետքերով ՝ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ գեղեցիկ եկեղեցի, Կոմիտասի արձան և նրան հարող Երևանյան պուրակ:
✅ էյֆելյան աշտարակ և Տրոկադերո հրապարակ, որտեղից բացում է ամենագեղեցիկ տեսարանը դեպի աշտարակը:
✅ Մոնմարտր թաղամասում միշտ ապրել և ստեղծագործել են հայտնի արվեստագետներ ՝ Վան Գոգ, Հեմինգուեյ: Այս առումով հատկապես հայտնի է Բուլվար դե Կլիշին (տես Վան Գոգի համանուն նկարը): Մոնմարտրի բլրի վրա է գտնվում հանրահայտ Sacre Coeur տաճարը ՝ քաղաքի խորհրդանիշներից մեկը:
✅ Տուրի ընթացքում նաև կայցելենք #Վերսալ պալատական համալիր, որն իր սքանչելի սրահներով և այգով կարծում ենք, ներկայացման կարիք այնքան էլ չունի:
✅ Փարիզի Գարնիե Օպերան ամենահայտնիներից է աշխարհում իր գեղեցիկ թե արտաքին, և հատկապես ներքին ճարտարապետության և հիանալի ակոստիկայի շնորհիվ: Իսկ Օպերային հարող Օպերայի պողոտան ամենագեղեցիկներից մեկն է Փարիզում:
✅Կաբարե Մուլան Ռուժ
✅ Լատինական թաղամաս, որտեղ ծնվել է իր մանկություն է անցկացրել Շառլ Ազնավուրը, այստեղ են գտնվում Սորբոնի համալսարանը, Ֆրասիական Սենատը, Ֆրանսիական Պանթեոնը և շատ այլ հայտնի կառույցներ...
🇧🇪 Բրյուսելում կայցելենք
✅ Թագավորական պալատ և նրան հարող քաղաքային այգի
✅ Գլխավոր հրապարակ ՝ Գրան Պլաս: Այն քաղաքի սիրտն է, որտեղ տեղակայված են գեղեցիկ սկանդինավյան ճարտարապետության նմուշներ, Քաղաքային Գլխավոր խորհրդի շենքը (Ռատուշան), ինչպես նաև բելգիական լեգենդար շոկոլադի և վաֆլիների բազմաթիվ խանութներ որտեղ կարող եք կատարել գնումներ և համտեսել դրանք:
✅ Թանգարանային հրապարակ
✅Սեն Միշել-Գյուդուլի մայր տաճար
✅ Manneken P*s _վաղուց դարձած քաղաքի խորհրդանիշը
✅ Կհամտեսենք հանրահայտ Բելգիայան Վաֆլի և շոկոլադ, կունենանք ազատ ժամանակ գնումների համար

🤔Ինչու՞ ճամփորդել կամ չճամփորդել մեզ հետ. Մեր տուրերն անցնում են ստանդարտից դուրս. փորձում ենք անել այնպես, որ մեր զբոսաշրջիկները կարողանան սահմանափակ օրերի ընթացքում հնարավորինս շատ տեսնել և բացահայտել տվյալ քաղաքները ՝ շրջագայության համար ծախսելով հնարավորինս քիչ գումար: Ոտքով քայլում ենք շատ՝ իրապես զգալու տվյալ քաղաքի շունչը և մանրակրկիտ ուսումնասիրելու մեր կողմից առաձնացված փողոցների ճարտարապետությունը( շատ, բայց խելամիտ, ոչ հոգնելու աստիճան): Սովորաբար չենք վարձակալում տուրիստական ավտոբուսներ (միայն օդանավակայանից տրանֆերն ապահովելիս և քաղաքից քաղաք տեղափոխվելիս) և չենք ցույց տալիս ճարտարապետական կոթողները ավտոբուսի պատուհանից ակնթարթի ընթացքում , այլ քաղաքային էքսկուրսիաներն իրականացնելիս օգտվում ենք 🚋 տրամվայներից, մետրոյից՝ այս կերպ ձեզ ներկա դարձնելով տվյալ քաղաքի առօրյային: Չենք միանում ռուսախոս կամ օտարերկյա այլ խմբերի, այլ մեր զբոսավարն է անցկացնում էքսկուրսիաները մեր իսկ հեղինակային ձևով: Արդյունքում ունենում եք հագեցած օրեր, ակտիվ ռիթմ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փոխարենը վճարում եք շատ ավելի մատչելի գումար:

Address

Փափազյան 25։
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+37477310305

Alerts

Be the first to know and let us send you an email when Je Voyage/ ժը Վոյաժ Տուրիստական Ընկերություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Je Voyage , tours in Armenia, Georgia

Je Voyage տուրիստական ընկերությունն առաջարկում է տուրեր ՀՀ-ում, Վրաստանում և Արցախում:

Je Voyage տուրիստական ընկերությունն առաջարկում է տուրեր ՀՀ-ում, Վրաստանում և Արցախում: