15/09/2023
🇷🇺👇
🎯 Ինչպես արդեն նշեցինք, Արենի համայնքը բաղկացած է 9 գյուղից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու առանձնահատկությունները։
🔍 Առաջին գյուղը, որի մասին կպատմենք Աղավնաձորն է։ Գյուղը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբներին և կոչվել է Աղնաձոր, Այնազուր։ 1830 թվականին գյուղը վերաբնակեցված է եղել ընդամենը 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո։
🍇 Այսօր գյուղն ունի մինչև 2000 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը պտղաբուծությամբ և խաղողագործությամբ զբաղվելն է։ Բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ այստեղ նույնպես լավ հարմարվել է «Արենի» խաղողատեսակը։
🍐🍊🍏 Աղավնաձորում աշունը երկարատև է և տաք, որի շնորհիվ էլ բնակավայրում լավ են հասունանում մրգերը, բանջարեղենը, բույսերը։ Տեղանքը հարուստ է ուրցով, մասուրով, հազարատերևուկով, երիցուկով և շատ այլ տեսակի դեղաբույսերով։
🦅 Կլիման նաև դրական ազդեցությունն է ունեցել կենդանական աշխարհի վրա, որը հարուստ է թռչուններով` կաքավ, լոր, արծիվ, սողուններով` թունավոր օձեր` գյուրզա, իժ, ինչպես նաև գիշատիչներով` աղվես, գայլ, շնագայլ, արջ։
📌 Բացի այն, որ Աղավնաձորը տաք և բերքառատ գյուղ է, նաև հարուստ է պատմամշակութային և բնական գեղատեսիլ վայրերով։ Գյուղից մոտ 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղին, որտեղ մինչև այժմ կանգուն են մնացել Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը։ Գյուղից 4 կմ հյուսիս գտնվում է «Ներքին Ուլնոց» գյուղատեղին (13-14-րդ դարեր), 1 կմ արևելք՝ Աղջկաբերդը (13-րդ դար), 12-14-րդ դարերի խաչքարեր, իսկ 4 կմ հյուսիս-արևմուտք՝ 13-14-րդ դարերի մի իջևանատուն։
Միջնադարյան պատմամշակութային արժեքներին ծանոթանալու, «Արենի» խաղողը համտեսելու, բազմատեսակ բերքից օգտվելու, դեղաբույսերի տեսականուն ծանոթանալու և գեղատեսիլ բնությունը վայելելու համար այս բնակատեղին լավագույններից է։
🤩 Արենի համայնքը քեզ է սպասում։
🇷🇺
🎯 Как мы уже отметили, община Арени состоит из 9 сел, каждое из которых имеет свою историю и особенности.
🔍 Первое село, о котором мы расскажем – Агавнадзор. Село было основано в начале 13 века и называлось Агнадзор, Айназур. В 1830 году туда было переселено всего 28 человек, которые переехали в Агавнадзор после русско-турецкой войны.
🍇 Сегодня в селе проживает до 2000 жителей, основным занятием которых является выращивание фруктов и виноградарство. Благодаря благоприятным климатическим условиям здесь хорошо прижился сорт винограда «Арени».
🍐🍊🍏 Осень в Агавнадзоре продолжительная и теплая, благодаря чему в поселке хорошо созревают фрукты, овощи и растения. Местность богата тимьяном, шиповником, тысячелистником, ромашкой и многими другими видами трав.
🦅 Климат положительно повлиял и на животный мир, богатый птицами: куропаткой, перепелкой, орлом, пресмыкающимися – ядовитыми змеями – гюрзой, гадюкой, а также хищниками – лисой, волком, шакалом, медведем.
📌 Помимо того, что Агавнадзор – теплое и плодородное село, оно еще и богато историческими, культурными и природными живописными местами. Примерно в 4 км к северу от села находится село Джамидуз или Улгюр, где до сих пор сохранились стены церкви Святой Аствацацин. Деревня «Неркин Улноц» (13-14 вв.) расположена в 4 км к северу от села, Ахчкаберд (13 в.) в 1 км восточнее, хачкары 12-14 вв., и в 4 км к северо-западу - постоялый двор 13-14 век.
Это место является одним из лучших, предоставляющим возможность познакомиться с историческими и культурными ценностями Средневековья, попробовать виноград «Арени», насладиться разнообразием сельскохозяйственных культур. А также, ознакомиться с разнообразными травами и насладиться красивой природой.
🤩 Арени ждет вас.