KILIKIA TOUR / ԿԻԼԻԿԻԱ ՏՈՒՐ

KILIKIA TOUR / ԿԻԼԻԿԻԱ ՏՈՒՐ Կիլիկիա Տուր
Պատմամշակույթային-ճանաչողական տուրեր
m.me/kilikiatour
(67)

Կիլիկիա Տուր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2015 թվականի սեպտեմբեր ամսից: Մենք ունենք դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա ուղևորությունների բազմամյա փորձ:

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 2004 թվկանից մինչ օրս մեզ հետ Պատմական Հայրենիք են այցելել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ապրող շուրջ 12000 մեր հայրենակիցներ:

Մենք սիրով և բարեխղճորեն կկատարենք մեր պարտականությունները` իրականացնելով հետաքրքիր, բովանդակալի և ապահով ուղևորություններ դեպի Պատմական Հայրենիք:

28/08/2023
ՍՏԱՄԲՈՒԼ (Կ. Պոլսի Հայկական հետքերով) - 5 ՕՐՏևողություն .5 օր (4 գիշեր)Համառոտ նկարագրություն.Այցելություն Դոլմա Բահչե պ...
10/08/2023

ՍՏԱՄԲՈՒԼ (Կ. Պոլսի Հայկական հետքերով) - 5 ՕՐ

Տևողություն .
5 օր (4 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Դոլմա Բահչե պալատ, Սբ. Սոֆիա տաճար, Կապույտ Մզկիթ, Ստորգետնյա ջրամբար (պալատ), Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան, Թաքսիմ հրապարակ, Գալաթա աշտարակ, Իշխանաց կղզիներ՝ Քընալը կղզի։ Նավարկություն Բոսֆորի նեղուցով։

Արժեք. 270,000 դրամ

Արժեքը ներառում է`
Ավիատոմս` Կարս - Ստամբուլ - Կարս
Տրանսպորտային ծախսեր` Երեվան - Կարս - Երեվան, ինչպես նաև տրանսֆեր Ստամբուլում
Հյուրանոց 3+* (չորս գիշեր Ստամբուլում)
Սնունդ (նախաճաշ և ընթրիք)
Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
Թուրքիա մուտքի վիզան (32 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ)
Անիի, Գալաթա աշտարակի, Դոլմաբահչե պալատի, Ստորգետնյա ջրամբարի մուտքավճարները

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Վաղ առավոտյան կմեկնենք Երևանից Կարս, կտեսնենք Կարսի բերդը, Առաեքլոց եկեղեցին, քարե կամուրջը, կշրջենք Կարսի հին հայկական փողոցներում։ Կեսօրից հետո կգնանք Կարսի օդանավակայան և կմեկնենք Ստամբուլ։ Հյուրանոցում տեղավորվելուց և մեկ ժամ հանգստանալուց հետո կշրջենք քաղաքում։

Օր 2
Առավոտյան նախաճաշից հետո կգնանք Կ.Պոլսի գլխավոր կենտրոնը համարվող Թաքսիմ հրապարակ և տեսարժան շինություններով հարուստ Իսթիքլալ պողոտայով կքայլենք դեպի Գալաթա աշտարակ, որտեղից էլ թռչնի թռիչքի բարձրությունից կտեսնենք ինչպես Բոսֆորի նեղուցը, այնպես էլ Ոսկեղջյուրը և քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ: Ճանապարհին մի գողտրիկ անկյունում կտեսնենք Սբ․ Երրորդություն հայկական եկեղեցին։ Կոսօրից հետո կայցելենք հայտնի հայ ճարտարապետներ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատը։

Օր 3
Առավոտյան կայցելենք Պոլսո հայոց պատրիարքարան և ՍԲ․ Աստվածածին եկեղեցի և կշրջենք Պեզճյան մայր վարժարանում, այնուհետեվ կգնանք Սուլթան Ահմեթ հրապարակ և կտեսնենք Սբ. Սոֆիայի տաճարը, որի երկրաշարժից ավերված գմբեթը և արևմտյան կամարները վերականգնել է Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատը 989-994 թվականներին, այնուհետև կայցելենք Կապույտ Մզկիթ։ Ճաշից հետո կտեսնենք Պոլսի հին ստորգետնյա ջրամբարը: Երեկոյան կնավարկենք Բոսֆորի նեղուցով։

Օր 4
Առավոտյան նածաճաշից հետո նավով կգնանք Իշխանաց կղզիներից Քընալը կղզի, որտեղ կտեսնենք Պոլսո հայոց պատրիարքարանին պատկանող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Կեսօրին կհանգստանանք կղզու լողափին։ Երեկոյան կողմ կունենանք ազատ ժամանակ։

Օր 5
Առավոտյան նախաճաշից հետո կմեկնենք Ստամբուլի օդանավակայան, որտեղից կվերադառնանք Կարս, այնուհետև կուղեվորվենք Կարսից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անի մայրաքաղաք։ Երեկոյան կողմ կուղեվորվենք դեպի Հայաստան և կեսգիշերին կհասնենք Երևան:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌ (5 ՕՐ)Տևողություն .5օր (4 գիշեր)Համառոտ նկարագրություն.Այցելություն Անի, Կարս, Բայազետ,...
10/08/2023

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌ (5 ՕՐ)

Տևողություն .
5օր (4 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Մհերի դուռ, Վանա կատուների բուծարան, Աղթամար կղզի, Մուշ, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ (հին հեթանոսական աստվածներ), Էրզրում, Հովվի կամուրջ: Կհամտեսեք Վանա տառեխը:

Արժեք. 120,000 դրամ

Արժեքը ներառում է`
Տրանսպորտային ծախսեր
Հյուրանոց` Վանում, Մուշում, Նեմրութում, Սարիղամիշում
Սնունդը՝ երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
Թուրքիա մուտքի վիզան (32 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ)

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր), Իգդիր, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան:

Երևանից կմեկնենք Գյումրի, անցնելով Բավրայի` հայ-վրացական սահմանային անցակետը` կմտնենք Ջավախք: Կարզախից հատելով վրաց-թուրքական սահմանը՝ կուղևորվենք դեպի Վան, ճանապարհին կտեսնենք Ծովակն Հյուսիսո լիճը (Չըլդըր), այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր` ռազմա-քաղաքական հայտնի գործիչ Դրաստամատ Կանայանի (Դրո) ծննդավայրը: Այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով` կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ պատկերը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում՝ Դարոյնքի բերդը: Կայցելենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող՝ Իսհակ փաշայի պալատը: Այստեղից կմեկնենք Վան, ճանապարհին կանգ կառնենք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակացը Վանում է՝ հարմարավետ հյուրանոցում:

Օր 2
Վարագավանք, Մհերի դուռ, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Վանա լիճ, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Մուշ:
Առավոտյան Վանից կմեկնենք Վարագավանք և Մհերի ժայռափոր դուռը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Այնուհետև կբարձրանանք Վանի բերդ, որից հետո կտեսնենք Վանա կատուներին: Կեսօրին մոտ կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով` կհամտեսենք հնուց հայտնի Վանա տառեխը` լճի միակ ձուկը: Երեկոյան կմեկնենք Մուշ: Գիշերակացը` Մուշի հարմարավետ հյուրանոցում:

Օր 3
Մուշի հին թաղամաս, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ:
Առավոտյան Մուշում կգնանք հին հայկական թաղամաս և գերեզմանատուն, ինչպես նաև Սուրբ Մարիանե եկեղեցին և Գևորգ Չաուշի նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը: Այնուհետև ճանապարհը Սասունի լեռներով կշարունակենք դեպի Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքը շրջապատող պարիսպը, ինչպես նաև Տիգրիս գետի վրա կառուցված հին քարե կամուրջը: Երեկոյան կուղևորվենք հեթանոսական սրբավայր Նեմրութ: Գիշերակացը՝ Նեմրութ լեռան լանջին գտնվող հարմարավետ հյուրանոցում է:

Օր 4
Նեմրութ լեռ, Էրզրում քաղաք, Հովվի կամուրջ, Կարս:
Վաղ առավոտյան արևածագը կդիմավորենք Նեմրութ լեռան գագաթին, կտեսնենք հին հեթանոսական աստվածների արձանները, այնուհետև կուղևորվենք դեպի Էրզրում, կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, կտեսնենք Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց) և Սանասարյան վարժարանի շենքը: Էրզրումից կուղևորվենք դեպի Սարիղամիշ, ճանապարհին կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը: Գիշերակացը՝ Կարսի հարմարավետ հյուրանոցում է:

Օր 5
Կարս քաղաք, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, «Վարդանի» կամուրջ, Չարենցի տուն, Անի մայրաքաղաք, Երևան:
Առավոտյան Կարսում կտեսնենք Առաքելոց եկեղեցին, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք Վարդանի միջնադարյան քարե կամուրջը: Կարսի փողոցներում շրջելով՝ կզգանք հին հայկական քաղաքի շունչը, այնուհետև կուղևորվենք Անի մայրաքաղաք: Երկու-երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կվերադառնանք Հայաստան, երեկոյան կլինենք Երևանում:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ԿԻԼԻԿԻԱ, ՀԱՆԳԻՍՏ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ԱՓԻՆ (10 ՕՐ)Տևողություն .10 օր (9 գիշեր)Համառոտ նկարագրություն.Ար...
10/08/2023

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ԿԻԼԻԿԻԱ, ՀԱՆԳԻՍՏ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ԱՓԻՆ (10 ՕՐ)

Տևողություն .
10 օր (9 գիշեր)

Համառոտ նկարագրություն.
Արևմտյան Հայաստան և Կիլիկիա այցելության ընթացքում կտեսնենք Կարսը, Անին, Իգդիրը, Բայազետը, Վանը, Ադանան, Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդերը

(ցանկության դեպքում կարող եք տեսնել նաև Սիսի, Լևոնի և Անավարզա բերդերը, Տարսոն և Մերսին քաղաքները, Սելևկիա քաղաքը և բերդը, դժոխքը, դրախտը, ասթմայի քարանձավը)

Արժեք. 290,000 դրամ

Արժեքը ներառում է`
Տրանսպորտային ծախսեր (միկրոավտոբուս և ինքնաթիռի տոմս)
Հյուրանոց` Վան, Կոռիկոս 3+*
Սնունդ` երկու անգամ (նախաճաշ, ճաշ կամ ընթրիք)
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր Անիում և Վանում
Բարձրակարգ թուրքագետ-պատմաբան էքսկուրսավարի ծառայություն
Արժեքի մեջ ներառված չէ`
Թուրքիա մուտքի վիզան (32 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ)
Պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր Կիլիկիայում:

Ուղևորության ծրագիր.

Օր 1
Անի մայրաքաղաք, Իգդիր, Բերկրիի ջրվեժ, Վան:

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Հատելով Կարզախի վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Վան քաղաք, կանցնենք Իգդիր քաղաքով և կվայելենք Բերկրիի ջրվեժի գեղեցիկ տեսարանը: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:

Օր 2
Վանի բերդ, Մհերի դուռ, Վանա լիճ, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի):

Առավոտյան կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, Վանի բերդը, այնուհետև կմեկնենք Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Աղթամարից կուղևորվենք դեպի Վանի օդանավակայան և կմեկնենք Ադանա: Վայրէջք կատարելով` Ադանայի օդանավակայանից կմեկնենք Կոռիկոսի ծովափ: Գիշերը կհանգստանանք Կոռիկոսի ծովափին գտնվող հյուրանոցում:

Օր 3
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - Այցելություն Կոռիկոսի ծովային և ցամաքային բերդեր)

Օր 4
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

Օր 5
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - Մեկնում Սելևկիա բերդ, դժոխք, դրախտ, ասթմայի քարանձավ):

Օր 6
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - մեկնում Տարսոն, Սբ. Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպասներ, Լևոնի, Անավարզա և Սսի բերդեր):

Օր 7
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

(Ցանկության դեպքում, վճարովի - մեկնում Մերսին քաղաք)

Օր 8
Հանգիստ Կոռիկոսի ծովափին:

Օր 9
Կոռիկոսից մեկնում Ադանայի օդանավակայան: Վանի օդանավակայան վայրէջք կատարելուց հետո կգնանք Վանի հյուրանոց: Գիշերակաց` Վանում:

Օր 10
Կարս, Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Երևան:

Առավոտյան Վանից կմեկնենք Կարս, կտեսնենք Կարսի Առաքելոց եկեղեցին, կարսի բերդը, այնուհետև կմեկնենք դեպի թուրք - վրացական սահման և երեկոյան կվերադառնանք Երևան:

Միացեք մեր առաջիկա ճամփորդություններին📞+37498803707 +37455728911 / Viber/WhatsApp   +37477728911 ____________________📌ԿԱ...
03/08/2023

Միացեք մեր առաջիկա ճամփորդություններին
📞+37498803707 +37455728911 / Viber/WhatsApp +37477728911
____________________
📌ԿԱՐՍ, ԱՆԻ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ - 3 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/2.html
———————————————————————————————
📌ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌ - 5 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/9.html
———————————————————————————————
📌ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ԿԻԼԻԿԻԱ, ՀԱՆԳԻՍՏ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ԱՓԻՆ -
10 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/17.html
———————————————————————————————
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓ (10 ՕՐ) (5 ՕՐԸ ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓԻՆ)
http://kilikiatour.am/am/tours/6.html
———————————————————————————————
📌ՍՏԱՄԲՈՒԼ (Կ. Պոլսի Հայկական հետքերով) - 5 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/12.html
———————————————————————————————
☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել
📞+37498803707 +37455728911 հեռախոսահամարին
Viber/WhatsApp +37477728911
և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Միացեք մեր առաջիկա ճամփորդություններին📞+37498803707 +37455728911 / Viber/WhatsApp   +37477728911 ____________________📌ԿԱ...
24/06/2023

Միացեք մեր առաջիկա ճամփորդություններին
📞+37498803707 +37455728911 / Viber/WhatsApp +37477728911
____________________
📌ԿԱՐՍ, ԱՆԻ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ, ՄՈՒՇ - 3 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/29.html
———————————————————————————————
📌ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌ - 5 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/9.html
———————————————————————————————
📌ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓ (10 ՕՐ) (5 ՕՐԸ ԿՈՌԻԿՈՍԻ ԾՈՎԱՓԻՆ)
http://kilikiatour.am/am/tours/6.html
———————————————————————————————
📌ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ և ԿԻԼԻԿԻԱ, ՀԱՆԳԻՍՏ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻ ԱՓԻՆ -
10 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/17.html———————————————————————————————
📌ՍՏԱՄԲՈՒԼ (Կ. Պոլսի Հայկական հետքերով) - 5 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/12.html
———————————————————————————————
📌ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԹԱԴԵ, ՊԱՐՍԿԱՀԱՅՔ - 4 ՕՐ
http://kilikiatour.am/am/tours/15.html
———————————————————————————————
———————————————————————————————
☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել
📞+37498803707 +37455728911 հեռախոսահամարին
Viber/WhatsApp +37477728911
և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Մենք Կարսում
05/09/2022

Մենք Կարսում

Մեր խմբերը Վարագավանքում են
04/09/2022

Մեր խմբերը Վարագավանքում են

Կարսը նախորդ դարի սկզբինԼուսանկարում երևում են Սբ Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը Կարս գետի վրա և բերդի ստորոտին բազ...
30/08/2022

Կարսը նախորդ դարի սկզբին

Լուսանկարում երևում են Սբ Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը Կարս գետի վրա և բերդի ստորոտին բազմած հայկական տները…

#կարս

Կիլիկիա Տուրը սիրով առաջարկում է մասնակցելու մեր առաջիկա ճամփորդություններին։⠀Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ և իրական...
19/08/2022

Կիլիկիա Տուրը սիրով առաջարկում է մասնակցելու մեր առաջիկա ճամփորդություններին։

Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ և իրականացրած բազմաբնույթ և բովանդակալի պատմամշակութային ֊ ճանաչողական տուրեր, երկար տարիներ վայելել ենք մեր հաճախորդների գոհունակությունը և սիրալիր վերաբերմունքը։ Մեր թուրքագետ ֊ պատմաբան խմբավարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Դուք կստանաք անմոռանալի տպավորություններ, ինչպես նաև հարուստ ու հետաքրքիր տեղեկատվություն։

Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին` փորձելով Ձեզ համար ապահովել անվտանգ ուղևորություն և մատուցել բարձրորակ ծառայություն։ Համեմատեք մեր առաջարկած ծրագրերը, հյուրանոցները (որ քաղաքում են գտնվում), սնունդը, ինչպես նաև մյուս պայմանները և կտեսնեք, թե որքան մատչելի են մեր տուրփաթեթների արժեքները։

Ուղևորություններին ծանոթացե՛ք ստորև⬇️

📍Կարս, Անի, Վան, Աղթամար
(Պատարագ Սբ. Խաչ եկեղեցում) (3 օր)
💸63.000 դրամ

Սեպտեմբերի 3 - Սեպտեմբերի 5

Մանրամասներն այստեղ http://kilikiatour.am/am/tours/2.html

📍Ստամբուլ՝ Կ.Պոլսի հայկական հետքերով (5 օր)
💸261.000 դրամ

Սեպտեմբերի 21 - Սեպտեմբերի 25

Մանրամասներն այստեղ http://kilikiatour.am/am/tours/12.html

📍Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա, Կապադովկիա, Կոռիկոսի ծովափ (10 օր)
💸255.000 դրամ

Սեպտեմբերի 16 - Սեպտեմբերի 25

Մանրամասներն այստեղ http://kilikiatour.am/am/tours/6.html

📍Արեւմտյան Հայաստան եւ Նեմրութ լեռ (5 օր)
💸111.000 դրամ

Սեպտեմբերի 21 - Սեպտեմբերի 25

Մանրամասներն այստեղ http://kilikiatour.am/am/tours/9.html

📍Համշեն, Արդահան, Արդվին, Տրապիզոն, Թորթումի ջրվեժ (4 օր)
💸88.000 դրամ

Սեպտեմբերի 15 - Սեպտեմբերի 18

Մանրամասներն այստեղ http://kilikiatour.am/am/tours/32.html

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Մասնակցեք Սուրբ Խաչի պատարագին։ Սեպտեմբերի 3֊5֊ին գնալու ենք Աղթամար կղզի։ Միացեք մեր այս բացառիկ ուխտագնացությանը։⠀Ունե...
26/07/2022

Մասնակցեք Սուրբ Խաչի պատարագին։ Սեպտեմբերի 3֊5֊ին գնալու ենք Աղթամար կղզի։ Միացեք մեր այս բացառիկ ուխտագնացությանը։

Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ և իրականացրած բազմաբնույթ և բովանդակալի պատմամշակութային ֊ ճանաչողական տուրեր, երկար տարիներ վայելել ենք մեր հաճախորդների գոհունակությունը և սիրալիր վերաբերմունքը։ Մեր թուրքագետ ֊ պատմաբան խմբավարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Դուք կստանաք անմոռանալի տպավորություններ, ինչպես նաև հարուստ ու հետաքրքիր տեղեկատվություն։

Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին փորձելով Ձեզ համար ապահովել անվտանգ ուղևորություն և մատուցել բարձրորակ ծառայություն։ Համեմատեք մեր առաջարկած ծրագրերը, հյուրանոցները (որ քաղաքում են գտնվում), սնունդը, ինչպես նաև մյուս պայմանները և կտեսնեք, թե որքան մատչելի են մեր տուրփաթեթների արժեքները։

Առաջիկա ուղևորություններին ծանոթացե՛ք ստորև⬇️

📍Կարս, Անի, Վան, Աղթամար (3օր)
💸63.000դր

Օգոստոսի 5 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 12 ֊ Օգոստոսի 14
Օգոստոսի 19 ֊ Օգոստոսի 21
Օգոստոսի 26 ֊ Օգոստոսի 28
Սեպտեմբեր 3 ֊ Սեպտեմբերի 5
Սեպտեմբեր 23 ֊ Սեպտեմբերի 25⠀

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/2.html

📍Ստամբուլ Կ.Պոլսի հայկական հետքերով (5օր)
💸261.000դր

Օգոստոսի 3 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 12 ֊ Օգոստոսի 16
Օգոստոսի 24 ֊ Օգոստոսի 28
Սեպտեմբեր 21 ֊ Սեպտեմբերի 25⠀

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/12.html

📍Արևմտյան Հայաստան, Կիլիկիկա, Կապադովկիա, Մուսալեռ, Կոռիկոսի ծովափ (10օր, որոնցից 5֊ը Կոռիկոսի ծովափին)
💸255.000դր

Օգոստոսի 1 ֊ Օգոստոսի 10
Օգոստոսի 6 ֊ Օգոստոսի 15
Օգոստոսի 12 ֊ Օգոստոսի 21
Օգոստոսի 18 ֊ Օգոստոսի 27
Սեպտեմբեր 16 ֊ Սեպտեմբերի 25⠀

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/6.html

📍Արևմտյան Հայաստան և Նեմրութ լեռ (5օր)
💸111.000դր

Օգոստոսի 3 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 10 ֊ Օգոստոսի 14
Օգոստոսի 24 ֊ Օգոստոսի 28
Սեպտեմբեր 3 ֊ Սեպտեմբերի 7
Սեպտեմբեր 21 ֊ Սեպտեմբերի 25⠀

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/9.html

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37491728911 +37498803707 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37491728911 +37498803707 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Կիլիկիա Տուրը առաջարկում է մասնակցել մեր հուլիս և օգոստոս ամիսների անկրկնելի տուրերին։⠀Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ...
16/07/2022

Կիլիկիա Տուրը առաջարկում է մասնակցել մեր հուլիս և օգոստոս ամիսների անկրկնելի տուրերին։

Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ և իրականացրած բազմաբնույթ և բովանդակալի պատմամշակութային ֊ ճանաչողական տուրեր, երկար տարիներ վայելել ենք մեր հաճախորդների գոհունակությունը և սիրալիր վերաբերմունքը։ Մեր թուրքագետ ֊ պատմաբան խմբավարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Դուք կստանաք անմոռանալի տպավորություններ, ինչպես նաև հարուստ ու հետաքրքիր տեղեկատվություն։

Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին փորձելով Ձեզ համար ապահովել անվտանգ ուղևորություն և մատուցել բարձրորակ ծառայություն։ Համեմատեք մեր առաջարկած ծրագրերը, հյուրանոցները (որ քաղաքում են գտնվում), սնունդը, ինչպես նաև մյուս պայմանները և կտեսնեք, թե որքան մատչելի են մեր տուրփաթեթների արժեքները։

Ուղևորություններին ծանոթացե՛ք ստորև⬇️

📍Կարս, Անի, Վան, Աղթամար (3օր)
💸63.000դր

Հուլիսի 2 ֊ Հուլիսի 24
Հուլիսի 29 ֊ Հուլիսի 31
Օգոստոսի 5 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 12 ֊ Օգոստոսի 14
Օգոստոսի 19 ֊ Օգոստոսի 21
Օգոստոսի 26 ֊ Օգոստոսի 28

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/2.html

📍Մուշ, Էրզրում, Կարս, Անի, Վան, Աղթամար (4օր)
💸88.000դր

Հուլիսի 21 ֊ Հուլիսի 24
Հուլիսի 28 ֊ Հուլիսի 31
Օգոստոսի 4 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 11 ֊ Օգոստոսի 14
Օգոստոսի 18 ֊ Օգոստոսի 21
Օգոստոսի 25 ֊ Օգոստոսի 28

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/1.html

📍Արևմտյան Հայաստան և Նեմրութ լեռ (5օր)
💸111.000դր

Հուլիսի 27 ֊ Հուլիսի 31
Օգոստոսի 3 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 10 ֊ Օգոստոսի 14
Օգոստոսի 24 ֊ Օգոստոսի 28

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/9.html

📍Արևմտյան Հայաստան, Կիլիկիկա, Կապադովկիա, Մուսալեռ, Կոռիկոսի ծովափ (10օր, որոնցից 5֊ը Կոռիկոսի ծովափին)
💸255.000դր

Հուլիսի 27 ֊ Օգոստոսի 5
Օգոստոսի 1 ֊ Օգոստոսի 10
Օգոստոսի 6 ֊ Օգոստոսի 15
Օգոստոսի 12 ֊ Օգոստոսի 21
Օգոստոսի 18 ֊ Օգոստոսի 27

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/6.html

📍Ստամբուլ Կ.Պոլսի հայկական հետքերով (5օր)
💸261.000դր

Հուլիսի 27 ֊ Հուլիսի 31
Օգոստոսի 3 ֊ Օգոստոսի 7
Օգոստոսի 12 ֊ Օգոստոսի 16
Օգոստոսի 24 ֊ Օգոստոսի 28

Մանրամասներն այստեղ⬇️
http://kilikiatour.am/am/tours/12.html

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Շատերն են ցանկանում տեսնել Նեմրութի հեթանոսական աստվածների պանթեոնը։ Մեր 5֊օրյա այս հրաշալի տուրը ներառում է նաև այս վայ...
29/06/2022

Շատերն են ցանկանում տեսնել Նեմրութի հեթանոսական աստվածների պանթեոնը։ Մեր 5֊օրյա այս հրաշալի տուրը ներառում է նաև այս վայրը։

Այժմ Ձեզ ենք ներկայացնում մեր ամենահետաքրքիր ծրագրերից մեկը⬇️

📍Լինելու ենք Վանում, որտեղ նավարկելու ենք Վանա լճում՝ հասնելով Աղթամար կղզի։ Համտեսելու ենք ախորժահամ Վանա տառեխ ձուկը, ինչպես նաև բարձրանալու ենք Վանի բերդը։ Իսկ վերջում, կլինենք յուրօրինակ Վանա կատուների բուծարանում😍

📍Մեր ուղևորության ընթացքում կտեսնենք նաև հին Մուշը և այն գերեզմանատունը, որտեղ թաղվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը։ Ապա կայցելենք նրա նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը:

📍Դիմավորելու ենք արևածագը Նեմրութ լեռան գագթին, որտեղ կտեսնենք հին հեթանոսական աստվածների արձանները☀️

📍Կլինենք Էրզրումում, որտեղ կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), ինչպես նաև կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը։

📍Լինելու ենք Կարս քաղաքում, որտեղ այցելելու ենք Առաքելոց եկեղեցի, և բարձրանալու ենք Կարսի բերդը։ Այնուհետև զգալու ենք հին Կարսի շունչը՝ շրջելով Կարսի փողոցներով:

📍Իսկ վերջում կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, բացահայտելով հայկական միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական և քաղաքաշինական յուրօրինակ գաղտնիքները։

Ուղևորության ընթացքում նաև կտեսնենք
📎Ծովակն Հյուսիսո լիճը (Չըլդըր)
📎Իգդիրը՝ Դրաստամատ Կանայանի ծննդավայրը
📎Արարատ լեռը հակառակ կողմից
📎Հին Բայազետում՝ Դարոյնքի ամրոցը
📎Իսհակ փաշայի պալատը
📎Բերկրիի ջրվեժը
📎Վարագավանքը
📎Մհերի դուռը
📎Սուրբ Մարիանե եկեղեցին
📎Դիարբեքիրը
📎Սարիղամիշը
📎Արաքս և Մուրց գետերի խառնարանը, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը
📎Վարդանի միջնադարյան կամուրջը

Առաջիկա ուղևորությունները կկայանան ներքևում նշված օրերին։
📌13.07 ֊ 17.07
📌20.07 ֊ 24.07
📌27.07 ֊ 31.07

💳Իսկ այս հրաշալի ուղևորության արժեքն է ընդամենը 111,000դր։

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Օրեր առաջ մեր խումբը վերադարձավ Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությունից։4 օրերի ընթացքում ուղևորության մասնակիցներն ա...
24/05/2022

Օրեր առաջ մեր խումբը վերադարձավ Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդությունից։

4 օրերի ընթացքում ուղևորության մասնակիցներն այցելեցին Կարս, Վան, Մուշ, Էրզրում և Անի, որտեղից վերադարձան անմոռանալի տպավորություններով։

Շնորհակալություն ենք հայտնում խմբի անդամներին մեզ վստահելու համար:

20/05/2022

Բերկրիի ջրվեժը🌊

Կիլիկիա Տուրը սիրով առաջարկում է մասնակցելու մեր առաջիկա ճամփորդություններին։⠀Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ և իրական...
08/05/2022

Կիլիկիա Տուրը սիրով առաջարկում է մասնակցելու մեր առաջիկա ճամփորդություններին։

Ունենալով ավելի քան 18 տարվա փորձ և իրականացրած բազմաբնույթ և բովանդակալի պատմամշակութային ֊ ճանաչողական տուրեր, երկար տարիներ վայելել ենք մեր հաճախորդների գոհունակությունը և սիրալիր վերաբերմունքը։ Մեր թուրքագետ ֊ պատմաբան խմբավարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Դուք կստանաք անմոռանալի տպավորություններ, ինչպես նաև հարուստ ու հետաքրքիր տեղեկատվություն։

Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին` փորձելով Ձեզ համար ապահովել անվտանգ ուղևորություն և մատուցել բարձրորակ ծառայություն։ Համեմատե՛ք մեր առաջարկած ծրագրերը, հյուրանոցները (որ քաղաքում են գտնվում), սնունդը, ինչպես նաև մյուս պայմանները, և կտեսնեք, թե որքան մատչելի են մեր տուրփաթեթների արժեքները։

Ուղևորություններին ծանոթացե՛ք ստորև⬇️

📍Անի, Կարս, Վան, Աղթամար (3օր)
💳63,000 դրամ

Մայիսի 20 (ուրբաթ) - Մայիսի 22 (կիրակի)
Մայիսի 27 (ուրբաթ) - Մայիսի 29 (կիրակի)
Հունիսի 3 (ուրբաթ) - Հունիսի 5 (կիրակի)

Մանրամասներն այստեղ ➡️ http://kilikiatour.am/am/tours/2.html

📍Մուշ, Էրզրում, Կարս, Անի, Վան, Աղթամար (4օր)
💳88,000 դրամ

Մայիսի 19 (հինգշաբթի) - Մայիսի 22 (կիրակի)
Մայիսի 26 (հինգշաբթի) - Մայիսի 29 (կիրակի)
Հունիսի 2 (հինգշաբթի) - Հունիսի 5 (կիրակի)

Մանրամասներն այստեղ ➡️ http://kilikiatour.am/am/tours/1.html

📍Արևմտյան Հայաստան և Նեմրութ լեռ (5օր)
💳111,000 դրամ

Մայիսի 25 (չորեքշաբթի) - Մայիսի 29 (կիրակի)
Հունիսի 1 (չորեքշաբթի) - Հունիսի 5 (կիրակի)

Մանրամասներն այստեղ ➡️ http://kilikiatour.am/am/tours/9.html

📍Ուխտագնցություն Թադե, Պարսկահայք (4օր)
💳93,000 դրամ

Մայիսի 26 (հինգշաբթի) - Մայիսի 29 (կիրակի)
Հունիսի 2 (հինգշաբթի) - Հունիսի 5 (կիրակի)

Մանրամասներն այստեղ ➡️ http://kilikiatour.am/am/tours/15.html

📍Համշեն, Արդահան, Արդվին, Տրապիզոն, Թորթումի ջրվեժ (4օր)
💳93,000 դրամ

Մայիսի 19 (հինգշաբթի) - Մայիսի 22 (կիրակի)
Մայիսի 26 (հինգշաբթի) - Մայիսի 29 (կիրակի)
Հունիսի 2 (հինգշաբթի) - Հունիսի 5 (կիրակի)

Մանրամասներն այստեղ ➡️ http://kilikiatour.am/am/tours/32.html

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/am, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Համշենն ունի հեքիաթային գեղեցկություն😍⠀Մասնակցելով այս ուղևորությանը՝ Ձեզ համար կբացահայտեք Համշենի գողտրիկ անկյուններն ...
29/04/2022

Համշենն ունի հեքիաթային գեղեցկություն😍

Մասնակցելով այս ուղևորությանը՝ Ձեզ համար կբացահայտեք Համշենի գողտրիկ անկյուններն ու հարուստ բնությունը, ինչպես նաև կստանաք հետաքրքիր տեղեկատվություն մեր փորձառու պատմաբան֊թուրքագետների կողմից։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ուղևորության ծրագիրը⬇️

📍Դեպի Հոփա ճանապարհին կտեսնենք Արդահանի բերդը։ Այնուհետև ուղևորվելով դեպի Արդվին՝ կանցնենք Շավշաթի շրջանով և կբարձրանանք նույնանուն բերդը։ Ապա կտեսնենք նաև Տբեթ եկեղեցին և Սև լիճը։

📍Հոփայից Զիլքալե ամրոց տանող ճանապարհին կտեսնենք Քաջքարի լեռները, Արտերի հովիտը, Ֆըրթընա գետի վրա կառուցված հին քարե կամուրջները, ինչպես նաև Մանչունայի ջրվեժը։

Այս շրջանում կտեսնենք գետեր, հին կամուրջներ, ջրվեժներ և համշենահայերի գյուղեր։ Նաև հնարավորություն կունենանք շփվել համշենահայերի հետ։

📍Շրջելու ենք Տրապիզիզոնում, որտեղ տեսնելու ենք հայկական Ամենափրկիչ եկեղեցին, Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև Սումելա վանական համալիրը։

📍Տրապիզոնից վերադառնալիս մեկ ժամ կկանգնենք Սև ծովի ափին և կզմայլվենք ծովի գեղեցկությամբ։

📍Ուղևորության ընթացքում կտեսնենք նաև
📎Դժոխքի ձորը
📎Արտանուշի բերդը
📎Դոլիսխանե եկեղեցին
📎Իշխան եկեղեցին
📎Թորթումի ջրվեժը
📎Օշքվանքը
📎Օլթուի բերդը
📎Բանակի տաճարը

🗓Առաջիկա ուղևորությունը կկայանա մայիսի 6-ից մինչև մայիսի 9-ը:

💳Իսկ այս հրաշալի ուղևորության արժեքն է ընդամենը 93,000դր։

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/am/tours/32.html, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Շնորհավոր Սուրբ Զատիկ
17/04/2022

Շնորհավոր Սուրբ Զատիկ

Հայկական պատմամշակութային կոթողներ և եկեղեցիներ ստեղծվել են ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Պարսկահայքում։⠀Պարսկա...
16/04/2022

Հայկական պատմամշակութային կոթողներ և եկեղեցիներ ստեղծվել են ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Պարսկահայքում։

Պարսկաստանի տարածքում ոչ միայն պահպանվել են հայկական մշակույթի բարձրարժեք կոթողները, այլ նաև արժանացել է պետության հովանավորությանը և միջոցներ է ձեռնարկվել դրանք նորոգելու և պահպանելու համար։

Մեր այս ծրագիրը նախատեսում է այցելություն Պարսկահայք, որտեղ կտեսնենք հայկական վանքեր և կուսումնասիրենք հայկական ճարտարապետության գոհարներ։

📍Կայցելենք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք, Ավարայրի դաշտ, Սբ. Թադեի վանք, այնուհետև կանցնենք Խոյ քաղաքով, կտեսնենք Սալմաստ քաղաքին մոտ գտնվող Փայաջուկ գյուղը, որը հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդավայրն է:

📍Առավոտյան կշրջենք Ուրմիայում, կայցելենք տեղի հայկական եկեղեցի: Ուրմիայից կշարժվենք դեպի Թավրիզ, ճանապարհին կանգ կառնենք Ուրմիա լճի մոտ:

📍Շարունակելով ուղևորությունը կմեկնենք Քենդովան քարանձավային բնակավայր և կտեսնենք ժայռերի մեջ փորված տներ, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում:

📍Թավրիզում կայցելենք Հայոց Առաջնորդարան, կտեսնենք Թավրիզի հին շուկան և Երկնագույն մզկիթ:

🗓Առաջիկա ուղևորությունը կկայանա մայիսի 6-ից մինչև մայիսի 9-ը:

💳Իսկ այս ուղևորության արժեքն է ընդամենը 93.000դր։

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/am/tours/15.html, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին։

Շատերն են ցանկանում տեսնել Նեմրութի հեթանոսական աստվածների պանթեոնը։ Մեր 5֊օրյա այս հրաշալի տուրը ներառում է նաև այս վայ...
15/04/2022

Շատերն են ցանկանում տեսնել Նեմրութի հեթանոսական աստվածների պանթեոնը։ Մեր 5֊օրյա այս հրաշալի տուրը ներառում է նաև այս վայրը։

Այժմ Ձեզ ենք ներկայացնում մեր ամենահետաքրքիր ծրագրերից մեկը⬇️

📍Լինելու ենք Վանում, որտեղ նավարկելու ենք Վանա լճում՝ հասնելով Աղթամար կղզի։ Համտեսելու ենք ախորժահամ Վանա տառեխ ձուկը, ինչպես նաև բարձրանալու ենք Վանի բերդը։ Իսկ վերջում, կլինենք յուրօրինակ Վանա կատուների բուծարանում😍

📍Մեր ուղևորության ընթացքում կտեսնենք նաև հին Մուշը և այն գերեզմանատունը, որտեղ թաղվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը։ Ապա կայցելենք նրա նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը:

📍Դիմավորելու ենք արևածագը Նեմրութ լեռան գագթին, որտեղ կտեսնենք հին հեթանոսական աստվածների արձանները☀️

📍Կլինենք Էրզրումում, որտեղ կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), ինչպես նաև կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը։

📍Լինելու ենք Կարս քաղաքում, որտեղ այցելելու ենք Առաքելոց եկեղեցի, և բարձրանալու ենք Կարսի բերդը։ Այնուհետև զգալու ենք հին Կարսի շունչը՝ շրջելով Կարսի փողոցներով:

📍Իսկ վերջում կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, բացահայտելով հայկական միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական և քաղաքաշինական յուրօրինակ գաղտնիքները։

Ուղևորության ընթացքում նաև կտեսնենք
📎Ծովակն Հյուսիսո լիճը (Չըլդըր)
📎Իգդիրը՝ Դրաստամատ Կանայանի ծննդավայրը
📎Արարատ լեռը հակառակ կողմից
📎Հին Բայազետում՝ Դարոյնքի ամրոցը
📎Իսհակ փաշայի պալատը
📎Բերկրիի ջրվեժը
📎Վարագավանքը
📎Մհերի դուռը
📎Սուրբ Մարիանե եկեղեցին
📎Դիարբեքիրը
📎Սարիղամիշը
📎Արաքս և Մուրց գետերի խառնարանը, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը
📎Վարդանի միջնադարյան կամուրջը

🗓Առաջիկա ուղևորությունը կկայանա մայիսի 5-ից մինչև մայիսի 9-ը:

💳Իսկ այս հրաշալի ուղևորության արժեքն է ընդամենը 111,000դր:

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/am/tours/9.html , իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Այս տուրերին մենք մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ` հատկապես կարևորելով խմբավարների որակյալ աշխատանքը։⠀Համոզված ենք, ...
14/04/2022

Այս տուրերին մենք մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ` հատկապես կարևորելով խմբավարների որակյալ աշխատանքը։

Համոզված ենք, որ մեր 4֊օրյա ուղևորությանը մասնակցելով, կստանաք հետաքրքիր և հարուստ տեղեկատվություն, ինչպես նաև անմոռանալի տպավորություններ և հուզառատ զգացումներ։

Սիրով Ձեզ ենք ներկայացնում ուղևորության ծրագիրը⬇️

📍Լինելու ենք Կարս քաղաքում, որտեղ այցելելու ենք Առաքելոց եկեղեցի, և բարձրանալու ենք Կարսի բերդը։ Այնուհետև զգալու ենք հին Կարսի շունչը՝ շրջելով Կարսի փողոցներով:

📍Այնուհետև լինելու ենք Վանում, որտեղ նավարկելու ենք Վանա լճում՝ հասնելով Աղթամար կղզի։ Համտեսելու ենք ախորժահամ Վանա տառեխ ձուկը, ինչպես նաև բարձրանալու ենք Վանի բերդը։ Իսկ վերջում, կլինենք յուրօրինակ Վանա կատուների բուծարանում😍

📍Մեր ուղևորության ընթացքում կտեսնենք նաև հին Մուշը և այն գերեզմանատունը, որտեղ թաղվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը։ Ապա կայցելենք նրա նահատակման վայրը՝ Սուլուխի պատմական կամուրջը:

📍Կլինենք Էրզրումում (Կարին), որտեղ կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե (կրոնական դպրոց), ինչպես նաև կտեսնենք Սանասարյան վարժարանի շենքը։

📍Դե իսկ վերջին օրը կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, բացահայտելով հայկական միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական և քաղաքաշինական յուրօրինակ գաղտնիքները։

📍Ուղևորության ընթացքում հնարավորություն կունենանք տեսնել նաև
📎Վարդանի միջնադարյան կամուրջը
📎Իգդիրը՝ Դրաստամատ Կանայանի ծննդավայրը
📎Արարատ լեռը հակառակ կողմից
📎Հին Բայազետում՝ Դարոյնքի ամրոցը
📎Իսհակ փաշայի պալատը
📎Բերկրիի ջրվեժը
📎Վարագավանքը
📎Մհերի դուռը
📎Բասենի բերդը (Հասան-քալա)
📎Արաքս և Մուրց գետերի խառնարանը, որի վրա կառուցվել է Հովվի կամուրջը

🗓Առաջիկա ուղևորությունը կկայանա ապրիլի 28-ից մինչև մայիսի 1-ը:

💳Իսկ այս հագեցած ուղևորության արժեքն է ընդամենը 88,000դր😮

☎️Մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք մեր կայք http://kilikiatour.am/am/tours/1.html , իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📞Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 +37491728911 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին։

Մենք գիտենք, որ Դուք շա՜տ երկար եք սպասել մեր ուղևորություններին, որոնց ընթացքում մեր թուրքագետ-պատմաբան խմբավարների ուղ...
13/04/2022

Մենք գիտենք, որ Դուք շա՜տ երկար եք սպասել մեր ուղևորություններին, որոնց ընթացքում մեր թուրքագետ-պատմաբան խմբավարների ուղեկցությամբ այցելելու ենք մեր պատմական հայրենիքի չնաշխարհիկ վայրեր😍

Եվ այսպես, ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր 3-օրյա ուղևորության ծրագիրը, որին կկարողանան միանալ նաև զբաղված մարդիկ)⬇️

📍Շրջելու ենք մայրաքաղաք Անիում, որտեղ կտեսնենք հազարամյա հայկական եկեղեցիները✨

📍Այնուհետև լինելու ենք Վանում, որտեղ նավարկելու ենք Վանա լճում, հասնելով Աղթամար կղզի։ Համտեսելու ենք ախորժահամ Վանա տառեխ ձուկը, ինչպես նաև բարձրանալու ենք Վանի բերդը։ Իսկ վերջում, կլինենք յուրօրինակ Վանա կատուների բուծարանում😍

📍Կլինենք նաև Կարս քաղաքում, որտեղ կայցելենք Առաքելոց եկեղեցի, և կբարձրանանք Կարսի բերդը:

📍Ուղևորության ընթացքում նաև հնարավորություն կունենանք տեսնելու
📎Իգդիր քաղաքը՝ Դրաստամատ Կանայանի ծննդավայրը
📎Արարատ լեռը հակառակ կողմից
📎Բերկրիի ջրվեժը
📎Հին Բայազետում՝ Դարոյնքի ամրոցը
📎Իսհակ փաշայի պալատը
📎Մհերի դուռը
📎Վարագավանքը

🗓Առաջիկա ուղևորությունը կկայանա ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը:

💳Իսկ այս հագեցած ուղևորության արժեքն է ընդամենը 63,000դր😮

📍Մանրամասներին ծանոթանալու համար և հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498803707 հեռախոսահամարին և գրել մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

📍Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև մեր կայքում http://kilikiatour.am/am/tours/2.html

📍Գրանցվե՛ք՝ զանգահարելով +37498803707 հեռախոսահամարին և գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին:

Address

Արշակունյաց 4, Մամուլի շենք
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Telephone

+37455728911

Alerts

Be the first to know and let us send you an email when KILIKIA TOUR / ԿԻԼԻԿԻԱ ՏՈՒՐ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to KILIKIA TOUR / ԿԻԼԻԿԻԱ ՏՈՒՐ:

Videos

Share

Category

Պատմամշակութային ճամփորդություններ


  • Կիլիկիա Տուր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2015 թվականի սեպտեմբեր ամսից: Լինելով նորաստեղծ ընկերություն` այնուամենայնիվ մենք ունենք դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա ուղևորությունների բազմամյա փորձ: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ 2004 թվականից մինչ օրս մեզ հետ Պատմական Հայրենիք են այցելել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ապրող շուրջ 6000 մեր հայրենակիցներ: Մենք սիրով և բարեխղճորեն կկատարենք մեր պարտականությունները` իրականացնելով հետաքրքիր, բովանդակալի և ապահով ուղևորություններ դեպի Պատմական Հայրենիք:
  • Nearby travel agencies


    Other Tour Agencies in Yerevan

    Show All