28/11/2017
Սուրբ Ծնունդը ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ...
Երուսաղեմ, Բեթղեհեմ, Նազարեթ, Գալիլեա, Մեռյալ ծով, Հորդանան գետ, Թել-Ավիվ և բազմաթիվ հրաշալի վայրեր! ✈️ ԵՐԵՎԱՆԻՑ ՈԻՂԻՂ չվերթով, հայկական խմբով, հայախոս գիդի ուղեկցությամբ
14.01.2018 - 21.01.2018
850$ համարժեք դրամ ամբողջ փաթեթը մեկ անձի համար երկտեղանի համարում
Արժեքի մեջ ներառված են.
- ավիատոմս Երևանից, ուղիղ չվերթ,
- բարձրակարգ 4* հյուրանոց,
- Իսրայել մուտքի վիզա,
- բոլոր էքսկուրսիաները և մուտքի տոմսերը,
- հայախոս գիդի ուղեկցություն,
- օրը երկու-անգամյա լիարժեք սնունդ,
- բարձրակարգ տրանսպորտ ամբողջ տուրի ընթացքում,
- ապահովագրություն:
- Ուխտավորի վկայական տրված Երուսաղեմի քաղաքապետի կողմից
Ծրագրի մանրամասներ.
Օր 1.
Երևանից մեկնում Թել Ավիվ։ Տեղավորում հյուրանոցում` Բեթղեհեմում, հանգիստ (կամ Ամանորյա ծրագիր` կախված ժամանման օրից)։
Օր 2.
Բեթղեհեմ. Սուրբ Ծննդյան տաճար, ուր քարայրում ծնվել է Քրիստոսը։ Քարայրի վրա կառուցված է Սուրբ Ծննդյան տաճարը։ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատված, Սուրբ Հակոբ եկեղեցի: Կաթի քարայր, այստեղ Աստվածածինը կաթ է տվել Քրիստոսին, կաթի կաթիլ է ընկել գետնին եւ քարայրը սպիտակել ու սկսել է բերրիություն ու հաջողություն տալ կանանց։ Շրջայց Բեթղեհեմում։
Օր 3.
Երուսաղեմ. քաղաքի տեսարան, Հարության տաճար (Տիրոջ Գերեզմանի տաճար), Սիոն լեռ, Գողգոթա` Քրիստոսի խաչելության վայր, Համբարձման լեռ` Քրիստոսը հարությունից 40 օր հետո համբարձվել է այս լեռան վրայից, Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Աստվածամոր գերեզման), Գեթսեմանի այգի (ուր Քրիստոսն աղոթել է մատնությունից առաջ), Ազգերի եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գրիգոր Լուսավորիչը այստեղ 7 տարի ճգնել է, որից հետո նոր մտել Քրիստոսի գերեզման), Հանդերձից բաժանման մատուռ, Հռոմեական շրջանի Երուսաղեմի փողոց, հրեական թաղամաս, սինագոգ, Լացի պատ, այստեղ կառուցված է եղել Դավթի մեծ տաճարը, որից ներկայում մնացել է միայն արեւմտյան պատը, որն էլ կոչվում է Լացի պատ, իսկ տաճարի տեղում կանգնած է մահմեդականների սրբություն Ալ Աքսա մզկիթը:
Օր 4.
Գալիլեա, Նազարեթ և Հորդանան գետ. Աստվածամոր Ավետման եկեղեցի, այստեղ է գտնվում Աստվածամոր տունը, որի վրա կառուցված է շքեղ կաթոլիկ եկեղեցի, Սուրբ Հովսեփ եկեղեցի, այստեղ է գտնվել Հայր Հովսեփի տունը, Թաբղայի հացի ու ձկան բազմացման եկեղեցի, որ նվիրված է Քրիստոսի հրաշքին, որի ըթնացքում 2 ձուկն ու 5 հացն այնքան բազմացրեց, որ դրանով 5000 մարդ կերակրվեց, Սուրբ Պետրոսի եկեղեցի, Գալիլեայի լիճ, այս լճում Քրիստոսը հանդարտեցրել է ալեկոծությունն ու քայլեր ջրի վրայով։ Հորդանան գետ, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։ Շրջայց սրբավայրերով։
Օր 5.
Հայկական Երուսաղեմ. շրջայց Երուսաղեմի կենտրոնում, Երուսաղեմի հայկական թաղամաս, Սուրբ Հակոբյանց առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ գտնվում է Սուրբ Հակոբ առաքյալի գլուխն ու Հակոբ տեառնեղբոր մարմինը։ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, որը համարվում է Քրիստոսի առաջին բանտը, Փրկչի եկեղեցի` Քրիստոսի երկրորդ բանտը, Հայոց պատրիարքարան, Ժառանգավորաց Վարժարան։
Օր 6.
Ուղեւորություն Մեռյալ ծով, շատերը համարում են, թե աշխարհի ամենաօգտակար ջուրը հենց այս լճում է: Լիճը ծովի մակարդակից 430 մետր ներքեւ է գտնվում` Իսրայելի ու Հորդանանի սահմանագծին։ Բուժական հանգիստ Մեռյալ Ծովում։
Օր 7.
Ազատ ծրագիր. տարբեր վայրերի այցելության հնարավորություն ըստ խմբի ցանկության։
Օր 8.
Թել Ավիվ–Յաֆֆո. շրջայց քաղաքում, պատմական նավահանգիստ, Սուրբ Պետրոս եկեղեցի եւ այլ տեսարժան վայրեր։ Վերադարձ Երեւան։
Չկան հավելյալ վճարումներ:
TEL.: +374 10 490203
MOB.: +374 99 490203
Email: [email protected]
Skype: Music.Travel