04/06/2024
ՆԺԴԵՀԻ ՈԳԻՆ ԵՎ ՀԱՅ ԱՐԻ ՑԵՂԸ
Հեղինակ` ՀԱՄ
ՆԺԴԵՀԻ ՈԳԻՆ ԵՎ ՀԱՅ ԱՐԻ ՑԵՂԸ
Դու պատգամեցիր քո մահից հետո
Մասունքը մարմնիդ հանձնել Խուստուփին,
Եվ երախտապարտ որդիքդ Արի
Դա կատարեցին վեհ սարի լանջին:…Անդրանիկ, Դրո, Արամ Մանուկյան…
Ձեր կամքով ունենք մենք մեր ապագան,
Գարեգին Նժդեհ, հայեր նվիրյալ,
Արին կփրկի սուրբ Մայր Հայաստան:Վարագ Առաքելյան, Գարեգին, Արցախ,
Նժդեհի որդիք քաջ՝ շուրջ մեկ տասնյակ,
Արի Հայ զարմի զավակներն անվախ
Մասունքդ հանձնեցին Հայ Հողին պապակ:Մենք՝ Արիներս, քեզ չենք մոռանա,
Անունդ հավերժ մեր մեջ կմնա,
Դեռ մի կաթիլ ենք օվկիանում անծիր,
Բայց կգա օրը՝ կլինենք անթիվ:
Նժդեհի Ոգին է նոր մարմին առել,
Հայ-Արիներով նետվել է մարտի,
Այս կռվին են արդեն միացել
Հայ Ոգիները բոլոր դարերի: Հայր Աստված Արան է դա ապավինում
Եվ Վահագնը զորեղ ցրում է հողմերը,
Վիշապը շուտով կպարտվի մահճում
Եվ կվերազարթնի մեր հինավուրց Ցեղը…Շառավիղներն Արի հասել են հեռուներ,
Հնդ-Եվրոպացի ցեղեր են կազմել,
Բայց մոռացան նրանք կաթը մայրական,
Վիշապի կամքով դավաճան դարձան:Ավա՜ղ, ուրացան Մեծ Բնօրրանը,
Լքեցին Արիին ու դարձան չԱրի,
Ու չար գործերով խոցեցին Հայքը՝
Սուրբ-Արարչական տարածքը Երկրի:Սակայն զարթնել է ողջ Տիեզերքը,
Ոտքի են ելել Հայ-Արիները՝
Տիեզերական Գարունի լույսից,
Որը վառել է անմահ Նժդեհը…
Արամ Աշխարհակալ (Ավագյան)
Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։