02/07/2021
‼‼🇩🇪🇩🇪Կարևոր տեղեկություններ Գերմանիա մուտք գործողների համար։
• Պատվաստված մարդիկ, ովքեր ունեն գործող Շենգեն վիզա կարող են մուտք գործել Գերմանիա՝ առանց որևէ սահմանափակումների (PCR test-ի պահանջի մասին պետք է լրացուցիչ ճշտել ավիաընկերությունից)
• Չպատվաստված մարդիկ, ովքեր ունեն գործող Շենգեն վիզա կարող են մուտք գործել Գերմանիա PCR test-ով, սակայն նրանք պետք է դասվեն ներքոնշյալ ընդունելի պատճառներով մեկնողների շարքին։
• Նոր վիզայի համար Գերմանիայի դեսպանատուն կարող են դիմել միայն լիարժեք պատվաստված մարդիկ ՝ սկսած հուլիսի 5-ից, ովքեր նույնպես պարտադիր պետք է դասվեն ներքոնշյալ ընդունելի պատճառներով մեկնողների շարքին։
Ճամփորդության համար ընդունելի պատճառներն են՝
1. Այցելություն 1-ին և 2-րդ կարգի բարեկամներին։ Զույգերի համար ամուսնության վկայականի առկայությունը պարտադիր է։
2. Պարտադիր պրակտիկա (օրինակ ՝ բժշկական ուսանողներ)։
3. Գիտնականներ, եթե առցանց հանդիպումը հնարավոր չէ։
4. Մարզիկները հատուկ միջոցառումների կամ մարզումների մասնակցելու համար։
5. Արվեստագետներ ՝ հատուկ միջոցառումների կամ հրավերների դեպքում։
6. Լրագրողներ՝ հատուկ դեպքերում։
7. Բիզնես, եթե առցանց հանդիպումը հնարավոր չէ։ Ցուցահանդեսներ, համագումարներ, եթե առցանց հնարավոր չէ։
8. Շտապ բուժման նպատակ։
9. Կառավարության անդամներ; միջազգային հասարակական կազմակերպություններ; դիվանագետներ։
Պատվաստումը պետք է իրականացվի AstraZeneca, Pfizer-Biontec, Moderna կամ Johnson (ԵՄ-ում ճանաչված պատվաստանյութերով):
Գերմանիա մուտք գործելուց հետո կարանտին անհրաժեշտ չէ: