Urartian Heritage

Urartian Heritage «Ուրարտական ժառանգություն»-ն առաջարկում է գիտարշավներ, որոնք իրականացվում են ոլորտի իրական մասնագետների կողմից։

Address

1 Aram Khachatryan, Apt. 30
Yerevan
0033

Telephone

+37498407422

Website

Products

Գիտարշավներ
Բաց դասեր
Դասախոսություններ

Alerts

Be the first to know and let us send you an email when Urartian Heritage posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Ուրարտական Ժառանգություն

ՈՒրարտուն (Վանի թագավորություն, Բիայնիլի, Արարատյան) համարվում է Ք. ա. առաջին հազարամյակի առաջին կեսի Հին Մերձավոր Արևելքի հզորագույն տերություններից մեկը: Կազմավորվելով Հայկական լեռնաշհարհում՝ ուրարտական պետությունը կարևորագույն դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի վերջնական կազմավորման գործընթացի վրա: Այս առումով, հենց միայն հայ ժողովուրդն է, որ իրեն կարող է իրավունք վերապահել համարելու Վանի թագավորության իրավահաջորդն ու ժառանգորդը:

Ինչպես անունն արդեն իսկ հուշում է, «Ուրարտական ժառանգություն» (Urartian Heritage) նախաձեռնությունը Ձեզ համար հնարավորություն է ստեղծում ավելի մանրամասն ծանոթանալու մեր հազարամյա պատմությանը՝ այցելելով ուրարտական բերդաքաղաքներ, ծիսապաշտամունքային վայրեր, դամբարաններ, աքեմենյան ժամանակշրջանի պատմամշակութային կոթողներ, անտիկ շրջանի ծիսապաշտամունքային և աշխարհիկ այլ կառույցներ։

Ցավոք, վերջին շրջանում ՈՒրարտուի վերաբերյալ հնչեցվում են կարծիքներ, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ ոչ գիտական և մասնագիտական շրջանակների կողմից: Ի տարբերություն այսօր գիտարշավի եզրույթի ներքո առաջարկվող տարատեսակ արշավների՝ մենք առաջարկում ենք գիտական և ճանաչողական արշավներ, որոնց նպատակն է գիտահանրամատչելի կերպով ներկայացնել ՈՒրարտուն իր բոլոր ասպեկտներով ոլորտի իրական մասնագետների կողմից։

Երկարատև ու հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է համախմբել նրանց «Ուրարտական ժառանգություն» նախաձեռնության գաղափարի շուրջ և ունենալ մի աշխատանքային խումբ, որի անդամները պատմահնագիտական կամ պատմաճարտարագիտական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, պրոֆեսորներ են, Հայաստանում ու աշխարհում ճանաչված ուրարտագետներ, բուսաբան հնագետներ, վիմագրագետներ, առասպելագետներ։


Other Travel Companies in Yerevan

Show All

You may also like